1.Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
Գիրք-Գիրկ,գիրդ,
տանկ-տանձ
,սանր-մանր, ծանր,ժանր
մարագ-կարագ,
նոր-ձոր, հոր, փոր, կոր,շոր
բարդ- մարդ, սարդ, դարդ, զարդ
2.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
Երեկոյան (բառաչում, մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Գառնուկը հուսահատությունից (մայում, բառաչում էր):
Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Ծանր ու հին փայտյա դուռը (անընդհատ ճռնչում, շառաչում էր):
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
Այդ (եռանդուն, եռուն) ծերուկը զարմացնում էր բոլորին:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Արքայական (նժույգները, ձիերը) սպասում են իրենց հեծյալներին:
Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:
Տղան տարբեր (հնարք, հնարանք) է գործածում աղջկա սիրտը շահելու համար:
3.Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել –մեկը մյուսի սրտովը լինել
Հազար մաղով անցկացրած –առանց ամոթի՝ անամոթ
Հիվանդի համար ջուր բերող –դանդաղաշարժ, ծանրաշարժ
Գլխին կրակ թափել –ուժեղ բարկանալ մեկի վրա
Կանաչ-կարմիրը կապել –տղայի ամուսնացնել
Կոպեկի համար մեռած –ժլատ
Ուրիշի բնում ձու ածել –տարին կամ ուրշին օգուտ տվող
Ոտքի կոխան դարձնել –ոտնահարել
Փուշը մատից հանել –օգնության գալ
Գրքի մի երեսը կարդալ —հարցին մոտենալ մի կողմից
4.Լրացրե’ք բաց թողնված տառերը, երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:
Վարձու, կարգազանց, բարձրություն, անջրդի, տախտակ, բացօդյա, անդորրություն, դարբին, սիգապանձ, սանդուխք, վարդապետ, խորդուբորդ, կմախք, կտկտուր, ճեպընթաց, դշխոյական, ելևէջ, կեսօր, թախծոտ, օր-որդ, անբախտ, հարթավայր,
9.Առանձնացրե’ք հոմանիշային 6 զույգ:
Այգաբաց, ամանոր, նավասարդ, արփի, իղձ, արգասիք, երազանք, թախիծ, արեգակ, արշալույս, արդյունք, տխրություն:
այքաբաց-արշալույս
ամանոր-նավասարդ
թախիծ- տխրություն
արփի-արեգակ
արգասիք-արդյունք
իղձ-երազանք
10. Առանձնացնել հականիշային 6 զույգ:
Տերևազուրկ, ստոր, երանգավառ, համր, վեհանձն, սաղարթախիտ, չոր, խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ:
Տերևազուրկ-սաղարթախիտ
համր-խոսուն
ողորկ-խորդուբորդ
տամուկ-չոր
վեհանձն-ստոր
դժգույն-երանգավառ
11.Փակագծում տրված բառերը տեղադրեցե’ք բաց թողնված տեղերում` ենթարկելով անհրաժեշտ փոփոխությունների:
Ամռանը նա սիրում էր նստել պատշգամբի առաջ փռված պարտեզում, որտեղ անցնում էր մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող սարից և գնում դեպի դաշտերը:
(սար, փռել, ամառ, որտեղ)
Որքան մոտենում էինք, այնքան ավելի նշմարելի էր դառնում գյուղի տներն ու այգիները, երդիկներից ելնող ծխի սյուները:
(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)
Լիլիթի վեր սլացող հոգին չէր երկնչում ոչ մի խոչընդոտ , ձգտում էր դեպի երկնասլաց սյան նմանվող ժայռերը, տենչում լեռների երկնամերձ բարձունքը։
(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)