Рубрика: Պատմություն 2020 - 2021

Հոկտեմբերի 18-22, առաջադրանք 6, 8-րդ դասարան

«Ազատագրական պայքարի գաղութահայ կենտրոնները»

  • Գրավոր ներկայացնել XVIII-րդ դարում տեղի ունեցած իրադարձությունները:

Հայ ազատագրական գործում անժխտելի է գաղութահայ կենտրոնների դերը, որոնք սկսեցին աշխուժանալ XVIII (18-րդ) դարի կեսերից: Առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը: 1735 թ. հունիսին Եղվարդի հայտնի ճակատամարտում պարտության մատնելով թուրքերին ՝ Նադիրը ստիպեց Օսմանյան հրամանատարությանը զորքերը դուրս բերել այսրկովկասյան տարածաշրջանից: Նրա հաղթանակն ապահովվեց նաև հայկական ուժերի քաջության շնորհիվ: Հաջորդ տարի Էրզրումում կնքված պայմանագրով ճանաչվեց Իրանի գերիշխանությունն Արևելյան Հայաստանում և Արևելյան Վրաստանում: Նույն տարում Նադիրը հռչակվեց Պարսկաստանի շահ: 1736 թ. – ին Նադիրը Արցախը Գանձակի խանությունից անջատելով ՝ դարձրեց առանձին վարչական միավոր: 1726 թ. – ին Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվել է Հովսեփ Էմինը: 1751 թ. – ին Էմինը մեկնում է Անգլիա և ընդունվում է Վուլվիչի թագավորական զինվորական ակադեմիա: 1759 թ. – ին Էմիլը գալիս է Հայաստան:

Рубрика: Հասարակագիտություն

Ազատություն

Մարդիկ անընդհատ փորձում են լինել ազատ, ձգտում են դեպի ազատ իշխանություն, միշտ ազատ լինել են ուզում, պայքարում են դրա համար, որպեսզի լինեն ազատ, սակայն չեն էլ հասկանում, որ ազատ լինելը դա հենց իրենք են, այսինքն, երբ իրենք կառավարում հենց իրենց, երբ ոչ մի ուժեր չեն կարողանում իրենց կառավարել, ապա հենց դա է կոչվում ազատություն….. Երբ մարդ ազատ է, նա կարող է անել, այն ինչ ցանկանում է, բայց խոսքը չի գնում վատ արարքների մասին, ինչպիսին են ուրիշներին խփելը, կամ հասարակությանը օգուտ չտվող արարքները, մարդ պետք է ամբողջությամբ ազատություն տա նաև իր ազատ խոսքին…