Գտնել նախադասությունների մեջ բառագործածությունների սխալները:
Այդ գյուղի տանտերն էր նամակ գրել կաթողիկոսին:
Ավանդության համաձայն` մեկնեցին գյուղ և մասնակցեցին ծիսակատարությանը:
Ականակիտ խավար էր, և նավից ափ իջած նավաստիները հազիվ գտան իջևանատունը:
Այդ վերաբերմունքը սաստիկ վրդովվել էր իշխանին:
Բժիշկն ուշադիր քննարկեց հիվանդին և ախտորոշում կատարեց:
Նա շատ էր մեղանչում իր գործած մեղքերի համար:
Դարավոր կաղնին չդիմացավ շառաչյուն հողմին:
Փողոցով անցնում էր միջին տարիքի մի կին` գլխին հովհարով գլխարկ:
Գյուղացին այգեբացից մինչև ուշ երեկո անդուլ աշխատում էր:
Ցուցում տալիս վկաները հուզվում էին:
Նախադասությունների մեջ գտնել խնդրառության սխալները:
Գետինը ծածկվեց ձյունից:
Նրանք ապրում էին սարի գագաթում:
Երբեք մեր աշխարհը մեր վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկից, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Նա իմ պես աշխատասեր չի եղել:
Նա երկար ժամանակ էր, ինչ իմ հետ էր քայլում:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքներին:
Փակագծերի բառերը տեղադրել կետերի փոխարեն` համապատասխան փոփոխությունների:
1 Լճի մոտ` բարձրադիր ժայռի վրա, նստած էր մի մարդ` լայնեզր գլխարկով , և անթարթ հայացքով նայում էր կապույտ ջրերին: (Լիճ, նայել, գլխարկ, ժայռ)
2. Նա սովորություն ուներ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, ցանկապատն ամրացնելու և հնձանի դուռը փակելու , որպեսզի ձմռան գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: (Մտնել, ձմեռ, հնձան, աշուն)
3. Կրծքից արձակելով զղջման հառաչանք` դողդոջուն ձեռքով տխուր շարժում էր անում` կարծես իրենից հեռացնելով օրիորդի գեղանի կերպարանքը: (Ինքը, օրիորդ, արձակել, ձեռք)
4. Թիֆլիսում ապրելու տարիներին հատկապես Վերնատան կյանքին Թումանյանն իր շուրջն է համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական միջոցները: (Կյանք, տարի, միջոց, ինքը)
5. Պապ թագավորը կրճատում էր ժողովրդից գանձվող եկեղեցական տուրքերը, փակել անկելանոցներն ու կուսանոցները, ձգտում նվազեցնել եկեղեցու իշխանությունը, հաստատել արքունիքի մենիշխանություն: (Փակել, արքունիք, ժողովուրդ, եկեղեցի)
Լրացնել բաց թողնված տառերը և երկհնչյունները:
Վերջին ծառի կանաչելու հետ անտառի ներքևի ծայրին կենտ հաճարենու սաղարթը մգանում է. մուգն սկսվում է այդտեղից, կամաց-կամաց բարձրանում Զարդաքարի լանջը, բարձունքին հասնում: Ու հենց լանջի կենտ բոխին մուգ կանաչ է դառնում, անլսելի ելևէջ տալով մշուշ են դառնում, անէանում սարի գլխին, ամպի տակ կծկված վերջին ձյունն էլ, թագի պես բոլորված ամպն էլ: Անէանում են միայն մի պահ, հաջորդին բոլորած է լինում նոր ամպ և նստած նոր ձյուն:
Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 6 զույգ;
1.Անարդար, դաժան, անամոթ, զուսպ, չափավոր, աներկյուղ, թավ, կողմնապահ, խիտ, անպատկառ, անվեհեր, անողորմ:
Անարդար-կողմնապահ, դաժան-անողորմ, անամոթ-անպատկառ, զուսպ-չափավոր, աներկյուղ-անվեհեր, թավ-խիտ:
2. Ողորմելի, բիլ, ժիր, վեհ, ճերմակ, խեղճ, մեծատուն, հարուստ, առույգ, կապույտ, վսեմ, ձյունաթույր:
Ողորմելի-խեղճ, բիլ-կապույտ, ժիր-առույգ, վեհ-վսեմ, ճերմակ-ձյունաթույր, մեծատուն-հարուստ:
3. Անկայուն, հակիրճ, ստոր, համառոտ, գեր, տաղտկալի, երերուն, բիրտ, ձանձրալի, մարմնեղ, կոպիտ, տմարդի:
Անկայուն-երերուն, հակիրճ-համառոտ, ստոր-բիրտ, գեր-մարմնեղ, տաղտկալի-ձանձրալի, կոպիտ-տմարդի:
Գտիր սխալները տրված նախադասությունների մեջ և ուղղիր։
- Դասական արվեստը միշտ ունի իր հետևորդներին։
Դասական արվեստը միշտ ունի իր հետևորդները։ - Մի՛ անհանգստացիր, ես վարձահատույց կլինեմ քեզանից։
Մի՛ անհանգստացիր, ես վարձահատույց կլինեմ քեզ։ - Տան շեմում միայնակ կանգնած էր Մարանը։
Տան շեմին միայնակ կանգնած էր Մարանը։ - Բոլորս երախտապարտ էինք նրանից իր անգնահատելի ծառայության համար։
Բոլորս երախտապարտ էինք նրանց իր անգնահատելի ծառայության համար։ - Նա իր կարիքներին բավարարելու համար պատրաստ էր ամեն ինչիՆե։
Նա իր կարիքները բավարարելու համար պատրաստ էր ամեն ինչին։ - Ներկաներից մի մասը խիստ զարմացած էր։
Ներկաների մի մասը խիստ զարմացած էր։ - Էրենբուրգը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարների վրա։
Էրենբուրգը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարներին - Մուշեղ բերդակալը ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցելու։
Մուշեղ բերդակալը ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցել։ - Արածդ սխալներիդ համար պիտի ներողություն խնդրես հորդ։
Արած սխալներիդ համար պիտի ներողություն խնդրես հորիցդ։ - Ծեր արծվի նման բաց արեց աչքը ու իրեն դիմաց տեսավ դժխեմ մահը։
Ծեր արծվի նման բաց արեց աչքը ու իր դիմաց տեսավ դժխեմ մահը։