Դինամիկա: Ներածություն: Նյուտոնի առաջին օրենք:Նյուտոնի երկրորդ օրենք:Նյուտոնի երրորդ օրենք:
Քննարկվող հարցեր՝
1.Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը:
Գոյություն ունեն հաշվարկման մարմիններ, որոնց նկատմամբ մարմինը պահպանում է դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում, կամ դրանց ազդեցությունները համակշռված են:
2.Բերել Նյուտոնի առաջին օրենքը հաստատող օրինակներ:
Պարաշյուտիստը վայրէջքի վերջում շարժվում է հավասարաչափ, որովհետև պարանների կողմից նրա վրա ազդող ուժը համակշռում է Երկրի ձգողության ուժին:
Վագոնում գնացը և վագոնը կտրուկ արգելակվում է։
3.Ինչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ:
Մարմինը շարժվում է ուղղագիծ հավասարաչափ, որովհետև նրանց վրա ազդող ուժերը իրար համակշռում են։
4.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Մարմինը շարժվում է,թե գտնվում է դադարի վիճակում:
Մարմինը գտնվում է դադարի վիճակում։
5.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Մարմնի արագության փոփոխության պատճառը իր վրա ազդող այլ մարմիններն են կամ ուժերը։
6.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը:
Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական՝ մարմնի զարգվածին։a=F/m F=am
7.Որ դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:
Մարմինը շարժվում է արագացմամբ, երբ որ նրա վրա ազդող ուժերը չեն հավասարակշռում։
8.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ:
9.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը:
Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով։ F1=-F2
10. Ինչ փորձերի օգնությամբ կարելի է հիմնավորել Նյուտոնի երրորդ օրենքը:
Նյուտոնի երրորդ օրենքից բխում է, որ ինչ ուժով մարդը քաշում է սահնակը, նույն ուժով սահնակը նրան հետ է քաշում : Բայց սահնակն առաջ է շարժվում, իսկ մարդը հետ չի շարժվում: Ինչպե՞ս բացատրել այս երևույթը: Բանն այն է, որ մարդը և սահնակը, պարանի միջոցով միմյանց հետ փոխազդելուց բացի, փոխազդում են նաև Երկրի հետ: Երբ մարդը հրվում է գետնից , վերջինս ազդում է նրա վրա մի ուժով, որն ավելի մեծ է, քան սահնակի կողմից ազդող ուժը, ուստի նա շարժվում է առաջ: Եթե մարդը սահնակը քաշեր ոչ թե ձյան, այլ բացարձակ հարթ մերկասառույցի վրա, ապա նա իրոք հետ կշարժվեր, իսկ սահնակը՝ առաջ, մինչև որ նրանք կհանդիպեին իրար: