Рубрика: Գրականություն 2020 - 2021

Ավետիք Իսահակյան Արևի մոտ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը, և էլ չերևաց:
-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:
-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:
Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…
-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեխք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

Առաջադրանքներ:

Ինչի մասին է տեքստը:
1. ընտանիքը դաժանաբար տնից դուրս էր արել փոքրիկին:
2. փոքրիկ տղան շատ էր սիրում ջերմությունը:
3. ընտանեկան սերն ու ջերմությունը ամեն ինչից կարևոր են:
4. աշխարհում շատ աղքատներ կան:

Ինչպես է դիմում տղան արևին:
1. տաք, ջերմացնող, հոգատար,
2. անուշ, բարի, կարմիր
3. այրող, վառ, կարմիր
4. անուշՙ լուսաշող, ժպտուն:

Տեքստում ինչ իմաստով է գործածվել ցրտի ու քամու բերանը ձգել  արտահայտությունը:
1.պատժել
2. փորձության ենթարկել
3. վախեցնել
4. անուշադրության մատնել

Տեքստի 1-ին հատվածից գտիր աղքատ բառի հականիշը:

Հարուստ

Տեքստի 2-րդ հատվածից դուրս գրիր համարձակ բառի հոմանիշը:

Անվախ

Տեքստի 2-րդ հատվածից դուրս գրիր վերջածանցավոր բառերը:

Ցնցոտի, մեջք, մոտավոր, վերելք, ոտք, ուշադրություն, հաստատուն, հաչոց, ճամբորդ, ուրախություն, հրճվանք, գունատ։

Տեքստի 1-ին հատվածից դուրս գրիր փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

Рубрика: Աշխարհագրություն

Արևելյան Եվրոպա

Երկրներքարածխով և գորշածխովնավթով և բնական գազովգունավոր մետաղների հանքաքարովքիմիական արդյունաբերության հանքային հումքովԿերակրի աղ
Լեհաստանայոայոայոայոոչ
Չեխիաայոոչոչոչոչ
Ուկրաինաայոայոայոոչայո
Սլովակիաայոոչոչոչ ոչ
Ռումինիաայոայոայոոչայո
Բուլղարիաայոայոայոոչոչ
Հունգարիաոչայոայոոչոչ

2.Բնութագրե՛ք  90-ական թթ. սկզբներին Արևելյան  Եվրոպայի երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի որակական և քանակական փոփոխությունները:

Գերմանական երկու պետությունները միավորվեցին, մյուս երկրներում առաջացավ բազմակուսակցություն կումունիստական կուսակցությունները հեռացվեցին, այս երկրները վերադարձան ժողովրդավարության և ազատ շուկայական տնտեսության:

4. Ինչու՞ սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո Արևելյան  Եվրոպայի բնակչության ազգային կազմն ավելի միատարր դարձավ: Ի՞նչ ուղղություն ունեն ներքին և արտաքին գաղթերը:

Սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո երկրների ազգային կազմը ավելի միատար է դարձել ազգամիջյան ավելի բարդ հարաբերությունների պատճառով, չնայած բոլոր երկրներում էլ կան ազգային փոքրամասնություններ:

Ժողովրդի ներքին տեղաբաշխությունը երկրի մեջ բաշխվածությունը հավասարաչափ է:Կան բազմաթիվ միջին և փոքր քաղաքներ և պետությունը փորձում է կառավարել խոշոր քաղաքների աճը:

5. Ձեր կարծիքով որո՞նք են Արևելյան  Եվրոպայի երկրներում «անցումային տնտեսության» հիմնական դժվարությունները: Կարո՞ղ եք նշել լուծման ուղիները:

 Զարգացած երկրներում բնակչության զբաղվածության մեծ մասը ընկնում է ծառայությունների ոլորտում և ավելի ցածր գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտում:

Рубрика: Պատմություն 2020 - 2021

Հոկտեմբերի 5-11-ը, առաջադրանք 4, 8-րդ դասարան

Դասարանական

Արդյունաբերական հասարակության երկու շրջափուլերը

1.Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:

ա.Առաջին շրջափուլ -XVII (17) դարից մինչև XIX (19) դարի կեսը

բ.Երկրորդ շրջափուլ-XIX (19) դարի կեսից մինչև  XX (20) դարի սկիզբը

գ.Հասարակական -քաղաքական գործընթացները

2.Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը

«Ազգ» հասկացությունը կարելի է սահմանել` ելնելով երկու տարբեր դիրքորոշումներից: Ազգը էթնիկական նույն ծագումը, պատմական հայրենիքը, լեզուն, մշակույթն ունեցող մարդկանց հավաքականությունն է, որում առկա է ազգային ինքնության կամ պատկանելության գիտակցությունը: Այս սահմանման մեջ նշված հատկություններից որևէ մեկի կամ մի քանիսի բացակայությունը, սակայն, ամբողջովին չի ջնջում կամ բացառում ազգային պատկանելության իրավունքը, այլ տվյալ բանաձևման համապատասխան` այդ պատկանելության թերի լինելն է մատնանշում: Մակերեսային ընկալումով` ազգային պատկանելությունը կապվում է սոսկ էթնիկական ծագման հետ, սակայն այդ պատկանելությունն ամբողջական է դառնում միայն վերը թվարկված հատկությունների առկայությամբ:

3.Սահմանել ինչ է նշանակում ,,հեղաշրջում՛՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:

Հեղաշրջում նշանակում է արմատական փոփոխություն հասարակական կյանքի որևե բնագավառում:

Մանուֆակտուրան խոշոր մեքենական արդյունաբերությանը նախորդած կապիտալիստական արտադրության ձև է:

Կապիտալիզմը վարձու բանվորի շահագործման վրա հիմնված բուրժուական հասարակարգ Է, որտեղ արտադրության բոլոր միջոցները կապիտալիստական դասակարգի մասնավոր սեփականությունն են և ծառայում են որպես շահույթ քաղելու և բանվորի աշխատանքի արդյունքները յուրացնելու աղբյուր;

Թեթև արդյունաբերություն

Ծանր արդյունաբերություն

4.Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:

 1.Ձեռքի աշխատանքը փոխարինվեց մեքենաներով և սարքավորումներով, որը բարձրացրեց աշխատանքի արտադրողականությունը, արհեստանոցներին փոխարինեցին մանուֆակտուրաները, այնուհետև՝ մեքենագործարանային արտադրությունը:

2.Ավելացավ խոշոր քաղաքների թիվը

3.Բարձրացավ բնակչության կենցաղային և կթական մակարդակը:

4.Մեծացավ գիտության և տեխնոլոգիայի դերը, ստղվեց շոքեմեքենա, շոքոնավ, շոգեքարշ

5.Զարգացավ գյուղատնտեսությունը՝ ստեղծվեցին շարքացաններ, նոր սերմատեսակներ, որոնց արդյունքում համեմատաբար ավելի շատ բերք էր ստացվում: Զարգանում էր անասնապահությունը:

5.Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:

Արդյունաբերական զարգացման հետևանքով փոփոխություններ շատ եղան: Զարգացան երկրները, երկրներում վերացան դասային սահմանափակումները, այսինքն այլևս չէին բաժանում դասերի: Շատ էի ավելացել աշխատանքի վայրերը և մարդիկ անընդհատ աշխատում էին:

6.Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը:Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:

Արդյունաբերական հասարակությունը, գյուղերի գերբնակչությունը, տեխնիկական առաջնթացը և փոփոխությունները տրանսպորտում՝ նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը։Փոփոխություններ բնականաբար շատ եղան, ավելացան աշխատատեղիները, մարդիկ ունեցան իրենց սեփական աշխատանքը, վայրից — վայր տեղափոխվելն այն ժամանակ խնդիր էր, իսկ հետո լուծվեց, ստեղծվեցին փոխադրամիջոցներ: Մեծ պահանջարկ ուներ գրամեքենան: Ստեղծվեցին օրաթերթեր, հանրային գրադարաններ և արդեն ամեն ինչ փոխվում և զարգանում էր :

7.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

Արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ, քանի որ մարդիկ սկսեցին մտածել, հնարել նոր գյուտեր: Մտածեցին, որ կարելի է ստեղծել նոր տխնոլոգիաներ, մեքենաներ, որպեսզի կյանքը ավելի հեշտ և արագ լինի:

Օժանդակ աղբյուր

Համաշխարհային պատմություն

Այլ ձևակերպումներով ինչպե՞ս են տարբերակվում «ազգ» և «ժողովուրդ» հասկացությունները, և կամ ինչո՞վ են տարբերվում ազգը և ժողովուրդը:

«Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող:

Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: Սույն սահմանման պարագայում պետք է նկատի ունենալ, որ էթնոսի պատկանելությունը կարող է պայմանական նշանակություն ունենալ:

«Ազգ» բառը ծագում է լատիներեն «natio» բառից, որը ծնունդ, սկիզբ, իմաստն ունի: Այստեղից էլ` «nation» բառը, որը նշանակում է ազգ, ինչպես նաև այս հասկացության ծագումնաբանական բուն նշանակությունն արտահայտող ֆրանսերեն «naître» բառը, որը նշանակում է ծնվել: «Ազգ» հասկացությունն արտահայտում է առավելաբար կազմակերպված ժողովրդի` պետությամբ, պետական կառուցվածքով ու կառույցներով, հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցությամբ:

Պետության առկայությունը, սակայն, պարտադիր չէ ազգի տվյալ բնորոշման համար, եթե կան ազգային կառույցների կազմակերպվածության դրսևորումները, ազգային բարձր ինքնագիտակցություն, ինչպես, օրինակ, այսօր իրենց պատմական հայրենիքը կորցրած կամ պետություն չունեցող ազգերի պարագայում, որոնցից են ղպտիները, ասորիները և այլք:

Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են որպես այդպիսիք:

Ներկայումս, սակայն, լայն իմաստով, ինչպես նաև դիվանագիտական նշանակությամբ «ազգ» հասկացությունը մատնանշում է հիմնականում պետական հստակ կառուցվածք ունեցող ժողովուրդներին, ինչի վառ վկայությունն աշխարհի տարբեր պետությունների համախմբումով կազմված Միացյալ Ազգերի Կազմակերպությունն է, որի անվան մեջ «ազգ» բառը հիմնականում պետության ցուցիչի հատկանշմամբ է գործածված:

Տանը

Թարգմանություն-Նոր ժամանակների քաղաքները

Արևելքի միջնադարյան քաղաքները

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Քերականական խաղ

1.Գտնել տարբերվող բառը

Հրանման, հրացան, հրմշտոց,  հրշեջ, հրազեն, հրեղեն:

2.Դասավորել տառերն այնպես, որ բառ ստացվի

նաշու, նղասե, մաիտան, նագուր, կոփիթոր, դրավեպտա:

անուշ, սեղան, մատանի, գարուն, փոթորիկ, վարդապետ

 3.Գրել 5 առած-ասացվածք

1․Լավ է կույր լինես աչքով, քան մտքով
2․Փոս փորողը ինքն է փոսն ընկնում
3․Մեկ ծաղկով գարուն չի գա
4․Ագռավի հետ ընկերացար, կեղտը կտուցիդ պիտի լինի
5․Բախտը մի անգամ է այցելում

4.Գրել 5-ական անեծք և օրհնանք

Անեծք՝

1․Լեզուդ չորանա
2․Աչքդ բաց սատկես
3․Սև գա վրեդ
4․Ծնունդդ մեռնի
5․Քոքդ կտրվի

Օրհնանք՝

1․Ծլես ծաղկես զորանաս
2.Ոտքդ քարին չդիպչի
3․Ոտքդ քարին չդիպչի
4.Տաշտներդ լի հաց լինի,դռներդ միշտ բաց լինի
5․Աստծո աջը գլխիցդ անպակաս լինի

 5.Ախոյան, աղմուկ, հարկատու, սուլոց, անհավանական, հաղարջենի, դեղձի բառերի մեջ ի՞նչ կենդանիներ եք տեսնում:

Ախոյան-խոյ, աղմուկ-մուկ, հարկատու-կատու, սուլոց-ուլ, անհավանական-հավ, հաղարջենի-արջ, դեղձի-ձի

 6.Ո՞ր թվականը ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ:

 7.Կարապետ բառին նայելով  քանի՞ գոյական ես տեսնում:

Կարապ ու պետ

Рубрика: English 2020 - 2021

English. October 5-9

Safeguard and Improve Your Environment

1. Watch the video at the top of the page.

2. Read the story «Safeguard and Improve Your Environment» just below it.

3. Do the exercises at the bottom of the page.

Safeguard and Improve
Your Environment

Maggie and Alex live in a tall building in a neighborhood in the center of the city. There are no trees near their building, but they are happy in their home and it is close to their jobs.

In the part of the city where they live, there is not much fresh food to buy. The stores only have processed foods in packages. Maggie and Alex and all the other people in the building have to eat food that they buy in boxes and plastic containers.

This makes so much garbage that no one knows where to put it. While they wait for Fridays, when the city collects the garbage, all the neighbors put their trash into bags and sometimes leave it in the hallway or on the big, sunny roof. The whole building looks terrible. No one can spend time playing on the roof because it is full of trash.

One day, Maggie and Alex decide to make a change. They go up to the roof and separate all the recyclable garbage, like cardboard, plastic bottles, glass, and aluminum cans. Then they take all of the garbage down to the street for the garbage collectors.

But they do not carry down the plastic bottles! They cut off the tops and use them as pots to plant tomatoes and carrots. They plant herbs, too.

Their neighbors get very excited when Maggie and Alex tell them about their project. Whenever they have free time after work or on the weekends, all the neighbors go up to the roof. They enjoy the sun and help take care of the plants in the garden. They all cooperate, and by working together, they soon have a big, beautiful vegetable garden!

Now the roof looks beautiful, and everyone eats much healthier food. They spend time in their community garden, enjoy the sun, and create much less garbage. In fact, they even save money because they do not have to buy so much packaged food.

The garden is a real success, and the building in the center of the city is a much nicer place to live because of it. All of the neighbors safeguard their environment and improve it for themselves and for each other. 

Vocabulary Questions

1. What does “safeguard” mean?

a) to put a lock on a door

b) to take care of and protect

c) to watch carefully

d) to learn about

2. What does “environment” mean?

a) the place where you live

b) a forest

c) the way you feel

d) a garden

3. What does “cooperate” mean?

a) to think about an important problem

b) to ask for help

c) to work together

d) to do something for yourself


Grammar Questions

1. The roof is full ________ trash.

a) on

b) to

c) with

d) of

2. Now the building is a much ________ place to live.

a) nice

b) nicer

c) nicest

d) more nice

3. The neighbors help take care ________ the plants in the garden.

a) to

b) of

c) about

d) for

Resposibility

1. Watch the video at the top of the page.

2. Read the story «Responsibility» just below it.

3. Do the exercise at the bottom of the page.

Рубрика: Աշխարհագրություն

Արևելյան Եվրոպայի ընդհանուր բնութագիրը

  1. Աշխարհի օգտակար հանածոները քարտեզով որոշեք, թե արևելաեվրոպական երկրներից, որոնք են ամենահարուստը.
  • քարածխով և գորշածխով,

Տարածաշրջանի հյուսիսային մասով (Անգլիայից մինչև Ուկրաինա) ձգվում է Եվրոպայի գլխավոր «քարածխային առանցքը»: Նրա որոշ մասեր Լեհաստանի Վերին Սիլեզիայի և Չեխիայում նրա շարունակությունը կազմող Օստրավայի ավազաններն են, Ուկրաինայում` Դոնեցի ավազանը: Գորշ ածխի պաշարներով առանձնանում են Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, մասամբ Ռումինիան և Բուլղարիան:

  • նավթով և բնական գազով,

Տարածաշրջանն աղքատ է նավթով և գազով, բացառությամբ Ռումինիայի, որտեղ նավթի հիմնական հանքավայրերը նախակարպատյան ավազանի սահմաններում են, ՊլոեշտիՊիտեշտի քաղաքների միջև, իսկ գազինը` Մուրեշ գետի վերին հոսանքի ավազանում: Նավթի և գազի որոշ պաշարներ կան նաև Հունգարիայում (Բալատոն լճից արևմուտք և Սեգեդ քաղաքի շրջանում), Լեհաստանում, Բուլղարիայում, Ուկրաինայում:

  • գունավոր մետաղների հանքաքարով,

Ուկրաինան հարուստ է սև և գունավոր մետաղներով (երկաթ, մանգան, նիկել, տիտան, բազմամետաղներ): Կարևոր են գունավոր մետաղների, հատկապես բոքսիտների (Հունգարիա), բազմամետաղների (Բուլղարիա, Ռումինիա, Լեհաստան), պղնձի (Բուլղարիա) պաշարները:

  • քիմիական արդյունաբերության հանքային հումքով:

Զգալի է քիմիական հումքը, Լեհաստանն աչքի է ընկնում բնածին ծծմբի, կալիումական և կերակրի աղերի, Ուկրաինան և Ռումինիան` կերակրի աղի խոշոր պաշարներով:

  • Հանքային ռեսուրսների ո՞ր տեսակներով են ապահովված բոլոր երկրները և ո՞ր տեսակները չեն բավականացնում դրանց մեծ մասին: 

2.Բնութագրե՛ք  90-ական թթ. սկզբներին Արևելյան  Եվրոպայի երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի որակական և քանակական փոփոխությունները:

1990-ի հոկտեմբերին գերմանական երկու պետությունները վերամիավորվեցին: Մյուս երկրներում առաջացան պետական կառուցվածքի նոր ձևեր, բազմակուսակցություն, երկրների մեծ մասում կոմունիստական կուսակցությունները հեռացվեցին հասարակության ղեկավարումից:
Հրաժարվելով զարգացման սոցիալիստական արտադրաեղանակից` այս երկրները վերադարձան ժողովրդավարությանն ու ազատ շուկայական տնտեսությանը: Փլուզվեց սոցհամակարգը և ԽՍՀՄ-ը: Համեմատաբար խաղաղ տեղի ունեցավ Չեխոսլովակիայի Դաշնային Հանրապետության բաժանումը Չեխիայի և Սլովակիայի առանձին պետությունների: Ձևավորվեց Արևելյան Եվրոպայի նոր քաղաքական քարտեզ: Քաղաքական քարտեզը ենթարկվեց ինչպես քանակական, այնպես էլ որակական
փոփոխության:

3. Տվե՛ք 1) Լեհաստանի, 2) Չեխիայի և Սլովակիայի, 3) Հունգարիայի և Ներբեռնել Ռումինիայի, Ուկրաինայի և Բելառուսի (կամ ըստ ընտրության երկու այլ երկրների) ՏԱԴ-ի համեմատական բնութագրերը: Որոշե՛ք այն գծերը, որոնք, ձեր կարծիքով, տնտեսության համար ունեն առավել կարևոր նշանա-կություն:

4. Ինչու՞ սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո Արևելյան  Եվրոպայի բնակչության ազգային կազմն ավելի միատարր դարձավ: Ի՞նչ ուղղություն ունեն ներքին և արտաքին գաղթերը:
Սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո երկրների ազգային կազմը ավելի միատար է դարձել ազգամիջյան ավելի բարդ հարաբերությունների պատճառով, չնայած բոլոր երկրներում էլ կան ազգային փոքրամասնություններ։

Նախկին Չեխոսլովակիայի փլուզումից հետո տարածաշրջանի երկրների ազգային կազմը համեմատաբար միատարր է դարձել, չնայած բոլոր երկրներում էլ կան ազգային փոքրամասնություններ:

5. Ձեր կարծիքով որո՞նք են Արևելյան  Եվրոպայի երկրներում «անցումային տնտեսության» հիմնական դժվարությունները: Կարո՞ղ եք նշել լուծման ուղիները:

Рубрика: Մաթեմատիկա առանց բանաձևի

Դիագրամա

2. Կատարիր․ Տրված դիագրամը ցույց է տալիս «Ո՞րն է քո մեքենայի մակնիշը» հարցման արդյունքները: Մուգ կանաչով նշված են կանանց պատասխանները, իսկ բաց կանաչով՝ տղամարդկանց: Ո՞ր մեքենայից տղամարդիկ ավելի շատ ունեն, քան կանայք: 

н3.png

Lada-տղամարդիկ ավել 50000

Renalut-տղամարդիկ ավել 10000

KIA-տղամարդիկ ավել 10000

Hyundai-հավասար

Nissan-կանայք ավել 30000

Toyota-հավասար

VW-տղամարդիկ ավել 20000

Рубрика: Պատմություն 2020 - 2021, Թարգմանություն

3.2.2. Средневековые города Востока

В отличие от большей части Европы, страны Востока в Средние века переживают несколько нашествий кочевых народов, которые с течением времени воспринимают городскую культуру, но происходит это каждый раз практически заново. Поэтому в конечном итоге развитие городского расселения на Востоке идет значительно медленнее, а связь с древ-I ними городами оказывается более тесной. В наибольшей степени это проявляется при формировании сети и принципом I организации арабских городов.

Ի տարբերություն Եվրոպայի մեծ մասի ՝ Արևելքի երկրները միջնադարում քոչվոր ժողովուրդների մի քանի արշավանքներ են ապրում, որոնք ժամանակի ընթացքում ընկալում են քաղաքային մշակույթը, բայց դա տեղի է ունենում ամեն անգամ գրեթե նորից։ Հետևաբար, ի վերջո, զարգացումը քաղաքային վերաբնակեցման Արևելքում ընթանում է զգալիորեն դանդաղ, և կապը հին քաղաքների ավելի սերտ: Դա առավելապես դրսևորվում է արաբական քաղաքների կազմակերպման ցանցի և սկզբունքի ձևավորման ժամանակ ։

Арабские завоевания в VII—VIII вв. охватили огромную территорию от Пиренейского полуострова до долины Инда. При этом большинство древних городов на этой территории I было разрушено, а на их месте возникли лагеря кочевником, впоследствии ставшие городами (Каир в Египте, Рабат в Марокко и д.р..). Столицей арабского государства первоначально была Медина — небольшой город м пустынной части Аравийского полуострова. Затем столица была перенесена ближе к главным торговым путям того времени сначала м Дамаск, а I затем в специально построенный в 702 г. в качестве столицы город Багдад. Багдад возник в месте схождения рек Тигра и ‘ Евфрата, т. е. примерно в том же месте, где существовали Вавилон и другие столицы древности. Багдад в период своего расцвета насчитывал до 2 млн. жителей и являлся самым крупным городом в мире, но после монгольских завоеваний XIII в. он потерял свое значение.

Արաբական նվաճումները VVI(7)-VIII(8) դարերում վերցրել էին ահռելի տարացքը Պիրենեյական թերակղզուց մինչև Ինդա հովիտը: Ընդ որում, այդ տարածքում գտնվող հնագույն քաղաքների մեծ մասը ավերվել է, իսկ նրանց տեղում առաջացել են քոչվոր ճամբարներ, որոնք հետագայում դարձել են քաղաքներ (Կահիրե Եգիպտոսում, Ռաբաթ Մարոկկոյում և այլն.)արաբական պետության մայրաքաղաքը իսկզբանե եղել է մի փոքր քաղաք՝ Մեդինա Արաբական թերակղզու անապատային մասերում. Այնուհետև մայրաքաղաքը տեղափոխվել է ավելի մոտ հիմնական առևտրային ուղիներին, որի անունն էր՝ Դամասկոս, իսկ հետո հատուկ կառուցված 702 թ., որպես մայրաքաղաք Բաղդադ. Բաղդադը Տիգրա և Եփրատ գետերի միախառնման վայրում է հայտնվել, այսինքն մոտավորապես նույն վայրում, որտեղ Բաբելոնը և այլ մայրաքաղաքները հնագույն ժամանակներում գոյություն են ունեցել: Բաղդադն իր ծաղկման շրջանում ունեցել է մինչև 2 մլն բնակիչ և եղել է աշխարհի ամենախոշոր քաղաքը, Բայց XIII (13)դարի Մոնղոլական նվաճումներից հետո կորցրել է իր նշանակությունը։

Принципы застройки Багдада повторялись и в других арабских городах. Возвышенность в центре города занимала крепость (шахристан или касба), в которой поселялся правитель данной местности (в Багдаде — халиф) со своими приближенными, военной дружиной и слугами. Дворец правителя включал в себя систему внутренних дворов, занятых садами, бассейнами и фонтанами. Вокруг крепости располагалась торгово-ремесленная часть города (рабад), окруженная внешней оборонительной стеной.

Բաղդադի կառուցապատման սկզբունքները կրկնվել են նաև արաբական այլ քաղաքներում ։ Քաղաքի կենտրոնում բարձունքը զբաղեցնում էր բերդը (շահրիստան կամ Կասբա), որտեղ բնակություն էր հաստատել տվյալ տեղանքի տիրակալը (Բաղդադում ՝ խալիֆ) իր մերձավորների, ռազմական դրուժինայի և ծառաների հետ ։ Պալատն իր մեջ ներառում էր ներքին բակերի համակարգ, որոնք զբաղվում էին այգիներով, լողավազաններով և շատրվաններով ։ Ամրոցի շուրջը տեղակայված էր քաղաքի առևտրա-արհեստագործական մասը (ռաբադ) ՝ շրջապատված արտաքին պաշտպանական պատով ։

В ее центре находилась базарная площадь, а ремесленники жили в кварталах по профессиональному признаку, каждый из которых был окружен своей стеной. В шахристане и каждом квартале находилась мечеть, которая была тем больше и богато украшена, чем богаче былданный квартал. Мечеть, как правило, завершалась куполом, а рядом с ней находился башня — минарет (п.и и несколько минаретов). Дома простых жителей были с плоскими крышами, одноэтажными, сооруженными из глины, вы ходящими на улицы глухой стеной, с внутренним двором. Важными общественными зданиями города были караван-сараи (гостиницы), медресе (школы), бани, располагавшиеся в центре города.

Նրա կենտրոնում եղել է բազարի հրապարակ, իսկ արհեստավորները բնակվել են թաղամասերում ըստ մասնագիտական հատկանիշների, որոնցից յուրաքանչյուրը շրջապատված է եղել իր պատով ։ Շահրիստանում և յուրաքանչյուր թաղամասում մզկիթ կար, որն այնքան մեծ էր և առատորեն զարդարված, որքան հարուստ էր տվյալ թաղամասը ։ Մզկիթը, որպես կանոն, ավարտվել է գմբեթով, իսկ նրա կողքին եղել է աշտարակը ՝ մինարեթը (Պ.և մի քանի մինարեթ) ։ Հասարակ բնակիչների տները հարթ տանիքներով էին, միհարկանի, կավից կառուցված, դուք քայլում եք փողոցներ խուլ պատով, ներքին բակով։ Քաղաքի կարևոր հասարակական շենքերն էին քարավան-Սարա (հյուրանոցներ), մեդրեսեն (դպրոցներ), բաղնիքները, որոնք գտնվում էին քաղաքի կենտրոնում ։

До Индии мусульманские завоевания докатились в XIII в. В XVI в. прошла новая волна завоеваний, в результате которых была создана империя Великих Могол он, включившая почти весь полуостров Индостан. При этом крупные города-столицы, насчитывавшие сотни тысяч жителей, развились на севере страны, откуда шли завоевания. В разные периоды ими были города Дели и Агра. Принципы градостроительства индийских городов того времени включили в себя и древнеиндийские, и арабские элементы. Так, в Дели был построен Красный форт (сложен из красного песчаника), являвшийся крепостью и дворцом императоров. Вблизи Агры сохранился мавзолей Тадж-Махал — одна из самых выдающихся построек средневековой Индии, построенная по классическому плану мечети и окруженная специально созданными водоемами.

18-րդ դարում տեղի է ունեցել նվաճումների նոր ալիք, որի արդյունքում ստեղծվել է մեծ Մոհոլների կայսրություն, որը ներառում է Ինդոստանի գրեթե ամբողջ թերակղզին ։ Ընդ որում, խոշոր քաղաք մայրաքաղաքները, որոնք հարյուր հազարավոր բնակիչներ են, զարգացել են երկրի հյուսիսում, որտեղից էլ նվաճումներ են եղել ։ Տարբեր ժամանակահատվածներում նրանք Դելի եւ Ագրա քաղաքներն էին: Այն ժամանակվա հնդկական քաղաքների քաղաքաշինության սկզբունքները ներառում էին և հին հնդկական, և Արաբական տարրեր ։ Դելիում կառուցվել է Կարմիր բերդ (Կարմիր ավազաքարից կազմված), որը կայսրերի ամրոցն ու պալատն էր ։ Ագրայի Մոտակայքում պահպանվել է Թաջ Մահալ դամբարանը ՝ միջնադարյան Հնդկաստանի ամենանշանավոր շինություններից մեկը, որը կառուցվել է մզկիթի դասական հատակագծով եւ շրջապատված է հատուկ ստեղծված ջրամբարներով: