Рубрика: Պատմություն 2020 - 2021

Հոկտեմբերի 26-նոյեմբերի 1-ը, առաջադրանք 7, 8-րդ դասարան

Հասարակության վերակառուցման հեղափոխական ուղին

Առաջադրանք 1.

Հասարակության վերակառուցման հողափոխական ուղին 

  • Սահմանել հեղափոխություն հասկացությունը

Հեղափոխությունը քաղաքական երևույթ է, որի ընթացքում պատմության մեջ կատարվում են արմատական փոփոխություններ։

  • Անգլիական բուրժուական հեղափոխություն, գրավոր ներկայացրու Օլիվեր Կրոմվելին, անգլիական հեղափոխությունում նրա դերը

Կրոմվելը մեծ դեր ունեցավ, քանի որ զենքով ճնշեց ծայրահեղականներին, ցրեց խորհրդարանը և հաստատեց իր անձնիշխանությունը։ Բացի դրանից իրեն հռչակեց պետության և ազգի հովանավոր։

  • Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորումը, Ջ.Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի կազմավորման գործում

XVII-XVIII դդ․ Հյուսիսային Ամերիկայում ձևավորվում է անգլիական 13 գաղութ։ Այնտեղ հիմնականում ապրում են անգլիացիները։ Իրավիճակը այնտեղ այդքան էլ լավ չէր, քանի որ աշխատող ձեռքի պակաս էր զգացվում։ Այդ պատճառով Աֆրիկայից Ամերիկա բերվեց հազարավոր սևամորթ ստրուկներ։ Գաղութները վերահսկում էին անգլիական արքայի կողմից նշանակված նահանգապետերը, բայց Անգլիան խոչընդոտում էր դրանց զարգացմանը, որպեսզի գաղութները մնան լոկ հումքի մատակարար։ XVIII դարի կեսերին բնակչության մեծ մասն իրեն համարում էր ամերիկացի։ Ազգային-ազատագրական պայքարը վերացվեց Անկախության պատերազմի, որն ընթացավ՝ 1755-1783թ թթ․։ Ֆիլադելֆիայում հրավիրվում է գաղութների ներկայացուցիչների համաժողովը, հռչակվում է ամերիկացիների բնական իրավունքները։ Սակայն մերժվում է, և ձևավորվում կանոնավոր բանակ։ Այդ գործը հանձնարարված էր՝ Ջ․Վաշինգտոնին։ 1776թ․ հուլիսի 4-ին կոնգրեսը ընդունում է Անկախության հռչակագիրը։ Կոնգրեսը հռչակում է ԱՄՆ-ի կազմավորման մասին։ Հուլիսի 4-ը մինչ օրս նշվում է որպես ամերիկացիների ազգային տոն։ Ամերիկան հաղթում է Անգլիային։ Այդ ժամանակ Իսպանիան և Հոլանդիան օգնում է ԱՄՆ-ին զենքով։ Անգլիան ճանաչում է ԱՄՆ-ի անկախությունը։

Առաջադրանք 2

  • Ներկայացնել, համեմատել  18-րդ դարի իրադարձությւոնների  ժամանակագրությունը

1760թ․Արդյունաբերական հեղաշրջման սկիզբը Անգլիայում։
1768թ․ Առաջին շոգեշարժիչի ստեղծումը։
1775-1786թթ․ Անկախության պատերազմը և ԱՄՆ-ի կազմավորումը։
1784թ․ Շոգեմեքենայի ստեղծումը։
1787թ․ ԱՄՆ-ի սահմանադրության ընդունումը։
1791թ․ Առաջին սահմանադրության ընդունումը Ֆրանսիայում։ 

  • Ներկայացնել նոր հասկացությունների բացատրությունները/էջ 20-31/

Միահեծանությունը — Պետական ​​համակարգ է, որը հաստատվել է նոր ժամանակների Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում:

Ազատախոհները — Հին Հունաստանում և Հին Հռոմում, Բյուզանդիայում, ինչպես նաև վաղ ֆեոդալական շրջանի Արևմտյան Եվրոպայի երկրներում, ազատ արձակվածն ստրուկներն են։

Ծայրահեղականներ — Մարդիկ, որոնք պահպանում են ծայրահեղ տեսակետների, գործողությունների մեթոդները։

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմության դասագիրք

Ֆրանսիական  Մեծ հեղափոխությունը /Փոքրիկ ուսումնասիրություն/

Ներածություն

  • Ֆրանսիական հեղափոխության պատճառները

18-րդ դարում Ֆրանսիան միապետություն էր, որ ապավինում էր քաղաքական կենտրոնացվածության և մշտական բանակի վրա։ Երկրում սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունը գնալով վատանում էր և իշխանությունները ստիպված էին փոխզիջումների գնալ, սա հետևանք էր 14-16-րդ դարերում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի։ 

  • Ներկայացրու ֆրանսիական հեղափոխության փուլերը:
  • 1789թ. Գլխավոր շտատներ


Գլխավոր շտատներ օգնությամբ, իրականացվեց հեղափոխությունը։ Արքան իրենցից պահանջեց նոր հարկեր։ Իսկ մերժում ստանալով, նա փորձեց ցրել այդ համաժողովը։ Դրան ընդիմացան երրորդ դասի պատգամավորները, որոնց օժանդակեց նաև հոգևորական և ազնվական պատգամավորների մի մասը։ 

  • Բաստիլի գրավում

Բաստիլի գրավում տեղի է ունեցել 1789 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում: Միջնադարյան ամրոց, զինանոց և քաղաքական բանտ Բաստիլը Փարիզի կենտրոնում ներկայացնում էր թագավորին: Չնայած այդ ժամանակ բանտը ուներ ընդամենը յոթ բանտարկյալ, այն համարվում էր թագավորության խորհրդանիշերից մեկը, և նրա անկումը համարվում է Ֆրանսիական հեղափոխության ելակետը։

  • Ավատատիրության վերացումը Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր, հռչակագրի արդիականությունը

Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը Ֆրանսիական հեղափոխության ամենակարևոր փաստաթուղթն է, որը սահմանում է մարդու անհատական ​​իրավունքները: Հռչակագիրն Ազգային Հիմնադիր Խորհրդի կողմից ընդունվել է 1789 թվականի օգոստոսի 26-ին:

  • Կանանց դերը հեղափոխության ընթացքում

Կանայք ակտիվ դեր ունեին հեղափոխության գործում: Նրանք մասնակցեցին Բաստիլի գրավմանը, բողոքի երթեր էին կազմակերպում թանկությունների դեմ: Կանայք մեծ հույսեր ունեին հեղափոխությունից, որ այն կբարելավի իրենց կյանքը: Հաճախ կանանց ուսերի վրա էր իրենց ընտանիքների համար  հաց հայթայթելու դժվարին խնդիրը: Նրանցից շատերը մանր առևտրականներ, լվացարարուհիներ, դերձակուհիներ, սպասուհիներ էին հարուստների տներում։

  • Սահմանադրական միապետություն

ֆրանսիական թագավորություն, Ֆրանսիայի սահմանադրական միապետության կարճ գործող ռեժիմ, որը իրականացնում էր իշխանությունը 1791 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 1792 թվականի սեպտեմբերի 21-ը: Այդ ռեժիմ Ֆրանսիայի առաջին սահմանադրական միապետությունն էր հանդիսանում: Օրենսդիր ժողովը Թյուիլրիի պալատի գրոհից հետո օգոստոսի 11-ին ժամանակավորապես հեռացրեց  թագավորին: 

  • Քաղաքական ակումբների առաջացումը

Քաղաքական ակումբները հայտնվեցին 1789-ին. Առաջին ակումբը հիմնադրվեց Վերսալում ՝ Բրետանիի պատգամավորները գեներալ նահանգներում, բրետոնական ակումբի անունով։

  • Արքայի փախուստը Վարեն

Չնայած արքայի ձևական աջակցությանը հեղափոխությանը, նա գաղտնի կապի մեջ էր Ավստրիայի, Պրուսիայի և Շվեդիայի միապետերի հետ, հույս ունենալով նրանց միջոցով ճնշել հեղափոխությունը: 1791 թ. – ի հունիսի 20-ին, արքան իր ընտանիքի հետ փորձեց փախուստի դիմել դեպի ավստրիական սահման, որտեղ նրան պետք է սպասեր ավատատիրական զորքը՝ պատրաստ ներխուժելու և ճնշելու հեղափոխությունը: 

  • Պիլնիցի հռչակագիրը և Թյուիլրիի գրավումը

Պիլնիցի հռչակագիրը 1791 թվականի օգոստոսի 26-ին Պիլնիցի Սաքսոնյան ամրոցում ստորագրված փաստաթուղթ է, որը հիմք դարձավ Ավստրո-Պրուսական միության պայմանագրի (1792 թ. Փետրվար) և ֆրանսիական հեղափոխության դեմ եվրոպական միապետերի միավորման համար:

  • Առաջին հանրապետությունը

Հանրապետությունը հռչակվեց 1792 թվականի սեպտեմբերի 21-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, այս օրը պաշտոնապես գահընկեց արվեց Լյուդովիկոս XVI- ը և նրա ընտանիքի հետ մահապատժի ենթարկվեց։

  • Ռոբեսպիեռը և տեռորի իշխանությունը Դիրեկտորիա

Оставьте комментарий