Рубрика: Русский язык 2020 - 2021

Золотая Роза III

9-13 ноября

  1. Прочитайте текст.

Сюзанна прожила у Шамета пять дней. Пять дней над Парижем
подымалось необыкновенное солнце. Все здания, даже самые старые,
все сады и даже логово Шамета сверкали в лучах этого солнца, как
драгоценности. Этих пяти дней хватило на примирение Сюзанны с её возлюбленным, молодым актёром. Шамет участвовал в нём. Ему пришлось отнести
письмо Сюзанны к актёру. Вскоре актёр приехал за Сюзанной. И всё было как надо: букет, смех сквозь слёзы и раскаяние. Когда молодые уезжали, Сюзанна так заторопилась, что забыла попрощаться с Шаметом. Но она тут же спохватилась, покраснела и виновато протянула ему руку.

Рубрика: Հանրահաշիվ

Դաս 11.

Առաջադրանքներ: Հեռավար և առկա սովորողների համար:

1.Երկու թվերի գումարը 10 է, իսկ տարբերությունը՝ 4։ Գտեք այդ

թվերը։

{x+y=10

{x-y=4  
(7;3)

2. Երկու թվերի գումարը 21 է, իսկ տարբերությունը՝ 9։ Գտեք այդ

թվերը։

{x+y=21
{x-y=9
x=9+y
9+y+y=21
2y=21-9
2y=12
y=12/2
y=6
x=9+6
x=15
(15;6)

3. Մի թիվը 6-ով մեծ է մյուսից։ Այդ թվերի գումարը հավասար է 40-ի։

Գտեք այդ թվերը։

x+y=40
x+6=y
x=y-6
y-6+y=40
2y=40+6
2y=46
y=46/2
y=23
x=23-6
x=17
(17;23)

4. Մի թիվը 15-ով փոքր է մյուսից։ Գտեք այդ թվերը, եթե նրանց գումարը 23 է։
x+y=23
x-15=y
x=y+15
y+15+y=23
2y=23-15
2y=8
y=8/2
y=4
x=4+15
x=19
(19;4)

5. Մի բնակավայրից մյուսը կարելի է գնալ գյուղամիջյան ճանապարհով կամ մայրուղով։ Գյուղամիջյան ճանապարհը 5 կմ-ով կարճ է մայրուղուց, իսկ նրանց ընդհանուր երկարությունը 61 կմ է։ Որքա՞ն է գյուղամիջյան ճանապարհի երկարությունը։
x+y=61
x-5=y
x=y+5
y+5+y=61
2y=61-5
2y=56
y=56/2
y=28
x=28+5
x=33
(33;28)

6. Եռանկյան մեծ կողմը 13 սմ է, իսկ մյուս երկու կողմերի տարբերությունը՝ 7 սմ։ Ինչի՞ են հավասար եռանկյան կողմերը, եթե նրա պարագիծը 30 սմ է։
13+x+y=30
x-y=7
x=7+y
13+7+y+y=30
2y+20=30
2y=30-20
2y=10
y=10/2
y=5
x=7+5
x=12
(12;5)

7.Կազմեք խնդիր, որը լուծվում է հետևյալ համակարգի օգնությամբ:
Երկու թվերի գումարը 13 , իսկ տարբերությունը 3։Գտիր ՝ թվերը։

{x + y = 13 

{x-y=3

Рубрика: Գրականություն 2020 - 2021

Սպիտակ ջրաշուշանը (ամերիկյան հնդիկների հեքիաթներից)

KONICA MINOLTA DIGITAL CAMERA

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։


Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:
Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․
Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Բառարանային աշխատանք:
Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:
Գուժել – վատ լուր հաղորդել,
Գտիր տրված բառերին մեկական  հոմանիշ` 
դեպք — միջադեպ, ընդհարվել – բախվել, մրրիկ – փոթորիկ,  ճառագայթ – ցոլք, ամայի – անբնակ, գաղտագողի – թաքուն, աստիճանաբար – հետզհետե:

Առաջադրանք

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները:

ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։վ
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հնդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Այս ծաղիկը, սիրո և գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեի նման, ծնվել է ջրային փրփուրներից: Վարդը սպիտակ գույն ուներ: Ըստ լեգենդի, վարդն իր գույնը փոխել է, երբ մի անգամ աստվածուհու մատը ծակվել ու մի կաթիլ արյուն է ընկել ծաղկի վրա: Այդ օրվանից վարդը դարձել է կարմիր:
Հնում հավատում էին, որ այդ ծաղիկը քաջություն է ներշնչում: Եվ, երբ քաջարի զինվորները մարտից հաղթանակած էին վերադառնում, նրանց վրա ընդունված էր վարդի թերթիկներ լցնել կամ գլխին վարդերով հյուսված ծաղկեպսակներ դնել:

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Հոմանիշներ և Հականիշներ


1.Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ջլատել,
 վատաբանելհանգցնել,  վհատվել, մարել, հուսալքվելփնովել, պղծել, մասնատել, հուսահատվել, պառակտել, ապականել, շիջելպախարակել, արատավորել:
Տրված շարքից կազմիր հականիշների զույգեր։
Նզովքօրհնություն, բնավմիշտ,  ընդարձակ,  համր, փութկոտ, անպտուղ, վտիտ, սեղմ, մարմնեղ,  բեղմնավոր, ծանրաշարժ, դյուրինխոսուն, խրթին։

Ընդգծված բառերը փոխարինի´ր տրված  հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):
Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացող, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:
Ճանապարհի եզրով, շղթա կազմած, դանդաղ ընթանում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի երանգովսապատները մաշված են ու կախված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում  են գլուխները: Անապատը տաղտկալի է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ բլուր է երևում, ո´չ ցածրավայր : Ահա այստեղ  էլ հեռավոր  ժամանակներում  մարդիկ  որոշեցին,  որ Երկիրը տափարակ է:

Ընդգծված բառերըփոխարինի´րտրվածհոմանիշներով: Տրվածևստացվածտեքստերըհամեմատի´ր (բացիբառերից՝ ի՞նչէփոխվել):
Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացող, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:
Ճանապարհի կողքով,  շղթա կազմած, դանդաղ  գնում են  ուղտերը: Նրանք ներկված են անապատի գույնովսապատները մաշված են ու ծռված են  մի  կողքի :  Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման  պարուրում  է  նրանց, բայց ուղտերն անվրդովշրջում  են գլուխները: Անապատը տաղտկալիէ  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում խառնվել է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ սար է երևում, ո´չ ցածրավայր : Ահա այստեղ  էլ հեռավոր  ժամանակներում  մարդիկ  որոշեցին,  որ Երկիրը տափակ է:

Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

Рубрика: Գրականություն 2020 - 2021

Ստեփան Զորյան: Պապն ու թոռը

     Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։

     Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր էր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։
Բացի դրանից, Եփրեմ պապը չէր կարողանում երկար ման գալ, հեռու տեղ չէր գնում և միայն արև օրերին, երբ սիրտն ուզում էր զբոսնել տան առաջի պարտեզում, կանչում էր թոռանը — Աստղիկին և նրա առաջնորդությամբ, ձեռնափայտը ձեռին, կամաց-կամաց ման էր գալիս ծառերի տակ։ Հետո Եփրեմ պապի ատամներից շատերը թափվել էին, դրա համար էլ ոչ միս էր կարողանում ուտել, ոչ չոր հաց։
Շա՜տ ծեր էր Եփրեմ պապը։ Տանը նրան այնքան էլ չէին սիրում և ամեն բան չէին տալիս ուտելու։ Բայց նա սիրում էր ամենքին, և ամենից շատ փոքրիկ Աստղիկին. պատմում էր նրան հեքիաթներ, առակներ, պատմում էր ուրիշ տղաների, աղջիկների մասին և այն մասին, թե ինչո՛ւ են ընկնում աստղերը երկնքից։ Երբեմն կոպեկներ էր նվիրում նրան, որ կոնֆետ առնի…Եվ դրա համար Աստղիկը պապին շատ էր սիրում. ամեն անգամ բռնում էր պապի ձեռից և առաջն ընկած ման ածում ծառերի արանքում ու բացատրում, թե որ ծառը ո՛րքան է բռնել և թե ինչպես է ծաղկել մասրի թուփը… Բայց Աստղիկը շատ էր ափսոսում, որ պապը չի տեսնում այդ բոլորը, և որովհետև պապը չէր տեսնում, Աստղիկը խղճում էր նրան և ավելի սիրում։Մի բան սակայն դուր չէր գալիս Աստղիկին, այն, որ պապը հիվանդանում էր շուտ-շուտ։
Այժմ էլ՝ երեք շաբաթ էր ահա պապը հիվանդ էր։ Երբ նա հազում էր, Աստղիկին թվում էր, թե չոր տերևներ են խշխշում նրա կրծքի տակ, իսկ քնած տեղը այնպես էր խռխռացնում, մեկը կարծես խեղդում էր նրան…Քանի օր էր, պապն ուզում էր դուրս գալ արևի տակ զբոսնելու, բայց տատը չէր թողնում. ասում էր՝ կմրսի… Եվ Աստղիկը զարմանում էր տատի վրա, թե ինչո՛ւ է նա այդպես անխիղճ մերժում պապին։ Ինչ կա որ, — մտածում էր նա, — թո՛ղ պապը դուրս գա, էլի տուն կգա… Բայց տատը և մայրիկը չէին թողնում։Եվ քանի նրանք չէին թողնում, պապն ավելի էր ցանկանում դուրս գալ…
   Եվ ահա մի օր պապն անսպասելի վեր կացավ անկողնից։ Աստղիկն այդ օրը շատ լավ է հիշում։ Կիրակի էր. տատն ու մայրիկը գնացել էին ժամ, իսկ հայրիկը քաղաքումն էր։ Երբ ինքը՝ Աստղիկը, փողոցից եկավ տուն, տեսավ պապը նստել է անկողնում և ձեռքերով բան է փնտրում կողքին։
— Ի՞նչ ես ուզում, պապի, — հարցրեց Աստղիկը։
— Շորերս, — ասաց պապը դողալով։
Աստղիկը տվեց նրան կապան, չուխան, ոտնամանները և գդակը։ Պապը դողդողալով հագնվեց և փայտը ձեռին դուրս եկավ պատշգամբ ու նստեց այնտեղ՝ թախտի վրա, արևի դիմաց։
Այդ օրը պապի դեմքը շատ տարօրինակ էր։ Աստղիկը նայում էր նրան և զարմանում, թե ինչու այդպես մտամոլոր է պապը և ինչի է ականջ դնում նա։
Պապն իսկապես ինչ-որ բանի ականջ էր դնում. գլուխը բարձր բռնած, աչքերը խուփ, նա կարծես կամենում էր լսել, թե ի՛նչ է կատարվում գյուղում և գյուղից դուրս… Քանի ժամանակ էր դուրս չէր եկել տնից և դրա համար, խորը շունչ քաշելով, ուզում էր լսել կարծես դրսի կյանքը… Մի քանի տարվա կուրությունը սրել էր նրա լսողությունը, ուստի և նա պարզ լսում էր մեղուների երգը օդի մեջ, բարդիների տերևների ուրախ ճքճքոցը և երեխաների զվարթ աղմուկը մի հեռավոր տան բակից։ Նրա ականջին էր հասնում և եկեղեցու տոնական զանգահարությունը, որը կարծես թրթռում, խաղում էր օդի մեջ և, շունչը կտրած, ընկնում գետին։
Զանգերի ղողանջը Եփրեմ պապի հոգում զարթեցնում էր անցած գնացած հուշեր, և նա իրեն տեսնում էր երեխա, որ Զատկին հոր հետ գնում էր եկեղեցի, ու զանգերը ղողանջում էին այդպես հանգիստ ու միալար… Հետո նա իրեն տեսնում էր ջահել ու առողջ, որ նույնպես ջահել մի աղջկա հետ, թև–թևի տված պսակի է գնում, ու զանգերն էլ ղողանջում էին այդպես թրթռալով… Վերջապես, նա տեսնում էր իրեն հասակն առած տղամարդ, որ գերանդին ձեռքին խոտ էր հնձում դաշտի մեջ… Զնգում էր գերանդին, լորերը թռչում էին խոտի միջից։ Խոտը լաս–լաս դարսվում էր շարքով և այսօրվա պես դարձյալ ղողանջում էին ժամի զանգերը…
Այս բոլորը հիշելով՝ Եփրեմ պապը հանկարծ զգաց հնձած խոտի հոտ և, բերանը բանալով, խորը շունչ քաշեց։
Աստղիկը, որ ամբողջ ժամանակ նայում էր հիվանդ պապին, հանկարծ զարմացավ, տեսնելով պապի դեմքը պայծառացած։
Պապը նորից խորը, երկար շունչ քաշեց։
— Աստղիկ։
— Ի՞նչ է, պապի։
— Ինձ տար բաղը։
— Բա որ մրսե՞ս, պապի, — ասաց Աստղիկը, տարակուսանքով նայելով պապի կույր աչքերին։
— Չեմ մրսի, աղջիկս, գնա՛նք…
Եվ պապ ու թոռ ձեռք-ձեռքի տված մտան պարտեզ։ Ծերունին, ձեռր թոռանը տված, քայլում էր նրա ետևից և հարցնում, թե ի՞նչպես են ծառերը, բոլորն էլ ծաղկե՞լ են արդյոք, ծաղիկները թափվե՞լ են, թե ոչ։
— Թափվել են, պապի, թափվել են, — պատասխանեց Աստղիկը։
— Պտուղներ երևո՞ւմ են ծառերի վրա։
— Այո, պապի, շա՜տ…
— էդ լավ է, — ասաց պապը, — էդ լավ է։
Խոսելով հասան փոքրիկ պարտեզի ծայրը, որտեղից մի փոքրիկ դռնակ էր բացվում փողոցի վրա։ Պապն այդտեղ կանգ առավ և նորից շունչ քաշեց։
— Գնանք տուն, պապի, — ասաց Աստղիկը, — կմրսես, տատը կբարկանա…
— Չէ, բալիկս, չեմ մրսի, — հանգստացրեց պապը և շարունակեց շունչ քաշել։
Մի փոքր այսպես կանգնելուց հետո պապը հարցրեց.
— Հանդն էստեղից մոտիկ է, չէ՞, Աստղիկ։
— Հա, պապի, իհարկե, մոտիկ է։
— Դե որ մոտիկ է, աղջիկս, — ասաց պապը, — ինձ տար հանդը։ Դու էլ քեզ համար ծաղիկ կքաղես։
Աստղիկն ուրախացավ.
— Հա՛, պապի. էնքա՜ն ծաղիկ կա հանդում…
Մի քանի րոպե անց արդեն գյուղացիները զարմանքով տեսան իրենց բակերից, թե ինչպես հիվանդ Եփրեմ պապը թոռան ձեռից բռնած գնում էր դեպի դաշտը։ նրանք գնում էին դաշտ և մոռացել էին, որ տանը մարդ չկա և դռները բաց են հավերի ու շների առջև։
Փոքր հետո նրանք դուրս եկան դաշտը և երկար ժամանակ գնում էին խոտերի միջով։    Պապը քայլում էր կռացած և հևում ամեն մի քայլ անելիս, բայց կարծես չէր հոգնում. իսկ Աստղիկը պապի ձեռը բռնած առաջնորդում էր նրան և շարունակ խոսում. «Պապի, դեսն արի», «Պապի, առաջիդ քար կա», «Պապի, լոք տուր..» ։ Եվ ծեր պապը, թոռան ձայնին հնազանդ, կատարում էր նրա բոլոր պահանջները, լոք էր տալիս ջրի վրայից, թեքվում էր այն կողմը, ուր քաշում էր իրեն փոքրիկ աղջիկը։ Բավական տեղ գնալով՝ պապը կանգնեց, շունչ քաշեց բարձրահև ու հարցրեց Աստղիկին, թե ի՞նչ տեղ են գտնվում իրենք։
— Լավ տեղ ենք, պապի, — պատասխանեց Աստղիկը։— Էնքան ծաղիկ կա…
Պապը շունչ քաշեց դարձյալ և հարցրեց.
— Անտառը մոտիկ է, հա՞…
— Հա, պապի, հրես մոտիկ։ Դու տեսնո՞ւմ ես որ…
Պապը, առանց պատասխանելու, կույր աչքերը բարձրացրեց և ականջ դրեց։Այս անգամ նա ուզում էր լսել անտառի ձայնը։ Եվ ահա պարզ նրա ականջին էր հասնում հինավուրց անտառի խշշոցը, որ նման էր գետի տևական շառաչի։ Անտառը խշշում էր այնպես, կարծես բոլոր ծառերը միասին երգ էին ասում։ Ի՜նչ լավ է խշշում անտառը, — մտածեց պապը։ Այդ խշշոցը նույնն էր, ինչ որ շատ–շատ տարիներ առաջ։ Այդպես էր խշշում նա, երբ ինքը երիտասարդ էր. այդպես էր խշշում մերին, երբ նա հասակն առած տղամարդ էր… Այդ խշշոցը նույնն է, առաջվանը. նույնը կլինի և միշտ… Ու Եփրեմ պապը տխուր հառաչանքով նստեց կանաչների վրա հանգստանալու, իսկ Աստղիկն սկսեց ծաղիկներ քաղել և վազել թիթեռների հետևից։
Նստած տեղը, բոլոր ժամանակ, Եփրեմ պապը շարունակում էր ականջ դնել։Շ
Այժմ անտառի խշշոցի հետ նրա ականջին էր հասնում առվի քչքչոցը… Նա ճանաչում էր այդ առուն, հնձի ժամանակ քանի՜ անգամ էր հաց կերել նրա մոտ… Առվի քչքչոցի հետ Եփրեմ պապի ականջին էին հասնում և թռչունների երգը — այդ արտույտներն էին երգում — և խոտերի շրշյունը, և հովից օրորվող թփերի շշունջը, իսկ հեռվից գալիս էր դարձյալ եկեղեցու զանգերի ձայնը ու խառնվում անտառի խշշոցին։
Ի՜նչ լավ է խշշում անտառը…
Այսպես էր մտածում պապն իր սրտի խորքում, և նրա շրթունքները դողում էին հուզմունքից, ուզում էր աղոթել, բայց միտքն աղոթքի խոսքեր չէին գալիս… Մի փոքր էլ ականջ դնելով այդ ծանոթ, հարազատ ձայներին, պապը հանկարծ կռացավ և գլուխը խոնարհեց գետնին…
Երկար համբուրում էր նա կանաչով ծածկված հողը և անզուսպ արցունքներն առատորեն թափվում էին նրա աչքերից… Մի փոքր էլ, մի փոքր էլ, և նա ուժասպառ ընկավ կանաչների վրա…
Քիչ հետո, երբ Աստղիկը ծաղիկներ գրկած վերադարձավ պապի մոտ, զարմացավ, որ պապը պառկել է…
«Պապն ինչո՞ւ է քնել էսպես», — մտածեց նա և ձայն տվեց։
Բայց պապը նրան չպատասխանեց։
Այդ ժամանակ Աստղիկն ավելի մոտեցավ նրան և շարժեց ձեռը,
— Պապի, ա՛յ պապի, — կրկնում էր ձեռքը քսելով պապի երեսին, գլխին։— Վեր կաց, գնա՛նք… Դե, պապի, վեր կա՛ց, տատը կբարկանա…
Պապը դարձյալ չէր զարթնում։ Իսկ Աստղիկը շարունակում էր շարժել նրա ձեռը, գլուխը, աղերսում էր, որ զարթնի։ Բայց պապը ժաժ չէր գալիս…
Այդ տեսնելով, վերջապես, Աստղիկը որոշեց և վազեց տուն հայտնելու, որ պապը քնել է դաշտում ու չի զարթնում… Բայց պապը չէր քնել…
Գնացին տեսան պապը մեռել էր դաշտում։
Երբ Աստղիկն այդ իմացավ, նա չէր կարողանում հավատալ, որ պապը մեռած լինի, նա չէր հավատում և նրան, թե պապին կտանեն իրենց տնից և նա էլ ետ չի գա…
«Հապա էլ ո՞վ կպառկի նրա անկողնում, — մտածում էր նա, – ո՞վ կհագնի նրա չուխան…»:
Եվ երբ մյուս օրը տերտերները պապին տարան ժամ, Աստղիկն սպասում էր, թե պապը կվերադառնա, բայց մութն էլ ընկավ, նա չեկավ… Իսկ երբ տան դռները փակեցին, որ քնեն, Աստղիկը սաստիկ տխրեց ու լաց եղավ վերմակի տակ։ Նա լաց էր լինում ու մտածում, թե ի՛նչու տան դռները փակեցին. չէ՞ որ պապը կարող է գալ, գուցե հենց հիմա էլ ելել ու կանգնել է դռան առաջ…
Լաց լինելով մտածում էր, թե ո՛վ պետք է այնտեղ ման ածի պապին, չէ՞ որ նա չի տեսնում, կարող է քարի դեմ առնել կամ ոտը ջուրը գցել…
— Ա՜խ, տեսնես կլինի մեկը, — մտածում էր Աստղիկը, — մի բարի տղա կամ մի բարի աղջիկ, որ խեղճ պապին ման ածի այնտեղ…

  • Հարցեր և առաջադրանքներ:
  • Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:
    Չուխան – երկար վերարկու
  • Ի՞նչ զգացողություններ ունեցար պատմվածքը կարդալիս:
    Այս պատմվածքը շատ տխուր էր, և հուզիչ։
  • Բնութագրիր պապին:
    Պապը բարի մարդ էր, հոգու մեջ իրան զգում էր երիտասարդ։
  • Բնութագրիր Աստղիկին:
    Հոգատեր, բարի և խղճող աղջիկ։
  • Վերլուծիր պատմվածքը:
  • Գրիր պատում «Իմ պապը վերնագրով:
Рубрика: Հանրահաշիվ, Երկրաչափություն

Ինքնաստուգում

1. Գտեք երկու փոփոխականով հավասարման երեք լուծումներ. x+y-5=0:
(1;4)
(0;5)
(-1;6)

2. Գրեք համակարգի հավասարումներում անհայտների գործակիցները և ազատ անդամները.{7x-y=0; {3x-y+12=0
{7x-y=0 7, (-1), 0
{3x-y+12=0 3, (-1), 12

3. Լուծեք հավասարումների համակարգը գումարման եղանակով.{2x+y-3=0; {-x-y+4=0
(2x + y — 3) + (-x — y + 4) = 0
2x — 3 — x + 4 = 0
2x — x = x
-3 + 4 = 1
x + 1 = 0
x = -1

-2 + y — 3 = 0
y — 5 = 0
y = 5

(-1;5)

4.Տեղադրման եղանակով լուծեք հավասարումների համակարգը. {y-3x=0; {x-2y+10=0
y=3x
x-2*(3x)+10=0
x-6x+10=0
-5x+10=0
-5x=-10
x=-10/-5
x=2
y=3*2
y=6
(2;6)

5. Լուծեք հավասարման համակարգը գործակիցների հավասարեցման եղանակով: {x+2y-3=0; {2x+3y=0

2*(x+3y)=0
2x+3y=0
2x+2y-3-(2x+3y)=0
2y-3-3y=0
-y=3
y=-3
x+(-6)-3=0
x=6+3
x=9

6.Գտեք ուռուցիկ հնգանկյան անկյունների գումարը:

7. Գտեք ABCD զուգահեռագծի անկյունները, եթե <B=2<A:

8. Եռանկյան կողմերը հավասար են 5սմ, 12սմ, 13սմ: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի կողմերը տրված եռանկյան միջին գծերն են:

9. Ուղղանկյուն սեղանի հիմքերն են 4սմ, 7սմ: Գտեք սեղանի մեծ սրունքը, եթե անկյուններից մեկը 60^o է: