Սովորել գլխուղեղի բաժինների (երկարավուն ուղեղ, կամրջակ,ուղեղիկ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ , մեծ կիսագնդներ) ֆունկցիաները:
Գլխուղեղը տեղադրված է գանգի խոռոչում և նրա զանգվածը 1300-1400 գրամ է։Առանձին դեպքերում այն կարող է ունենալ 1100-ից 2000 գրամ զանգված։Գլխուղեղից դուրս են գալիս 12 զույգ գանգուղեղային նյարդեր ,որոնցից է ներքին օրգանների կարգավորող ,թափառող նյարդը։Մարդու գլխուղեղը հասնում է իր վերջնական մեծությանը 20 տարեկան հասակում։Գլխուղեղում ներյոնների մարմինները առաջացնում են գորշ նյութ, ձևավորելով կեղև իսկ գլխուղեղի ներսում սպիտակ նյութի մեջ՝ կորիզների ձևով։Գլխուղեղը կազմված է 6 բաժիններից երկարավուն ուղեղ, կամուրջ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ, ուղեղիկ և մեծ կիսագնդեր։
Կամուրջը կապ է հաստատում երկարավուն ուղեղիկի և մեծ կիսագնդերի միջև։Այն իրականացնում է հաղորդչական գործառույթ և ղեկավարում է գլխի մկանների աշխատանքը և գեղձերի հյութազատությունը։
Ուղեղիկը գտնվում է երկարավուն ուղեղի թիկնային մասում։Այն ստանձնում է ռեֆլեքսային գործառույթը և համաձայնեցված է շարժումների իրագործմանը։Ուղեղիկի վնասվածքի դեպքում դիտվում են անհավասարակշիռ և անկանոն շարժումներ։Այն վնասվելուց հետո նրա գործառույթները մասնակիորեն կատարում է մեծ կիսագնդերի կեղևը։
Միջին ուղեղը տեղադրված է կամրջից վերև ,միացնում է գլխի բոլոր բաժինները ,ապահովում է կմախքի մկանների լարվածությունը ,ինչպես նաև լույսի ու ձայնի նկատմամբ կողմնորոշման ռեֆլեքսները։
Միջանկյալ ուղեղը գտնվում է մեծ կիսագնդերի տակ և բաղկացած է 2 բաժիններից տեսաթումբ և ենթատեսաթումբ։Տեսաթմբում տեղադրված են բոլոր զգայարանների ենթակեղևային կենտրոնները, որտեղից գրգիռները փոխանցվում են մեծ կիսագնդերի տարբեր բաժիններ։Ենթատեսաթմբում են տեղադրված վեգետատիվ նյարդային համակարգի բարձրագույն կենտրոնները։Այստեղ են գտնվում քնի քաղցի, ծարավի, զգացողության, ջերմակարգավորման կենտրոնները։
Մեծ կիսագնդերիը գլխուղեղի ամենամեծ բաժինն են։Նրա մակերեսը պատված է գորշ նյութով՝ կեղևով, որն ունի 3-4 մմ․ հաստություն, պարունակում է մոտ 14-18 միլիարդ նյարդային բջիջ։Կեղևի մակերեսը մոտ 2200 սմ․ քառակուսի է։Յուրաքանչյուր կիսագունդը խորը ակոսներով բաժանվում է 4-բլթերի։
Ճակատային, գագաթային ,ծոծրակային և քունքային։
Կենտրոնական ակոսը՝ ճակատային և գագաթային բլթերի միջև ընկած հատվածն է։
Կողմնային ակոսը՝ քունքային բիլթը սահմանազատում է մնացած բլթերից։
Գագաթածոծրակային ակոսը բաժանում է գագաթային բիլթը ծոծրակայինից։
Կեղևում տարբերվում են զգայական, շարժողական տեսողական համի ճաշահոտառական ճաշակելիքի գոտիներ։
Զգայական գոտում ազդակներ են հասնում օրգանիզմի բոլոր ընկալիչներից։
Ծոծրակային բլթում գտնվում է տեսողական գոտին ,քունքայինում՝ լսողական։
Քունքային բլթի ներքին մասում ՝հոտառական ,կենտրոնական ակոսի ստորին մասում համի և ճաշակելիքի գոտիներ, իսկ գագաթայինում մաշկամկանային զգայական գոտին։Շարժողական գոտիները գտնվում են ճակատային բլթում ,որտեղից ազդակահոսք է գնում տարբեր կմախքային մկաններում։
Այսպիսով մեծ կիսագնդերը համարվում են կենտրոնական նյարդային համակարգի բարձրագույն բաժինը։Այն կարգավորում է օրգանիզմի բազմատեսակ գործառույթների իրագործումը,նպաստում վարքագծի ձևավորմանը, կենդանի օրգանիզմների հետ փոխհարաբերությունների կայացմանը։Կեղևը գործում է որպես մեկ միասնական ամբողջություն և համարվում է մարդու հոգեկան գործունեության ,այսինքն՝ մտածողության, գիտակցության, հիշողության նյութական հիմքը։
Հարցի պատասխան՝
Ուղեղի մեծ կիսագունդը, որը հանդիսանում է մարդու մտածողության, գիտակցության, հիշողության նյութական հիմքը, իր մեջ ներառում է նաև ճակատային և գագաթային բաժինները որը նշվում է որպես ասոցիատիվ կեղև։Այս շրջանների հեռացումը կարող են առաջացնել վարքի շարժողական և վեգետատիվ ռեակցիաների փոփոխական խախտումներ։Ճակատային մարզը, կապված է խոսքի ֆունկցիայի հետ և այն վնասվելու դեպքում խախտվում է խոսքի շարժիչ բաղադրիչը՝ վերարտադրությունը։
Այսպիսի հիվանդները հասկանում են իրենց ուղված խոսքը, սակայն գործնականում չեն կարող խոսել։Այս տարատեսակը կոչվում է մոտոոաֆազիա։Ուղեղի այն շրջանը, որի ախտահարումը հանգեցնում է շարժիչ աֆազիայի, կոչվում է Բրոքային խոսքի կենտրոն։Մի այլ դեպքում էլ կորչում է խոսքը ընկալելու հասկանալու ունակությունը։Դա զգայական աֆազիա է ։Այն առաջանում է Վերնիկենի կենտրոնի ախտահարման դեպքում։
Ընտրել դրանցից որևէ մեկը և նկարագրլ, թե ինչ կլիներ մարդու հետ , եթե այդ բաժինը ընդհանրապես չլիներ։
Միջին ուղեղՄիջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու և մարդու գլխի թեքումը դեպի ձայնը։ Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։ Միջին ուղեղում գտնվող նեյրոնների որոշ խումբ կեղևի վրա թողնում է ակտիվացնող ազդեցություն, որը կարևոր նշանակություն ունի արթուն վիճակը պահպանելու համար։ Միջին ուղեղով են անցնում նաև ողնուղեղը մեծ կիսագնդերի հետ կապող ուղիները։Եթե միջին ուղեղը չլինի, մարդու աչքի ցանցենին չէր ձևավորվի: Նաև գորշ նյութի շերտը, որը ուղեղի ոտիկները բաժանում է երկու մասի՝ ծածկի և ոտիկների հիմքի, չէր լինի: Իսկ գորշ նյութը պարունակում է մելանին, որը պատասխանատում է մարդու աչքերի, մազերի գույնի համար: Միջին ուղեղով է անցում կենտրոնական խողովակը, որը չորրորդ փորոքի խոռոչը կապում է երրորդ փորոքի հետ: