Առաջադրանք 1
Արևելյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին
- Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը
19-րդ դարի սկզբին Արևելյան Հայաստանը պարսկական տերության, իսկ Արևմտյան Հայաստանը՝ Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր։ Հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ՝ Լոռին, Շամշադինը, Փամբակը Արևելավրացական թագավորության կազմում էին։ Արևելյան Հայաստանը ընդգրկում էր՝ Երևանի, Նախիջևանի, Գանձակի և Ղարաբաղի խանությունները։ Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալի՝ գավառի։
- 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը , ավարտը, արդյունքները
Ռուսաստանը հասկանալով, որ Անդրկովկասի մնացած մասի նվաճումը խաղաղ եղանակով չի լուծվի, Ռուսաստանը 1804թ․ պատերազմ սկսեց Պարսկաստանի դեմ։ Ռուսները նույն թվականին գրավեցին Գանձակը և պաշարեց Արևելյան Հայաստանում պարսիկների ամենաուժեղ հենակետը՝ Երևանի բերդը։ 1805թ․ Ռուսաստանը նոր հարձակում սկսեց և գրավեց Շիրակը։ Ղարաբաղի խանը ստիպված պայմանագիր կնքեց և իր խանությունը հանձնեց Ռուսաստանին։ 1808թ․ Սեպտեմբերին Ռուսական զորքերը երրորդ անգամ արշավանք կատարեցին Երևանի վրա։ 1812թ․ Նապոլեոնը ներխուժեց Ռուսաստան։ Ֆրանսիայի ջախջախումից հետո միայն Ռուսաստանն անցավ հարձակման պարսկական ուժերի դեմ։ Գահաժառանգ Աբաս-Միրզան Արցախում, Մեղրիում և այլ տեղերում պարտություններ կրեց։
- Գյուլիստանի պայմանագիրը
1813թ․ հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր։ Այդ պայմանագրով Իրանը հօգուտ Ռուսաստանի հրաժարվեց Արևելյան Վրաստանից, Արևելյան Անդրկովկասից, Գանձակից, Արցախից, Շիրակից, Զանգեզուրից, Լոռուց, Շամշադինից։
«Բախտորոշ պայմանագրեր» , ուսումնասիրել էջ 26-31, յուրաքանչյուր կետը մեկ նախադասությամբ ամփոփել, գրավոր/
Առաջադրանք 2
Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման նոր փուլը
Տանը
- 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի սկիզբը , ընթացքը ավարտը, արդյունքները
- Թուրքմենչայի պայմանագիր ,«Բախտորոշ պայմանագրեր»,ուսումնասիրել էջ 32-38, յուրաքանչյուր հոդվածը մեկ նախադասությամբ գրավոր ամփոփել
- Համեմատել Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը/գրավոր/
- Ամփոփել/ 10-15 նախադասությամբ/ 19-րդ դարի առաջին կեսին արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման ընթացքի և հետևանքների մասին :
