ԹԵՄԱ՝
§ 11. Մարմնի իմպուլս: § 12. Իմպուլսի պահպանման օրենքը:
§13.Ռեակտիվ շարժում: Հրթիռային տեխնիկայի զարգացումը:
1.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է իմպուլս։
2. Ինչ բանաձևով է որոշվում մարնի իմպուլսը:
P=mv
3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը ՄՀ-ում:
Իմպուլսի չափման միավորը ՄՀ-ում 1 կգ մ/վ-ն է։
4.Իմպուլսը վեկտորական մեծություն է, թե սկալյար:
Քանի որ արագությունը վեկտորական մեծություն է, իսկ զանգվածը՝ սկալյար, ապա իմպուլսը վեկտորական մեծություն է: Իմպուլսի ուղղությունը համընկնում է արագության ուղղության հետ։
5.Ինչն են համարում համակարգի իմպուլս:
Մարմինների համակարգի իմպուլս կոչվում է այդ համակարգը կազմող մարմինների իմպուլսների գումարը:
6.Որքան է նույն զանգվածով 2 գնդերի համակարգի իմպուլսը, եթե դրանք
շարժվում են իրար ընդառաջ՝ մոդուլով հավասար արագություններով:
7.Մարմինների որ համակարգն է կոչվում փակ:
Մարմինների փակ համակարգ կոչվում է միայն միմյանց հետ փոխազդող մարմիններից կազմված համակարգը:
8. Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը:
Մարմնի իմպուլսի փոփոխությունը հավասար է նրա վրա ազդող ուժի իմպուլսին:
9. Նկարագրել իմպուլսի պահպանման օրենքն հաստատող փորձ:
Հարթ հորիզոնական հարթության վրա v→ արագությամբ զանգվածով գունդը հարվածում է նույն զանգվածով երկրորդ գնդի։ Գնդերի համակարգը կարելի է համարել փակ, քանի որ նրանց վրա ազդող Երկրի ծանրության և սեղանի հակազդեցության ուժերը միմյանց համակշռում են։ Մինչև բախումը առագին գնդի իմպուլսը mv→ է, իսկ երկրորդինը՝ զրո, հետևաբար համակարգի իմպուլսը mv→ է։ Բախումից հետո առագին գունդը կանգ է առնում, իսկ երկրորդը կշարժվի նույն v→ արագությամբ։
10. Որ շարժումն է կոչվում ռեակտիվ;
Ռեակտիվ շարժում են անվանում այն շարժումը, որի դեպքում մարմնից որոշակի արագությամբ նրա մի մասի անջատման հետևանքով մնացած մասը շարժվում է հակառակ ուղղությամբ:
11.Բերել ռեակտիվ շարժման օրինակներ:
12. Ինչ կառուցվածք ունի հրթիռը:
Պատյան
Վառելիք
Ելքի փողակ
Այրված գազեր
Օգտակար բեռ
13. Կարող է արդյոք հրթիռն արգելակել տիեզերքում (անօդ տարաությունում): Ինչպես:
Ոչ։Հռթիռները արգելակներ չունեն։
14. Կարող է արդյոք իդեալական հարթ հորիզոնական սառույցի վրա կանգնած մարդը տեղիcց շարժվել՝ որևէ ձևով չհրվելով սառույցից: