Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Դարձվածքներ 2.

Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել – Իրար հաճելի վարմունք ունենալ, մեկը մյուսի սրտովը լինել՝ խոսել՝ վարվել:
Հազար մաղով անցկացրած – Առանց ամոթի, անամոթ
Հիվանդի համար ջուր բերող – Դանդաղաշարժ
Գլխին կրակ թափել – Զայրանալ, բարկանալ
Կանաչ-կարմիրը կապել – Ամուսնանալ, հարսանիք
Կոպեկի համար մեռած – Ժլատ
Ուրիշի բնում ձու ածել – Օգուտը ուրիշին տալ:
Ոտքի կոխան դարձնել – Ոտքերի տակ տալ
Փուշը մատից հանել – Նեղության պահին օգնության գալ:
Գրքի մի երեսը կարդալ — Հարցին միակողմանիորեն մոտենալ:

Ո՞ր դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:
1. Ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2. Երեսից կախվել – թախանձել
3. Արյունը ջուր դառնալ – սահմռկել
4. Աչքերը փակել – ժպտալ
5. Աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. Անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. Գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
8. Գլխին տալ — ուրախանալ

Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
Լեղին ճաքել –– Այդ տեսարանից նա լեղին ճաքեց։
արյունը գլխին խփել –– Այդ օրը ինքը արյունը գլխին էր խփում։
հոգին ավանդել –– Երեկ չէ առաջին օրը նա հոգին ավանդել էր։
անարգանքի սյունին գամել –– Ամեն օր նա անարգանքի սյունին գամում է իր ընկերոջը։
ճամփա պահել –– Ինչու՞ ես դու իրան մուշտ ճանապարհ պահում։
ականջի հետև գցել –– Նա ամեն օր իր գործը ականջի հետևն է գցում։

Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:

Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ
ծաղրել – ձեռ առնել
հիվանդանալ – անկողին ընկնել
օգնել – ձեռք մեկնել
հասկանալ – գլխի ընկնել
մեռնել – հոգին ավանդել
անտեսել – ականջի հետև գցել
ծուլանալ – ձեռքերը ծալած նստել
ուրախանալ – ձեռքերը շփել
ճարպիկ –
թանկ –
սպառնալ –
գունատվել –
էժան – ջրի գին

Երկու շարքից առանձնացնել դարձվածքն  ու նրա բացատրությունը:
1. Ականջին օղ անել, ահը սիրտն ընկնել, անվանը մուր քսել, անդանակ մորթել, առյուծ կտրել, բռունցք թափ տալ, արձան կտրել, բախտը ժպտալ,բառերը քամուն տալ, բերանը բաց մնալ:
2. Շատախոսել, հաջողվել, տանջել, մտապահել, հիանալ, քարանալ, սպառնալ, երկյուղել, խիզախանալ, անարգել: 

Ականջին օղ անել-մտապահել
ահը սիրտն ընկնել-երկյուղել
անվանը մուր քսել-անարգել
անդանակ մորթել-տանջել
առյուծ կտրել-խիզախանալ 
բռունցք թափ տալ-սպառնալ
արձան կտրել-քարանալ
բախտը ժպտալ-հաջողվել
բառերը քամուն տալ-շատախոսել
բերանը բաց մնալ-հիանալ

Оставьте комментарий