Рубрика: Պատմություն 2020 - 2021

8 հետաքրքիր փաստ Նապոլեոն Բոնապարտի մասին

Գեներալ, կայսր և պատմական գլխավոր դեմքերից մեկը՝ Նապոլեոն Բոնապարտը, պատմության մեջ մտավ որպես մի հազվագյուտ կերպար, որը իր մեծ ներդրումն է ունեցել արդիականացման գործում: Զարմանալի չէ, որ բազմաթիվ պատմաբաններ ու հետազոտողներ իրենց ողջ կյանքը զոհաբերում են ֆրանսիացիների առաջին կայսեր մասին  բացահայտումներ անելուն: Այնուամենայնիվ, Նապոլեոնի մասին որոշ զավեշտալի պատմություններ դժվար թե հայտնվեն դասագրքերում: Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

1. Նա այնքան էլ ֆրանսիացի չէր

Նապոլեոնը ծնվել է Կորսիկա կղզու իտալական ափին: Ֆրանսիայում դպրոց հաճախելով՝ նրան հաճախ ծաղրում էին իր կորսիկական շեշտադրման պատճառով: Նրա ընտանիքը շատ ավելի իտալական էր, քան ֆրանսիական, քանի որ կղզին Ֆրանսիայի տիրապետության տակ էր անցել Նապոլեոնի ծնունդից մեկ տարի անց միայն: Նա նույնիսկ կորսիկական ազգայնական էր և ցանկանում էր ֆրանսիական թոթափել իր հայրենիքից: 1780 և 1790  թվականներին նա բազմիցս վերադառնում է Կորսիկա, որտեղ էլ սկսում է գիտակցել, որ դա մի գավառական կղզի է և, որ մայրցամաքը ավելի մեծ հնարավորություններ էր ընձեռնում: Որոշելով դառնալ ավելի ֆրանսիացի՝ Նապոլեոնը իր ազգանունը Բուոնապարտից դարձնում է Բոնապարտ, չնայած որ դեռ Փարիզում մի երիտասարդ ուսանող էր:

2. Տարիքային մեծ տարբերությունը

Ժոզեֆին դը Բոհարնեն 32 տարեկան այրի էր՝ հաստատված ֆրանսիական ազնվականների շրջապատում, երբ հանդիպում է 26 ամյա և դեռևս շատ երկչոտ Նապոլեոն Բոնապարտին: Վեց ամիս անց նրանք պաշտոնապես ամուսնանում են: Ըստ շուկների իրենց տարիքային տարեբերությունը մեղմացնելու համար ամուսնական վկայականի վրա Ժոզեֆինի տարիքը 4 տարով նվազեցրել են, իսկ Նապոլեոնինը՝ 18 ամսով ավելացրել:

Նապոլեոն Բոնապարտի սիրային նամակը Ջոզեֆինային

3. Նա սիրում էր կսմթել

Ակնհայտորեն նա ուներ մի վատ սովորություն, որը, մեղմ ասած, իրեն շրջապատող մարդկանց սրտով չէր: Լյուի Կոնստան Վերին՝ կայսեր վստահելի ծառայապետը, իր հուշերում պատմում է Բոնապարտի «թափառող» ձեռքերի մասին՝ հաստատելով, որ երբ նա լավ տրամադրություն էր ունենում, սիրում էր կսմթել իր մտերիմ ընկերների ականջների ծայրերը: Նա սիրում էր նաև կսմթել կանանց քթերը, իր ընկերների այտերը՝ մինչև դրանք կկապտեին, երեխաների դնչերը՝ հակառակ նրանց մայրերի դժգոհություններին:

4. Տարաձայնություն շների հետ

Նապոլեոնը շատ էր սիրում իր կնոջը՝ Ժոզեֆինին: Սակայն, ամեն ինչ այնքան էլ հարթ չէր. կարծես թե վերջինս իր մոպս ցեղատեսակի Ֆորտուն անունով շանը նախընտրում էր ամուսնուց: Ֆորտունը սովորություն ուներ քնել Ժոզեֆինի անկողնում, իսկ Բոնապարտը ստիպված էր կա՛մ ընդունել այդ պայմանը, կա՛մ էլ այլ անկողնում քնել: Ամուսնական առաջին գիշերը Ֆորտունը նույնիսկ հարձակվել է Նապոլեոնի վրա, կծել նրան և սպի թողել նրա ծնկին:

Նապոլեոն Բոնապարտ և Ժոզեֆինա. մի սիրո պատմություն

5. Նա այնքան էլ կարճահասակ չէր

Շատերը համոզված են, որ Նապոլեոնը բավական ցածրահասակ է եղել: Բայց արդյո՞ք այդպես է: Ներկայիս չափանիշներով ՝ այո, նա՝ իր 1.70 մետր հասակով կարող է ցածրահասակ համարվել: Բայց իր դարաշրջանում այդ հասակը համարվել է միջին: Ուրեմն որտեղի՞ց է գալիս այս միֆը: Այն ստեղծել են անգլիացի ծաղրանկարիչները, որոնք Անգլիայի և Ֆրանսիայի միջև բախումների ժամանակ ֆրանսիացիների կայսերը ներկայացրել են որպես զավեշտալի պատերազմի փոքրիկ առաջնորդ:

6․ «На поле он »’ այսպես էին ռուսները մասերի բաժանում հզոր առաջնորդ Նապոլեոն Բոնապարտի անունը:

7․Նապոլեոնն օրական քնում էր երկուսից երեք ժամ: Դա նրան բավական էր: Ու ընդհանրապես, Նապոլեոնը քունը համարում էր ժամանակի կորուստ:

8.Նապոլեոնը շատ էր սիրում իտալական օպերաներ: Հատկապես սիրում էր «Ռոմեո և Ջուլիետ»-ը: Սակայն նա թատրոնում երբեք չէր ծափահարում: Հանդիսատեսը, սարսափելով Նապոլեոնից, նույնպես չէր համարձակվում ծափահարել ու օպերայի ավարտից հետո օդում միշտ լռություն էր կախվում:

Աղբյուր https://blog.mediamall.am/?id=64559
Աղբյուրը՝ catawiki.eu

Рубрика: Երկրաչափություն

Դաս 13.

Հարցերի քննարկում:

Խնդիրներ կրկնության համար:

1.Գտեք ABCD զուգահեռագծի անկյունները, եթե նրա  մի կողմին առընթեր անկյունների տարբերությունը 70 աստիճան է:

55, 125, 125, 55

2.Գտեք ուռուցիկ  տասանկյան  անկյունները, եթե դրանք իրար հավասար են: 

10-2=8

8*180=1440

1440:10=144

3.Գտեք զուգահեռագծի անկյունները, եթե  երկու անկյունների գումարը 142 աստիճան է:

142:2=71

180-71=109

109, 71, 19, 71

4.ABCDքառակուսու անկյունագծերի հատման կետից մինչև AB կողմը եղած հեռավորությունը 8,3 սմ է: Գտեք քառակուսու պարագիծը:

8,3*2=16,6

16,6*4=66,4

5.Ուռուցիկ քառանկյան անկյունագծերը հավասար են 22մ և 18մ: Գտեք այն քառանկյան պարագիծը, որի գագաթները տրված քառանկյան կողմերի միջնակետերն են:

6.Գտեք ABCD շեղանկյան պարագիծը, եթե <B=600, անկյունագծերից մեկը՝ AC=35սմ:

35*4=140

7.Ուղղանկյուն սեղանի հիմքերն են a և b, անկյուններից մեկը՝ : Գտեք սեղանի փոքր սրունքը, եթե a=10սմ, b=15սմ, =450:







8.Գտեք ABCD ուղղանկյան կողմերը, եթե  պարագիծը 84 սմ է, իսկ կողմերից մեկը չորս անգամ մեծ է մյուս կողմից:

4x+x+4x+x=84

10x=84

x=8,4

84*4=33,6

Պատ, 8,4; 33,6

Рубрика: Գրականություն 2020 - 2021

Նամականի, Ջոն Սթեյնբեքի նամակը որդուն

«Մի՛ վախեցիր կորցնելուց. ոչ մի լավ բան երբեք չի կորչում»
Նոբելյան մրցանակակիր Ջոն Սթեյնբեքը միգուցե ավելի շատ հայտնի է որպես «Էդեմից Արևելք», «Ցասման ողկույզները» և «Մկների ու մարդկանց մասին» վեպերի հեղինակ, բայց նա աչքի է ընկել նաև իր հարուստ նամակագրությամբ:«Սթեյնբեք. կյանքը նամակներում» գրքի մեջ ներկայացված է հեղինակավոր գրողի ոչ սովորական կենսագրությունը: Այստեղ գրողի մտախոհ, սրամիտ, անկեղծ, խոցելի և մերկացնող 850 նամակներն ուղղված են ընտանիքին, ընկերներին, իր խմբագրին և ինչ-որ չափով հայտնի և ազդեցիկ հասարակական գործիչներին:    Նամակագրությունների մեջ առանձնանում է  1985 թվականին ավագ որդուն՝ Թոմին, գրված հետևյալ գեղեցիկ պատասխան նամակը, որտեղ պատանին խոստովանում է, որ գիշերօթիկ դպրոց հաճախելու տարիներին անհույս սիրահարվել է Սյուզան անունով մի աղջկա:    Սթեյնբեքի զգայուն, լավատեսական, հավիտենական, անսահման խորաթափանց  և իմաստուն խոսքերը դրոշմվում են յուրաքանչյուր մարդու սրտում և մտքում:Նյու Յորք  3 Նոյեմբերի 10, 1958 թվական    Թանկագին Թոմ    Այսօր առավոտյան ստացանք նամակդ: Ահա և իմ պատասխան նամակը:    Նախ և առաջ սիրահարվելը շատ լավ բան է, դա լավագույն բանն է, որ կարող է պատահել մարդու հետ: Թույլ չտաս որևէ մեկին այն աննշան ու անարժեք դարձնել:    Կան սիրո մի քանի տեսակներ. դրանցից մեկը եսասիրական, անազնիվ, ժլատ, ինքնասիրահարված մի զգացմունք է, որն օգտագործում է սերը մեծամտանալու համար: Դա սիրո տգեղ և խեղաթյուրված տեսակն է: Մյուս տեսակն օգնում է ներսումդ եղած ամենալավ բաները դուրս հանել՝ և՛ բարությունը, և՛ ուշադրությունը, և՛ հարգանքը: Դա ոչ միայն հասարակության հանդեպ հարգանքն է, որը դրսևորվում է  պահվածքի ու վարվելակերպի միջոցով, այլև կա ավելի մեծ հարգանք, որը մեկ այլ անձի՝ որպես եզակի և արժեքավոր մեկի ընդունումն է: Առաջին տեսակը հիվանդ, փոքր և թույլ կդարձնի քեզ, իսկ երկրորդը կարող է ուժ, քաջություն և բարություն հաղորդել ու նույնիսկ իմաստնություն, որի մասին նույնիսկ չես իմացել:    Դու ասում ես, որ քո սերը դատարկ չէ: Եթե  զգացմունքը խորն է, վստահաբար այն դատարկ չէ:    Ես չեմ կարծում, որ դու ինձ գրել ես հարցնելու համար, թե ինչ ես զգում, երբ սիրում ես: Դու ավելի լավ գիտես, քան որևէ մեկը: Բայց ես կփորձեմ իմ խորհուրդներով օգնել քեզ և ահա թե ինչ կասեմ:    Վայելիր սերը և ուրախ ու շնորհակալ եղիր դրա համար:    Սիրո նպատակը ամենալավ ու ամենագեղեցիկ բանն է: Փորձիր ապրել դրանով:    Եթե սիրում ես մեկին, կարող ես ասել նրան այդ մասին. միայն պետք է հիշես, որ որոշ մարդիկ շատ ամաչկոտ են, և երբեմն պետք է այդ ամաչկոտությունը հաշվի առնել:    Աղջիկները զգում ու հասկանում են, թե դու ինչ ես զգում, բայց նրանք սովորաբար սիրում են նաև լսել այդ մասին:    Երբեմն պատահում է, որ զգացմունքդ այս կամ այն պատճառով փոխադարձ չի լինում, բայց այն քո զգացմունքը պակաս արժեքավոր կամ պակաս լավը չի դարձնում:    Ես գիտեմ, թե ինչ ես դու զգում, քանի որ ես նույնպես սիրում եմ և ուրախ եմ, որ դու ևս սիրում ես:   Մենք ուրախ կլինենք հանդիպել Սյուզանին  :Էլենը(Ջոն Սթեյնբեքի կինը — Ա.Հ.) մեծ ուրախությամբ կկազմակերպի այդ հանդիպումը: Նա նույնպես շատ բան գիտի սիրո մասին և գուցե իր խորհուրդներով ավելի շատ օգնի քեզ, քան ես:    Մի վախեցիր կորցնելուց: Եթե այն ճիշտ է, ապա կիրականանա: Գլխավորը չշտապելն է: Ոչ մի լավ բան երբեք չի կորչում:Սիրով՝ՀայրիկԱռաջադրանք:
Կարդալ նամակը, հասկանալ, վերլուծել:Համաձայն եք «Մի՛ վախեցիր կորցնելուց. ոչ մի լավ բան երբեք չի կորչում» մտքի հետ, եթե այո, ինչու, եթե ոչ, ինչու:

Рубрика: Քիմիա

Նոյեմբեր 9-13

Ո՞րն է չորրորդ «ավելորդ» տարրը` F,Cl,Mn,Br
Mn

2.Քանի՞ քիմիական տարրից է կազմված հետևյալ նյութը ՝ZnS նշիր այդ նյութը կազմող քիմիական տարրերի անվանումները,հարաբերական ատոմային զանգվածները
Zn-ցինկ-65
S-ծծումբ-32
Mr(ZnS) = Ar(Zn)+Ar(S)= 65 + 32 = 97

3.Լրացրե ́ք բաց թողնված քիմիական նշան­ները.

ա)Ar(Co) = 59

գ)Ar(F) = 19

բ)Ar(Be ) = 9

4.Որոշեք օքսիդացման աստիճանը հետևյալ օքսիդներում  և անվանել` N2O,MgO,Fe2O3,MnO2,Cl2O7,P2O3,SO3,SO2,K2O,FeO:
N2O = N2+1 O -2
MgO = Mg +2 O -2
Fe2O3 = Fe2 +3 O3 -2
MnO2 = Mn+4 O2 -2
Cl2O7=Cl+7 O-2
P2O3= P2+3 O3 -2
SO3=S+6 O3-2
SO2 = S+4 O2 -2
K2O=K2+1 O-2
FeO=Fe+2 O-2
5.Հաշվել  մեկ SO3 -ի հարաբերական մոլեկուլային զանգվածը,զանգվածային հարաբերությունները և զանգվածայն բաժինները:

Mr(SO3) = Ar(S) + Ar(O) * 3 = 32 + 48 * 3 = 176

  1. Ո՞ր զույգի երկու միացություններում են բոլոր կապերը կովալենտային. 1) NaCl HCl
    2) CO2 CaO2 3) CH3Cl NaH 4) SO2 NO2

Նոր թեմա.