Рубрика: Պատմություն 2020 - 2021

8 հետաքրքիր փաստ Նապոլեոն Բոնապարտի մասին

Գեներալ, կայսր և պատմական գլխավոր դեմքերից մեկը՝ Նապոլեոն Բոնապարտը, պատմության մեջ մտավ որպես մի հազվագյուտ կերպար, որը իր մեծ ներդրումն է ունեցել արդիականացման գործում: Զարմանալի չէ, որ բազմաթիվ պատմաբաններ ու հետազոտողներ իրենց ողջ կյանքը զոհաբերում են ֆրանսիացիների առաջին կայսեր մասին  բացահայտումներ անելուն: Այնուամենայնիվ, Նապոլեոնի մասին որոշ զավեշտալի պատմություններ դժվար թե հայտնվեն դասագրքերում: Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

1. Նա այնքան էլ ֆրանսիացի չէր

Նապոլեոնը ծնվել է Կորսիկա կղզու իտալական ափին: Ֆրանսիայում դպրոց հաճախելով՝ նրան հաճախ ծաղրում էին իր կորսիկական շեշտադրման պատճառով: Նրա ընտանիքը շատ ավելի իտալական էր, քան ֆրանսիական, քանի որ կղզին Ֆրանսիայի տիրապետության տակ էր անցել Նապոլեոնի ծնունդից մեկ տարի անց միայն: Նա նույնիսկ կորսիկական ազգայնական էր և ցանկանում էր ֆրանսիական թոթափել իր հայրենիքից: 1780 և 1790  թվականներին նա բազմիցս վերադառնում է Կորսիկա, որտեղ էլ սկսում է գիտակցել, որ դա մի գավառական կղզի է և, որ մայրցամաքը ավելի մեծ հնարավորություններ էր ընձեռնում: Որոշելով դառնալ ավելի ֆրանսիացի՝ Նապոլեոնը իր ազգանունը Բուոնապարտից դարձնում է Բոնապարտ, չնայած որ դեռ Փարիզում մի երիտասարդ ուսանող էր:

2. Տարիքային մեծ տարբերությունը

Ժոզեֆին դը Բոհարնեն 32 տարեկան այրի էր՝ հաստատված ֆրանսիական ազնվականների շրջապատում, երբ հանդիպում է 26 ամյա և դեռևս շատ երկչոտ Նապոլեոն Բոնապարտին: Վեց ամիս անց նրանք պաշտոնապես ամուսնանում են: Ըստ շուկների իրենց տարիքային տարեբերությունը մեղմացնելու համար ամուսնական վկայականի վրա Ժոզեֆինի տարիքը 4 տարով նվազեցրել են, իսկ Նապոլեոնինը՝ 18 ամսով ավելացրել:

Նապոլեոն Բոնապարտի սիրային նամակը Ջոզեֆինային

3. Նա սիրում էր կսմթել

Ակնհայտորեն նա ուներ մի վատ սովորություն, որը, մեղմ ասած, իրեն շրջապատող մարդկանց սրտով չէր: Լյուի Կոնստան Վերին՝ կայսեր վստահելի ծառայապետը, իր հուշերում պատմում է Բոնապարտի «թափառող» ձեռքերի մասին՝ հաստատելով, որ երբ նա լավ տրամադրություն էր ունենում, սիրում էր կսմթել իր մտերիմ ընկերների ականջների ծայրերը: Նա սիրում էր նաև կսմթել կանանց քթերը, իր ընկերների այտերը՝ մինչև դրանք կկապտեին, երեխաների դնչերը՝ հակառակ նրանց մայրերի դժգոհություններին:

4. Տարաձայնություն շների հետ

Նապոլեոնը շատ էր սիրում իր կնոջը՝ Ժոզեֆինին: Սակայն, ամեն ինչ այնքան էլ հարթ չէր. կարծես թե վերջինս իր մոպս ցեղատեսակի Ֆորտուն անունով շանը նախընտրում էր ամուսնուց: Ֆորտունը սովորություն ուներ քնել Ժոզեֆինի անկողնում, իսկ Բոնապարտը ստիպված էր կա՛մ ընդունել այդ պայմանը, կա՛մ էլ այլ անկողնում քնել: Ամուսնական առաջին գիշերը Ֆորտունը նույնիսկ հարձակվել է Նապոլեոնի վրա, կծել նրան և սպի թողել նրա ծնկին:

Նապոլեոն Բոնապարտ և Ժոզեֆինա. մի սիրո պատմություն

5. Նա այնքան էլ կարճահասակ չէր

Շատերը համոզված են, որ Նապոլեոնը բավական ցածրահասակ է եղել: Բայց արդյո՞ք այդպես է: Ներկայիս չափանիշներով ՝ այո, նա՝ իր 1.70 մետր հասակով կարող է ցածրահասակ համարվել: Բայց իր դարաշրջանում այդ հասակը համարվել է միջին: Ուրեմն որտեղի՞ց է գալիս այս միֆը: Այն ստեղծել են անգլիացի ծաղրանկարիչները, որոնք Անգլիայի և Ֆրանսիայի միջև բախումների ժամանակ ֆրանսիացիների կայսերը ներկայացրել են որպես զավեշտալի պատերազմի փոքրիկ առաջնորդ:

6․ «На поле он »’ այսպես էին ռուսները մասերի բաժանում հզոր առաջնորդ Նապոլեոն Բոնապարտի անունը:

7․Նապոլեոնն օրական քնում էր երկուսից երեք ժամ: Դա նրան բավական էր: Ու ընդհանրապես, Նապոլեոնը քունը համարում էր ժամանակի կորուստ:

8.Նապոլեոնը շատ էր սիրում իտալական օպերաներ: Հատկապես սիրում էր «Ռոմեո և Ջուլիետ»-ը: Սակայն նա թատրոնում երբեք չէր ծափահարում: Հանդիսատեսը, սարսափելով Նապոլեոնից, նույնպես չէր համարձակվում ծափահարել ու օպերայի ավարտից հետո օդում միշտ լռություն էր կախվում:

Աղբյուր https://blog.mediamall.am/?id=64559
Աղբյուրը՝ catawiki.eu

Оставьте комментарий