Рубрика: Uncategorized

Հունվարյան ճամբարի հաշվետվություն 18 — 22

Այս շաբաթ մենք շատ նախագծեր ենք իրականացրել, օրինակ՝ պատրաստեցինք ծիսական տիկնիկներ, ընթերցեցինք, Հայոց լեզվի թեստեր անցանք, ընտրության ժամերին զբաղվեցինք կավով, հայտարարեցինք համեղ օր և այլն: Հիմա կպատմեմ ամեն ինչ մանրամասն:
Պատրաստեցինք թելերից ծիսական տիկնիկներ ընկեր Արուսի հետ: Գրեցինք առաջին շաբաթվա հաշվետվությունը: Պարեցինք ընկեր Լայերտի հետ 12 ոտք պարը, զբաղվեցինք կավով, պատրաստեցի աղաման: Տեխնոլոգիայի ժամին վերջացրեցինք չվերջացրաց աշխատանքները: Համացանցից փնտրեցինք ամենա — ամենաներին, Հայտարարեցինք համեղ օր և պատրաստեցինք պիցցա: Խաղացինքն տարբեր խաղեր: Հաճախեցինք քաղաքագիտական ակումբ, առաջինը դասը Կորեաի մասին էր: Կատարեցինք թարգմանություն:

Рубрика: Թարգմանություն

Առակ կյանքի մասին. Կավի կտորն ու գավաթը

Կար, չկար մի երիտասարդ կար, նրան դուր էին գալիս ամենատարբեր հին  իրեր, հետաքրքրվում էր մանր զարդարանքներով և  ճամփորդում էր ամբողջ աշխարհում` փնտրելով տարօրինակ իրեր, որոնք գտնում էր հնավաճառների կրպակներում:
Հատկապես նրան հետաքրքրում էին թեյի բաժակները, և նրա կարծիքով, այդ բաժակները կարող են շատ հետաքրքիր բաներ պատմել:
Մի անգամ հեռու ինչ — որ անծանոթ երկրում  նա մտավ մի հնաոճ իրերի խանութ, որտեղ գտավ  թեյի հին  բաժակ:
Երիտասարդը գտածը վերցրեց և սկսեց ուսումնասիրել, հանկարծ բաժակը խոսեց իր հետ. «Իմ թանկագին օտարական, ես միշտ չէ, որ բաժակ եմ եղել բաժակ: Ժամանակ կար, երբ անմտությունը  եղել էր իմ միակ զբաղմունքը:
Ես պարզապես կարմիր կավի մի կտոր էի, հազար տարի  գտնվում էի հողի տակ:
 Իմ առջևով անցան դարեր, մարդիկ պատերազմում էին և խաղաղություն կնքում, ծնվում և անհետանում էին քաղաքակրթությունները: Հանկարծ եկավ իմ վարպետը:
Նա բարձրացրեց ինձ և տարավ արհեստանոց, նետեց տախտակե սեղանին և սկսեց տրորել և գլորել, մինչև ես գոռացի.
— Հերիք է, թող ինձ հանգիստ:
Շատ ցավոտ էր, բայց նա միայն ժպտաց ու, գլխով անելով, ասաց.
— Դեռ ժամանակը չէ:
Հետո նա ինձ նետեց չարխանիվը, և աշխարհը սկսեց պտտվել իմ առջև այնքան արագ, որ խառնվեցի մառախուղին:
—Ինչ ես անում… — շշուկով ասացի ես: — Վատ եմ զգում, կանգնեցրու այս մղձավանջը:
Բայց վարպետը, հասկանալով այդ ամենը, շշուկով ասաց.
— Դեռ ժամանակը չէ, — շարունակեց պտտացնել  չարխը` ձև տալով ինձ:  

.Հետո նա ինձ զգուշորեն դրեց վառարանի մեջ: Ես չգիտեի, որ  աշխարհում գոյություն ունի այդպիսի ջերմաստիճան: Ես բղավում էի, փորձում էի վառարանի դուռը բացել:
— Այստեղ ավելի շոգ է, քան դժոխքում, —ճչում էի, — ես մոխիր կդառնամ: Արագ բաց թողեք ինձ:
 Վառարանի պատուհանից ես տեսնում էի, թե ինչպես էր վարպետը նայում ինձ, և նրա շրթունքները կրկնում էին.
—Դեռ ժամանակը չէ:
Եվ ահա, երբ ինձ թվաց, որ գալիս է կյանքիս վերջին րոպեն,, դուռը բացվեց: Վարպետը զգուշորեն հանեց ինձ վառարանից և դրեց դարակի վրա, որտեղ ազատ շնչեցի: 

Ինչ լավ է, երբ  վերջապես հանգիստ թողեցին: Բայց դա վերջը չէր: Հենց որ ուշքի եկա, վարպետը վերցրեց ինձ դարակից, ուշադիր նայեց և թափ տվեց վրայիս  փոշին: Ինքը պատրաստվում էր ներկել և ջնարակապատել ինձ:
Ջնարակի թունավոր գոլորշիները պատեցին ինձ,  ու ես սկսեցի կորցնել գիտակցությունս.
—Խնդրում եմ, խղճա ինձ: Խնդրում եմ, թող ինձ հանգիստ, խնդրում եմ, պետք չի. —տնքում էի ես: Բայց վարպետը գլխով արեց և, ինչպես միշտ,  ասաց.
—Դեռ ժամանակը չէ:
 Ջնարակապատումից հետո  նորից դրեց վառարանը, բաըց այս անգամ այնտեղ ավելի շոգ էր, քան առաջին անգամ:
Ես միանգամից հասկացա` սա իմ մահն է:
 Ես աղաչում էի նրան, խնդրում էի, սպառնում էի, գոռում էի: Վերջում ես լացեցի, բայց արցունքներ չկային: Ես հասկացա, որ ապրում եմ  կյանքիս վերջին ակնթարթը, այլևս ուժ չկար:
 Հանկարծ հենց վերջին վայրկյանին, երբ արդեն ընկնում էի  սև անդունդը,  զգացի թե ինչպես  վարպետի ձեռքերը ինձ հանեցին վառարանից: Նա կրկին դրեց ինձ դարակը: Մի ժամ հետո վարպետը վերադարձավ և իմ դիմաց հայելի դրեց:
— Նայիր քեզ, — ասաց նա:
Ինչ ես տեսա հայելու մեջ, այնքան հիասքանչ էր, որ ես բացականչեցի.
—Սա ես չեմ: Ես չեմ կարող լինել սա;
Այնքա՜ն գեղեցիկ էր, աներևակայելի գեղեցիկ: Այդ ժամանակ ես լսեցի վարպետի սրտացավ խոսքերը.
— Սա այն է, ինչը դու պետք է դառնայիր: Երբ ես քեզ գլորում էի, պետք է դուրս հանեի օդը, հակառակ դեպքում դու արագ կփշրվեիր: Թունավոր ջնարակի գոլորշիները քեզ համար շատ անտանելի էին, բայց առանց դրա քո կյանքը կմնար գորշ, ինչպես նախկինում: Վառարանը քեզ համար ամենադժվար փորձությունն էր, բայց նա պնդացրեց քեզ: Դու կավի կտորից վերածվել ես հիանալի բաժակի: Հիմա դու  նոր որակ ես ձեռք բերել: 


Աղբյուրը 

Рубрика: Uncategorized

Հայկական տարազ

Այրարատի տարազ
Կանացի հագուստ

Այրարատյան կանացի տարազը  բաղկացած էր սպիտակեղենից, վերնազգեստից, վերարկուից, գոտուց և գլխի հարդարանքից։
Սպիտակեղենը բամբակից էր կամ քաթանից։ Վերնազգեստը մետաքսից էր՝ միգույնանի կամ ծաղկանախշերով կտորներից, վզի բացվածքի եզրերին կարվում էր նեղ կանգնած օձիք։ Վերնազգեստի թևքերը երկար էին և ծածկում էր դաստակը։ Կապվում էր մետաքսյա գոտի՝ ծայրերին կցված ասեղնագործ ժապավեններով։ Տոնական հագուստների հետ կապում էին նաև արծաթյա կամ ոսկյա գոտիներ։ Կանայք հագնում էին նաև մուգ կապույտ, կարմիր կամ կանաչ թավշյա կտորից վերարկուն, որի եզրերը, թևքերն ասեղնագործված էին ոսկեթել ժապավեններով և եզերված աղվեսի մորթով։

Գլխի հարդարանքը բաղկացած էր ոսկյա կամ արծաթյա ճակատնոցից, նուրբ ասեղնագործ շղարշե քողից, գյուղերում նաև քիթն ու բերանը ծածկող թաշկինակներից։ Մազերը մեջտեղից բացված էին, երկու հյուսով՝ ծայրերին ժաապավեններ, ականջների մոտ ոլորած մազափնջով։
Երևանում մինչ ամուսնանալը աղջիկները գլխաբաց էին, գյուղերում կապում էին չթե կտորից գլխաշոր։

Տղամարդկանց զգեստներ

Այրարատյան տղամարդկանց տարազին բնորոշ է շապիկը, արխալուղը, կաշվե գոտին և կապան։

Շապիկը ճերմակ քաթանից էր, երկարությունը ազդրերի կեսից ցած, երկար և լայն թևերով։ Օձիքը մեկ մատ լայնությամբ և մի քանի կոճակով ամրացված։ Վարտիքը ճերմակ կտավից էր։ Շալվարը սև կամ կապույտ մահուդից էր, լայն, ծայրերը կտորի գույնի ղայթանով երիզված կամ պարզ։ Ներքևը՝ ավելի նեղ և առանց զարդի։

Վրայից հագել են սև, կապույտ մահուդից, աստառած արխալուղ։ Հարուստ տղամարդիկ հագել են թանկարժեք կտորներից՝ հաճախ մետաքսից արխալուղ, լայնափողք շալվարը, կապել են արծաթե գոտի, գլխին կրել են բարձրադիր փափախ մորթուց։

Արխալուղի վրայից կապա են հագել, ծնկներից քիչ ներքև իջնող, առաջամասը բաց, իրանը մինչև գոտի գրկած՝ հետևում 4 դուրս ցցված ծալքով, թևերը շատ երկար՝ միայն ուսագլուխներին ամրացված, քիչ ծալված ուսերի վրայից դեպի ետև նետված։ Թևերի շուրջը արվել են սև ղայթանե օղակներ և կոճակներ, որոնք չեն կոճկվել։ Թևերն ու զգեստն ամբողջովին աստառապատվել են բաց և մուգ կապույտ մետաքսով։ Հագել են նաև չուխա՝ սև, սրճագույն բրդից։ Սա կապայի նման էր, միայն թևերն ավելի երկար և կարված, թևերի երկարությունը մինչև մատների ծայրերը։ Աստառապատվել է մետաքսե կտորով և վրան ծալվել։Հագել են ճերմակ գուլպա և յամանի կամ սապոգ։

Рубрика: Uncategorized

Համեղ օր

Այսօր մենք հայտարարեցինք համեղ օր, քանի-որ պետք է պատրաստեինք պիցցա: Միասին գումար հավաքեցինք, և մի քանի հոգի գնացին մոտակա խանութ և գնեցին անհրաժեշտ բաղադրիչները: Խոհանոցում մենք սկսեցին պատրաստել: Մինչ մենք աղջիկներով պատրաստում էինք, տղաները խաղում էին <<Suspend>> խաղը: Այն բավականին հետաքրքիր էր և ստուգում էր մարդու տրամաբանական հավասարակշռությունը: Քանի-որ լոշիկները 7 հատ էին, տարբեր բաղադրիչներով պատրաստեցինք: Երբ արդեն պիցցաները պատրաստ էին, բոլորս միասին ճաշակեցինք այն: Ասեմ, որ բավականին համեղ էին ստացվել:

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021, Գրականություն 2020 - 2021

Մեր մոլորակի Ամենաամենաները…

Ներկայացնում եմ մեր մոլորակի վրա գտնվող ամենաամենաներին:

Աշխարհի ամենացածրահասակ մարդը՝Հի Պինգպինգը:
Հի Պինգպինգը ծնվել է Մոնղոլիայում 1988 թվականի հուլիսին:Նրա հասակը 74,6 սմ է: նրա կարճահասկաությանը պատճառը մանուկ հասակում գլուխ բարձրացրած անբուժելի հիվանդությունն է: Աշխարհի ամենափոքրիկ մարդու կարգավիճակը Պինգպինգին հնարավորություն ընձեռեց համաշխարհային ճանաչում ձեռք բերել և ճանապարհորդել աշխարհով մեկ, ներկայացնելով թե՛ իրեն և թե՛ իր երկիրը: Գինեսի գրքի խմբագիր Քրեյգ Գլենդեյը հարգանքով նշում է« որ լինելով փոքրիկ մարդ, նա աշխարհի վրա մեծ ազդեցություն է  ունեցել: 

Ամենաբարձրահասակ տղամարդը՝Սուլթան Կոսենը
Ազգությամբ թուրք տղամարդը ճանաչվել է աշխարհի ամենաբարձրահասակը։ Նա 30 տարեկան է, իսկ հասակը 2 մետր, 51սմ է։Նրա հասակը աննորմալ կերոպով սկսել է աճել դեռևս 10 տարեկանից՝հիպոֆֆիզի վրա առկա ուռուցքի հետևանքով: Մի քանի անգամ վիրահատվելուց հետո, կարծես թե հնարավոր եղավ իր հասակի աճը կանգնեցնել: 

Աշխարհի ամենամեծ ծաղիկը՝տիտան Արում:

Աշխարհի ամենամեծ ծաղիկը՝ Տիտան Արումը (հսկայական Ամորֆոֆալուսը), ունի 2,27 մետր բարձրություն, դեղին վարսանդ և մուգ կարմիր թերթիկներ։ Ծաղկի պալարը կշռում է ավելի քան 13 կգ։ Բնական պայմաններում Ամորֆոֆալուսը ժամանակին աճել է միայն Սումատրա կղզում, սակայն փաստացի ոչնչացվել է տեղի բնակիչների կողմից, ովքեր ծաղիկն անվանել են «դիակային», «օձային արմավենի» եւ «վուդուների շուշան», իր տարօրինակ տեսքի, նաեւ` նողկալի հոտի համար: Ամբողջ աշխարհում Տիտան Արումի ծաղկումը ջերմոցային պայմաններում, տեղի է ունեցել 134 անգամ։ Այս անգամ այն ծաղկել է Շվեյցարիայի Բազել քաղաքում: Այս բույսի ծաղկումն առհասարակ բացառիկ իրադարձություն է, որը տեղի է ունենում 20-40 տարին մեկ` 2 օրվա ընթացքում։ 

Աշխարհի ամենամեծ քարանձավը 

Քարանձավը հայտնաբերվել է 1991թ.՝ տեղաբնակներից մեկի կողմից։ Այն ամբողջությամբ տեսնելու ու ուսումնասիրելու համար հարկավոր է մի քանի օր։Շոնդոնգն ունի 9 կմ երկարություն, 200 մ բարձրություն և 150 մ լայնություն։ Թեև տեղացիները դրա գոյության մասին իմացել են 1991թ. ի վեր, սակայն աշխարհին այն հայտնի է դարձել միայն 2009թ., երբ բրիտանացի գիտնականները որոշել են ուսումնասիրել տեղանքը։Տեղացիները պատմել են, որ մշտապես վախեցել են քարանձավից՝ դրանից եկող տարօրինակ ձայների պատճառով։ Այդ ձայները գալիս են քարանձավի ներսում հոսող գետից։Այստեղ կան նաև հսկայական պտկաքարեր, որոնք ունեն 70մ բարձրություն:Շրջապատող խիտ ջունգլիներն օգնել են, որպեսզի հարյուրամյակներ շարունակ քարանձավն աննկատ մնա մարդկանց համար։

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021, Գրականություն 2020 - 2021

Իտալո Կալվինո: Խիղճը

Երբ պատերազմ սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում է կամավոր գնալ պատերազմ: Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում: Դրանցից մեկը վերցնելով, ասաց.
-Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին:
-Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան:
-Թշնամի է,-պատասխանեց նա, -իմ թշնամին:

Նրան հասկացրին, թե նա պետք է սպանի որոշակի թշնամիների, և ոչ թե նրան, ում ինքն է ուզում:
-Ի՞նչ է, -ասաց Լուիջին,-ինձ անգետի տեղ եք դրե՞լ: Այդ Ալբերտոն հենց որոշակի թշնամի է, այդ երկրից: Երբ իմացա, որ պատերազմում եք նրանց դեմ, մտածեցի՝ ե՛ս էլ եմ գալիս, այդպիսով կկարողանամ սպանել Ալբերտոյին: Դրա համար էլ եկել եմ: Ալբերտոյին ես ճանաչում եմ, տականքի մեկն է: Հին հաշիվներ են: Եթե չեք հավատում , մանրամասն կպատմեմ ամեն ինչ …

-Ուրեմն, -ասաց Լուիջին,-բացատրեք ինձ որտեղ է Ալբերտոն, որ գնամ ու նրան սպանեմ:
Նրանք ասացին, թե չգիտեն:
-Ոչինչ,-ասաց Լուիջին,-կգտնեմ: Վաղ թե ուշ, հո՛ կգտնեմ:
Նրանք ասացին, թե այդպես չի կարելի, թե նա պետք է պատերազմի այնտեղ, որտեղ իրենք նրան կուղարկեն, և պետք է սպանի, ում պատահի.դա Ալբերտոն կլինի, թե մեկ ուրիշը, կարևոր չէ:
-Տեսե՛ք,- իրենն էր պնդում Լուիջին,-պետք է, որ ես ձեզ պատմեմ: Որովհետև այդ Ալբերտոն ուղղակի սրիկա է, ու լավ եք անում, որ պատերազմում եք նրա դեմ:
Բայց նրանք չուզեցին լսել: Լուիջիին չէր հաջողվում նրանց համոզել իր իրավացիությունը:
-Ներեցեք, ձեր ասելով, եթե սպանեմ մի թշնամու կամ մեկ ուրիշի, նույն բա՞նն է: Իսկ ինձ դուր չի գալիս սպանել մի մարդու, ով գուցե Ալբերտոյի հետ ոչ մի կապ չունի:
Նրանք համբերությունը կորցրին: Ինչ-որ մեկը նրան բացատրեց շատ պատճառներ և թե ինչպես են պատերազմները լինում, թե որևէ մեկը չի կարող գնալ պատերազմ միայն փնտրելու համար իր ուզած թշնամուն:Լուիջին թոթվեց ուսերը:
-Եթե այդպես է,- ասաց,- դա ինձ ձեռք չի տալիս:
-Լա՛վ էլ ձեռք տալիս է,-գոռացին նրանք,-առա՜ջ, մար՜շ, մե՛կ-երկու, մե՛կ-երկու: Ու նրան ուղարկեցին պատերազմի դաշտ:Լուիջին գոհ չէր: Սպանում էր թշնամիների հենց այնպես, տեսնելու, թե արդյո՞ք կհանդիպի նաև Ալբերտոյին, ում կարող էր սպանել, կամ նրա ազգականերից մեկին: Ամեն մի թշնամու համար, որ սպանում էր, մի մեդալ էին տալիս նրան, բայց ինքը գոհ չէր: «Եթե Ալբերտոյին չսպանեմ,- մտածում էր,- դուրս է գալիս, այսքան մարդու անտեղի սպանեցի»: Ու խղճի խայթ էր զգում: Մինչ այդ, նրան տալիս էին մեդալ մեդալի հետևից, որոնք ձուլված էին զանազան մետաղներից: Լուիջին մտածում էր. «Էսպես սպանելով, այսօր չէ, վաղը, թշնամիները կպակասեն ու էդ սրիկայի հերթն էլ կհասնի»: Սակայն, նախքան Լուիջին Ալբերտոյին կգտներ, թշնամիները հանձնվեցին: Խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն այդքան մարդ է սպանել, ու քանի որ խաղաղություն էր կնքվել, իր բոլոր մեդալները լցրեց մի տոպրակի մեջ և պտտվեց թշնամիների երկրում և դրանք նվիրեց մեռածների զավակներին ու կանանց: Այդպես շրջելով, մեկ էլ, հանկարծ, գտավ Ալբերտոյին:
-Լավ,- ասաց,- լավ է ուշ, քան երբեք: Ու սպանեց նրան:
Նրան ձերբակալեցին, դատեցին մարդասպանության մեղադրանքով ու կախեցին: Դատի ժամանակ նա անընդհատ կրկնում էր, որ այդ մարդուն սպանել է իր խղճի հանգստության համար, բայց նրան ոչ ոք չլսեց:

Մեղադրիր Լուիջիին կամ արդարացրու:
Իմ կարցիքով նա ճիշտ արեց, նա դա անում էր իր խիղճը հանգստացնելու համար և նա հասավ իր ուզացին:
Ինչ է խիղճը ըստ քեզ