Այս շաբաթ մենք շատ նախագծեր ենք իրականացրել, օրինակ՝ պատրաստեցինք ծիսական տիկնիկներ, ընթերցեցինք, Հայոց լեզվի թեստեր անցանք, ընտրության ժամերին զբաղվեցինք կավով, հայտարարեցինք համեղ օր և այլն: Հիմա կպատմեմ ամեն ինչ մանրամասն:
Պատրաստեցինք թելերից ծիսական տիկնիկներ ընկեր Արուսի հետ: Գրեցինք առաջին շաբաթվա հաշվետվությունը: Պարեցինք ընկեր Լայերտի հետ 12 ոտք պարը, զբաղվեցինք կավով, պատրաստեցի աղաման: Տեխնոլոգիայի ժամին վերջացրեցինք չվերջացրաց աշխատանքները: Համացանցից փնտրեցինք ամենա — ամենաներին, Հայտարարեցինք համեղ օր և պատրաստեցինք պիցցա: Խաղացինքն տարբեր խաղեր: Հաճախեցինք քաղաքագիտական ակումբ, առաջինը դասը Կորեաի մասին էր: Կատարեցինք թարգմանություն:
День: 27 января 2021
Առակ կյանքի մասին. Կավի կտորն ու գավաթը
Կար, չկար մի երիտասարդ կար, նրան դուր էին գալիս ամենատարբեր հին իրեր, հետաքրքրվում էր մանր զարդարանքներով և ճամփորդում էր ամբողջ աշխարհում` փնտրելով տարօրինակ իրեր, որոնք գտնում էր հնավաճառների կրպակներում:
Հատկապես նրան հետաքրքրում էին թեյի բաժակները, և նրա կարծիքով, այդ բաժակները կարող են շատ հետաքրքիր բաներ պատմել:
Մի անգամ հեռու ինչ — որ անծանոթ երկրում նա մտավ մի հնաոճ իրերի խանութ, որտեղ գտավ թեյի հին բաժակ:
Երիտասարդը գտածը վերցրեց և սկսեց ուսումնասիրել, հանկարծ բաժակը խոսեց իր հետ. «Իմ թանկագին օտարական, ես միշտ չէ, որ բաժակ եմ եղել բաժակ: Ժամանակ կար, երբ անմտությունը եղել էր իմ միակ զբաղմունքը:
Ես պարզապես կարմիր կավի մի կտոր էի, հազար տարի գտնվում էի հողի տակ:
Իմ առջևով անցան դարեր, մարդիկ պատերազմում էին և խաղաղություն կնքում, ծնվում և անհետանում էին քաղաքակրթությունները: Հանկարծ եկավ իմ վարպետը:
Նա բարձրացրեց ինձ և տարավ արհեստանոց, նետեց տախտակե սեղանին և սկսեց տրորել և գլորել, մինչև ես գոռացի.
— Հերիք է, թող ինձ հանգիստ:
Շատ ցավոտ էր, բայց նա միայն ժպտաց ու, գլխով անելով, ասաց.
— Դեռ ժամանակը չէ:
Հետո նա ինձ նետեց չարխանիվը, և աշխարհը սկսեց պտտվել իմ առջև այնքան արագ, որ խառնվեցի մառախուղին:
—Ինչ ես անում… — շշուկով ասացի ես: — Վատ եմ զգում, կանգնեցրու այս մղձավանջը:
Բայց վարպետը, հասկանալով այդ ամենը, շշուկով ասաց.
— Դեռ ժամանակը չէ, — շարունակեց պտտացնել չարխը` ձև տալով ինձ:
.Հետո նա ինձ զգուշորեն դրեց վառարանի մեջ: Ես չգիտեի, որ աշխարհում գոյություն ունի այդպիսի ջերմաստիճան: Ես բղավում էի, փորձում էի վառարանի դուռը բացել:
— Այստեղ ավելի շոգ է, քան դժոխքում, —ճչում էի, — ես մոխիր կդառնամ: Արագ բաց թողեք ինձ:
Վառարանի պատուհանից ես տեսնում էի, թե ինչպես էր վարպետը նայում ինձ, և նրա շրթունքները կրկնում էին.
—Դեռ ժամանակը չէ:
Եվ ահա, երբ ինձ թվաց, որ գալիս է կյանքիս վերջին րոպեն,, դուռը բացվեց: Վարպետը զգուշորեն հանեց ինձ վառարանից և դրեց դարակի վրա, որտեղ ազատ շնչեցի:
Ինչ լավ է, երբ վերջապես հանգիստ թողեցին: Բայց դա վերջը չէր: Հենց որ ուշքի եկա, վարպետը վերցրեց ինձ դարակից, ուշադիր նայեց և թափ տվեց վրայիս փոշին: Ինքը պատրաստվում էր ներկել և ջնարակապատել ինձ:
Ջնարակի թունավոր գոլորշիները պատեցին ինձ, ու ես սկսեցի կորցնել գիտակցությունս.
—Խնդրում եմ, խղճա ինձ: Խնդրում եմ, թող ինձ հանգիստ, խնդրում եմ, պետք չի. —տնքում էի ես: Բայց վարպետը գլխով արեց և, ինչպես միշտ, ասաց.
—Դեռ ժամանակը չէ:
Ջնարակապատումից հետո նորից դրեց վառարանը, բաըց այս անգամ այնտեղ ավելի շոգ էր, քան առաջին անգամ:
Ես միանգամից հասկացա` սա իմ մահն է:
Ես աղաչում էի նրան, խնդրում էի, սպառնում էի, գոռում էի: Վերջում ես լացեցի, բայց արցունքներ չկային: Ես հասկացա, որ ապրում եմ կյանքիս վերջին ակնթարթը, այլևս ուժ չկար:
Հանկարծ հենց վերջին վայրկյանին, երբ արդեն ընկնում էի սև անդունդը, զգացի թե ինչպես վարպետի ձեռքերը ինձ հանեցին վառարանից: Նա կրկին դրեց ինձ դարակը: Մի ժամ հետո վարպետը վերադարձավ և իմ դիմաց հայելի դրեց:
— Նայիր քեզ, — ասաց նա:
Ինչ ես տեսա հայելու մեջ, այնքան հիասքանչ էր, որ ես բացականչեցի.
—Սա ես չեմ: Ես չեմ կարող լինել սա;
Այնքա՜ն գեղեցիկ էր, աներևակայելի գեղեցիկ: Այդ ժամանակ ես լսեցի վարպետի սրտացավ խոսքերը.
— Սա այն է, ինչը դու պետք է դառնայիր: Երբ ես քեզ գլորում էի, պետք է դուրս հանեի օդը, հակառակ դեպքում դու արագ կփշրվեիր: Թունավոր ջնարակի գոլորշիները քեզ համար շատ անտանելի էին, բայց առանց դրա քո կյանքը կմնար գորշ, ինչպես նախկինում: Վառարանը քեզ համար ամենադժվար փորձությունն էր, բայց նա պնդացրեց քեզ: Դու կավի կտորից վերածվել ես հիանալի բաժակի: Հիմա դու նոր որակ ես ձեռք բերել:
Հայկական տարազ
Այրարատի տարազ
Կանացի հագուստ
Այրարատյան կանացի տարազը բաղկացած էր սպիտակեղենից, վերնազգեստից, վերարկուից, գոտուց և գլխի հարդարանքից։
Սպիտակեղենը բամբակից էր կամ քաթանից։ Վերնազգեստը մետաքսից էր՝ միգույնանի կամ ծաղկանախշերով կտորներից, վզի բացվածքի եզրերին կարվում էր նեղ կանգնած օձիք։ Վերնազգեստի թևքերը երկար էին և ծածկում էր դաստակը։ Կապվում էր մետաքսյա գոտի՝ ծայրերին կցված ասեղնագործ ժապավեններով։ Տոնական հագուստների հետ կապում էին նաև արծաթյա կամ ոսկյա գոտիներ։ Կանայք հագնում էին նաև մուգ կապույտ, կարմիր կամ կանաչ թավշյա կտորից վերարկուն, որի եզրերը, թևքերն ասեղնագործված էին ոսկեթել ժապավեններով և եզերված աղվեսի մորթով։
Գլխի հարդարանքը բաղկացած էր ոսկյա կամ արծաթյա ճակատնոցից, նուրբ ասեղնագործ շղարշե քողից, գյուղերում նաև քիթն ու բերանը ծածկող թաշկինակներից։ Մազերը մեջտեղից բացված էին, երկու հյուսով՝ ծայրերին ժաապավեններ, ականջների մոտ ոլորած մազափնջով։
Երևանում մինչ ամուսնանալը աղջիկները գլխաբաց էին, գյուղերում կապում էին չթե կտորից գլխաշոր։
Տղամարդկանց զգեստներ
Այրարատյան տղամարդկանց տարազին բնորոշ է շապիկը, արխալուղը, կաշվե գոտին և կապան։
Շապիկը ճերմակ քաթանից էր, երկարությունը ազդրերի կեսից ցած, երկար և լայն թևերով։ Օձիքը մեկ մատ լայնությամբ և մի քանի կոճակով ամրացված։ Վարտիքը ճերմակ կտավից էր։ Շալվարը սև կամ կապույտ մահուդից էր, լայն, ծայրերը կտորի գույնի ղայթանով երիզված կամ պարզ։ Ներքևը՝ ավելի նեղ և առանց զարդի։
Վրայից հագել են սև, կապույտ մահուդից, աստառած արխալուղ։ Հարուստ տղամարդիկ հագել են թանկարժեք կտորներից՝ հաճախ մետաքսից արխալուղ, լայնափողք շալվարը, կապել են արծաթե գոտի, գլխին կրել են բարձրադիր փափախ մորթուց։
Արխալուղի վրայից կապա են հագել, ծնկներից քիչ ներքև իջնող, առաջամասը բաց, իրանը մինչև գոտի գրկած՝ հետևում 4 դուրս ցցված ծալքով, թևերը շատ երկար՝ միայն ուսագլուխներին ամրացված, քիչ ծալված ուսերի վրայից դեպի ետև նետված։ Թևերի շուրջը արվել են սև ղայթանե օղակներ և կոճակներ, որոնք չեն կոճկվել։ Թևերն ու զգեստն ամբողջովին աստառապատվել են բաց և մուգ կապույտ մետաքսով։ Հագել են նաև չուխա՝ սև, սրճագույն բրդից։ Սա կապայի նման էր, միայն թևերն ավելի երկար և կարված, թևերի երկարությունը մինչև մատների ծայրերը։ Աստառապատվել է մետաքսե կտորով և վրան ծալվել։Հագել են ճերմակ գուլպա և յամանի կամ սապոգ։

