Рубрика: Թարգմանություն

Առակ կյանքի մասին. Կավի կտորն ու գավաթը

Կար, չկար մի երիտասարդ կար, նրան դուր էին գալիս ամենատարբեր հին  իրեր, հետաքրքրվում էր մանր զարդարանքներով և  ճամփորդում էր ամբողջ աշխարհում` փնտրելով տարօրինակ իրեր, որոնք գտնում էր հնավաճառների կրպակներում:
Հատկապես նրան հետաքրքրում էին թեյի բաժակները, և նրա կարծիքով, այդ բաժակները կարող են շատ հետաքրքիր բաներ պատմել:
Մի անգամ հեռու ինչ — որ անծանոթ երկրում  նա մտավ մի հնաոճ իրերի խանութ, որտեղ գտավ  թեյի հին  բաժակ:
Երիտասարդը գտածը վերցրեց և սկսեց ուսումնասիրել, հանկարծ բաժակը խոսեց իր հետ. «Իմ թանկագին օտարական, ես միշտ չէ, որ բաժակ եմ եղել բաժակ: Ժամանակ կար, երբ անմտությունը  եղել էր իմ միակ զբաղմունքը:
Ես պարզապես կարմիր կավի մի կտոր էի, հազար տարի  գտնվում էի հողի տակ:
 Իմ առջևով անցան դարեր, մարդիկ պատերազմում էին և խաղաղություն կնքում, ծնվում և անհետանում էին քաղաքակրթությունները: Հանկարծ եկավ իմ վարպետը:
Նա բարձրացրեց ինձ և տարավ արհեստանոց, նետեց տախտակե սեղանին և սկսեց տրորել և գլորել, մինչև ես գոռացի.
— Հերիք է, թող ինձ հանգիստ:
Շատ ցավոտ էր, բայց նա միայն ժպտաց ու, գլխով անելով, ասաց.
— Դեռ ժամանակը չէ:
Հետո նա ինձ նետեց չարխանիվը, և աշխարհը սկսեց պտտվել իմ առջև այնքան արագ, որ խառնվեցի մառախուղին:
—Ինչ ես անում… — շշուկով ասացի ես: — Վատ եմ զգում, կանգնեցրու այս մղձավանջը:
Բայց վարպետը, հասկանալով այդ ամենը, շշուկով ասաց.
— Դեռ ժամանակը չէ, — շարունակեց պտտացնել  չարխը` ձև տալով ինձ:  

.Հետո նա ինձ զգուշորեն դրեց վառարանի մեջ: Ես չգիտեի, որ  աշխարհում գոյություն ունի այդպիսի ջերմաստիճան: Ես բղավում էի, փորձում էի վառարանի դուռը բացել:
— Այստեղ ավելի շոգ է, քան դժոխքում, —ճչում էի, — ես մոխիր կդառնամ: Արագ բաց թողեք ինձ:
 Վառարանի պատուհանից ես տեսնում էի, թե ինչպես էր վարպետը նայում ինձ, և նրա շրթունքները կրկնում էին.
—Դեռ ժամանակը չէ:
Եվ ահա, երբ ինձ թվաց, որ գալիս է կյանքիս վերջին րոպեն,, դուռը բացվեց: Վարպետը զգուշորեն հանեց ինձ վառարանից և դրեց դարակի վրա, որտեղ ազատ շնչեցի: 

Ինչ լավ է, երբ  վերջապես հանգիստ թողեցին: Բայց դա վերջը չէր: Հենց որ ուշքի եկա, վարպետը վերցրեց ինձ դարակից, ուշադիր նայեց և թափ տվեց վրայիս  փոշին: Ինքը պատրաստվում էր ներկել և ջնարակապատել ինձ:
Ջնարակի թունավոր գոլորշիները պատեցին ինձ,  ու ես սկսեցի կորցնել գիտակցությունս.
—Խնդրում եմ, խղճա ինձ: Խնդրում եմ, թող ինձ հանգիստ, խնդրում եմ, պետք չի. —տնքում էի ես: Բայց վարպետը գլխով արեց և, ինչպես միշտ,  ասաց.
—Դեռ ժամանակը չէ:
 Ջնարակապատումից հետո  նորից դրեց վառարանը, բաըց այս անգամ այնտեղ ավելի շոգ էր, քան առաջին անգամ:
Ես միանգամից հասկացա` սա իմ մահն է:
 Ես աղաչում էի նրան, խնդրում էի, սպառնում էի, գոռում էի: Վերջում ես լացեցի, բայց արցունքներ չկային: Ես հասկացա, որ ապրում եմ  կյանքիս վերջին ակնթարթը, այլևս ուժ չկար:
 Հանկարծ հենց վերջին վայրկյանին, երբ արդեն ընկնում էի  սև անդունդը,  զգացի թե ինչպես  վարպետի ձեռքերը ինձ հանեցին վառարանից: Նա կրկին դրեց ինձ դարակը: Մի ժամ հետո վարպետը վերադարձավ և իմ դիմաց հայելի դրեց:
— Նայիր քեզ, — ասաց նա:
Ինչ ես տեսա հայելու մեջ, այնքան հիասքանչ էր, որ ես բացականչեցի.
—Սա ես չեմ: Ես չեմ կարող լինել սա;
Այնքա՜ն գեղեցիկ էր, աներևակայելի գեղեցիկ: Այդ ժամանակ ես լսեցի վարպետի սրտացավ խոսքերը.
— Սա այն է, ինչը դու պետք է դառնայիր: Երբ ես քեզ գլորում էի, պետք է դուրս հանեի օդը, հակառակ դեպքում դու արագ կփշրվեիր: Թունավոր ջնարակի գոլորշիները քեզ համար շատ անտանելի էին, բայց առանց դրա քո կյանքը կմնար գորշ, ինչպես նախկինում: Վառարանը քեզ համար ամենադժվար փորձությունն էր, բայց նա պնդացրեց քեզ: Դու կավի կտորից վերածվել ես հիանալի բաժակի: Հիմա դու  նոր որակ ես ձեռք բերել: 


Աղբյուրը 

Оставьте комментарий