ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԼԻՔՆԵՐ
Թեմա՝
§20. Գաղափար մեխանիկական տատանումների մասին:
§21. Մարող և չմարող տատանումներ:Ազատ և հարկադրական տատանումներ:
§22. Էներգիայի փոխակերպումները տատանողական շարժման ժամանակ:
1. Մեխանիկական տատանումների ինչ օրինակներ գիտեք:
Մեխանիկական տատանումների շատ տարբերակներ կան, դրանցից են ճոճանակը, սրտի բաբախումը, կարի մեքենայի ասեղի շարժը:
2. Ինչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:
Կրկնելիությունը, նաև այն, որ տատանումները շարժումներ են,որոնք կատարվում են հերթականորեն՝ հակադիր ուղղություններով:
3. Որ տատանումներն են անվանում պարբերական:
Այն տատանումները,որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են,կոչվում են պարբերական։
4. Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:
Այն տատանումները,որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են, կոչվում են պարբերական։
5. Ինչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:
Այն ամենափոքր ժամանակամիջոցը,որից հետո տատանումները կրկնվում են,կոչվում է տատանումների պարբերություն:
6. Ինչ է տատանումների լայնույթը: Ինչ միավորներվ է այն արտահայտվում:
Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ:Այն արտահայտվում է երկարության միավորներով՝ մետր,սանտիմետր և այլն:
7. Ինչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում:
T=t/N, որտեղ T-տատանումների պարբերությունն է,t-Ժամանակը,N-տատանումների թիվը:
8. Որ հաճախությունն է կոչվում 1 Հց:
Յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է 1 տատանում:
9. Քանի Հց է 1 կՀց-ը, 1 ՄՀց-ը, 1 ԳՀց-ը:
10. Ինչպես են որոշում տատանումների պարբերությունը և հաճախությունը:
11.Որոնք են տատանումների մարման պատճառները:
Մաթեմատիկական ճոճանակի տատանումներն օդի դիմադրության պատճառով մարող բնույթ են կրում, դրանց լայնույթն աստիճանաբար նվազում է, և, ի վերջո, ճոճանակը կանգ է առնում:
12. Ինչ պայմաններում ճոճանակի տատանումները կլինեն չմարող:
Երբ նրա վրա անընդմեջ ուժ ազդի՝ այսինքն հրվի։
13.Ինչու են ճոճանակը անվանում տատանողական համակարգ:
Ճոճանակը չէր տատանվի,եթե չլիներ երկրագունդը:Ճոճանակը ոչ միայն թելն է և նրանից կախված գունդը,այլ նաև Երկիրը:Դրա պատճառով կոչվում է տատանողական համակարգ:
14. Ինչ է մաթեմատիկական ճոճանակը:
Մաթեմատիկական (թելավոր) ճոճանակը բաղկացած է l երկարությամբ բարակ թեթև թելից, որից կախված m զանգվածով գնդիկը։ Եթե գնդիկը, հավասարակշռության դիրքից հանելով, մի կողմ շեղենք ու բաց թողնենք, այն կսկսի տատանվել, այսինքն կրկնվող շարժումներ կատարել` պարբերաբար անցնելով հավասարակշռության դիրքով։
15. Ինչ է զսպանակավոր ճոճանակը:
Զսպանակավոր ճոճանակը k կոշտությամբ անկշիռ զսպանակից կախված m զանգվածով բեռ է և ի վիճակի է տատանվել զսպանակի առաձգականության ուժի շնորհիվ։
16.Որ տատանումներն են անվանում ազատ: Բերել օրինակներ:
Այն տատանումները, որոնք կատարվում են համակարգում գործող ներքին ուժերի շնորհիվ, անվանում են ազատ տատանումներ:Մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակների տատանումները կոչվում են ազատ:
17․Որ տատանումներն են կոչվում հարկադրական: Բերել օրինակներ:
Այն տատանումները, որոնք կատարվում են արտաքին պարբերաբար փոփոխվող ուժի առկայությամբ, անվանում են հարկադրական տատանումներ:
18․ Որքան է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի լրիվ մեխանիկական էներգիան:
Ճոճանակի լրիվ մեխանիկական էներգիան անփոփոխ է և հավասար է
E=Eպ+Eկ=mgh+mv2/2
19.Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ:
Այն բանից հետո, երբ ճոճանակը իներցիայով շարունակի հեռանալ հավասարակշռության դիրքից, նրա կինետիկ էներգիան կսկսի նվազել, իսկ պոտենցիալը` աճել: Եզրային դիրքում ճոճանակի պոտենցիալ էներգիան կհասնի իր առավելագույն արժեքին, իսկ կինետիկ էներգիան կվերածվի զրոյի: Այնուհետև այս ամենը կկրկնվի հակառակ հաջորդականությամբ: Այսինքն, տատանումների ընթացքում նրա պոտենցիալ էներգիան պարբերաբար փոխակերպվում է կինետիկ էներգիայի, իսկ կինետիկ էներգիան` պոտենցիալի. Eպ→Eկ→Eպ→Eկ…
Eպ= mgh Eկ=mv2/2
20. Ինչ է ռեզոնանսը:
Ռեզոնանս տատանողական համակարգում ստիպողական տատանումների լայնույթի կտրուկ աճի երևույթ, երբ արտաքին պարբերական ազդեցությանբ,հաճախությունը մոտենում է որոշակի արժեքների, որոնք պայմանավորված են համակարգի հատկություններով երբ զսպանակավոր ճոճանակի սեփական հաճախությանը հավասար է պտույտի հաճախության դեպքում (ν =νսեփ)
21. Որ դիրքում է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի պոտենցիալ էներգիան առավելագույնը և որ դիրքում նվազագույնը:
Շարժման արագացման և բարձրության նվազման դեպքում պոտենցիալ էներգիան նվազում է, իսկ շարժման դանդաղեցման և բարձրության մեծացման ընթացքում աճում է:
22. Որ դիրքում է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի կինետիկ էներգիան առավելագույնը և որ դիրքում նվազագույնը:
Հավասարակշռության դիրքից ամենամեծ շեղման կետում այն առավելագույնն է՝ իսկ հավասարակշռության դիրքում՝ նվազագույնը: