Առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը կոչվում են ածականներ։ Պատասխանում են ինչպիսի, որպիսի, որ հարցերին ածականները լինում են որագական և հարաբերական։ Որագական ածականները ցույց են տալիս որակ որպիսություն և ունեն համեմատության աստիճաններ ՝ դրական, բաղդատական և գերադրական։ Դրական աստիճանը ածականի ուղղիղ ձևն է։ Առանց համեմատության այլ առարկաների հետ օրինակ՝ հին աշխարհ։ Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավելի լինելը և առարկան ստանում է ավելի բառը օրինակ ավելի հին աշխարհ։ Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի գերազանցությունը այլ առարկայի նկատմամբ, կազմվում է դրական աստիճանին ավելանալով՝ ամենա, ագույն ածանցներով և ամենից բառով։ Օրինակ ամենահին, հնագույն, ամենից հին։ Հարաբերական ածականները ցույց են տալիս մի առարկայի հատկանիշը մեկ այլ առարկայի հարաբերությամբ, այսինքն առարկայի ինչից լինելը։ Օրինակ ոսկեշղթա, փայտեձի, մարմարյա սրահ, արծաթյա գդալ։ Հարաբերական ածականը համեմատության աստիծան չի ստանում։ Ոչ բոլոր որակական ածականները կարող ոն համեմատության աստիծան ստանալ օրինակ ՝ կույր, խուլ, ճաղատ, արու։ Ածականները ըստ կազմության լինում են պարզ, բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր։
Պարզ֊ կարմիր, բարձր, մեծ, նոր
Բարդ֊ վարդագույն, նրբագեղ, արևանիստ
Ածանցավոր֊ բյուրավոր, հոտավետ, գեղեցիկ
Բարդ ածանցավոր֊ բարձրաշխարհիկ, արթավայրային, տնտեսական
Ածականակերտ ածանցներ՝ նախածանցներ, վերջածանցներ։
Ան, ապ, դժ, տ, չ
Ան֊անտուն, անհայրենիք, անհայր, անշնորք։
Ապ֊ապերախտ, ապազգալի, ապաբախտ,
Դժ֊ դժգոհ, դժբախտ
Տ֊ տգետ, տհաս, տգեղ
Չ֊չբեր, չտես, չխոսկան
Ային — լեռնային, տնային, ջրային
Ական — տնական, հիմնական, լեզվական
Ալի — շնորհալի, ջրալի, հյութալի
Ելի — անտեսանելի, տեսանելի, սիրելի
Ավոր — բանավոր, դատավոր, բանավոր
Ավետ — բուրավետ, հոտավետ, գունավետ
Ագույն — լավագույն, հզորագույն, բարձրագույն
Եղ֊ գունեղ, ուժեղ, զորեղ
Ավուն — հնավուն, դեղնավուն, կարմրավուն
Անի — տեսականի, ընտրանի, ընտանի
Եղեն — մրգեղեն, հրուշեղեն
Ի — վստահելի, աղի, տմարդի
Ին — մթին, նրբին, խորին
Կոտ — ամաչկոտ, նեղացկոտ, ալարկոտ
Ոտ — ժանգոտ, բրթոտ, մազոտ
Ածո — պահածո, գտածո, հանածո
Յա, յե — ոսկյա, արծաթյա, փայտյա
Ագին֊ հնագին, ահագին
Ուն֊ փայլուն, սիրուն, սահուն
Ովի֊ ծալովի,
Տնային աշխատանք
Ածականակերտ վերջածանցներով կազմել երեքական ածական։