Խմբավորիր ածականները ըստ առարկայի արտաքին հատկանիշի և ներքին հատկանիշի, ըստ գույների, ըստ մարդու մտավոր և բարոյահոգեկան հատկանիշների:
Ներքին հատկանիշ – կծու, քաղցր, թթու, համեստ, ծույլ:
Արտաքին հատկանիշ – գանգուր, խորդուբորդ, ուռուցիկ, կլոր, ծուռ, հարթ, մանր, ուղիղ,
Մարդու մտավոր բարոյահոգեկան հատկանիշ – հեզ, շվայտ, խելացի, նենգ, ազնիվ, աշխատասեր, խորամանկ, հնազանդ, պարկեշտ, ժանտ, բիրտ,
Գյուն – լաջվարդ, դեղձան, գորշ, ծավի, բիլ, խաժ, լուրթ,
Ուռուցիկ, կծու, հեզ, խաժ, գանգուր, շվայտ, խելացի, հնազանդ, դեղձան, պարկեշտ, կլոր, գորշ, լաջվարդ, ժանտ, համեստ, լուրթ, ծուռ, թթու, խորամանկ, հարթ, բիրտ, մանր, քաղցր, ծավի, ուղիղ, ծույլ, բիլ, խորդուբորդ, նենգ, ազնիվ, աշխատասեր:
Կազմիր տրված ածակաների գերադրական աստիճանը
Ազնիվ — ամենաազնիվ, ավելի ազնիվ
Հին — ամենահին, հնագույն
Բարի — ամենաբերի, ավելի բարի
Նոր — ամենանոր, ավելի նոր
Ծանր — ամենածանր, ավելի ծանր
Զգայուն — ամենազայուն, ամեից զգայուն
Սուր — ամենասուր, ավելի սուր
Երկար — ամենաերկար, ավելի երկար
Մեծ — ամենամեծ, մեծագույն
Գեղեցիկ — ամենա գեղեցիկ, ավելի գեղեցիկ
Խոշոր — ամենախոշոր, խոշորագույն
Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:
Հպարտ, կույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրի, խուլ, արդար, ճերմակ:
Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Արծաթ-արծաթյա, արծաթագույն
Ադամանդ — ադամանդյա, ադամանդագործ
ծիծաղ — ծիծաղելի, ծիծաղազարդ
լույս — լուսավոր, լուսերես
սեր — սիրելի, սիրաշատ
հոտ — հոտավետ, հոտառատ
հուր — հրե, հրակայուն
դառն — դառնագույն, դառնահամ
մազ — անմազ, կարմրամազ
գույն — գունեղ, գունազարդ
գութ — անգութ, գթալի, չարագութ
իմաստ — անիմաստ, իմաստալի
մարմար — մարմարյա, մարմարակերտ:
Պալատական, ապստամբ, ավագ, դավաճան, հերոս, հանցագործ, խավար, հսկա, վիրավոր բառերը նախադասությունների մեջ գործածել մի դեպքում, որպես գոյական, մյուս դեպքում` որպես ածական:
Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշ ածականները:
Անխռով — խռովկան
խոտոր — անխոտոր
երերուն — աներեր
տարակուսելի — անտարակույս
արտաքուստ — ներքուստ
անզարդ — զարդարուն
ամոթխած — անամոթ
աղմկոտ — անաղմուկ
արատավոր — անարատ
քաղցրահամ — դառնահամ
ընչատեր — ընչազուրկ
թեթևաբարո — ծանրաբարո