Առաջադրանք 1.
Արևելքի ավանդական հասարակություններ
- Կազմել Հնդկաստանի, Չինաստանի նոր ժամանակների ժամանակագրությունը:
Տասնհինգերորդ դարում Հնդկաստանում ստեղծվեցին առաջին գաղութները պորտուգալացիների կողմից:
Տասնվեցերորդ դարում Հնդկաստանի հյուսիսային և կենտրոնային մասում առաջացավ Մեծ Մողոլի կայսրությունը:
1600 թվականին հիմնադրվեց անգլիական Արևելահնդկական ընկերությունը:
Նոր դարերում Մեծ Մողոլի կայսրությունը սկսեց թուլանալ և երկրի ոչ միասնական իրավիճակը հեշտացրեց եվրոպացիների ներթափանցումը և Հնդկաստանի գաղութացումը:
1857 թվականին Անգլիացիների դեմ հզոր ապստամբություն սկսվեց, որը գլխավորում էր մողոլական վերջին կայսրը:
1858 թվականին ապստամբությունը ճնշվեց և արդյունքում ամբոողջ Հնդկաստանը դարձավ բրիտանական գաղութ:
1947 թվականին բրիտանական գաղութ Հնդկաստանը բաժանվում է երկու մասի՝ Պակիստան և Հնդկաստան:
Չինաստան
1644 թվականին մանջուրները գրավում են Պեկինը ստեղծելով Ցին կայսրությունը:
Տասնութերորդ դարի կեսին կայսերական հատուկ հրովարտակով բոլոր նավահանգիստները, բացի մեկից՝ Գուանչժոուից, փակվեցին եվրոպացիների առջև:
Տասնութերորդ դարի վերջերին սկսեց աճել Ցին կայսրության առևտուրը արտաքին աշխարհի հետ:
1839 թվականին սկսվեց Ափիոնի առաջին պատերազմը:
1842 թվականին Ափիոնի առաջին պատերազմը ավարտվեց անգլիացիների հաղթանակով:
1842 թվականին, պատերազմի ավարտից հետո կնքվեց մի անհավասար պայմանագիր, որով Չինաստանը բացեց հինգ նավահանգիստ և այսպես կատարվեց Չինաստանի <<բացումը>> արտաքին աշխարհի առջև:
1856 թվականին սկսվեց Ափիոնի երկրորդ պատերազմը անգլիացիների դեմ:
1860 թվականին ավարտվեց Ափիոնի երկրորդ պատերազմը:
1882 թվականին Հոնկոնգը տրվեց Բրիտանիային:
1894 թվականին սկսվեց առաջին ճապոնա-չինական պատերազմը:
1895 թվականին ավարտվեց պատերազմը ճապոնացիների հաղթանակով:
1911 թվականին սկսվեց Սինհայական հեղափոխությունը:
1912 թվականին փլուզվեց Ցին կայսրությունը:
- Գրավոր համեմատել Հնդկաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը ժամանակակից Հնդկաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:
Հնդկաստանը հիմա ունի բազմազգ և բազմալեզու հասարակություն: Առաջ էլ եր այդպես: Հնդկաստանում առաջ էլ կային կաստաներ, հիմա էլ կան կաստաներ: Հնդկաստանի ավանդական հասարակությունը կարելի է ասել դեռևս քիչ թե շատ պահպանվել է, քանի որ Հնդկաստանն ունի բարեկեցության, քաղաքայնացման և կրթության ցածր մակարդակ, ինչն էլ նպաստում է բնակչության մեծ աճին, ու գիտնականները կանխատեսում են, որ 2022 թվականին Հնդկաստանի բնակչությունը կանցնի Չինաստանի բնակչությունից: Հնդկաստանի այսօրվա հասարակության ութսուն տոկոսը դավանում է հինդուիզմ, տասներեք տոկոսը իսլամ, երկու տոկոսը քրիստոնեություն, իսկ մնացածը բուդդայականություն: Իսկ ավանդական հասարակության ժամանակ շատ տարածված էր մահմեդականությունը՝ իսլամը: Ավանդական հասարակության ժամանակ Հնդկաստանի տնտեսության մեջ տիրապետող էր գյուղատնտեսությունը, իսկ այսօր տնտեսության մեջ տիրապետողը սպասարկման ոլորտն է: - Գրավոր համեմատել Չինաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը ժամանակակից Չինաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:
- Հայերը Հնդկաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:
Հնդկաստանում հայերը հիշատակվում են մ.թ.ա. հինգերորդ դարում: Տասնվեցերորդ դարում Հնդկաստանում ձևավորվեցին առաջին հայկական համայնքները, որոնց բնակիչները հիմնականում վաճառականներ և զինվորականներ էին: Հնդկաստանի հայերը ակտիվությամբ մասնակցել են Հնդկաստանի ազատագրության պայքարին: Հայտնի հայ գործիչ Հովսեփ Էմինը հնդկահայ է: Այսօրվա դրությամբ Հնդկաստանում ապրում է մոտ հինգ հարյուր հայ, որոնց մեծամասնությունը ապրում է Կալկաթա քաղաքում, որտեղ նույնիսկ հայկական ծերանոց կա: Այսօր բազմաթիվ հնդիկներ են ապրում Հայաստանում, որոնք ցավոք լավ վերաբերմունքի չեն արժանանում մեր հասարակության կողմից: - Հայերը Չինաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:
Հայերը Չինաստանում հիշատակվում են դեռևս երկրորդ դարից. նրանք մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ էին: Տասնութերորդ դարի սկզբից սկսվել են հիմնվել հայկական փոքր գաղութներ: Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսային շրջաններում: Ամենահայաշատ քաղաքը Չինաստանում եղել է Խարբինը, այնտեղ նույնիսկ հայկական եկեղեց է եղել: Իսկ այսօր Չինաստանում բնակվում է ընդամենը 160 հայ: - Աշխարհում առաջին կին դեսպանը.Դիանա Աբգար

Առաջադրանք 2
Դասարանական-Միջազգային հարաբերությունները/ XVII դար- XIX դարի առաջին կես// 61-65/
Պատմել Նոր ժամանակների համաշխարհային մշակույթի մասին
- Թվարկել Նոր ժամանակների կրթական ձեռքբերումները:
Նոր գիտելիքների արմատավորման համար անհրաժեշտ էր կառուցել նոր ուսումնական հաստատություններ: Պարտադիր տարրական կրթություն ներդրվեց Պրուսիայում, ապա՝ Ավստրալիայում, Շվեդիայում և այլուր: Բեցվեցին նաև միջնակարգ ուսումնարաններ՝ գիմնազիաներ, լիցեյներ, քոլեջներ: Ուսուցանում էին լեզուներ, մաթեմատիկա, բնագիտություն, պատմություն և այլն:
Նոր պայմաններին համապատասխան՝ իրենց գործունեությունը վերակառուցեցին միջնադարյան համալսարանները՝ Քեմբրիջը, Օքսֆորդը (Անգլիա), Սորբոնը (Ֆրանսիա), հետագայում նաև Վիեննայի, Բեռլինի, Մոսկվայի և այլ համալսարաններ: Բացվեցին Հարվարդի (ԱՄՆ), Սանկտ Պետերբուրգի (Ռուսաստան) համալսարանները:
- Ներկայացնել Նոր ժամանակների գիտության առանձնահատկությունները:
Եվրոպայում գիտության և կրթության ոլորտներում արձանագրվեցին մեծ տեղաշարժեր: Մարդկանց վերաբերմունքը փոխվեց գիտելիքի նկատմամբ: Միջնդարում գիտելիքը կտրված էր կյանքից, գործնական նպատակներից հեռու էր: Բայց դա աստիճանաբար փոփոխվեց: 17-18 դարերում մարդիկ գիտելիքը սկսեցին ավելի կապել առօրյա կյանքի հետ: - Մի համալսարանի մասին պատմություն/տեսաֆիլմ/
- Մի երգահանի մասին պատմություն/տեսաֆիլմ/
- Մի գիտնականի մասին պատմություն/տեսաֆիլմ/
- Մի նկարչի պատմություն/տեսաֆիլմ/
- Նոր դարերի մարդկանց ՝առօրյա հոգսերը, կենցաղը, հագուստը/տեսաֆիլմ/
- Այս թեմայի շուրջ խաղի ստեղծում