Рубрика: Ֆիզիկա. Տատը և դասարանում

Դաս 14.

ԳԼՈՒԽ III. ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ  ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԼԻՔՆԵՐ

§20. Գաղափար մեխանիկական տատանումների մասին:

§21. Մարող և չմարող տատանումներ:Ազատ և հարկադրական տատանումներ:

1.  Մեխանիկական տատանումների ինչ օրինակներ գիտեք:

Օրինակ՝ սրտի բաբախումը, կարի մեքենայի ասեղի շարժը, ճոճանակը, թիթեռի թևերի շարժը և այլն։
 2.  Ինչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:

Կրկնելիությունը, նաև այն, որ տատանումները շարժումներ են,որոնք կատարվում են  հերթականորեն՝ հակադիր ուղղություններով:

 3.  Որ տատանումներն են անվանում պարբերական:

Այն տատանումները,որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են,կոչվում են պարբերական։
 4.  Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:

Այն ամենափոքր ժամանակամիջոցը,որից հետո տատանումները կրկնվում են,կոչվում է տատանումների պարբերություն:
 5.  Ինչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:

Տատանումների պարբերությունը(T) արտահայտվում է ժամանակի միավորներով՝ րոպե,վայրկյան և ալն: T=t/N , որտեղ T-տատանումների պարբերությունն է,t-Ժամանակը,N-տատանումների թիվը.
 6.  Ինչ է տատանումների լայնույթը: Ինչ միավորներվ է այն արտահայտվում:

Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ:Այն արտահայտվում է երկարության միավորներով՝ մետր,սանտիմետր և ալն:
 7.  Ինչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում

Տատանումների հաճախությունը(ν) մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է։Հաճախությունը արտահայտվում է հերցով (Հց)
ν=N/t 
ν=1/T  T=1/ν դա նշանակում է, որ հաճախությունը և պարբերությունը հակադարձ մեծություններ են:

 8.  Որ հաճախությունն է կոչվում 1 Հց:

Եթե տատանումների հաճախկությունը 1 Հց է նշանակում է, որ յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է 1 տատանում:
 9.  Քանի  Հց է 1 կՀց-ը, 1 ՄՀց-ը, 1 ԳՀց-ը:

1կՀց=103 Հց 1ՄՀց=106 Հց 1ԳՀց=109Հց
10. Ինչպես են որոշում տատանումների պարբերությունը և հաճախությունը:

Մաթեմատիկական ճոճանակի տատանումներն օդի դիմադրության պատճառով մարող բնույթ են կրում, դրանց լայնույթն աստիճանաբար նվազում է, և, ի վերջո, ճոճանակը կանգ է առնում:
11.Որոնք են տատանումների մարման պատճառները:

Երբ նրա վրա անընդմեջ ուժ ազդի՝ այսինքն հրվի։
12. Ինչ պայմաններում ճոճանակի տատանումները կլինեն չմարող:

Ճոճանակը չէր տատանվի,եթե չլիներ երկրագունդը:Ճոճանակը  ոչ միայն թելն է և նրանից կախված գունդը,այլ նաև Երկիրը:Դրա պատճառով կոչվում է տատանողական համակարգ:
13.Ինչու են ճոճանակը անվանում տատանողական համակարգ:

Ճոճանակը չէր տատանվի,եթե չլիներ երկրագունդը:Ճոճանակը  ոչ միայն թելն է և նրանից կախված գունդը,այլ նաև Երկիրը:Դրա պատճառով կոչվում է տատանողական համակարգ:
14. Ինչ է մաթեմատիկական ճոճանակը:

Մաթեմատիկական (թելավոր) ճոճանակը բաղկացած է l երկարությամբ բարակ թեթև թելից, որից կախված m զանգվածով գնդիկը։ Եթե գնդիկը, հավասարակշռության դիրքից հանելով, մի կողմ շեղենք ու բաց թողնենք, այն կսկսի տատանվել, այսինքն կրկնվող շարժումներ կատարել` պարբերաբար անցնելով հավասարակշռության դիրքով։
15. Ինչ է զսպզնզկավոր ճոճանակը:

Զսպանակավոր ճոճանակը k կոշտությամբ անկշիռ զսպանակից կախված m զանգվածով բեռ է և ի վիճակի է տատանվել զսպանակի առաձգականության ուժի շնորհիվ։   
16.Որ տատանումներն են անվանում ազատ: Բերել օրինակներ:

Այն տատանումները, որոնք կատարվում են համակարգում գործող ներքին ուժերի շնորհիվ, անվանում են ազատ տատանումներ:Մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակների տատանումները  կոչվում են ազատ:
17.Որ տատանումներն են կոչվում սեփական:

18.Որ տատանումներն են կոչվում հարկադրական: Բերել օրինակներ:

Այն տատանումները, որոնք կատարվում են արտաքին պարբերաբար փոփոխվող ուժի առկայությամբ, անվանում են հարկադրական տատանումներ:

Նայել տեսանյութերը՝

Տատանողական շարժում 

Մեխանիկական տաատնումներ

Մաթեմատիկական ճոճանակ

Սովորել՝

 Է. Ղազարյանի դասագրքից էջ.61-68:

Կատարել Գ.Մխիթարյանի ՛՛Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II  ՛՛ էջ3-ից:

Դիտել՝ https://www.youtube.com/watch?v=9Gf9Q9XwFF8

Оставьте комментарий