Рубрика: Մաթեմատիկա առանց բանաձևի

Ֆլեշմոբային փնջեր

1.Արուսյակի, Արսենի, Կարենի տարիքների գումարը 31 է: Արսենը Արուսյակից 5 տարով մեծ է, իսկ Կարենը Արսենից՝ 6 տարով: Քանի՞ տարեկան է նրանցից յուրաքանչյուրը:

1) 5 + 6 = 11
2) 11 + 5 = 16
3) 31 — 16 = 15
4) 15 : 3 = 5 տարեկան (Արուսյակ)
5) 5 + 5 = 10 տարեկան (Արսեն)
10 + 6 = 16 տարեկան (Կարեն)
Պատ․՝ Արուսյակ — 5, Արսեն — 10, Կարեն — 16:

2. Ամանով մեղրը կշռում է 500գ, իսկ նույն ամանով յուղը՝ 350գ : Ինչքա՞ն է կշռում դատարկ ամանը, եթե հայտնի է, որ ամանում եղած յուղն առանձին երկու անգամ թեթև է այդ ամանում գտնվող մեղրից:

1) 500 — 350 = 150
2) 350 — 150 = 200
Պատ․՝ 200գ։

3. Երեք ընկերներից Արամը գնեց խանութում վաճառվող կոնֆետի միանման տուփերից երկուսը, իսկ Կարենը՝ երեքը: Երբ խանութ եկավ Հայկը, էլ կոնֆետ չկար: Ընկերները հավասարապես բաժանեցին կոնֆետները: Պարզվեց, որ Հայկը ընկերներին պարտք է 1500 դրամ: Ի՞նչ արժեր 1 տուփ կոնֆետը, և Հայկը որքա՞ն է պարտք Արամին:

4. Զամբյուղում կա մեկական կարմիր, կապույտ, դեղին, սպիտակ ծաղիկ: Մեղուն զամբյուղի յուրաքանչյուր ծաղկի այցելում է մեկ անգամ: Նա սկսում է կարմիր ծաղկից և դեղին ծաղկից անմիջապես չի թռչում դեպի սպիտակ ծաղիկը: Քանի՞ տարբեր եղանակներով կարող է մեղուն այցելել բոլոր ծաղիկներին:

3 եղանակներով

5. 4000538 թվից հինգ թվանշան ջնջեք այնպես, որ մնացած թիվը լինի հնարավոր ամենամեծը : Գրիր ստացված թիվը:

58

6. Գտնել 4-ից մեծ և 200-ից փոքր այն բնական թվերի քանակը, որոնք ունեն ճիշտ երեք բաժանարար:

7. Անուշը տրված 1,2,3,4,5,6,7,8,9,10 թվերից ընտրում է այնպիսի թվեր, որ ոչ մի ընտրած թիվ չլինի երկու անգամ մեծ ընտրված յուրաքանչյուր թվից: Անուշը ամենաշատը քանի՞ այդպիսի թիվ է կարող է ընտրել:

6

8.Գոհարը որոշում է կոնֆետները շարել զամբյուղների մեջ: Եթե նա ամեն զամբյուղում դնի 12 կոնֆետ, ապա նրա մոտ 7 կոնֆետ կավելանա, իսկ եթե ամեն զամբյուղում դնի 16 կոնֆետ, ապա նրա մոտ 5 կոնֆետ կպակասի: Քանի՞ կոնֆետ ուներ Գոհարը:

42

9.Որքա՞ն է կետագծերով նշած ճանապարհի երկարությունը, տես նկարը:

Подпись отсутствует

85

10. 10 վազորդներ վազում են ուղիղ վազքուղով: Վերջնակետում Արմենը տեսնում է, որ իր ետևում գտնվող վազորդները 2 անգամ շատ են, քան իր դիմաց գտնվողները: Ո՞րերորդ տեղում Արմենը ավարտեց մրցույթը:

4 — րդ

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Թվական անուն

Aybuben


Թվականներ կոչվուն են այն բառերը որոնք ցույց են տալիս առարկայի թիվ կամ քանակ և թվային կարգ կամ դաս: Թվականները լինում են՝ քանակական, դասական, բաշխական և կոտորակային: Քանակական թվականները ցույց են տալիս առարկայի քանակը, թիվը: Եվ պատասխանում են քանի հարցին: Օրինակ մեկը, տասը, քսանը և այլն: Դասական թվականները ցույց են տալիս առարկայի դասը կամ թվային կարգը, և պատասխանում են որերորդ, քանի երորդ հարցերին:Օրինակ երկրորդ, տասներորդ և այլն: Բաշխական թվակաները ցույց են տալիս առարկաների քանակի բաշխումը և կազմվում են ական վերջածանցով կամ թվի կրկնությամբ: Օրինակ տասական կամ 10 — 10: Կոտորակային թվականները ցույց են տալիս ամբողջի մաս կազմող թվեր, օրինակ երկու երրորդ, մեկ հինգերորդ և այլն:
Թվականների գրությունը
Թվականները գրվում են արաբական նիշերով, օրինակ 1, 5, 10, 1110: Հռոմեկան նիշերով, սրանցով գրվում են դասական թվականները, օրինակ I, II, III, IV և այլն: Հայերենի այբուբենի թվային արժեքով օրինակ Ա — 1, Բ — 2, Գ — 3, Ժ — 10 Ճ — 100: Եվ հայերենի բառերով օրինակ մեկ, երկու, հարյուր և այլն: Թվական կազմող ածանցները կոչվում են թվականակեր ածանցներ, դրանք երեքն են՝ սուն, րորդ և ական: Օրինակ հիսուն, վաթսուն, երկրորդ, հինգերորդ, տասական, հարուրական: Տասնմեկից իննուսունինը թվականները գրվում են իրար հետ:

1. Առածներում լրացնել թվականները:
Ուզողի մեկ  երեսն է սև, չուզողի  տասը :
Տասը չափիր, մեկ կտրիր:
Գիտունին մեկ ասա, անգետին հազար ու մեկ:
Մի ունեցիր հարյուր դահեկան, ունեցիր երկու բարեկամ:
Հինգ մատիցդ որ մեկը կտրես, արյուն դուրս կգա:
Մի խելքը լավ է, երկուսն` ավելի լավ
Հերոսը մեկ անգամ է մեռնում, վախկոտը` հազար :

2. Հետևյալ թվականները գրել տառերով
ա. 69, 1988, 357, 2968, 99, 3-րդ, 10-րդ:
Վաթսունինը, հազար ինն հարյուր ութսունութ, երեք հարյուր հիսունյոթ, երկու հազար ինն հարյուր վաթսունութ, իննուսունիննը, երրորդ, տասներորդ:
բ.  I,II,III,IV,V,VI,VII,VIII,IX,X:
Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ ինն, տաս:

3. Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձնել բաշխական, նույնը դարձնել նաև դասական:
Մեկ — առաջին, մեկական
չորս — չորրորդ, չորսական
հինգ — հինգերորդ, հինգական
ութ — ութերորդ, ութական
ինը — իններորդ, իննական
տասը — տասներորդ, տասնական
տասնինը — տասնիններորդ, տասնիննական:
4. Ըստ վերը նշված աղյուսակի ` գրիր քո և ձեր ընտանիքի անդամների ծննդյան տարեթվերը:
Իմ ծննդյան տարեթիվը — ՍԷ (2007)
Փոքր եղբոր ծննդյան տարեթիվը — ՍԺԶ (2016)
Մեծ եղբոր ծննդյան տարեթիվը — ՍԳ (2003)
Մայրիկի ծննդյան տարեթիվը — ՌՋՀԶ (1976)
Հայրիկի ծննդյան տարեթիվը — ՌՋՀԳ (1973)


Рубрика: Երկրաչափություն

Փետրվարի 11

Դաս 1.Թեմա՝ Շրջանագիծ:

Տեսական մաս:

Շրջանագիծն այն երկրաչափական պատկերն է, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա: Տրված կետը շրջանագծի կենտրոնն է, իսկ տրված հեռավորությունը հավասար է շառավիղի երկարությանը:

Նշենք, որ շրջանագիծը որոշելու կամ կառուցելու հա-

մար կարևոր է որոշել նրա կենտրոնը և շառավիղը:

Հարթության մասը այն սահմանափակող շրջանագծի հետ անվանում են շրջան։ 

Եթե վերցնենք M կետը, որը գտնվում է շրջանագծից դուրս, ապա OM հատվածի երկարությունը շառավղից մեծ կլինի. եթե N կետը վերցնենք շրջանի ներսը, ապա ON հատվածի երկարությունը շառավղից փոքր կլինի։

Այն հատվածը, որը միացնում է շրջանագծի երկու կետեր և անցնում է նրա կենտրոնով, անվանում են տրամագիծ։ 

Շրջանագծի կենտրոնը տրամագիծը բաժանում է երկու շառավղի։

A և B երկու կետերը, որոնք գտնվում են շրջանագծի վրա, այդ շրջանագիծը բաժանում են երկու մասի։ Այդ մասերից յուրաքանչյուրն անվանում են շրջանագծի աղեղ։ A և B կետերն այդ աղեղների ծայրերն են։

OA և OB երկու շառավիղները շրջանը բաժանում են երկու մասի։ Այդ մասերից յուրաքանչյուրն անվանում են սեկտոր։

Կարելի՞ է արդյոք ստանալ շրջանագիծ, եթե տրված են երկու կետ, որոնցով այն անցնում է: Պարզվում է, որ այո, հնարավոր է: Եթե տրված են՝ A և B կետեր, ապա այդ ծայրակետերով AB հատվածի միջնւղղահայացի վրա վերցված յուրաքանչյուր կետ կարող է դիտվել որպես մի շրջանագծի կենտրոն, որն անցնում է այդ երկու կետերով: Բայց քանի որ հատվածի միջնուղղահայացի վրա գտնվում են անվերջ քանակով կետեր, ուրեմն տրված երկու կետերով անցնող շրջանագծերի քանակը ևս անվերջ են:

Առաջադրանքներ

1)Գծիր 2սմ շառավղով շրջանագիծ, նշիր կենտրոնը O տառով:

2) Որքա՞ն է շրջանագծի տրամագիծը, եթե նրա շառավիղը հավասար է 1դմ 8սմ:

1դմ=10սմ

10սմ+8սմ=18սմ

2×18=36սմ

3)A և B կետերը գտնվում են շրջանագծի վրա: Օ-ն շրջանագծի կենտրոնն է: Համեմատեք OA ևՕB հատվածները:

Հավասար են

4)A կետի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից յոթ է, իսկ շրջանագծի շառավիղը վեց է: Գտնվում է արդյոք A կետը շրջանագծի վրա: Գծիր գծագիրը:

Ոչ

5)A և  B կետերը գտնվում են շրջանագծի վրա, O-ն շրջանագծի կենտրոնն է: Ինչպիսին է AOB եռանկյունը:

հավասարասրուն

6)A և  B կետերը գտնվում են շրջանագծի վրա, O-ն շրջանագծի կենտրոնն է, <AOB=60աստ.: Ապացուցեք, որ այդ եռանկյունը հավասարակողմ է:

180-60=120

120:2=60

Եթե երեք անկյունները 60 են, ապա եռանկյունը հավասարակողմ է։

7)A և  B կետերը գտնվում են շրջանագծի վրա, O-ն շրջանագծի կենտրոնն է, <OBA=36աստ.,  Գտեք AOB եռանկյան բոլոր անկյունները:

36+36=72

180-72=108

36, 36, 108

Рубрика: Աշխարհագրություն

Հարավ-արևմտյան Ասիա

Դասի հղում ։

Այլ հղում՝ 1, 2

Ասիայի պետությունները և մայրաքաղաքները։

  1. Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը։

Հարավ-արևմտյան Ասիան գտնվում է Արաբական, Միջերկրական, Սև, Կարմիր և Կասպից ծովերի ու Պարսից, Օմանի, Ադենի ծոցերի միջև: Այս տարածաշրջանում ընդգրկված են Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը, Արաբական թերակղզիները ու միջագետքի դաշտավայրը:

2. Ի՞նչ գործոններով է պայմանավորված Հարավարևմտյան Ասիայի ՏԱԴ-ի և ՔԱԴ-ի առանձնահատկությունները , ՀՀ համար դրանք ի՞նչ նշանակություն ունի։

Հայաստանի համար շատ վատ է այն, որ այստեղ չկան ծովեր և նավահանգիստներ։Հայաստանը լեռնաին երկիր է և չունի շատ տափաստանների, իչի պատճառով մենք չունենք ատնառներ, բայց ունենք բավականին շատ քարի պաշարներ։Նաև Հայաստանը գրեթեթ ամբողջությամբ շրջապատված է մուսուլմանական երկրներով։

3. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Հարավարրևմտյան Ասիա տարածաշրջանի մեջ մտնող պետություններըև դրանց ափերը ողողող ջրային ավազանները։

4. Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները

Հարավ-արևմտյան երկրների մեծ մասի տնտեսությունը հենվում է գյուղատնտեսության և հանքային ռեսուրսների օգտագործման վրա։ Արդյունաբերական առաջընդացը բնորոշ է Իսրայելին,Թուրքիային,նավթ արդյունահանող երկրներին։ Տարածաշրջանում գործող միակ ատոմակայանը Հայկական է։ Տարածաշրջանում զարգացած են՝ ազգային արհեստերը, գյուղատնտեսությունը,բուսաբուծությունը(Նուռ ,թուզ,ձիթապտուղ,ծիրան,ցիտրուս,խաղող),պտղաբուծությունը,անասնաբուծություն(ոչխարաբուծություն,ուխտաբուծություն)։ Տարածաշրջանում բարձր է խողովակաշարային տրանսպորտի զարգացումը,կարևոր է ծովային տրանսպորտը։ Զբոսաշրջությունը զարգացած է Կիպրոսում,Թուրքիայում․Լիբանանում․Սաուդյան Արաբիայում։

5. Ինչ ներդրում ունի Հարավ-արևմտյան Ասիան քաղաքաքկրթության մեջ, որն է հայերի ունեցած ավանդը։

6. Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը

Բնակչության սեռային կազմում գերակշռում են տղամարդիկ: Բացառություն են կազմում Հարավային Կովկասի երեք երկրները `Հայաստան, Վրաստան, Ադրբեջան:

7. Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում։

Աշխարհի 30 խոշոր քաղաքներից 21-ը գտնվում են Ասիայում: Վերջին 50 տարիների ընթացքում ասիական երկրների հարյուր հազարավոր բնակիչներ հաղթահարել են աղքատության շեմը ՝ կազմելով միջին խավը: Ասիայի շատ երկրների տնտեսությունները հասել են զարգացող կամ զարգացած երկրների մակարդակի