Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Թվական անուն

Aybuben


Թվականներ կոչվուն են այն բառերը որոնք ցույց են տալիս առարկայի թիվ կամ քանակ և թվային կարգ կամ դաս: Թվականները լինում են՝ քանակական, դասական, բաշխական և կոտորակային: Քանակական թվականները ցույց են տալիս առարկայի քանակը, թիվը: Եվ պատասխանում են քանի հարցին: Օրինակ մեկը, տասը, քսանը և այլն: Դասական թվականները ցույց են տալիս առարկայի դասը կամ թվային կարգը, և պատասխանում են որերորդ, քանի երորդ հարցերին:Օրինակ երկրորդ, տասներորդ և այլն: Բաշխական թվակաները ցույց են տալիս առարկաների քանակի բաշխումը և կազմվում են ական վերջածանցով կամ թվի կրկնությամբ: Օրինակ տասական կամ 10 — 10: Կոտորակային թվականները ցույց են տալիս ամբողջի մաս կազմող թվեր, օրինակ երկու երրորդ, մեկ հինգերորդ և այլն:
Թվականների գրությունը
Թվականները գրվում են արաբական նիշերով, օրինակ 1, 5, 10, 1110: Հռոմեկան նիշերով, սրանցով գրվում են դասական թվականները, օրինակ I, II, III, IV և այլն: Հայերենի այբուբենի թվային արժեքով օրինակ Ա — 1, Բ — 2, Գ — 3, Ժ — 10 Ճ — 100: Եվ հայերենի բառերով օրինակ մեկ, երկու, հարյուր և այլն: Թվական կազմող ածանցները կոչվում են թվականակեր ածանցներ, դրանք երեքն են՝ սուն, րորդ և ական: Օրինակ հիսուն, վաթսուն, երկրորդ, հինգերորդ, տասական, հարուրական: Տասնմեկից իննուսունինը թվականները գրվում են իրար հետ:

1. Առածներում լրացնել թվականները:
Ուզողի մեկ  երեսն է սև, չուզողի  տասը :
Տասը չափիր, մեկ կտրիր:
Գիտունին մեկ ասա, անգետին հազար ու մեկ:
Մի ունեցիր հարյուր դահեկան, ունեցիր երկու բարեկամ:
Հինգ մատիցդ որ մեկը կտրես, արյուն դուրս կգա:
Մի խելքը լավ է, երկուսն` ավելի լավ
Հերոսը մեկ անգամ է մեռնում, վախկոտը` հազար :

2. Հետևյալ թվականները գրել տառերով
ա. 69, 1988, 357, 2968, 99, 3-րդ, 10-րդ:
Վաթսունինը, հազար ինն հարյուր ութսունութ, երեք հարյուր հիսունյոթ, երկու հազար ինն հարյուր վաթսունութ, իննուսունիննը, երրորդ, տասներորդ:
բ.  I,II,III,IV,V,VI,VII,VIII,IX,X:
Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ ինն, տաս:

3. Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձնել բաշխական, նույնը դարձնել նաև դասական:
Մեկ — առաջին, մեկական
չորս — չորրորդ, չորսական
հինգ — հինգերորդ, հինգական
ութ — ութերորդ, ութական
ինը — իններորդ, իննական
տասը — տասներորդ, տասնական
տասնինը — տասնիններորդ, տասնիննական:
4. Ըստ վերը նշված աղյուսակի ` գրիր քո և ձեր ընտանիքի անդամների ծննդյան տարեթվերը:
Իմ ծննդյան տարեթիվը — ՍԷ (2007)
Փոքր եղբոր ծննդյան տարեթիվը — ՍԺԶ (2016)
Մեծ եղբոր ծննդյան տարեթիվը — ՍԳ (2003)
Մայրիկի ծննդյան տարեթիվը — ՌՋՀԶ (1976)
Հայրիկի ծննդյան տարեթիվը — ՌՋՀԳ (1973)


Оставьте комментарий