Տանը
Հայ ազգային կուսակցությունները, հայդուկային շարժումը/ Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 83-90/
- Ներկայացրու, համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:
Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չավուշ, Հրայր Դժոխք, Աղբյուր Սերոբ և Սոսե/ ռադիոնյութի պատրաստում որևիցե մեկի մասին/
Հայ ֆիդայական առաջին սերնդի ակնառու դեմքերից է Չավուշը: Նա առաջիններից էր, որ համիդյան արնոտ վարչակարգի դեմ դուրս եկավ: Բոլոր դարերի հերոս ֆիդային լույս աշխարհ եկավ 1871թ.-ին գավառում, սովորեց տեղի Մշո Առաքելոց վանքի դպրոցում, այնուհետև մեկնեց Հալեպ, սակայն որոշ ժամանակ հետո 1890թ.-ին վերադառնալով հայրենիք միացավ Հարություն Պոյաջյանի մարտական խմբին: Ժողովրդի հույսն ու պաշտպանը 1891-1893թ.-ին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին ու նաև 1894թ.-ի հերոսամարտին: Կարծես թե կանգ է առնում նրա կյանքն ու գործունեություն երբ ձերբակալվում է թուրքական իշխանությունների կողմից և դատապարտվում 15 տարվա ազատազրկման: Հոգին կաշկանդվում է, նեղսրտում է Չավուշը, նա բանտում իսկ ժողովուրդը ազատ թուրքի դիմաց: Այնուամենայնիվ 20 ամիս անց Չավուշին հաջողվում է փախչել Սասուն: Այստեղ սկսվում է բուռն գործունեության շրջանը, ղեկավարելով Իշխանաձորի և Տալվորիկի կռիվները, մասնակցելով Սասունի Բերդակի և Առաքելոց վանքի կռիվներին: Չավուշի մարտերը թուրքական գերազանցող ուժերի դեմ մշտապես եղել են հերոսական և հաղթական: Թուրքը միշտ էլ տարակուսանքի մեձ է հայտնվել երբ իր դիմաց դուրս է եկել Չավուշը: Եվ ահա մի շատ ցավալի ամսաթիվ, որն է 1907թ.-ի մայիսի 27-ը ` երբ թուրքական զորքերին չգիտես ինչպես հաջողվում է շրջապատել Գևորգ Չավուշի զորաջոկատը Մշո դաշտի Սոլուխ գյուղում տեղի ունեցած մարտի ժամանակ և որտեղ էլ տեղի է ունենում սարսափազդու մահը, և հայ ազգը կրկին անգամ կորցնում է հերոսի: Չավուշը զոհվեց անհավասար մարտում, նա ընկավ հենց Սոլուխի կամրջի վրա: բազմաթիվ երգեր և բանաստեղծություններ են հյուսվել հերոս Չավուշի մասին, մինչ օրս հայ բանակում զինվորների համար օրինակ է ծառայում Չավուշի յուրաքանչյուր մարտական քայլ: Չավուշը պայքարում էր ոչ միայն հայկական հողերի համար այլ նաև թուրքերի և քրդերի աղանդերի դեմ, որոնք մեծ վտանգ էին ներկայացնում մեզ ` հայերիս համար: Հետաքրքիր է, Չավուշի մահվան օրը հետապնդեց մայիսի 28-ը որպես Հայոց ազատության և անկախության թվականը: Չավուշի թաղման արարողությունը տեղի ունեցավ Սասունում, բայց մինջ նրա դին կբերեին, թուրքանան զինվորների ամենակարող հրամանատարը մեծ նվագախմբով եկավ մինչև հերոսի հայրենիք ` Մշո ժողովրդի կողքին: Չավուշին թաղեցին հայ գերեզմանատանը ` Ծիրինկատարի ստորոտի վրա, Գևորգ Չավուշի թաղման արարողությունն անցավ հայ աշակերտների և կղերականների շքերթով, ամբողջն իրականացավ կառավարության կարգադրությամբ: Չավուշի մահվան լուրն անկողին նետեց Անդրանիկին, ծանր ցավ ապրեց Անդրանիկն այդ իմանալով և երկար ժամանակ անկողնային վիճակից ուշքի չէր գալիս:Դեռ 14 տարեկան հասակում, բայց արդեն գիտեր իր հետագա անելիքները, իր ողջ կյանքը նվիրեց հայրենիքին, իր Սասնա ժողովրդին: - Ներկայացրու, հիմնավորիր արդի շրջանում որևիցե քեզ համար ընտրելի մի կուսակցություն:
«Հայկական բանակի դարավոր պատմությունը»
Բանակաշինությունը Հայաստանում սկսվեց ոչ թե 1991թ. Սեպտեմբերի 21-ին` Անկախության հռչակումից հետո, և ոչ էլ 1990թ. Օգոստոսի 23-ին` Անկախության հռչակագրի ընդունումից: Բանակի հիմքերը դրվեցին շատ ավելի վաղ, բայց դա չի նշանակում, որ անկախության առաջին օրերից մենք կանոնավոր և կայացած բանակ ունեինք:1992 թ. հունվարի 28-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ստեղծվեց ՀՀ պաշտպանության նախարարությունը, որի ենթակայությանը հանձնվեցին երկրում եղած ուժային կառույցներից որոշակի ստորաբաժանումներ` մասնավորապես, ներքին գործերի նախարարության պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և ՀՀ զինվորական կոմիսարիատը: Նախկին ԽՍՀՄ-ի տարբեր երկրներից հազարավոր հայ սպաներ եկան ազգային բանակի շարքերը լրացնելու: Եթե չլիներ ժամանակին կատարված հավաքագրման, ճշտման աշխատանքները, կադրերի պատրաստությունը և կամավորական ջոկատների կազմակերպումը, ապա չէր ստացվի կյանքի կոչել այդ համազգային նշանակության ռազմավարական նախագիծը:Իսկ բանակի հիմքեր դնելը հեշտ չէր: Ավելին անչափ դժվար էր: ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները Հայաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ենթակայության տակ ստեղծված մեկ հատուկ գնդի համար մեզ մեղադրում էին բանակ ստեղծելու ցանկության մեջ, իսկ Ադրբեջանին թույլ էին տվել 40 հազարով զինել անկառավարելի մի հրոսակախմբի:Մի կարևոր հանգամանք ևս. խորհրդային բանակում հայ զինծառայողների նկատմամբ ազգային խտրականության դրսևորումների պատճառով 1990թ. գարնանը Հայաստանում ժամանակավորապես դադարեցվեց ժամկետայինների զորահավաքը, ինչը հետագայում մեծ խնդիրներ ստեղծեց հայկական նորաստեղծ ԶՈւ-ի համար:1992 թ. առաջին զորակոչի ժամանակ երևան եկան երեք տարի զորակոչ չիրականացնելու և դրա պատճառով 7-րդ բանակը ՊՆ Վազգեն Սարգսյանի արտահայտությամբ` «չհայկականացնելու» բոլոր վատ հետևանքները: 7-րդ բանակում հայ զինծառայողները քիչ էին: 1992 թ. ապրիլի 22-ին տեղի ունեցավ զինվորական երդման առաջին հանդիսավոր արարողությունը:Սեպտեմբերի 20-ին ստեղծվեց ՀՀ ներքին գործերի նախարարությանը կից հատուկ գունդը, որը հատուկ ստորաբաժանումների հետ դարձավ ՀՀ ԶՈւ-ի առաջնեկը և ապագա կանոնավոր բանակի կորիզը: Այն ուներ 26 վաշտ, որոնք կռվեցին ՀՀ և ԼՂՀ գրեթե բոլոր ռազմաճակատներում:Բանակաշինության գործում կարևոր նշանակություն ուներ նաև արդեն 1991թ. հունվարի 30-ին ՀՀ նախարարների խորհուրդն ընդունած որոշումը «ՀՀ նախարարների խորհրդին առընթեր զինվորական գերատեսչությունների աշխատանքի կոորդինացման կոմիտե ստեղծելու մասին»: Նորաստեղծ կոմիտեն համակարգելու էր հանրապետության քաղպաշտպանության շտաբի, զինկոմիսարիատի, բարձրագույն ուսումնական հաստատությունների (բուհ) ռազմական ամբիոնների ու ԴՕՍԱԱՖ-ի աշխատանքները: Դրանք հենց այն կառույցներն էին, որոնք այդ պահին լրացնում էին բանակի բացը: Կոմիտեի նախագահ նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Ըստ էության, սա պաշտպանության նախարարության նախահիմքն էր, որը սկսում էր համակարգման ծանր ու դժվարին գործը:Սրանք Հայաստանում ապագա բանակի ստեղծման ուղղությամբ կատարված իրավական և գործնական առաջին քայլերն էին:Ինքնապաշտպանական ուժերի և ջոկատների վերակազմավորումը կանոնավոր բանակիԱրդեն 1990թ. Հայաստանի տարբեր հատվածներում ձևավորվել էին մի քանի կամավորական ջոկատներ, որոնք մարտական հերթապահություն էին կազմակերպում սահմանամերձ գյուղերում: Նրանք հիմնականում տեղացիներ էին, որոնք հերթապահություն էին անում իրենց բնակավայրերի մատույցներում, սակայն այլ ջոկատներ էլ կային որոնք կազմավորվել էին Երևանում, Գյումիրում և այլ քաղաքներում:Հայկական աշխարհազորայիններն առաջին անգամ հակառակորդի հետ բախվեցին 1990թ. հունվարին՝ Երասխավանում և Կիրանցում:Դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ աշխարհազորայիններով մենք հեռու չենք կարող գնալ և լուրջ խնդիրներ չենք կարող լուծել:Սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության անհրաժեշտությամբ սկսվեց ինքնապաշտպանական ու կամավորական ջոկատների կազմավորումը: Որսորդական հրացանների կողքին հայտնվում էին մարտական զենքեր: Հայաստանի խոշոր գործարանների մեխանիկական արտադրամասերում` կիսագաղտնի ընթանում էր ինքնաշեն զենքերի արտադրությունը:Հանրապետությունում կամավորական ջոկատների տարերային կազմավորման և բնակչության ձեռքին մեծաքանակ զենքի հայտնվելը բերեց նաև չվերահսկվող զինված խմբավորումների կողմից իրավիճակի ապակայունացման:Խորհրդային իշխանությունների կողմից իրականացված «Օղակ» ռազմագործողության ժամանակ` 1991 թ. ապրիլի 30-ից մայիսի 17-ը, ԼՂԻՄ-ում և Հայաստանի Հանրապետությունում սպանվեց 75 հայ, և հայաթափվեց 23 հայկական գյուղ:Այս ողբերգական դեպքերից հետո կանոնավոր բանակի անհրաժետությունը դարձավ հրամայական: Կամավորականները որոշ ժամանակ անց արդեն սահուն կերպով պետք է իրենց տեղը զիջեին կանոնավոր զորամիավորումներին: Իդեպ, անպայմանպետքէշեշտել, որկամավորականջոկատները փայլուն կերպով կատարեցին իրենց առջև իրենց իսկ կողմից դրված խնդիրները:Միայն Արցախում 1992թ. սկզբին հայկական բոլոր ուժերը միասին ունեին մոտ 1000 ազատամարտիկ:Կարևոր է նաև ընդգծել, որ խորհրդային 7-րդ գվարդիական բանակի գույքն ու սպառազինությունը 1992 թ. ամռանը` Ադրբեջանին հատկացվածից մոտ վեց ամիս ուշ հանձնվեց Հայաստանի Հանրապետությանը: «Մենք բռնեցինք ոչ թե խորհրդային զորքերի սպառազինության բռնի գրավման, այլ այդ սպառազինության Հայաստանի չափաբաժնի կանոնավոր, պայմանագրային հիմունքներով ստացման ուղին: Դրա շնորհիվ էր, որ թեև ռազմական տեխնիկան քանակապես քիչ էր` համեմատ նրան, ինչը կարող էր ստացվել բռնագրավման պարագայում, սակայն այն սարքին վիճակում էր, և անցավ ոչ թե անհատներին կամ առանձին ջոկատներին, այլ` պետությանը: Դրա շնորհիվ էր, որ ռուսական զորքի մի մասը մնաց Հայաստանում` հետագայում վերաճելով ռազմական բազայի և դառնալով Հայաստանի անվտանգության կարևոր բաղկացուցիչ մասը» (Սարգսյան Ս., Հայկական բանակ-10, էջ 15):Անհրաժեշտ էին կապավորներ, սակրավորներ, հրետանավորներ: 1991թ. հունիս-օգոստոս ամիսներին զինկոմիսարիատներում ուսումնասիրվեցին պահեստի սպաների անձնական գործերը, որպեսզի նրանց ներգրավեն այդ գործում: Սպաներից շատերը գործուղվեցին սահմանամերձ շրջաններ: Կազմավորվեց ինքնապաշտպանական գումարտակների սպայական կազմ: Ըստ էության, այս ամենը նաև կարևոր առանձնահատկություն ուներ` բանակի ստեղծում` առանց հրամանների:Ադրբեջանում նույն ժամանակ ստեղծվեցին «Ազգային ինքնապաշտպանության ուժերում ռազմադաշտային դատարանները», որը թելադրված էր նրանց մոտ դասալքության և հրամանատարությանը չենթարկվելու համատարած դեպքերով: Նկատենք, որ նման բան հայկական բանակում չկար, և դա էլ շատ բան է ասում կողմերի պատերազմական դրդապատճառի մասին:Օգոստոսի 14-ին Արցախում ստեղծվեց ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեն(ՊՊԿ), որի նախագահ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը: ՊՊԿ-ին հանձնվեցին ԼՂՀ նախարարների խորհրդի բոլոր գլխավոր գործառույթները և լիազորությունները:1992թ. ամռանը Քրիստափոր Իվանյանը Ստեփանակերտում սկսեց հակատանկային դիվիզիոնի կազմավորումը, որը շատ կարևոր նշանակություն ունի բանակաշինության գործում: 1992թ. աշնանը Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի զինվորական ամբիոնում հրետանավոր սպաների համար կազմակերպվեցին դասընթացներ:1992թ. սեպտեմբերի 3-ին ստեղծվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի տեղագրական ծառայությունը: Բաժինը ղեկավարում էր պահեստի գնդապետ Ալֆրեդ Ազիզյանը: Նոյեմբերին ձեռքով գծագրվեցին ու տպագրվեցին 1:50.000 մասշտաբի տեղագրական առաջին քարտեզները, որոնք անչափ անհրաժեշտ էին ռազմաճակատի համար:Գեներալ-գնդապետ Մ. Հարությունյանի բնորոշմամբ` բանակաշինության ասպարեզում «1992 թ. տրամաբանական ավարտը դարձավ ՀՀ պաշտպանության նախարարի «ՀՀ զինված ուժերի 1993 թ. պատրաստության մասին» հրամանը: Դա ընդհանրական առաջին հրամանն էր, որում որպես գլխավոր խնդիր` սահմանվում էր միավորումների և զորամասերի պահպանումը պատրաստության այնպիսի վիճակում, որով կապահովվեր ՀՀ սահմանների հուսալի պաշտպանությունն արտաքին ոտնձգություններից:Սա արդեն հուշում էր այն մասին, որ կամավորական ջոկատները գրեթե ամբողջովին իրենց տեղը զիջեցին կանոնավոր բանակին: Աղբյուր: - Ընտրիր որևիցե մի երկիր, պատմիր այդ երկրի բանակի առանձնահատկությունների մասին:
Իսրայելի պաշտպանության բանակ (Ցվա հագանա լե-Յիսրաել, կրճատ- Ցահալ), Իսրայել պետության բանակը և նրա անվտանգության գլխավոր մարմինն է համարվում:Ցահալը կազմավորվել է պետության հիմնադրումից երկու շաբաթ անց, անկախության համար մղվող պատերազմի ժամանակ։Իսրայելական բանակը աշխարհի բոլոր բանակներից տարբերվում է նրանով, որ Իսրայելի պաշտպանության բանակում ծառայում է երկրի կանանց մեծամասնությունը (կանայք Իսրայելում զինապարտ են համարվում)։ Սակայն կանանց մոտ 1/3-րդը տարկետում եմ ստանում կամ ամբողջությամբ ազատվում են զինվորական ծառայությունից (հղիություն, կրոնական համոզմունքներ)։ Ժամկետային ծառայության ավարտից հետո կանանց մեծամասնությունը ազատվում է ամենամյա զինվորական հավաքագրումից։1948 թվականի անկախության համար մղվող պատերազմում, երկրի ծանր իրավիճակի հետ կապված, կանայք ակտիվ մասնակցություն ունեցան Իսրայելի պաշտպանության գործում։ Պատերազմի ավարտից հետո կանայք գործնականորեն դադարեցին մասնակցել մարտական գործողություններին։ Ներկայումս կանանց մեծ մասը զորակոչվում է ոչ մարտական զորամասեր։ 2005 թվականի դրությամբ կանանց թույլատրվում է ծառայել Իսրայելի պաշտպանության բանակի ավելի քան 83 % զորամասերում։2009 թվականի դրությամբ կանայք ծառայում են հրետանային զորքերում, Մագավ սահմանապահ զորքերում: Գոյություն ունեն նաև հետևակային զորամասեր, որտեղ տղամարդիկ և կանայք միասին են ծառայում, օրինակ, «Կարակալ գումարտակ»:2001 թվականին Գլխավոր շտաբին կից ստեղծվել է կանանց-զինծառայողների հարցերով խորհրդականի վարչություն, որը զբաղվում է Ցահալում հավասար հնարավորությունների պահպանման հարցերով։ Վարչությունը գլխավորել է գեներալ Սյուզի Յոգևը:
Страницы: 1 2