Առաջադրանք 1
Ռուս-թուրքական 1877-78թթ պատերազմը, Հայկական հարցի միջազգայնացումը/ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 73-79/
- Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:
1853-1856թթ․ Ղրիմի պատերազմում թուրքերից և եվրոպացիներից կրած պատերազմը Ռուսաստանի միջազգային վարկը խաթարեց։ Ռուսաստանը ցանկանալով գրավել Արևմտյան Հայաստանը և վերականգնելու Բալկաններին, պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ 1877թ․ ապրիլին։ Ռուսաստանի գլխավոր հարվածող ուժը 52-հազարանոց Կովկասյան կորպուսն էր։ Կորպուսի հրամանատարը հայ գեներալ՝ Լոռու Մելիքյանն էր։ Ճակատի ձախ թևում կռվող Երևանյան ջոկատի հրամանատարը գեներալ Արշակ Տեր-Ղուկասովն էր։ Իրենց ջոկատը անցնում է Արարատ լեռը։ Պատերազմի առաջին ամսին գրավեցին Բայազետի ու Ալաշկերտի գավառները, որից հետո Արդահանը։ 1877թ․ 10 հազարանոց թուրքական զորքը պաշարեց Բայազետը։ Հայ գյուղացիները 23 օր անառիկ պահեցին բերդաքաղաքը։ Նրանց զինամթերքը սպառվել էր, և նրանք չէին կարողանում օգնություն խնդրեին։ Այդ ամենի մասին իմանալով Սամսոն Տեր-Պողոսյանը հագնելով քրդական տարազ, աննկատ անցնում է թշնամու թիկունք և Տեր-Ղուկասովի ջոկատին լուր փոխանցում։ Երևանյան ջոկատը օգնության է հասնում Բայազետի կայազորին, ու այդպիսով նրանք ազատագրում են քաղաքը։ Այդ դեպքերը նկարագրված են Ռաֆֆու նշանավոր «Խենթը» վեպում։
Պատերազմի ավարտ։ 1877թ․ աշնանը ռուսները պաշարեցին Կարսը, այդ գործընթացն հանձնարարվեց գեներալ՝ Հովհաննես Լազարևին։ Նոյեմբերի 6-ին հայ կամավորների ջոկատի եղեկցությամբ վճռական գրոհն ավարտվում է հաղթանակով։ 1878թ․ թուրքերը հանձնեցին Արևմտյան Հայաստանի ռազմավարական կենտրոնը՝ Կարինը, նաև Սև ծովի առափնյա մի քանի շրջաններ։
- Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:
Ըստ 16-րդ հոդվածի նախատեսվում էր վարչական բարեփոխումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ Ըստ 25-րդ հոդվածի ռուսական զորքերը իրավունք ունեին 6 ամիս ապրել Հայաստանում։ Բեռլինի պայմանագրով հայերին էր վերաբերվում 61-րդ հոդվածը։ Այնտեղ ասվում է, որ Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը։ Հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին։ Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ։ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում։
- Փորձիր ներկայացնել Հայկական հարցի լուծման քո տարբերակը :
Դժվար է ներկայացնել Հայկական հարցի իմ լուծման տարբերակը։ Կարծում եմ իմ տարբերակում իրավիճակը երևի թե նույնը կմնար, քանի որ Հայաստանը չէր կարող իր հարցը բարձրացնել ամբողջ Եվրոպայով։ Եթե այդ ժամանակ անգամ Ռուսաստանը չկարողացավ ինչ-որ բան փոխել, չեմ կարծում, որ Հայաստանը կկարողանար դա անել։
- ‹‹Մկրտիչ Խրիմյան.Երկաթե և թղթե շերեփը››
Երկաթե և թղթե շերեփ, Հայաստանի և այլ երկրների պետական շահերը խորհրդանշող հայտնի փոխաբերություն, որը դարձել է թևավոր խոսք:
1878 Բեռլինում տեղի է ունեցել միջազգային կոնգրես, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով։ Մասնակից պետություններն էին՝ Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Անգլիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։ Կոնգրեսն ավարտվել է փաստաթղթի ընդունմամբ, որը պատմության մեջ մտել է Բեռլինի դաշնադրություն (տրակտատ) անունով։ Կոնգրեսի արդյունքներից մեկն այն էր, որ Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»։
Կոնգրեսի մասնակիցներից մեկն էր ՀԱԵ 125-րդ կաթողիկոս, հասարակական, քաղաքական գործիչ, գրող Մկրտիչ Խրիմյանը՝ որպես Օսմանյան կայսրությունում հայերի ներկայացուցիչ: Խրիմյանը կոնգրես է ներկայացնում Գրիգոր Օտյանի կազմած Հայաստանի «Ինքնավարության ծրագիրը», որի հաստատվելու դեպքում ճանաչվելու էր Հայաստանի անկախությունը Օսմանյան կայսրությունից։ Ավստրո-Հունգարիայի պատվիրակության ղեկավար Անդրաշին առաջարկում է օրակարգում ընդգրկել Հայաստանի ինքնավարության ծրագիրը։ Բեռլինում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար՝ Ալեքսանդր Գորչակովը վետո է դնում Հայաստանի ինքնավարության ծրագիրը կոնգրեսի օրակարգ ընդգրկելու վրա՝ պատճառաբանելով, թե հայերն անկախություն չեն ուզում։ Կոնգրեսի աշխատանքների ընթացքում Գորչակովին փոխարինում է Պյոտր Շուվալովը։ Եվ Խրիմյանի խնդրանքով, Անգլիայի ներկայացուցիչ Սոլսբերին կրկին առաջարկում է օրակարգ մտցնել Հայաստանի Ինքնավարության ծրագիրը, սակայն Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Շուվալովը կրկին վետո է դնում։ Այդ պատճառով Հայաստանի անկախության հարցը չի մտնում Բեռլինի կոնգրեսի օրակարգ, սակայն Սոլսբերիի առաջարկով օրակարգ է մտնում բարենորոգումներ իրականացնելու հարցը, որը ներառվում է դաշնադրության մեջ։
Առաջադրանք 2
Դասարանական-Ազատագրական խմբակները և կազմակերպությունները/Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ80-82/
Գրավոր ներկայացրու 19-րդ դարի 70-90-ական թթ.-ի ազատագրական խմբակների, կազմակերպությունների առաջացման պատճառները, ընթացքը, նշանակությունը:
XIX դարի կեսերից թուրքական իշխանությունների ճնշումները ավելի մեծացան Արևմտահայության նկատմամբ։
Հայ գործիչներ՝ Խրիմյանը, Րաֆֆին և այլոք սկսեցին պայքար սուլթանական բռնատիրության դեմ։
1870-1880թթ․ ազատագրական պայքարը սկսելու համար, ստեղծեցին գաղտնի խմբակներ։ 1869թ․ Ալեքսանդրապոլում և Ղարաքիլիսայում հիմնվեցին 5 խմբակներ։ Ալեքսանդրապոլում գործում էր Բարենպաստ ընկերություն խմբակը, իսկ Ղարաքիլիսայում Հայրենիքի սիրո գրասենյակ խմբակը։
Առաջին կազմակերպությունը ստեղծվել է 1872թ․ Վանում։ 1870թ․ ստեղծեցին նոր խմբակներ։
1881թ․ Կարինում ստեղծվեց պաշտպան հայրենյաց կազմակերպությունը։
1882թ․ վերջերին թուրքական կառավարությունը բացահայտեց կազմակերպությունը։
1882թ․ Մոսկվայում բնակվող հայ ուսանողներ ստեղծեցին Հայրենասերների միությունը։
Հայասեր խմբակի նպատակը հայոց լեզվի և դպրոցի պահպանումն էր։
1883թ․ ոստիկանությունը բացահայտեց կազմակերպությունը։ Այդպիսով խմբակները վերացան։
Տանը
Հայ ազգային կուսակցությունները, հայդուկային շարժումը/ Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 83-90/
- Ներկայացրու, համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:
XIX դ․ 70-80թթ․ հայերը հայտնվել էին սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում։ Հայաստանի ազատագրական պայքարն ավելի արդյունավետ մղելու համար անհրաժեշտ էր քաղաքական կազմակերպվածության բարձր մակարդակ, քանի որ ազատագրական խմբակների հնարավորությունն սահմանափակ էր։ Այդ իսկ պատճառով, խմբակները և միությունները միավորվեցին, այդ ամենն էլ հանգեցրեց ազգային-քաղաքական կուսակցությունների առաջացմանը։
Արմենական կուսակցություն։ Վան քաղաքի երիտասարդներին ոգեշնչում էին երեք ազգային գործիչներ՝ Խրիմյանը, Փորթուգալյանը և Ավետիսյանը։ Թուրքերը հետապնդում էին Փորթուգալյանին և այդ պատճառով նա մեկնեց Ֆրանսիայի Մերսել քաղաքը։ Այնտեղ հրատարակեց Արմենիա թերթը։ 1885թ․ աշնանը Ավետիսյանի ղեկավարությամբ ստեղծվեց հազ ազգային-քաղաքական կուսակցությունը՝ Արմենականներ։
Հնչակյան կուսակցություն։ XIXդ. 70-80թթ․ Եվրոպայում սովորում էին շատ հայ ուսանողները։ Այդ ուսանողներից մի խումբ 1887թ․ օգոստոսին Շվեյցարիայի Ժնև քաղաքում ստեղծեցին հայ ազգային նոր կուսակցություն։ Կուսակցության հիմնադիրներն էին՝ Ավետիս Նազարբեկյանը, Ռուբեն Խանազատը, Մարո Վարդանյանն և այլոք։ Սկսեցին հրատարակել Հնչակ թերթը, որի անունից էլ կուսակցությունը անվանեցին Հնչակյան։
Հայ հեղափոխական դաշնակցություն։ 1890թ․ Թիֆլիսում ստեղծվեց նոր կուսակցություն։ Կուսակցության հիմնադիրներն էին՝ Քրիստափոր Միքայելյանը, Ստեփան Զորյանը, Սիմոն Զավարյանը և այլոք։ Դաշնակցականները հրատարակում էին Դրոշակ թերթը։ 1892թ․ Թիֆլիսում հրավիրված առաջին ժողովը վերանվանվեց Հայ հեղափոխական դաշանակցություն։ 1896թ․ 30 հայ երիտասարդ ներխուժեց Կ․ Պոլսի Օտտոմանյան բանկը, պահանջելով գործադրել 61-րդ հոդվածը, եթե չանեին դա նրանք ամբողջ բանկը կպայթեցնեին։
Սուլթան Աբդուլ Համիդ II-ի հաստատած արյունալի վարչակարգի դեմ հայ ժողովուրդը դուրս եկավ ազատագրական պայքարի։ Արևմտահայ գյուղացին ինքնաբուխ ծավալեց պարտիզանական շարժումը, որը ստացել էր հայդուկային կամ ֆիդայական անվանումը։ Հայդուկները վրիժառուներ էին, ովքեր բարձրանում էին լեռները, հեռանում անտառները և փոքրիկ խմբերով անզիջում պայքար ծավալում օսմանյան իշխանությունների դեմ։
- Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չավուշ, Հրայր Դժոխք, Աղբյուր Սերոբ և Սոսե/ ռադիոնյութի պատրաստում որևիցե մեկի մասին
- Ներկայացրու, հիմնավորիր արդի շրջանում որևիցե քեզ համար ընտրելի մի կուսակցություն:
- Քո շրջապատում փորձիր գտնել Արցախյան ազատագրական պայքարի մասնակից, հարցազրույցի միջոցով պարզի նրա մղած պայքարի պատճառների, ընթացքի, խնդիրների, հետևանքների կարևորության մասին/կարող է լինել նաև ռադիոնյութ, տեսաֆիլմ:
- «Հայկական բանակի դարավոր պատմությունը»
Հայկական Ազգային բանակ, ստեղծվել է Հայաստանի առաջին Հանրապետության օրոք՝ 1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո։ Գոյատևել է մինչև հանրապետության խորհրդայնացումը՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։
Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը հիմնականում ռուսական զինվորական գիմնազիաներ ավարտած, Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած կադրեր էին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1917 թվականի դեկտեմբերի 13-ի կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136 հրամանով արտոնվում է հայկական կորպուսի ստեղծումը, որն էլ հետագայում դարձավ Հայկական ազգային բանակի կորիզը։
Ռուսական զորքերի դուրս գալուց հետո Հայկական կորպուսը կազմավորվեց ռուսական բանակի հայկական գնդերի և հայդուկային ջոկատների հիման վրա՝ ժառանգելով ռուսական բանակի կառուցվածքային սկզբունքները և սպառազինությունը՝ զենքն ու զինամթերքը։ Նրա բարձրագույն սպայական և հրամանատարական կազմը բաղկացած էր հիմնականում ռուսական բանակի հայ բարձրաստիճան, ավագ և կրտսեր սպաներից, քիչ չէին նաև ֆիդայական շարժմանը մասնակցած խմբապետները։ Ձևավորված կանոնավոր զորամասերի հետ համատեղ բանակի կազմում գործում էին նաև աշխարհազորային ջոկատներ
- Ընտրիր որևիցե մի երկիր, պատմիր այդ երկրի բանակի առանձնահատկությունների մասին:
Ռուսաստանի Դաշնության զինված ուժեր։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանում գործող պետական ռազմական կառույց։ Ստեղծվել է 1992 թվականի մայիսի 7-ին՝ սկզբնապես բաղկացած լինելով 2 880 000 մարդուց։ Համարվում աշխարհի խոշորագույն բանակներից մեկը։ Կադրերի մակարդակը սահմանվում է երկրի նախագահի հրամանագրով։ Նախատեսված է արժանի հակահարված տալ ագրեսիային դեմ, զինված պաշտպանություն ամբողջականություն և անձեռնմխելիություն իր տարածքում պահպանելու, ինչպես նաև կատարել առաջադրանքները համաձայն միջազգային պայմանագրերի:
Ռուսաստանի Դաշնության 2008 թվականի հունվարի 1-ի տվյալներով 2,019,629 միավոր, այդ թվում, զինվորների, զինծառայողների 1,134,800 միավոր։ Ինչ վերաբերում է մարտի 1-ին, 2014 թվականին, թիվը զորքերի մոտ 840,245 իսկ 8356 զինվորական քանակը պարունակում քաղաքացիական անձնակազմին։ Զինված ուժերը Ռուսաստանի. աչքի է ընկնում, ներկայում ամենամեծն է աշխարհում, զանգվածային ոչնչացման զենքի, այդ թվում `միջուկային զենք, և լավ զարգացած համակարգի միջոցներ։