Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Դերանուն

Դերանուն նշանակում է անվան դեր կատարող: Դերանուն կոչում են այն բառերը որոնք գործացվում են գոյականի, ածականի, թվականի, մակ բայի և այլ բառերի փոխարեն: Դերանունները բաժանվում են ութ մասի

Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանուններն են իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի

Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե: Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:

Կետերի փոխարեն գրել հարցահարաբերական դերանուններ:
1. Հիմա ենք հասկանում, թե որքան անտարբեր ենք եղել այդ մարդու հանդեպ:
2. Ու՞մ ձեռքով են կառուցվել այս շենքերն ու փողոցները:
3. Զարմանքով նայում ես շուրջդ ու մտածում, թե ինչու է կյանքն այսպիսին դարձել:
4. Միայն նա կասի` ինչ է կատարվել այստեղ:
5. Ով  կասի, թե մեր քաղաքում ինչպես հայտնվեցին այդ փոխադրամիջոցները:
6. Սա մի անգնահատելի գանձ է, երբ Դուք պարգևեցիք ինձ:

Կետերի փոխարեն գրել ժխտական դերանուններ:
1. Ոչ ոք չնկատեց, թե բժիշկը երբ դուրս եկավ հիվանդասենյակից:
2. Երկար ժամանակ նրանցից ոչ մեկը չէր համարձակվում խոսել:
3. Գույների այս համադրությունից էլ ոչինչ չստացվեց:
4. Արտասվող ապակիների միջից ոչ մի բան չէր երևում:
5. Թանգարանի դահլիճներում գրեթե ոչինչ չէր փոխվել, ոչ մի ցուցանմուշ կարծես չէր տեղաշարժվել, գողության մասին ոչ ոք  չէր կասկածում, աշխատակիցներից ոչ մեկի մտքով նման բան չէր էլ անցնի:

Նշիր դերանվանական սխալ ձևերը և ուղղիր դրանք:
Մեր (մեզ) համար, իրեն (իր) հետ, մեր(մեզ) պես, ձեր (ձեզ) նման, իրեն (իր) փոխարեն, քեզ (քո) մոտից, ինձ պես, ձեզ հետ, քո (քեզ) նման, իմ (ինձ)մոտ, ձեզ (քեզ) նման, իմ (ինձ)վրա, իմ մոտով, ձեր(ձեզ) մոտ, իմ (ինձ)համար:

Рубрика: Աշխարհագրություն

Վրաստան

Դսաի հղում։

Այլ հղում՝ 1, 2

  1. Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:
    Վրաստանը ունի լավ աշխարհագրական դիրք Սև ծովին հարակից լինելու շնորհիվ: Աշխարհագրական դիրքը նպաստավոր է քանի որ ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Սև ծովի ավազանի երկրների հետ: Դիրքի շնորհիվ Վրաստանը ունի շատ եկամուտ:
  2. Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:
    Հարավ-արևմտյան Ասիայի երկրները Վրաստանի Սև ծովյան ափով կապվում են Եվրոպական երկրների հետ։
  3. Գնահատեք Սև ծովի դերը Վրաստանի կյանքում։
    Վրաստանի հիմնական եկամուտները Սև ծովից են, որովհետև Սև ծովի միջոցով իրականանում են փոխադրումներ հվ-արմ երկրների միջև:
  4. Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:
    Վրաստանի զարգացման նախադրյալներն են աշխարհագրական դիրքը, բնական ռեսուրսները:
  5. Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար։
    Հայ-վրացական հարաբերությունները բնութագրվում են որոշակի ասիմետրիայով և գերակայությունների տարբերությամբ: Այսպես, Հայաստանի համար Վրաստանը նախ և առաջ դիտվում է  որպես կարևորագույն տարանցիկ երկիր, որը նրան կապում է  արտաքին աշխարհի հետ, քանզի Հայաստանի բեռնափոխադրումների գրեթե 75%-ը հենց Վրաստանով է անցնում: Վրաստանը հայերի հանրահայտ ուղևորական ուղղություններից մեկն է, ուր նրանք  մեկնում են բարեկամներին տեսակցելու կամ Սև ծովի  ափին հանգստանալու նպատակով: