Рубрика: Երկրաչափություն

Դաս 2.

Շրջանագծի և ուղղի փոխադարձ դասավորությունը

Տեսական նյութ

Պարզաբանենք, թե քանի ընդհանուր կետ կարող են ունենալ շրջանագիծը և ուղիղը՝ կախված նրանց փոխադասավորությունից:

Դիցուք՝ p ուղիղը չի անցնում r շառավղով շրջանագծի O կենտրոնով: Տանենք p ուղղին OH ուղղահայացը և այդ ուղղահայացի երկարությունը նշանակենք d տառով: Ուղղի և շրջանագծի փոխադարձ դասավորությունը ուսումնասիրենք՝ համեմատելով d-ն և r-ը: Դիտարկենք երեք դեպք:

1. d<r այս դեպքում ուղիղն ու շրջանագիծը ունեն երկու ընդհանուր կետեր: Այդպիսի ուղիղը կոչվում է շրջանագծի հատող:

2. d=r դեպքում ուղիղը և շրջանագիծը ունեն մեկ ընդհանուր կետ, շոշափման կետ: 

3. d>r դեպքում ուղիղը և շրջանագիծը ընդհանուր կետ չունեն:

Առաջադրանքներ, հարցեր.

1) Ո՞ր ուղիղն է կոչվում շրջանագծին հատող:

Այն ուղիղը, որը անցնում է շրջանագծի երկու կետերով։

2) Ո՞ր ուղիղն է կոչվում շրջանագծի շոշափող: 

Այն ուղիղը, որը ունի մեկ կետ։

3)Ո՞ր կետն է կոչվում շրջանագծի և ուղղի շոշափման կետ:

Ուղղի և շրջանագծի միացման կետը։

4) Դիցուք՝ d-ն r շառավղով շրջանագծի կենտրոնի հեռավորությունն է p ուղղից: Ինչպե՞ս են միմյանց նկատմամբ դասավորված շրջանագիծը և p ուղիղը, եթե՝

ա) r=16սմ, d=12սմ,
Հատող է

բ) r=5սմ, d=4,2 սմ,
Հատող է

գ) r=7,2 սմ, d=3,7դմ,
Հատող չէ

դ) r=8սմ,d=1,2դմ,
Հատող չէ

ե) r=5սմ, d=50մմ:
Շոշափող

5) ABC եռանկյան մեջ AB=10սմ, <C=900, <B=300: Պահանջվում է տանել A կենտրոնով շրջանագիծ: Ինչպիսին պետք է լինի այդ շրջանագծի շառավիղը, որպեսզի BC ուղիղը՝

ա) շոշափի շրջանագիծը,
r = 5

բ) շրջանագծի հետ չունենա ընդհանուր կետ,
r < 5

գ) շրջանագծի հետ ունենա ընդհանուր կետեր:
r > 5

6)Տրված է ABCD քառակուսին, որի անկյունագիծը

6 սմ է: Տանել շրջանագիծ, որի կենտրոնը լինի

A–ն: Ի՞նչ երկարություն պետք է ունենա շրջանագծի շառավիղը, որպեսզի BD անկյունագիծն ընդգրկող ուղիղը լինի՝ 

ա) շրջանագծի շոշափող
r = 3

 բ) շրջանագծի հատող:
r > 3

7)AB և CD հատվածները O կենտրոնով շրջանագծի տրամագծեր են: Հաշվեք AOD եռանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ CB = 13 սմ, AB = 16 սմ:

16:2=8

8+8+13=29

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Գործնական Աշխատանք

171.Յուրաքանչյուր շարքից մեկական բաղադրիչ վերցնելով` բաղադրյալ դերանուններ կազմի՛ր: 

Ա. Այս, այդ, այն, նույն, որ, քանի, ինչ, ոչ: 

Բ. Ինչ, տեղ, պես, քան, պիսի, երորդ:
Ինչ — այսինչ, այդինչ, այնինչ, որ ինչ, ինչ — ինչ, ոչինչ
Տեղ — այստեղ, այդտեղ, այնտեղ, նույն տեղ 
Պես — այսպես, այդպես, այնպես, նույնպես, որպես, ինչպես
Քան — այսքան, այդքան, այնքան, որ քան, ինչքան
Պիսի — այնպիսի, որպիսի, ինչպիսի
Երորդ — որերորդ,

172.Տրված դերանուններով բառեր կազմի՛ր

Ես, ինքը (իր կամ յուր), այս, նույն, այլ, ամեն: 
Ես — եսասեր, եսապաշտ, եսամեծար, եսամոլ
Ինքը — ինքնուրյուն, ինքնագով, ինքնահավան, ինքնավստահ
Այս — այսօր
Նույն — նույնանիշ, նույնիմաստ, նույնպես, նույնազգի
Այլ — այլապես, այլասիրված, այլևայլ
Ամեն — Ամենապաշտ, ամենուրեք, ամենուր

173.Տրված որոշյալ դերանուններով նախադասություններ կազմի՛ր: 

Բոլոր, բոլորը, ամբողջ, ամբողջը, ամեն ինչ, յուրաքանչյուր, ամեն մի: 
Բոլոր մարդիկ հավաքվել էին այնտեղ
Բոլորը տուն վերադարձան
Ամբողջ օրը ոչ մի բան չարեց
Նա ամբողջը վաճառեց նրանց
Ամեն ինչ կանի փողի համար
Յուրաքանչյուր մարդ ունի իր իրավունքը
Ամեն մի մարդ շատ է կարևորում իր ազատությունը

174.Տրված ժխտական և անորոշ դերանուններով նախադասություններ կազմի՛ր: 

Ինչ-որ, մի քանի, ուրիշ, ոչ մի, ոչ ոք, ոչինչ:
Ինչ — որ մեկը մոռացավ իր իրերը պահարանում
Մի քանի անգամից նա նոր հասկացավ իր պահանջը
Ուրիշ անգամն նա անպայման կհաղթի
Ոչ մի
Ոչ ոք չնկատեց թե նա ոնց անհետացավ
Ոչինչ չասեց և անհետացավ խավարի մեջ 

175.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ

ճապոնացի երկարակյաց ձկնորսն ասում էր, որ իր ամբողջ (սնունդը) եղելէ ծովակաղամբն ու հում ձուկը: Նա ամբողջ (գյուղին) խորհուրդ էր տալիս նույն ձևով սնվել:
Իր կյանքի բոլոր (տարիները) անցկացրել է նույն գյուղում:
Քնելու ընդունակությունը կորցրած երեխային քննելով`բոլոր (բժիշկները) (ասել են), թե դա բացաոիկ ու անհավանական դեպք է:
Քնաբեր դեղերից ոչ մեկը (չազդեց):
Քառասուն տարի է, որ իր բոլոր (գիշերները) (նվիրել է) իր անձի զարգացմանը:
Ամբողջ (գիշերը) կարդում է, գրում ու նկարում:
Այդ օրը ոչ մի (վթար) (չգրանցվեց):
Նոր մեքենան առայժմ ոչ մի (հաջողություն) չունի:
Ամբողջ (արձակուրդը) նվիրեց երեխայի ասած մեքենան գտնելուն: 

Կետերի փոխարեն գրել որոշյալ դերանուններ:
Թվում էր` աննշան դեպք էր, բայց խորապես հուզեց ինձ:
Այն գիշեր ծերունին աչք չկպցրեց:
Ամեն անգամ այդ ճանապարհով անցնելիս տխրում էր քաջ հայդուկը:
Մութն ընկնելուն պես այդ անառիկ ամրոցը սարսափազդու տպավորություն էր թողնում ամեն մի անցորդի վրա:
Մահը բոլորին հաշտեցրել էր  նրա հետ, նրանք աշխատում էին իրենց վշտակցությունը հայտնել ժառանգներին:
Կետերի փոխարեն գրել անորոշ դերանուններ:
Գորշավուն ստվարաթղթի վրա ինչ որ բան էր գրված:
Հասնելով ինչ որ շենքի` նա կանգ առավ, նայեց շուրջը և ներս մտավ:
Հյուրերից մի քանիսը արդեն դուրս էին եկել  պատշգամբ` մաքուր օդ շնչելու:
Կետերի փոխարեն գրել փոխադարձ դերանուններ:
Մարդիկ ակնածանքով ճանապարհ էին տալիս  անծանոթ երիտասարդին, քչփչում իրար հետ:
Հեռու հորիզոնում ինչ-որ գիծ նորից բաժանել էր միմիյանց ծովն ու երկինքը:
Գլխարկն այնպես էր նստել գլխին, ասես այդ գլուխն ու գլխարկը իրար համար էին ստեղծվել:
Տարբեր երկրներում ապրող գիտնականները վաղուց էին հետաքրքրվում …?:

Рубрика: Քիմիա, Uncategorized

Փետրվարի 8 — 12

B.

1.Ինչպ՞ս են դասակարգվում անօրգանական նյութերը: Ձեր ունեցած գիտելիքների հի­ ման վրա, հակիրճ բնութագրե ́ք անօրգա­ նական միացությունների հիմնական դա­ սերը:

Պարզ նյութեր — մետաղային և ոչ մետաղային
Բարդ նյութեր — օքսիդներ, թթուներ, հիմքեր և աղեր

  1. Հետեւյալ միացություններից չորս սյունա­ կով առանձնացրե ́ք օքսիդները, հիմքերը, թթուներն ու աղերը, յուրաքանչյուրի ան­ վանումը նշելով.
    Օքսիդ — Na2O, J2O7, CO2,
    Հիմք — CuOH, LiOH, FeOH2, FeOH3, NH4OH
    Թթու — HNO2, H2SiO3, HCl, H2SO3
    Աղ — Ba(NO3)2, K2CO3, CaSiO3, ZnSO4, Ca3(PO4)2:

Գրե՛ք հետեւյալ օքսիդներին համապատասխանող հիդրօքսիդների բանաձեւերն ու
անունները` Li2O, CaO, HgO, Al2O3, Cr2O3, MnO, Fe2O3:
Li2 (+1) O (-2) Li2O
Ca(+2) O(-2) Ca2O2
Hg (+2) O(-2) Hg2O2

  1. Ներկայացրե՛ք լիթիումի, նատրիումի, մագնեզիումի, բարիումի, ցինկի, պղնձի (II) եւ երկաթի (III) հիդրօքսիդների բանաձեւերը:
    Li — LiOH
    Na — NaOH
    Mg — MgOH2
    Ba — BaOH2
    Zn — ZnOH2
    Cu — CuOH2
    Fe — FeOH2
  2. Որոշեք քիմիական տարրերի օքսիդացման աստիճանը ստորեւ բերված միացություններում.CO2, Al2O3, Li2O, CaO, MgO, P2O5, CuO

6.Գրե ́ք հետեւյալ աղերի քիմիական բանաձեւերը.
մագնեզիումի կարբոնատ, երկաթի (II) հիդրոկարբոնատ, երկաթի (III) սուլֆատ, կալցիումի հիդրոօրթոֆոսֆատ, մագնե­ զիումի հիմնային քլորիդ, կալցիումի քլորիդ: