Рубрика: Հասարակագիտություն

Ընտանիք, ազգ, մշակույթ

Ընտանիքը համարվում է հասարակության հիմքը, մանուկ ժամանակից մենք ապրում ենք այնտեղ: Ընտանիքից շատ բաներ են կախված, երեխայի դաստիրակությունը, վարքը, մազերի գույնը և այլն:
Ընտանիքներում գոյություն ունեն որոշ կանոններ, որոնց կախտման ժամանակ կարող են առաջանալ դժվարություններ: Ընտանիքի հետ մենք անցկացնում ենք մեր ժամանակի մեծ մասը, մեծանալով մենք սկսում ենք ավելի քիչ ժամանակ տրամադրել, դասերի պատճառով, աշխատանքի և այլ պատճառների

Ազգ, մարդկանց պատմականորեն առաջացած հանրություն, որը բնորոշվում է լեզվի, տարածքի, տնտեսական կյանքի և մշակույթի մեջ դրսևորվող, հոգեկան կերտվածքի ընդհանրությամբ:

Ազգ» հասկացությունը կարելի է սահմանել` ելնելով երկու տարբեր դիրքորոշումներից: 1.Ազգը էթնիկական նույն ծագումը, պատմական հայրենիքը, լեզուն, մշակույթն ունեցող մարդկանց հավաքականությունն է, որում առկա է ազգային ինքնության կամ պատկանելության գիտակցությունը: 2.Ազգը ոչ թե էթնիկական նույն ծագումն ունեցող ժողովուրդն է, այլ այն մարդկանց համախմբումը, ովքեր միևնույն հայրենիքն ունեն, նույն մշակութային արժեքների կրողներն են հանդիսանում և իրենց համարում են որպես այդպիսին:

Մշակույթ
հասկացությունը տարբեր աղբյուրներում տարբեր կերպ է սահմանվում:

Առհասարակ, ասելով մշակույթ, հասկանում ենք մարդու գործունեությունը տարբեր ճյուղերում, ինչպես նաև ինքնաճանաչման ու ինքնաարտահայտման տարբեր ձևերն ու միջոցները:

  • Մշակույթն ինքնին համամարդկային և հոգևոր արժեքների իրականացումն է:
  • Մշակույթը հասարակության և մարդու զարգացվածության պատմականորեն սահմանված աստիճանն է, որն տարբեր ձևերով իր արտահատումն է գտնում մարդու կենսագործունեության ընթացքում:
  •  Մշակույթը մարդու ոչ ժառանգական վարքի հիմքում ընկած գործողությունների ամբողջությունն է:

Ինչն է ինձ համար համարվում մշակույթ և ինչպես եմ ես սահմանում այս հասկացությունը:

  • Յուրաքանչյուր տարր` նյութական, թե հոգևոր, մշակույթ է:
  • Մշակույթն ինքնին խոսում է տվյալ ժողովրդի, ցեղի կամ էթնոսի պատմության մասին:
  • Այսինքն վերը նշված խմբերի պատմության ընթացքում տեղի ունեցած դեպքերն ու իրադարձություններն իրենց ազդեցությունն են ունենում մշակույթի վրա:
  • Տվյալ ժողովրդի մշակույթը ծնվում է հենց նրա հետ զուգընթաց և անընդհատ ենթարկվում է փոփոխությունների:

Оставьте комментарий