Արևմտահայերի կոտորածները և ինքնապաշտպանական կռիվները 1890-ական թվականները
- Վերլուծիր 1895թ. «Մայիսյան բարենորոգումներ» և նրա հետևանքները:
- Համեմատել Զեյթունի հերոսամարտը, Վանի ինքնապաշտպանությունը, հետևանքները:
1890-ական թթ․ Սասուն գավառը իր 35 հազար հայերով, դարձել էր հայդուկային շարժման կենտրոններից մեկը։ 1894թ․ հուլիսին օսմանյան կայսրության զորքը շարժվեց դեպի Սասուն։ Թուրքական զորքը հանդիպում է Սասունցիների հակահարվածին։ Ինքնապաշտպանությունը ղեկավարում էր Մեծն Մուրադը, իսկ կռիվները՝ Գևորգ Չավուշը և Հրայրը։ Թուրքերը գնացին բանակցությունների, բայց բանակցությունների սեղանի շուրջ նենգաբար սպանեցին հայերին։ Այդպիսով Թուրքերը մտան Սասուն։ 1895թ․ Զեյթունում սկսվեցին մարտեր Թուրքերի նկատմամբ։ Ղազար Շովրոյանի և Գարուն Աղասու գլխավորությամբ զինաթափեցի թուրքական կայազորը, գրավեցին պահակատունը և մեծ քանակությամբ զինամթերք։ Թուրքական զորքերը զկարողացան գրավել Զեյթունը։ Մեծ պետությունների միջնորդությամբ 1896թ․ հունվարի 30-ին Հալեպում կնքվեց հաշտության պայմանագիր։ Պայմանագրով Թուրքերը պետք է հետ քաշվեին Զեյթունից։ Զեյթունում կառավարիչը պետք է լիներ Եվրոպացի, իսկ պաշտոնյաները՝ Հայեր։
1896.թ Հունիսի 3-ին թուրքերը հարձակվեցին Վանի վրա։ Վանը պաշտպանում էին Արմենականները՝ Մկրտիչ Ավետիսյանի գլխավորությամբ։ Նրանց նաև միացան հնչակյանները և դաշնակցականները։ Թուրքերը գերմանական հրանոթները ռմբակոծում էին հայկական թաղամասերը։ Այդ ամենին միջամտեցին Եվրոպացի հյուպատոսները։ Հայերը համաձայնվեցին հաշտության պայմաններին։ Թուրքերը խոստացան պաշտպաններին թույլատրեն անարգել անցնելու Պարսկաստան։ Բայց խաղտեցին պայմանավորվածությունը։ 1500 վանեցիներ հասել էին Պարսկաստանի սահմանին քրդական մազրիկ ցեղերը հարձակվեցին նրանց վրա։ Փրկվեց միայն 30 մարդ։ Զոհվեց Մկրտիչ Ավետիսյանը։ Թուրքերը սպանեցին 20 հազար մարդու, ավիրեցին Վասպուրականի վանքերը։ Ինքնապաշտպանական մարտեր տեղի ունեցան՝ Մալաթիայում, Մուշում, Դիարբեքիրում և այլն։ Այդպիսով բազմաթիվ մարդկանց կոտորածը կանխվեց։
- Ցանոթացիր այս հղմանը «Ցեղասպանություն» տերմինը, ինչ փոփոխություններ կկատարեիր, հիմնավորիր կամ հերքիր, որ 21-րդ դարում ցեղասպանություն չի կատարվում:
- Փորձիր վերհանել քո նախնիների պատմությունը.արդյոք դու էլ մազապուրծ փախած հայի ժառանգ ես, թե ոչ, եթե այո , ապա հարցումների արդյունքում հավաքագրի այդ պատումը՝ նկարներով, հնամյա իրերի լուսանկարներով:
- Արդի և ապագա ինչ մոտեցում ես առաջարկում սահմանակից պետության/Թուրքիայի/, քո հասակակիցների հետ:
Կարծում եմ պետք է վերջ դրվի այդ ամենը՝ ատելությունը։ Այդ ատելությունը պետք է վերջ դրվի պետության գլխին կանգնած մարդկանց միջև, նաև այդ ազգերի մարդկանց։ Կան թուրքեր, որոնք ոչ մի ատելություն չունեն մեր նկատմամբ, նույնն էլ մենք, իսկ եթե կա ատելություն այդ ամենի մեղավոր պետությունն է։ Հաստատ ոչ մի ծնող չի ցանկանում, որ պատերազմ սկսի և իր երեխան, բարեկամը, ամուսին և այլոք զոհվեն։
Նաև կցանկանամ ասել, որ այս պատերազմում և՛ հայը և՛ հայ զինվորը չի պարտվել։ Պարտվել է պետության գլխին կանգնած մարդը և մարդիկ։
Առաջադրանք 2
Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում
- Պատմել 20-րդ դարի սկզբին արևմտահայության նկատմամբ սուլթանական վարչակարգի վարած քաղաքականության մասին:
XX դարասկզբին աբդուլհամիդյան վարչակարգը հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու փոխարեն ավելի սաստկացրեց ճնշումները հայերի նկատմամբ: Թուրքերը կոտորում էին հայերին, որպեսզի չիրականացնեն բարենորոգումներ, նրանք քրդերի և հայերի միջև ցանկանում էին պառակտում մտցնել:
- Ներկայացնել հայ ազատագրական շարժման ղեկավարների ընտրած մարտավարությունը:
Հայ ազատագրական շարժումն գլխավորում էին՝ ՀՅԴ-ն և Հնչակյանները։ Նրանց խնդիրը, մարտավարությունը հայ ժողովրդին ապստամբության նախապատրաստելն էր։
- Համեմատել Մշո Ս.Առաքելոց վանքի կռիվը և 1904թ. Սասունի ապստամբությունը/ ընթացքը, ավարտը:
1890-ական թթ․ արևմտահայությունը հուսահատ էր։ Անդրանիկը և Գևորգ Չավուշը իրենց վրեժխնդրական քայլերով ոգևորում էին նրանց։ Աղբյուր Սերոբին սպանած Բշարե Խալիլին պատժելը բարձրացրեց Չավուշի, Անդրանիկի և այլոց հեղինակությունը։ 1901թ․ նոյեմբերի 3-ին Անդրանիկը 37 հայդուկների և 20 զինված գյուղացիների հետ մտնում է Ս․Առաքելոց վանքը և այն վերածում ինքնապաշտպանական ամրոցի։ Թուրքական զորքերը շրջապատում են վանքը և սկսվում է պայքարը։ Բիթլիսի նահանգապետը սկսում է բանակցություններ։ Հայերը պահանջում են ներում շնորհել բանտարկյալներին, հայերին վերադարձնեն զավթաց հողերը։ Բայց պայմաններից միայն առաջինն է հաստատվում և այդպիսով վերսկսվում են մարտերը։ Հայերի զինամթերքը սպառվում է և նրանք նոյեմբերի 27-ին, երբ արդեն ձյուն էր եկել, սպիտակ սավաններով աննկատ լքում են վանքը։
Սասունի 1904թ․ ապստամբությունը
Ապստամբությունը նախատեսվում էր 1905թ․ ամռանը Սասունում և Վասպուրականում։ Թուրքերը սկսեցին ուժեր կենտրոնացնել Սասունի նկատմամբ, իսկ Արևմտյան Հայաստանում և ամբողջ Այսրկովկասում սկսեցին Սասունին օգնել։ Ուղղարկված հայդուկային խմբերից՝ Թորգոմի ձիավոր խմբին է հաջողվում հասնել նշանակման վայր 1903թ․ ամռանը։ Անդրանիկի գլխավարությամբ Սասունի հայտնի Գելիեգուզան գյուղում ստեղծվում է ինքնապաշտպանություն։ 1904թ․ գարնանը թուրքական 10 հազարանոց զորքը դուրս է գալիս Սասունի դեմ, իսկ 200 փորձված հայդուկներ և 1000 զինված Սասունցիներ դիմագրավում են նրանց։ Թշնամին ասում է, որ վայր դնեն զենքերը, իսկ Անդրանիկն և Հրայրը պատասխանում են, որ զենքերը վայր կդնեն Մայիսյան բարենորոգումների ծրագրի իրականացման դեպքում, բայց նրանք վերսկսում են հարձակում։ Ապրիլի 13-ին զոհվում է Հրայրը։ Ապրիլի 22-ին Թուրքերը կարողանում են գրավել Գելիեգուզանը։ Պատերազմը ավարտվեց պարտությամբ։
- Հիմնավորեք կամ հերքեք այն տեսակետը, որ 20-րդ դարի սկզբին հայդուկային շարժումը իրեն սպառել էր:
- «Հայ կանայք/ կամ հայ կինը/ 19-րդ դարավերջի , 20-րդ դարասկազբի հերոսամարտի տարիներին:»
19-րդ դարի երկրորդ կեսում Եվրոպայում, մասնավորապես օսմանյան և ռուսական կայսրություններում տեղի ունեցած փոփոխությունները, այդ թվում` հասարակական կյանքի աշխուժացումը, չէին կարող իրենց անդրադարձը չթողնել հայ իրականության վրա: Նոր
ժամանակներում վերաիմաստավորվեց հայ կնոջ դերը հասարակական կյանքում: Այդ գործին մեծապես նպաստեց 19-րդ դարի երկրորդ կեսին հայկական միջավայրում Խ. Աբովյանի, Մ. Նալբանդյանի, Ռ. Պատկանյանի, Մ. Պեշիկթաշլյանի և այլ գրողների կողմից հայրենասիրական գաղափարների տարածումը: Կարևորվեց հայ կնոջ դերը մատաղ սերնդի, ազգային-ազատագրական պայքարի նվիրյալների կրթության ու դաստիարակության գործում:
Հայ կինն աչքի ընկավ գրականության ու մամուլի, ինչպես նաև հասարակական-կրթական գործունեության ասպարեզում: Հայ կնոջ անմիջական մասնակցությամբ հիմնվեցին և գործեցին «Հայ կանանց ընկերակցություն», «Հայուհյաց բարեգործական ընկերություն», «Ազգանվեր հայուհյաց միություն», «Միացյալ ընկերությունք հայոց», «Դպրոցասեր տիկնանց ընկերություն» կազմակերպությունները: Այս կազմակերպությունների գործունեության ծավալման մեջ մեծ ներդրում ունեցան ազգանվիրյալ գործիչներ Թամարա և Ժենյա Ադամյանները, Նատալյա և Սաթենիկ Մատինյանները, Մարիամ Թումանյանը, Սրբուհի Գալֆայանը և ուրիշներ: Այդ հերոսուհի կանայք, լինելով առաջին հեղափոխականները և ազգային-ազատագրական շարժման
գործիչները, կրթեցին ու դաստիարակեցին մի ամբողջ սերունդ, անվանի ֆիդայիների մի աստղաբույլ, որոնք իրենց գործողություններով ապացուցեցին սեփական ժողովրդին ու հայրենիքին ծառայելու պատրաստակամությունն ու կարևորությունը, ինչպես նաև ամրագրեցին
այն գաղափարը, որ հայրենիքն օտարից ազատագրելուց զատ ուրիշ նվիրվածություն գոյություն չունի:
- Խաչիկ Դաշտենց «Ռանչպարների կանչը»/ մեկ շաբաթվա ընթացքում կարդալ ընտրելի հատվածը,ամփոփել 15նախադասությամբ/


