Рубрика: Աշխարհագրություն

Իրան

Դասի հղում։

  1. Նկարագրեք Իրանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
    Իրանի աշխարհագրական դիրքն ամենից առաջ որոշվում է իր ընդարձակ տարածքով, որը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից և Օմանի ծոցերը և Թուրքիայի ու Իրաքի սահմաններից մինչև Աֆղանստան ու Պակիստան։ Այն գտնվում է ԱՊՀ անդամ-երկրներից դեպի Հնդկական օվկիանոս և Հարավային Ասիայից դեպի Միջին Արևելքի երկրներ ձգվող ցամաքային և օդային ճանապարհների խաչմերուկում։Առանձնահատուկ տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական օբյեկտ է Պարսից ծոցը, որի ափամերձ գոտում է գտնվում նավթի համաշխարհային պաշարների 67%-ը։ Քաղաքաաշխարհարական դիրքի առանձնահատկությունը ՆԱՏՕ-ի անդամ Քուրքիային սահմանակից և արաբական արաբական աշխարհին մոտ լինելն է։
  2. Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  1. 3․ Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:
    Իրանի առանձնահատուկ տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական օբյեկտն է Պարսից ծոցը, որի ափամերձ գոտում գտնվում է նավթի համաշխարհային պաշարների 67%-ը։ Իրանի ընդերքը հարուտ է օգտակար հանածոներով՝ նավթով, բնական գազով, մետաղային պաշարներով, շինանյութերով։ Հսկայական են հանքային աղերի պաշարները։

    4․ Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:
    Իրանի զարգացման նախադրայլներն են արդյունաբերությունը և տնտեսությունը։

    5․ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղղություններով կարող են զարգանալ հայ-իրանական հարաբերությունները։
    Իմ կարծիքով հայ-իրանական հարաբերությունները կզարգանան արդյունաբերության և գյուղատնտեսության ուղղությամբ, որովհետև Իրանի արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը շատ զարգացած է։