Lesson 1
A flying disaster /to retell the text/page56
Hometask:6/c,7/a,page 57


Lesson 2
Tuvalu:a disaster waiting to happen/page 58/to read and explain the unknown words.
Hometask:ex.8/c,page 58
Lesson 1
A flying disaster /to retell the text/page56
Hometask:6/c,7/a,page 57


Lesson 2
Tuvalu:a disaster waiting to happen/page 58/to read and explain the unknown words.
Hometask:ex.8/c,page 58
ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԼԻՔՆԵՐ
Պատասխանել Դաս 14. -ի հարցերն և լուծել հետևյալ խնդիրները՝
11.1.1
T = 0.1 վ
t = 1 վ
ν = ?
T = t/N
N = t/T = 1/0.1 = 10
ν = N/t = 10/1 = 10 Հց
11.1.2
ν = 2 Հց
N = 1
T = ?
ν = N/t
t / N/ν = 1/2= 0.5
T = t/N = 0.5/1 = 0.5 վ
11.1.3
t = 8 վ
N = 32
T = ?
ν = ?
T = t/N = 8/32 = 0.25 վ
ν = N/t = 32/8 = 4 Հց
11.1.4
T = 0.5 ր
N = 120
t = ?
T = t/N
t = N*T = 120*0.5 = 60 վ = 1 ժ
11.1.5
ν = 10 Հց
t = 2 ր
N = ?
ν = N/t
N = ν*t = 10*2 = 20
11.1.7
ν = 440 Հց
t = 1.5 վ
N = ?
ν = N/t
N = ν*t = 440*1.5 = 660
Խնդիր 1. Ժամացույցի ճոճանակի տատանումը, ջերմաստիճանի սեզոնային փոփոխությունները, ժամացույցի սլաքի շարժումը, լարի թրթռումը, օդանավի թևերի թրթռումը, Երկրի շարժումը Արեգակի շուրջը, էլեկտրական հոսանքի ցանցում լարման տատանումները կրկնելիության հատկություն ունեն: Նշված գործընթացներից ո՞րը կարելի է անվանել մեխանիկական տատանողական գործընթացներ:
Ժամացույցի ճոճանակի տատանումը:
Խնդիր 2. Զսպանակի վրա ամրացված գնդիկի տատնումները հնարավո՞ր կլինեն արդյոք, եթե ամբողջ համակարգը բերվի անկշռելիության վիճակի:
Քանի որ զսպանակը շարժվում է երկրի ձգողության ուժի շնորհիվ, անկշռելիության դեպքում այն չի տատանվի։
Խնդիր 3. Ժամացույցի ճոճանակը կատարում է շարունակական ներդաշնակ չմարող տատանումներ: Նշված մեծություններից ո՞րոնք են հաստատուն և որոնք փոփոխական՝ տեղաշարժը, ամպլիտուդիան,պարբերությունը, հաճախությունը, արագությունը, արագացումը:
Նշվածներից բոլորը հաստատուն են բացի արագությունից, տեղաշաժից և արագացումը։
Առաջադրանք 1
Ռուս-թուրքական 1877-78թթ պատերազմը, Հայկական հարցի միջազգայնացումը/ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 73-79/
1853-1856թթ․ Ղրիմի պատերազմում թուրքերից և եվրոպացիներից կրած պատերազմը Ռուսաստանի միջազգային վարկը խաթարեց։ Ռուսաստանը ցանկանալով գրավել Արևմտյան Հայաստանը և վերականգնելու Բալկաններին, պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ 1877թ․ ապրիլին։ Ռուսաստանի գլխավոր հարվածող ուժը 52-հազարանոց Կովկասյան կորպուսն էր։ Կորպուսի հրամանատարը հայ գեներալ՝ Լոռու Մելիքյանն էր։ Ճակատի ձախ թևում կռվող Երևանյան ջոկատի հրամանատարը գեներալ Արշակ Տեր-Ղուկասովն էր։ Իրենց ջոկատը անցնում է Արարատ լեռը։ Պատերազմի առաջին ամսին գրավեցին Բայազետի ու Ալաշկերտի գավառները, որից հետո Արդահանը։ 1877թ․ 10 հազարանոց թուրքական զորքը պաշարեց Բայազետը։ Հայ գյուղացիները 23 օր անառիկ պահեցին բերդաքաղաքը։ Նրանց զինամթերքը սպառվել էր, և նրանք չէին կարողանում օգնություն խնդրեին։ Այդ ամենի մասին իմանալով Սամսոն Տեր-Պողոսյանը հագնելով քրդական տարազ, աննկատ անցնում է թշնամու թիկունք և Տեր-Ղուկասովի ջոկատին լուր փոխանցում։ Երևանյան ջոկատը օգնության է հասնում Բայազետի կայազորին, ու այդպիսով նրանք ազատագրում են քաղաքը։ Այդ դեպքերը նկարագրված են Ռաֆֆու նշանավոր «Խենթը» վեպում։
Պատերազմի ավարտ։ 1877թ․ աշնանը ռուսները պաշարեցին Կարսը, այդ գործընթացն հանձնարարվեց գեներալ՝ Հովհաննես Լազարևին։ Նոյեմբերի 6-ին հայ կամավորների ջոկատի եղեկցությամբ վճռական գրոհն ավարտվում է հաղթանակով։ 1878թ․ թուրքերը հանձնեցին Արևմտյան Հայաստանի ռազմավարական կենտրոնը՝ Կարինը, նաև Սև ծովի առափնյա մի քանի շրջաններ։
Ըստ 16-րդ հոդվածի նախատեսվում էր վարչական բարեփոխումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ Ըստ 25-րդ հոդվածի ռուսական զորքերը իրավունք ունեին 6 ամիս ապրել Հայաստանում։ Բեռլինի պայմանագրով հայերին էր վերաբերվում 61-րդ հոդվածը։ Այնտեղ ասվում է, որ Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը։ Հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին։ Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ։ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում։
Դժվար է ներկայացնել Հայկական հարցի իմ լուծման տարբերակը։ Կարծում եմ իմ տարբերակում իրավիճակը երևի թե նույնը կմնար, քանի որ Հայաստանը չէր կարող իր հարցը բարձրացնել ամբողջ Եվրոպայով։ Եթե այդ ժամանակ անգամ Ռուսաստանը չկարողացավ ինչ-որ բան փոխել, չեմ կարծում, որ Հայաստանը կկարողանար դա անել։
Երկաթե և թղթե շերեփ, Հայաստանի և այլ երկրների պետական շահերը խորհրդանշող հայտնի փոխաբերություն, որը դարձել է թևավոր խոսք:
1878 Բեռլինում տեղի է ունեցել միջազգային կոնգրես, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով։ Մասնակից պետություններն էին՝ Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Անգլիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։ Կոնգրեսն ավարտվել է փաստաթղթի ընդունմամբ, որը պատմության մեջ մտել է Բեռլինի դաշնադրություն (տրակտատ) անունով։ Կոնգրեսի արդյունքներից մեկն այն էր, որ Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»։
Կոնգրեսի մասնակիցներից մեկն էր ՀԱԵ 125-րդ կաթողիկոս, հասարակական, քաղաքական գործիչ, գրող Մկրտիչ Խրիմյանը՝ որպես Օսմանյան կայսրությունում հայերի ներկայացուցիչ: Խրիմյանը կոնգրես է ներկայացնում Գրիգոր Օտյանի կազմած Հայաստանի «Ինքնավարության ծրագիրը», որի հաստատվելու դեպքում ճանաչվելու էր Հայաստանի անկախությունը Օսմանյան կայսրությունից։ Ավստրո-Հունգարիայի պատվիրակության ղեկավար Անդրաշին առաջարկում է օրակարգում ընդգրկել Հայաստանի ինքնավարության ծրագիրը։ Բեռլինում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար՝ Ալեքսանդր Գորչակովը վետո է դնում Հայաստանի ինքնավարության ծրագիրը կոնգրեսի օրակարգ ընդգրկելու վրա՝ պատճառաբանելով, թե հայերն անկախություն չեն ուզում։ Կոնգրեսի աշխատանքների ընթացքում Գորչակովին փոխարինում է Պյոտր Շուվալովը։ Եվ Խրիմյանի խնդրանքով, Անգլիայի ներկայացուցիչ Սոլսբերին կրկին առաջարկում է օրակարգ մտցնել Հայաստանի Ինքնավարության ծրագիրը, սակայն Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Շուվալովը կրկին վետո է դնում։ Այդ պատճառով Հայաստանի անկախության հարցը չի մտնում Բեռլինի կոնգրեսի օրակարգ, սակայն Սոլսբերիի առաջարկով օրակարգ է մտնում բարենորոգումներ իրականացնելու հարցը, որը ներառվում է դաշնադրության մեջ։
Առաջադրանք 2
Դասարանական-Ազատագրական խմբակները և կազմակերպությունները/Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ80-82/
Գրավոր ներկայացրու 19-րդ դարի 70-90-ական թթ.-ի ազատագրական խմբակների, կազմակերպությունների առաջացման պատճառները, ընթացքը, նշանակությունը:
XIX դարի կեսերից թուրքական իշխանությունների ճնշումները ավելի մեծացան Արևմտահայության նկատմամբ։
Հայ գործիչներ՝ Խրիմյանը, Րաֆֆին և այլոք սկսեցին պայքար սուլթանական բռնատիրության դեմ։
1870-1880թթ․ ազատագրական պայքարը սկսելու համար, ստեղծեցին գաղտնի խմբակներ։ 1869թ․ Ալեքսանդրապոլում և Ղարաքիլիսայում հիմնվեցին 5 խմբակներ։ Ալեքսանդրապոլում գործում էր Բարենպաստ ընկերություն խմբակը, իսկ Ղարաքիլիսայում Հայրենիքի սիրո գրասենյակ խմբակը։
Առաջին կազմակերպությունը ստեղծվել է 1872թ․ Վանում։ 1870թ․ ստեղծեցին նոր խմբակներ։
1881թ․ Կարինում ստեղծվեց պաշտպան հայրենյաց կազմակերպությունը։
1882թ․ վերջերին թուրքական կառավարությունը բացահայտեց կազմակերպությունը։
1882թ․ Մոսկվայում բնակվող հայ ուսանողներ ստեղծեցին Հայրենասերների միությունը։
Հայասեր խմբակի նպատակը հայոց լեզվի և դպրոցի պահպանումն էր։
1883թ․ ոստիկանությունը բացահայտեց կազմակերպությունը։ Այդպիսով խմբակները վերացան։
Տանը
Հայ ազգային կուսակցությունները, հայդուկային շարժումը/ Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 83-90/
XIX դ․ 70-80թթ․ հայերը հայտնվել էին սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում։ Հայաստանի ազատագրական պայքարն ավելի արդյունավետ մղելու համար անհրաժեշտ էր քաղաքական կազմակերպվածության բարձր մակարդակ, քանի որ ազատագրական խմբակների հնարավորությունն սահմանափակ էր։ Այդ իսկ պատճառով, խմբակները և միությունները միավորվեցին, այդ ամենն էլ հանգեցրեց ազգային-քաղաքական կուսակցությունների առաջացմանը։
Արմենական կուսակցություն։ Վան քաղաքի երիտասարդներին ոգեշնչում էին երեք ազգային գործիչներ՝ Խրիմյանը, Փորթուգալյանը և Ավետիսյանը։ Թուրքերը հետապնդում էին Փորթուգալյանին և այդ պատճառով նա մեկնեց Ֆրանսիայի Մերսել քաղաքը։ Այնտեղ հրատարակեց Արմենիա թերթը։ 1885թ․ աշնանը Ավետիսյանի ղեկավարությամբ ստեղծվեց հազ ազգային-քաղաքական կուսակցությունը՝ Արմենականներ։
Հնչակյան կուսակցություն։ XIXդ. 70-80թթ․ Եվրոպայում սովորում էին շատ հայ ուսանողները։ Այդ ուսանողներից մի խումբ 1887թ․ օգոստոսին Շվեյցարիայի Ժնև քաղաքում ստեղծեցին հայ ազգային նոր կուսակցություն։ Կուսակցության հիմնադիրներն էին՝ Ավետիս Նազարբեկյանը, Ռուբեն Խանազատը, Մարո Վարդանյանն և այլոք։ Սկսեցին հրատարակել Հնչակ թերթը, որի անունից էլ կուսակցությունը անվանեցին Հնչակյան։
Հայ հեղափոխական դաշնակցություն։ 1890թ․ Թիֆլիսում ստեղծվեց նոր կուսակցություն։ Կուսակցության հիմնադիրներն էին՝ Քրիստափոր Միքայելյանը, Ստեփան Զորյանը, Սիմոն Զավարյանը և այլոք։ Դաշնակցականները հրատարակում էին Դրոշակ թերթը։ 1892թ․ Թիֆլիսում հրավիրված առաջին ժողովը վերանվանվեց Հայ հեղափոխական դաշանակցություն։ 1896թ․ 30 հայ երիտասարդ ներխուժեց Կ․ Պոլսի Օտտոմանյան բանկը, պահանջելով գործադրել 61-րդ հոդվածը, եթե չանեին դա նրանք ամբողջ բանկը կպայթեցնեին։
Սուլթան Աբդուլ Համիդ II-ի հաստատած արյունալի վարչակարգի դեմ հայ ժողովուրդը դուրս եկավ ազատագրական պայքարի։ Արևմտահայ գյուղացին ինքնաբուխ ծավալեց պարտիզանական շարժումը, որը ստացել էր հայդուկային կամ ֆիդայական անվանումը։ Հայդուկները վրիժառուներ էին, ովքեր բարձրանում էին լեռները, հեռանում անտառները և փոքրիկ խմբերով անզիջում պայքար ծավալում օսմանյան իշխանությունների դեմ։
Հայկական Ազգային բանակ, ստեղծվել է Հայաստանի առաջին Հանրապետության օրոք՝ 1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո։ Գոյատևել է մինչև հանրապետության խորհրդայնացումը՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։
Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը հիմնականում ռուսական զինվորական գիմնազիաներ ավարտած, Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած կադրեր էին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1917 թվականի դեկտեմբերի 13-ի կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136 հրամանով արտոնվում է հայկական կորպուսի ստեղծումը, որն էլ հետագայում դարձավ Հայկական ազգային բանակի կորիզը։
Ռուսական զորքերի դուրս գալուց հետո Հայկական կորպուսը կազմավորվեց ռուսական բանակի հայկական գնդերի և հայդուկային ջոկատների հիման վրա՝ ժառանգելով ռուսական բանակի կառուցվածքային սկզբունքները և սպառազինությունը՝ զենքն ու զինամթերքը։ Նրա բարձրագույն սպայական և հրամանատարական կազմը բաղկացած էր հիմնականում ռուսական բանակի հայ բարձրաստիճան, ավագ և կրտսեր սպաներից, քիչ չէին նաև ֆիդայական շարժմանը մասնակցած խմբապետները։ Ձևավորված կանոնավոր զորամասերի հետ համատեղ բանակի կազմում գործում էին նաև աշխարհազորային ջոկատներ
Ռուսաստանի Դաշնության զինված ուժեր։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանում գործող պետական ռազմական կառույց։ Ստեղծվել է 1992 թվականի մայիսի 7-ին՝ սկզբնապես բաղկացած լինելով 2 880 000 մարդուց։ Համարվում աշխարհի խոշորագույն բանակներից մեկը։ Կադրերի մակարդակը սահմանվում է երկրի նախագահի հրամանագրով։ Նախատեսված է արժանի հակահարված տալ ագրեսիային դեմ, զինված պաշտպանություն ամբողջականություն և անձեռնմխելիություն իր տարածքում պահպանելու, ինչպես նաև կատարել առաջադրանքները համաձայն միջազգային պայմանագրերի:
Ռուսաստանի Դաշնության 2008 թվականի հունվարի 1-ի տվյալներով 2,019,629 միավոր, այդ թվում, զինվորների, զինծառայողների 1,134,800 միավոր։ Ինչ վերաբերում է մարտի 1-ին, 2014 թվականին, թիվը զորքերի մոտ 840,245 իսկ 8356 զինվորական քանակը պարունակում քաղաքացիական անձնակազմին։ Զինված ուժերը Ռուսաստանի. աչքի է ընկնում, ներկայում ամենամեծն է աշխարհում, զանգվածային ոչնչացման զենքի, այդ թվում `միջուկային զենք, և լավ զարգացած համակարգի միջոցներ։
Դասարանական-Ազատագրական խմբակները և կազմակերպությունները/Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ80-82/
Գրավոր ներկայացրու 19-րդ դարի 70-90-ական թթ.-ի ազատագրական խմբակների, կազմակերպությունների առաջացման պատճառները, ընթացքը, նշանակությունը:
Հայաստանի ազատագրական պայքարն առաջխաղացում ունենալու նպատակով, անհրաժեշտ էր բարձրացնել քաղաքական-հասարակության զարգացվածության մակարդակը , քանզի ազատագրական խմբակների հնարավորությունները սահմանափակ էին։ Այդ իսկ պատճառով խմբակները և միությունները սկսեցին միավորվել, որն պատճառ դարձավ ազգային–քաղաքական կուսակցությունների ստեղծման համար: Կուսակցությունների ձևավորմանը մեծապես նպաստեց նաև Հայկական հարցի միջազգայնացումը, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայում և Ռուսաստանում հեղափոխական, ժողովրդավարական ու ազգայնական շարժումների ծավալումը:
Ստորև նշված հինգ կանոններից հետևում է անհավասարությունների հետևյալ հատկությունները.
Հատկություն 1.
Եթե a, b,c և d թվերն այնպիսին են, որ a<b, c<d, ապա a+c<b+d:
Հատկություն 2.
Եթե a, b,c և d դրական թվերն այնպիսին են, որ a<b, c<d, ապա
ac<bd:
Հատկություն 3.
Եթե a և b դրական թվերն այնպիսին են, որ a<b, ապա an<bn, nN:
Հատկություն 4.
Եթե a և b թվերն այնպիսին են, որ a<b, ապա -a>-b:
Հատկություն 5.
Եթե a և b թվերն այնպիսին են, որ a<b, իսկ c-ն բացասական թիվ է, ապա ac>bc:
Հատկություն 6.
Եթե a և b դրական թվերն այնպիսին են, որ a<b, ապա 1a>1b:
Երբեմն անհրաժեշտ է լինում օգտագործել ոչ խիստ անհավասարություններ՝ կամ :
ab արտահայտությունը նշանակում է, որ կամ a<b կամ a=b:
a<b<c, ab<c, a<bc, abc անհավասարություններն անվանում են կրկնակի անհավասարություններ:
Աշխատանք դասագրքից՝ 357, 358, 359, 360, 361, 362

ա) 14 > 11 > 10 < 9
բ) -2 > -3 >3 > 2
գ) -6 < -5 < 2 < 3
դ) -8 < 0 < 8 < 9

ա) 14 > 10 > 2 > 1
բ) 5 > 3 > 6 > 5
գ) 6 < 7 < 2 < 3
դ) 8 < 9 < 1 < 2

ա) -3 < 0
բ) -5 < -1
գ) -9 < -1
դ) -5 < -1
ե) -9 < -2
զ) 0 > -3

ա) -1 > -2
բ) -5 < -4,5
գ) -6,5 < -6,9
դ) -1,1 < -1,2
ե) -1,3 < -1,2
զ) -5 > -6

ա) 1/6 < 1/3
բ) 1/7 > 1/10
գ) 1/2 > 1/4
դ) 1/11 > 1/12
ե) 1/13 < 1/12
զ) 1/15 > 1/26

ա) 22 < 92
բ) 52 < 62
գ) 42 < 102
դ) 1,32 < 1,52
ե) 7,282 < 8,372
զ) 5,42 > 4,52
է) (-2)2 > (-3)2
ը) 42 > (-4)2
թ) (-4)2 < 12
ժ) (-1)2 > -1,42
ի) (-4,9)2 > (-7)2
լ) 42 > (-5)2
Թվային անհավասարությունների հատկությունները:
Տեսական նյութ
Նախագիծ 1.Անհավասրություններ, անհավասարումներ
Իրական թվերը ենթարկվում են հետևյալ կանոններին.
Առաջադրանքներ(դասարանում)

ա) 3 < 5, բ) -25 > -29, գ) 2,5 < 2,6, դ) 2,4 < 2,404, ե) -3,71 > -3,72, զ) -0,501 < 0,6

ա) 5 < 9. բ) -5 > -9, գ) 2,5 x 4 = 10, դ) 1,2 < 1,202, ե) -6,7 < 1, զ) -5,404 < -5,4

ա) 20 < 25, բ) 10 > 9, գ) 7,5 < 8, դ) 6,1 < 6,2, ե) 6,3 > 6,2, զ) 10 < 11

ա) 30 < 40, բ) 10 > 8, գ) -5 < 6, դ) 2,2 < 2,4, ե) 2,6 > 2,4, զ) -10 < 12
Կրկնողություն՝
1.Գտեք նման միանդամների գումարին հավասար միանդամը.
ա) 3b+b+b=5b
բ) 32xyz2-44xyz2-12xyz2= -24xyz2
գ) 4ab+ab+23ab= 28ab
2. Կատարեք նման անդամների միացում.
ա) 6,46a4k+2,14a4k-8,6a4k= 0
բ) 7,14ax2+4,36ax2-12,8ax2
3.Բարձրացրեք քառակուսի.
1. (m+n)2= m2+2mn+n2
2. (2+a)2= 4+4a+a2
3. (x+5)2= x2+10x+25
4. (6-p)2= 36-12p+p2
5. (2a-3)2= 4a2-12a+9
6. (4x-2y)2= 16x2-16xy+4y2
7. (a-b2)2= a2-2ab2+b4
8. (x3-y)2= x6-2x3+y2
164.Տրված թվականներով բառեր կազմի՛ր` դրանք բաղադրելով Բ խմբում տրվսւծ արմատների և ածանցների հետ:
Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին, երրորդ:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ:
Երկու — երկյուղ, երկգլխանի
Երեք — եռագլուխ, եռակի, եռյակ, եռապատիկ
Չորս — քառակի, քառյակ, քառապատիկ
Յոթ — յոթանի, յոթապատիկ
Ինը — իննակի, իննապատիկ
Տասը — տասնակի, տասնյակ, տասնապատիկ
Քառասուն —
Առաջին —
Երկրորդ —
165. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:
Մարդն իր կյանքի յոթանասուն 70 տարվա ընթացքում միջին հաշվով հիսուն միլիոն50 000 000 քայլ է անում: Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական երկու հազար 2 000 քայլ է անում:
Մարդն իր կյանքի յոթանասունից տասներեքը 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, վեց 6 տարի ` ուտելու վրա: Այդ ընթացքում հարյուր 100 տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի մեկ երրորդը 1/3-ը քնած է անցկացնում:
166.Տեքստի թվականները բառերով գրի՛ր:
Կալիֆոռնիացի քառասունամյա 40-ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները ` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ իննուսունիննը 99 օր տասներեք 13 ժամ տասներեք 13 րոպեում, վեց 6 ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը: Ճանապարհի երկարությունը չորս հազար ինն հարյուր չորս 4904 կիլոմետր էր: Մեկ 1 օրում անցնում էր միջին հաշվով հիսուն 50 կիլոմետր:
167.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն` դնելով պահանջված թվով:
Այդ լողացող գործարանը մեկ օրում կարող է մշակել երեսուն կապույտ կետեր (կետ), ստանալ 600 (տոննա) ճարպ, որը համարժեք է 2400 (հեկտար) տարածությամբ արևածաղկի դաշտից ստացվող յուղին:
1961 թվականին արդեն Ասիայում 600 ռնգեղջյուրներ (ռնգեղջյուր) մնացին (մնալ):
Մի քանի ժամվա ընթացքում Արջակղզում 900 ծովափղերին (ծովափիղ) խփեցին (խփվել):
Իրենց որսացած 900 ծովափղերին (ծովափիղ) էլ թողել (թողնել) տեղում ու տարել էին միայն ժանիքները: Երկրի վերջին հինգ նախագահներն (նախագահ) (հետևել) են կենդանական ու բուսական աշխարհի վերականգնմանը:
Ջրհեղեղի դատարկած վեց գյուղեր (գյուղ) արդեն վերաբնակիչներ են ապրում:
Ժլատորեն բաշխվել է(բաշխվել) թանկարժեք փոշու վերջին հիսուն գրամը(գրամ):
169.Փոխի՛ր թվականների գրության ձևը:
Բրազիլացի մի դերվիշ կարողացավ 115 հարյուր տասնհինգ օր սոված մնալ:
XIX Տասնիններորդ դարի երրորդ քառորդին պեղումներն ավարտվեցին:
Ամբողջ XVII տասնյոթերորդ դարի ընթացքում իսպանացիներն արտահանեցին ինկերի հարստությունը: Տաճարները 100-ական հարյուրական տարում էին կառուցվել:
Արկածախնդիր նավապետն այդ ժամանակ տարեկան 7-8 հազար յոթից ութ հազար տոննա գուանո (թռչնաղբ) էր վաճառում: Միայն Չինչա կղզում (Պերու) հինգից տասը միլիոն ջրագռավ կար: Ամենամեծ որսը կատարվեց 1938 հազար ինն հարյուր երեսունութ թվականին, երբ խփվեց ավելի քան 54 հիսունչորս հազար կետ:
170.Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:
Ութ տարում երեսունինն անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեք հարյուր վաթսուներկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեց — վեց մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիսուն կիլոմետր:
ХХ-րդ դարն ավարտին է մոտենում:
1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
Օլիմպիական XII և XIII-րդ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:
1.Արուսյակի, Արսենի, Կարենի տարիքների գումարը 31 է: Արսենը Արուսյակից 5 տարով մեծ է, իսկ Կարենը Արսենից՝ 6 տարով: Քանի՞ տարեկան է նրանցից յուրաքանչյուրը:
1) 5 + 6 = 11
2) 11 + 5 = 16
3) 31 — 16 = 15
4) 15 : 3 = 5 տարեկան (Արուսյակ)
5) 5 + 5 = 10 տարեկան (Արսեն)
10 + 6 = 16 տարեկան (Կարեն)
Պատ․՝ Արուսյակ — 5, Արսեն — 10, Կարեն — 16:
2. Ամանով մեղրը կշռում է 500գ, իսկ նույն ամանով յուղը՝ 350գ : Ինչքա՞ն է կշռում դատարկ ամանը, եթե հայտնի է, որ ամանում եղած յուղն առանձին երկու անգամ թեթև է այդ ամանում գտնվող մեղրից:
1) 500 — 350 = 150
2) 350 — 150 = 200
Պատ․՝ 200գ։
3. Երեք ընկերներից Արամը գնեց խանութում վաճառվող կոնֆետի միանման տուփերից երկուսը, իսկ Կարենը՝ երեքը: Երբ խանութ եկավ Հայկը, էլ կոնֆետ չկար: Ընկերները հավասարապես բաժանեցին կոնֆետները: Պարզվեց, որ Հայկը ընկերներին պարտք է 1500 դրամ: Ի՞նչ արժեր 1 տուփ կոնֆետը, և Հայկը որքա՞ն է պարտք Արամին:
4. Զամբյուղում կա մեկական կարմիր, կապույտ, դեղին, սպիտակ ծաղիկ: Մեղուն զամբյուղի յուրաքանչյուր ծաղկի այցելում է մեկ անգամ: Նա սկսում է կարմիր ծաղկից և դեղին ծաղկից անմիջապես չի թռչում դեպի սպիտակ ծաղիկը: Քանի՞ տարբեր եղանակներով կարող է մեղուն այցելել բոլոր ծաղիկներին:
3 եղանակներով
5. 4000538 թվից հինգ թվանշան ջնջեք այնպես, որ մնացած թիվը լինի հնարավոր ամենամեծը : Գրիր ստացված թիվը:
58
6. Գտնել 4-ից մեծ և 200-ից փոքր այն բնական թվերի քանակը, որոնք ունեն ճիշտ երեք բաժանարար:
7. Անուշը տրված 1,2,3,4,5,6,7,8,9,10 թվերից ընտրում է այնպիսի թվեր, որ ոչ մի ընտրած թիվ չլինի երկու անգամ մեծ ընտրված յուրաքանչյուր թվից: Անուշը ամենաշատը քանի՞ այդպիսի թիվ է կարող է ընտրել:
6
8.Գոհարը որոշում է կոնֆետները շարել զամբյուղների մեջ: Եթե նա ամեն զամբյուղում դնի 12 կոնֆետ, ապա նրա մոտ 7 կոնֆետ կավելանա, իսկ եթե ամեն զամբյուղում դնի 16 կոնֆետ, ապա նրա մոտ 5 կոնֆետ կպակասի: Քանի՞ կոնֆետ ուներ Գոհարը:
42
9.Որքա՞ն է կետագծերով նշած ճանապարհի երկարությունը, տես նկարը:
85
10. 10 վազորդներ վազում են ուղիղ վազքուղով: Վերջնակետում Արմենը տեսնում է, որ իր ետևում գտնվող վազորդները 2 անգամ շատ են, քան իր դիմաց գտնվողները: Ո՞րերորդ տեղում Արմենը ավարտեց մրցույթը:
4 — րդ

Թվականներ կոչվուն են այն բառերը որոնք ցույց են տալիս առարկայի թիվ կամ քանակ և թվային կարգ կամ դաս: Թվականները լինում են՝ քանակական, դասական, բաշխական և կոտորակային: Քանակական թվականները ցույց են տալիս առարկայի քանակը, թիվը: Եվ պատասխանում են քանի հարցին: Օրինակ մեկը, տասը, քսանը և այլն: Դասական թվականները ցույց են տալիս առարկայի դասը կամ թվային կարգը, և պատասխանում են որերորդ, քանի երորդ հարցերին:Օրինակ երկրորդ, տասներորդ և այլն: Բաշխական թվակաները ցույց են տալիս առարկաների քանակի բաշխումը և կազմվում են ական վերջածանցով կամ թվի կրկնությամբ: Օրինակ տասական կամ 10 — 10: Կոտորակային թվականները ցույց են տալիս ամբողջի մաս կազմող թվեր, օրինակ երկու երրորդ, մեկ հինգերորդ և այլն:
Թվականների գրությունը
Թվականները գրվում են արաբական նիշերով, օրինակ 1, 5, 10, 1110: Հռոմեկան նիշերով, սրանցով գրվում են դասական թվականները, օրինակ I, II, III, IV և այլն: Հայերենի այբուբենի թվային արժեքով օրինակ Ա — 1, Բ — 2, Գ — 3, Ժ — 10 Ճ — 100: Եվ հայերենի բառերով օրինակ մեկ, երկու, հարյուր և այլն: Թվական կազմող ածանցները կոչվում են թվականակեր ածանցներ, դրանք երեքն են՝ սուն, րորդ և ական: Օրինակ հիսուն, վաթսուն, երկրորդ, հինգերորդ, տասական, հարուրական: Տասնմեկից իննուսունինը թվականները գրվում են իրար հետ:
1. Առածներում լրացնել թվականները:
Ուզողի մեկ երեսն է սև, չուզողի տասը :
Տասը չափիր, մեկ կտրիր:
Գիտունին մեկ ասա, անգետին հազար ու մեկ:
Մի ունեցիր հարյուր դահեկան, ունեցիր երկու բարեկամ:
Հինգ մատիցդ որ մեկը կտրես, արյուն դուրս կգա:
Մի խելքը լավ է, երկուսն` ավելի լավ
Հերոսը մեկ անգամ է մեռնում, վախկոտը` հազար :
2. Հետևյալ թվականները գրել տառերով
ա. 69, 1988, 357, 2968, 99, 3-րդ, 10-րդ:
Վաթսունինը, հազար ինն հարյուր ութսունութ, երեք հարյուր հիսունյոթ, երկու հազար ինն հարյուր վաթսունութ, իննուսունիննը, երրորդ, տասներորդ:
բ. I,II,III,IV,V,VI,VII,VIII,IX,X:
Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ ինն, տաս:
3. Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձնել բաշխական, նույնը դարձնել նաև դասական:
Մեկ — առաջին, մեկական
չորս — չորրորդ, չորսական
հինգ — հինգերորդ, հինգական
ութ — ութերորդ, ութական
ինը — իններորդ, իննական
տասը — տասներորդ, տասնական
տասնինը — տասնիններորդ, տասնիննական:
4. Ըստ վերը նշված աղյուսակի ` գրիր քո և ձեր ընտանիքի անդամների ծննդյան տարեթվերը:
Իմ ծննդյան տարեթիվը — ՍԷ (2007)
Փոքր եղբոր ծննդյան տարեթիվը — ՍԺԶ (2016)
Մեծ եղբոր ծննդյան տարեթիվը — ՍԳ (2003)
Մայրիկի ծննդյան տարեթիվը — ՌՋՀԶ (1976)
Հայրիկի ծննդյան տարեթիվը — ՌՋՀԳ (1973)
Դաս 1.Թեմա՝ Շրջանագիծ:
Տեսական մաս:
Շրջանագիծն այն երկրաչափական պատկերն է, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա: Տրված կետը շրջանագծի կենտրոնն է, իսկ տրված հեռավորությունը հավասար է շառավիղի երկարությանը:
Նշենք, որ շրջանագիծը որոշելու կամ կառուցելու հա-
մար կարևոր է որոշել նրա կենտրոնը և շառավիղը:
Հարթության մասը այն սահմանափակող շրջանագծի հետ անվանում են շրջան։
Եթե վերցնենք M կետը, որը գտնվում է շրջանագծից դուրս, ապա OM հատվածի երկարությունը շառավղից մեծ կլինի. եթե N կետը վերցնենք շրջանի ներսը, ապա ON հատվածի երկարությունը շառավղից փոքր կլինի։
Այն հատվածը, որը միացնում է շրջանագծի երկու կետեր և անցնում է նրա կենտրոնով, անվանում են տրամագիծ։
Շրջանագծի կենտրոնը տրամագիծը բաժանում է երկու շառավղի։
A և B երկու կետերը, որոնք գտնվում են շրջանագծի վրա, այդ շրջանագիծը բաժանում են երկու մասի։ Այդ մասերից յուրաքանչյուրն անվանում են շրջանագծի աղեղ։ A և B կետերն այդ աղեղների ծայրերն են։
OA և OB երկու շառավիղները շրջանը բաժանում են երկու մասի։ Այդ մասերից յուրաքանչյուրն անվանում են սեկտոր։
Կարելի՞ է արդյոք ստանալ շրջանագիծ, եթե տրված են երկու կետ, որոնցով այն անցնում է: Պարզվում է, որ այո, հնարավոր է: Եթե տրված են՝ A և B կետեր, ապա այդ ծայրակետերով AB հատվածի միջնւղղահայացի վրա վերցված յուրաքանչյուր կետ կարող է դիտվել որպես մի շրջանագծի կենտրոն, որն անցնում է այդ երկու կետերով: Բայց քանի որ հատվածի միջնուղղահայացի վրա գտնվում են անվերջ քանակով կետեր, ուրեմն տրված երկու կետերով անցնող շրջանագծերի քանակը ևս անվերջ են:
Առաջադրանքներ
1)Գծիր 2սմ շառավղով շրջանագիծ, նշիր կենտրոնը O տառով:

2) Որքա՞ն է շրջանագծի տրամագիծը, եթե նրա շառավիղը հավասար է 1դմ 8սմ:
1դմ=10սմ
10սմ+8սմ=18սմ
2×18=36սմ
3)A և B կետերը գտնվում են շրջանագծի վրա: Օ-ն շրջանագծի կենտրոնն է: Համեմատեք OA ևՕB հատվածները:
Հավասար են
4)A կետի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից յոթ է, իսկ շրջանագծի շառավիղը վեց է: Գտնվում է արդյոք A կետը շրջանագծի վրա: Գծիր գծագիրը:
Ոչ
5)A և B կետերը գտնվում են շրջանագծի վրա, O-ն շրջանագծի կենտրոնն է: Ինչպիսին է AOB եռանկյունը:
հավասարասրուն
6)A և B կետերը գտնվում են շրջանագծի վրա, O-ն շրջանագծի կենտրոնն է, <AOB=60աստ.: Ապացուցեք, որ այդ եռանկյունը հավասարակողմ է:
180-60=120
120:2=60
Եթե երեք անկյունները 60 են, ապա եռանկյունը հավասարակողմ է։
7)A և B կետերը գտնվում են շրջանագծի վրա, O-ն շրջանագծի կենտրոնն է, <OBA=36աստ., Գտեք AOB եռանկյան բոլոր անկյունները:
36+36=72
180-72=108
36, 36, 108