Рубрика: Հանրահաշիվ

Դաս 5

Աշխատանք դասագրքից.  համարներ՝ 410,411,412,416,417

Լրացուցիչ՝ 418

Լուծեք հավասարումը (404-418)

ա․ x<2/3 (-∞; 2/3)
բ․ -x>-5.5 (-5.5; +∞)
գ․ -x<0.5 (-∞; 0.5)
դ․ -x<-0.2 (-∞; -0.2)
ե․ -x<2/17 (-∞; 2/17)
զ․ x<3/13 (-∞; 3/13)

ա․ x>0 (0; +∞)
բ․ -x<0 (-∞; 0)
գ․ -x>-2 (-2; +∞)
դ․ -x<0 (-∞; 0)
ե․ -x<2 (-∞; 2)
զ․ -x<-1 (-∞; -1)

ա․ x<1.5 (-∞; 1.5)
բ․ x<4/3 (-∞; 4/3)
գ․ x<3/1 (-∞; 3/1)
դ․ x>0 (0; +∞)
ե․ x>1/3 (1/3; +∞)
զ․ x>-2/11 (-2/11; +∞)

ա․ 2x<4
x<2
(-∞; 2)

բ․ 3x>1
x>1/3
(1/3; +∞)

գ․ -2x<4
x>-2
(-2; +∞)

դ․ 7x>-4
x>-4/7
(-4/7; +∞)

ե․ 4x<-3
x<-3/4
(-∞; -3/4)

զ․ -4x>-3
-x<3/4
(-∞; 3/4)

ա․ 2/9x>-1
x>9/2
(9/2; +∞)

բ․ -3x>-4/5
-x<4/15
(-∞; 4/15)

գ․ -4/7x<-8/7
x>2
(2; +∞)

դ․ -26/3x<13/3
-x>-0.5
(-0,5; +∞)

ե․ 7/3x>7/3
x>1
(1; +∞)

զ․ 5/7x<5/7
x<1
(-∞; 5/7)

Рубрика: Պատմություն 2020 - 2021

Առաջադրանք 8-րդ դասարան, փետրվարի 21-28

Առաջադրանք 1

Համազգային Պայքարը

  • Ներկայացրու ցարիզմի ձեռնարկած քայլերը Հայոց եկեղեցու իրավունքները սահմանափակելու համար,նրանց իրական նպատակը, արդյունքը:

Հայոց եկեղեցու ունեցվածքից ստացվող եկամուտների հաշվին էին պահվում հայկական դպրոցները և մշակութային այլ հաստատություններ: Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինը կազմել էր Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի բռնագրավման ծրագիր, իսկ Նիկոլայ II կայսրն ընթացք տվեց դրան ու 1903 թ. հունիսի 12-ին հաստատեց Հայոց եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու մասին օրենքը: Հայ առաքելական եկեղեցու կալվածքները, գույքը, ավանդները ենթակա էին պետականացման: Ցարիզմի այդ քայլը մեծ վրդովմունք առաջացրեց հայության գրեթե բոլոր խավերի մեջ: Մայր աթոռն ու հայ ազգային ուժերը կազմակերպեցին ժողովրդի դիմադրությունը: Այդ նպատակով Թիֆլիսում ստեղծվեց «Ինքնապաշտպանության կենտրոնական կոմիտե», որտեղ վճռական դեր էր խաղում Ռոստոմը: Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը ևս միացավ ազգային իրավունքների պաշտպանության համար ծավալվող շարժմանը: Բողոքի առաջին ցույցը տեղի ունեցավ 1903 թ. հուլիսի 29-ին Ալեքսանդրապոլում: Պայքարի ձևերից մեկը դարձավ հայատյաց պաշտոնյաների ահաբեկումը, որն իրականացնում էին ազգային-հեղափոխական կուսակցությունները: 1903 թ. հոկտեմբերին հնչակյանները Գ. Գոլիցինի դեմ մահափորձ կազմակերպեցին, սակայն այն անհաջող ստացվեց: Պոլսահայությունը բուռն գործունեություն ծավալեց արևմտահայերի շրջանում` ի պաշտպանություն Մայր աթոռի ավանդական իրավունքների: Պայքարի մեջ մտավ նաև Եվրոպայի հայ ուսանողությունը: Հայության համազգային պայքարը շարունակվեց երկու տարի և ի վերջո ավարտվեց հաջողությամբ: Հայատյաց կառավարչապետը հեռացվեց պաշտոնից, իսկ հակահայ օրենքը 1905 թ. օգոստոսի 1-ին չեղյալ հայտարարվեց: Հայ առաքելական եկեղեցուն վերադարձվեցին բռնագրավված հողերը, գույքը, դրամը, իսկ հայկական տարրական դպրոցները նորից հանձնվեցին նրա տնօրինությանը:

  • Ներկայացրու 1905-1906թթ. հայ-թաթարական հարաբերությունները:

Կայսր Նիկոլայ II– ը մտադիր չէր հեշտությամբ զիջել իր միահեծան իրավունքները: Հեղափոխության ուժերը մասնատելու նպատակով ցարիզմը կրոնական և ազգային թշնամանք բորբոքեց կայսրության ազգերի ու ժողովուրդների միջև: Դրա հետևանքով Այսրկովկասում կռիվներ ծավալվեցին հայերի և տեղի մահմեդականների՝ թաթարների միջև: Հայ–թաթարական բախումը սկիզբ առավ 1905 թ. փետրվարի 6-ին: Բաքվի նահանգապետ Մ. Նակաշիձեի անմիջական հրահրմամբ տեղում սկսված հայկական ջարդերը շարունակվեցին մի քանի օր: Անակնկալի եկած Բաքվի հայ բնակչությունը պատրաստ չէր դիմադրելու և զգալի կորուստներ ունեցավ: Սակայն հայերը շատ արագ համախմբվեցին և հայդուկապետ Նիկոլ Դումանի գլխավորությամբ արժանի հակահարված տվեցին հակառակորդին: Ազգամիջյան կռիվները շուտով տարածվեցին երկրամասի այլ նահանգներ: Ընդհարումներ եղան Երևանում, այնուհետև Բաքվում, փոխարքայության կենտրոն Թիֆլիսում և Արևելյան Հայաստանի տարբեր գավառներում: Հայ–թաթարական ընդհարումները երկրամասում շարունակվեցին մինչև 1906 թ. սեպտեմբերը: Այդ ժամանակ արդեն առաջին հեղափոխությունն անկում էր ապրում, ուստի ռուսական իշխանությունը որոշեց դադարեցնել ազգամիջյան բախումը:

  • Պատմիր ինքնապաշտպանական կռիվները ղեկավարած կուսակցության, աչքի ընկնող  անձանց մասին/:

Հայությունն այդ դժվարին օրերին ապավինեց սեփական ուժերին և պաշտպանեց ազգի ու հայրենիքի պատիվը: Ինքնապաշտպանության ղեկավարումն իր ձեռքը վերցրեց ՀՅԴ կուսակցությունը: Նիկոլ Դումանը Բաքվից հետո ղեկավարեց Երևանի նահանգի, Վարդանը՝ Ղարաբաղի, Արմեն Գարոն՝ Թիֆլիսի ինքնապաշտպանությունը: Կռիվներում աչքի ընկան Քեռին, Սևքարեցի Սաքոն, Դրոն, Համազասպը, Մուրադը և այլոք: Դրոն Բաքվում սպանեց Մ. Նակաշիձեին: Նման պատժի արժանացան նաև Նախիջևանի հայերի կոտորածի կազմակերպիչ գեներալ Դ. Ալիխանով-Ավարսկին և շատ ուրիշ հայատյաց պաշտոնյաներ:Ազգային իրավունքների համար զինված պայքարում զգալի ներդրում ունեցավ նաև Հնչակյան կուսակցությունը: Վերջինիս մարտական խմբերը մասնակցեցին Նախիջևանի, Էջմիածնի և այլ գավառների հայության ինքնապաշտպանությանը: Զանգեզուրում էր մարտնչում հնչակյան հայտնի գործիչ Փարամազի խումբը: Այդ ծանր ժամանակաշրջանում իր ժողովրդի կողքին էր և նրան աջակցում էր Հայոց եկեղեցին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ: Այդ դժոխային օրերին իրենց արևելահայ եղբայրներին օգնության էին շտապել արևմտահայերը: Հայության երկու հատվածների ազատամարտիկներին մեկտեղել էր ազգային միասնության և սեփական իրավունքների պաշտպանության վեհ գաղափարը:

20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է ու բանտ նետվում: 1914թ. հոկտեմբերին, նախքան ռուս-թուրքական պատերազմի սկսվելը, Թիֆլիսում ստեղծվում է «Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե», որը մշակութային և հոգևոր գործիչների մասնակցությամբ ծավալում է լայն գործունեություն: 1914-1915թթ. Թումանյանի հասարակական ողջ գործունեությունը կապվում է հիշյալ ընկերության կենտրոնական կոմիտեի հետ: Այդ կոմիտեն իր հերթին ենթարկվում էր Հայոց ազգային բյուրոյին, որին Թումանյանն անդամակցում էր նրա գոյության առաջին օրից` 1912թ. հոկտեմբերի 30-ի հիմնադիր ժողովից: Այդ օրերին Թումանյանի յուրաքանչյուր հոդված հայ զինվորին և ամբողջ ժողովրդին մղում էր ազատագրական պայքարի, ոգևորում նրանց հաղթանակի հավատով:

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Արյան մակարդում, Արյան խմբեր, Արյան պաշտպանական ռեակցիա, իմունիտետ:

Արյան մակարդումը օրգանիզմի պաշտպանական ռեակցիաներից մեկն է, որի շնորհիվ արյան անոթից սկսված արյունահոսությունը դադարում է: րյան մակարդումը տեղի է ունենում 3−8 րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում: Արյան մակարդման արագությունը կախված է նաև ջերմաստիճանից. բարձր ջերմաստիճանում այն արագանում է, իսկ ցածրում՝ դանդաղում:

Հայտնաբերված են բազմաթիվ գործոններ, որոնց որևէ մեկի բացակայության դեպքում մակարդումն ընդհատվում է։ Այդ գործոնները կոչվում են մակարդիչներ: Արյան մակարդմանը նպաստող գործոններից են կալցիումի իոնները և K վիտամինը:

Մեր օրգանիզմը մշտապես գտնվում է արտաքին վնասակար ազդակների, այդ թվում` մանրէների, վիրուսների ազդեցության պայմաններում: Հիվանդաբեր մանրէների դեմ պաշտպանական դեր են կատարում նաև արյունը, հյուսվածքային հեղուկը և ավիշը:

Իմունիտետն օրգանիզմի անընկալունակությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Իմունիտետի շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց: Տարբերում են բնական և արհեստական իմունիտետ:

Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ, իսկ Ձեռքբերովին՝ առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ և հարուցիչների նկատմամբ առաջանում է համապատասխան հակամարմիններ: