Առաջադրանք 1
Ճապոնիայի, Չինաստանի արդիականացման գործընթացը
Միջնադարի ավարտին ճապոնիան մեկուսացել էր արտաքին աշխարհից, սակայն 1854թ․ ԱՄՆ-ի ճնշման տակ Ճապոնիան հարկադրված պայմանագիր կընքեց առևտրային արտանություններ տալով ԱՄՆ-ին։Նմանատիպ պայմանագրեր կընքվեցին նաև ռուսների, անգլիացիների և ֆրանսիացիների հետ։ Եվ Ճապոնինան զրկվեց իր ինքնուրույնությունից։
1867-1868թթ․ տեղի ունեցավ հեղափոխություն։ Այդպիսով կառավարումը վերադարձվեց կայսերական ընտանիքին, գահ բարձրացավ 15-ամյա Մուցուխիտոն և ստացավ Մեյձի անունը։ Տոկիոն դարձավ մայրաքաղաք։ Այդպիսով Ճապոնիան սկսեց զարգանալ։ 1889թ․ Ճապոնիան դարձավ սահմանադրական միապետություն։ Երկրում ձևավորվեց արյդունաբերական հասարակություն։ Երկիրը իր զարգացմամբ առաջ անցավ ԱՄՆ-ից և Գերմանիայից։ Ճապոնիան ազատվեց տասնինը անիրավական պայմանագրերից։ Ստեղծեց մարտունակ բանակ և հաղթելով չին-ճապոնական և ռուս-ճապոնական պատերազմներում կրկնապատկեց իր տարածքը։
19-րդ դարի կեսերին Չինաստանը դուրս եկավ ինքնամեկուսացումից։ Հզոր տերությունները սկսեցին պատերազմներ մղել նրա հետ, քանի որ ցանկանում ին ներթափանցել Չինաստան։ Տարածքը ռազմական առումով չնվաճվեց սակայն բաժանվեց ազդեցության գոտիների Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ճապոնիայի միջև։ Չինացիները հասկացան, որ Եվրոպացիները ուժեղ են և գործիչ՝ Կան Յու Վեյը հանդես եկավ մի շարք բարեփոխումներով՝ կրթական նոր համակարգի ստեղծում, առևտրի զարգացում, գյուղատնտեսության արդիականացում, բանակի բարեփոխում, պետական ապարատի մաքրում։ Սակայն հին կարգերի կողմնակիցները չեղյալ համարեցին բարեփոխումները։ Չին ժողովուրդը բազմիցս ապստամբություններ բարձրացրեց օտարերկրացիների դեմ, բայց ութ հզոր պետությունները ճնշեցին դրանք։
1911-1912թթ․ Սուն Յաթ Սենը գլխավորեց ապստամբությունը, տապալեց արքայատոհմը, և հռչակեց չինական հանրապետություն։
Համեմատել Մուցուխիտոյին և Սուն Յաթ Սենին. որպես անհատ, իրենց գործունեությունը, բնութագրել ժամանակաշրջանը/ գրել հետազոտական աշխատանք՝ օգտագործելով օտարալեզու աղբյուրները//
Մուցուխիտոն 15 տարեկանում հռչակվում է Ճապոնիայի կայսր: Նա մայրաքաղաք դարձրեց Տոկիոն։ Նա զարգացրեց երկիրը։ Նրա օրոք երկիրը ծաղկում ապրեց։ Սուն Յաթ Սենին չին նշանավոր հեղափոխական է։ Նա պայքարել է Ցին արքայատոհմի տապալման համար։
Համեմատել Ճապոնիայի և Չինաստանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի զարգացման արդյունքները:
Չինաստանում 1922-1912թթ․ տեղի ունեցավ հեղափոխություն։ Ցին արքայատոհմը տապալվեց և հռչակվեց Չինական հանրապետությունը։ Սակայն ժողովրդավարության և ազգային ինքնիշխանության հաստատման համար չին ժողովրդի պայքարը շարունակվեց նաև նոր շրջանում։
Ճապոնիան ստեղծվելով մարտունակ բանակ՝ վարեց ծավալապաշտական քաղաքականություն։ Գլխավոր թիրախներն էին Կորեան և Չինաստանը։ Հատկապես տպավորիչ էին հաղթանակները 1894-1895թթ․ չին-ճապոնական և 1904-1905թթ․ ռուս- ճապոնական պատերազմներում։ Արտաքին նվաճումների արդյունքում պետության տարածքը կրկնապատկվեց։ Այսպես՝ Ճապոնիան դարձավ նաև գաղութային տերություն։
Աղբյուրները Համաշխարհային պատմություն, էջ 125-130, համացանց
Մեյձիի հեղափոխությունը: Թռիչքային անցում ֆեոդալիզմից իմպերիալիզմ:
Առաջադրանք 2
Ընտրել Բալկանյան թերակղզում գտնվող որևէ պետություն, նկարագրել առաջացման գործընթացը նոր դարերում, համադրել արդի, գործող պետության հետ:
Ներկայացնել
- աշխարհագրական դիրքը
- կրոնը
- պատմությունը
- տեսարժան վայրերը
Ամփոփել 15 նախադասությամբ
Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 107-112, համացանց
Տալ «հայրենիք», «ազատություն», «անկախություն», «ազգ, «ժողովուրդ» հասկացությունների բացատրությունը, նկարագրությունը /ըստ ձեզ, ըստ Մեծերի/գրողներ, քաղաքական գործիչներ//
Համեմատել Ռուսաստանը և Ավստրո-Հունգարական տերությունները, նրանց տիրապետության ներքո գտնվող ազգերի ճակատագիրը:
Հետևություն.ներկայացնել բազմազգ կայսրությունների անկման մի քանի պատճառներ:
Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն, էջ 113-118, համացանց