Բայն ունի երեք սեռ՝ ներգործական, կրավորական և չեզոք:
Ներգործական սեռի բայերը ցույց են տալիս ենթակայի կատարած այնպիսի գործողություն,
որի համար պահանջվում է կրող առարկա:
Օրինակ`Քամին ցրում է ամպերը:
Կրավորական սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որը ենթական կրում է իր վրա մի ուրիշ առարկայից:
Օրինակ` Ամպերը ցրվում են քամուց:
Կրավորական սեռի բայերը կազմվում են ներգործական սեռի բայերից վ ածանցով:
Չեզոք սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որով ենթական ոչ ներգործում է մեկ ուրիշի վրա, ոչ էլ ուրիշից կրում է իր վրա:
Օրինակ` Ձյուն է գալիս:
Առաջադրանք:
Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:
Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին:
Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:
Այս նկարը պատին պապս է ամրացրել:
Այս նկարը ամրացվել է պապիս կողմից:
Այս գիրքը նաև ընկերս է կարդացել:
Այս գիրքը կարդացվել է նաև ընկերոջս կողմից:
Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը:
Ոտքերը թրջվել են առավոտվա ցողից:
Տերը շանը կապել էր ծառից:
Շունը կապվել էր ծառից տիրոջ կողմից:
Տարբեր մարդիկ տարբեր ձևով էին պատմում առավոտվա դեպքը:
Առավոտվա դեպքը պատմվել է տարբեր մարդկանցից տարբեր ձևերով:
Սարքերը թեթև ցնցում գրանցեցին:
Թեթև ցնցում գրանցվեց սարքերից:
Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին:
Մարդկանց զգուշացվեց սպասվող փոթորիկի մասին ինստիտուտի աշխատակիցների կողմից։
Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել:
Երեխան գտնվել էր անտառում որսորդների կողմից:
Տղային միշտ նույն երազն էր կախարդում:
միշտ նույն երազն էր կախարդվում տղային:
Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը:
Քարերը տաշվում էին վարպետի խնամքոտ ձեռքերով և դրվում իրար կողքի։
Շինարարությունն ավարտին հասցրին:
Շինարարությունը ավարտին հասցվեց :
Տրված ներգործական նախադասությունները դարձրո՛ւ կրավորական, իսկ կրավորականները` ներգործական: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են վ ածանցով բայերը համարվում կրավորական, իսկ մյուսները` ներգործական:
Կրակը ճանապարհորդներին շրջապատել էր բարձր, վտանգավոր օղակով:
Կրակը շրջապատվել էր բարձր, վտանգավոր օղակով ճանապարհորդներին
Տարերքը կամաց-կամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:
Կամաց – կամաց չարագույժ օղակը սեղմվում էր տարերքին:
Օվկիանոսում մեծ նավերը ձգում են փոքրերին:
Մեծ նավերը օվկիանոսում ձգվում էին փոքրերին:
Մոլախոտերը քամու կամ կենդանիների բրդի միջոցով են տարածվում:
Մոլախոտերը տարածում են բրդերը քամու կամ կենդանիների միջոցով:
Գրքում մի հետաքրքրական թռչող մեքենա է նկարագրված (գրողի կողմից):
Գրքում գրողի կողմից մի հետաքրքրական թռչող մեքենա է նկարագրած:
Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:
Մի արհեստանոց էլ կառուցվել է գիտական հետազոտությունների համար քաղաքապետի կողմից:
Նախադասություններն ըստ օրինակի փոխի՛ր (դարձրո՛ւ ներգործական):
Օրինակ`
Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը
Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
Արտերը խանձվել էին բարկ արևից:
Բարկ արևից խանձել էին արտերը:
Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:
Միայն չափահաս քաղաքացիների կողմից է լրացնում քարտը:
Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:
Իտալական դատարանի կողմից է դատապարտել ու տուգանել ազատազրկման:
Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից:
Ընկներների կողմից համարեց ութ տարի տղամարդ:
Դյութվել էր ալիքների ու քամու երգով:
Ալիքների ու քամու երգով էր դյութել:
Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:
Հետաքրքրասերների մեծ խմբով էր շրջապատաց աղջիիկը:
Ընկերս համերգի է հրավիրված:
Համերգի էր հրավիրած ընկերս:
Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարողեն կրավորական դառնալ, և դարձրո՛ւ:
Օրինակ`
փնտրել — փնտրվել:
Վազել, երգել, ցր(վ)ել, կոտր(վ)ել, դնել, թռչել, թրջ(վ)ել, գալ, գնալ, հեռանալ, հեռաց(վ)ել,
հնար(վ)ել, ներ(վ)ել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքր(վ)ել,
դողալ, վախենալ, սրբ(վ)ել, կարել, հավաք(վ)ել, սարսռալ, հաչել, սիր(վ)ել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզ(վ)ել, վիճել:
Տրված նախադասությունները դարձրո՛ւ ներգործական և պատասխանի՛ր հարցերին:
Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահով է պաշտպանված:
Ձուն թխսի մարմնի ծանրությունից չի կոտրվում:
Ձվի կճեպը հեշտությամբ է կոտրվում ճուտիկի դեղին կտուցով: Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարն
իրագործելու հնարները:
Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրվում են մագնիսով:
Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական (ընդգծված է):