Պատրաստել ուսումնական նյութեր հետևյալ թեմաներից (թեմայի ընտրությունն ըստ ձեր ցանկության):
ա/ «Մեխանիկական տատանումներ և ալիքներ» թեմայից:
Մեխանիկական ալիքներՏատանումների տարածումը տարբեր միջավայրերում կոչվում է ալիք:Երբ անշարժ ջրի մեջ քարեր ենք նետում, ջրի մակերևույթին առաջանում են իրար հաջորդող կատարների և գոգավորությունների տեսքով շրջաններ: Առաջանալով մի տեղում՝ (ուր նետվել էր քարը) անմիջապես սկսում են տարածվել բոլոր կողմերով: Դրանք ալիքներն են:Հեղուկի մակերևույթին ալիքները գոյություն ունեն հեղուկի մասնիկների վրա ծանրության ուժերի և միջմոլեկուլային փոխազդեցության ուժի ներգործության հետևանքով: Այս տեսակի ալիքներից ամենատարածվածը և ուշագրավը ծովի ալիքներն են, այսինքն` ծովերի և օվկիանոսների մակերևույթի ալիքները:
Մեխանիկայում ուսումնասիրվում են առաձգական ալիքները, որոնք տարածվում են տարբեր միջավայրերում` շնորհիվ նրանցում գործող առաձգականության ուժերի: Այդ միջավայրերը կոչվում են առաձգական (տե՛ս նկարը):
Միջավայրի սկզբնական խոտորումը, որը հանգեցնում է ալիքի առաջացմանը, պայմանավորված է միջավայրում որևէ օտար մարմնի ազդեցությամբ: Վերջինս կոչվում է ալիքի աղբյուր:Դա կարող է լինել մարդու ձեռքը, որը հարվածել է պարանին, փոքրիկ քարը, որ նետվել է ջուրը և այլն:
ՈւշադրությունԱլիքի առաջացման անհրաժեշտ պայմանը խոտորման պահին արգելակիչ ուժի, օրինակ` առաձգականության ուժերի երևան գալն է: Ուրեմն վակուումում ալիք չի կարող առաջանալ:Ցանկացած առաձգական ալիքում միաժամանակ գոյություն ունեն երկու տեսակի շարժում` միջավայրի մասնիկների տատանումներ և խոտորման տարածում: Այն ալիքը, որում միջավայրի մասնիկները տատանվում են նրա տարածման ուղղության երկայնքով, կոչվում է երկայնական, իսկ այն ալիքը, որում միջավայրի մասնիկները տատանվում են նրա տարածման ուղղությանն ուղղահայաց` կոչվում է լայնական:Երկայնական ալիքում խոտորումը ներկայանում է միջավայրի խտացումների և նոսրացումների ձևով (տե՛ս նկար ա), իսկ լայնականում` միջավայրի որոշ շերտերի` մյուսների նկատմամբ տեղաշարժերի սահքի տեսքով (տե՛ս նկար բ):
ՈւշադրությունԵրկայնական ալիքները կարող են տարածվել բոլոր միջավայրերում (և՛ հեղուկ, և՛ պինդ, և՛ գազային), իսկ լայնական ալիքները` միայն պինդ միջավայրերում:Ջրի (կամ ցանկացած այլ հեղուկի) մակերևույթի ալիքները ո՛չ երկայնական են, ո՛չ էլ լայնական: Դրանում հեշտ է համոզվել, եթե հետևենք ջրի վրա թեթև մարմնի տեղաշարժերին:
Բայց սա դեռ ամենը չէ: Ջրի մակերևույթին մասնիկների շրջանաձև շարժումները (հատկապես տատանումների մեծ լայնույթի դեպքում) ուղեկցվում են ալիքի տարածման ուղղությամբ՝ դրանց դանդաղ տեղաշարժմամբ: Հենց սրանով է բացատրվում «ծովային բարիքների» առկայությունը ծովափերին: