Рубрика: Ֆիզիկա. Տատը և դասարանում

Դաս 19.

Պարտադիր աշխատանք՝ Ուսումնական նյութ.

 «Մեխանիկական տատանումներ և ալիքներ» բաժնից որևէ  թեմայի շուրջ (թեմայի ընտրությունն ըստ ձեր ցանկության):   

 «Ձայնային ալիքներ»

Առաձգական ալիքները, որոնք տարածվում են օդում, ինչպես նաև` հեղուկներում և պինդ մարմիններում, անտեսանելի են: Սակայն որոշակի այմաններում դրանք կարելի է լսել:ՕրինակՄամլակի մեջ սեղմենք երկար պողպատյա քանոնը: Եթե քանոնի մեծ մասը գտնվի մամլակից վերև (տե՛ս նկար ա), ապա այն տատանելով` չենք լսի նրանից առաջացող ալիքների ձայնը, եթե կարճացնենք մամլակից վեր գտնվող մասը և դրանով իսկ մեծացնենք նրա տատանումների հաճախությունը, կհայտնաբերենք, որ քանոնը ձայն է արձակում скачанные файлы (1).png
Այն առաձգական ալիքները, որոնք կարող են մարդու մոտ լսողական զգացողություն առաջացնել, կոչվում են ձայնային ալիքներ կամ պարզապես ձայն:ՈւշադրությունՄարդու ականջն ընդունակ է ընկալել մոտավորապես 16 Հց-ից մինչև 20 կՀց հաճախությամբ առաձգական ալիքները: Դրա համար էլ 16 Հց-ից մինչև 20 կՀց տիրույթում ընկած հաճախությունները կոչվում են ձայնային: Ցանկացած մարմին, որ տատանվում է ձայնային հաճախությամբ, ձայնի աղբյուր է, քանի որ նրան շրջապատող միջավայրում առաջանում են նրանից տարածվող ձայնային ալիքներ:Կենդանիները որպես ձայն ընկալում են այլ հաճախությունների ալիքներ: Դրանք կարող ես տեսնել գծապատկերում: 

Untitled11.png

Գոյություն ունեն ձայնի բնական և արհեստական աղբյուրներ: Ձայնի արհեստական աղբյուրներից մեկը կամերտոնն է (տե՛ս նկար):Այն ստեղծել է անգլիացի երաժիշտ Ջ. Շորը  1711 թ. երաժշտական գործիքներ լարելու համար: Կամերտոնի տատանումների ստանդարտ հաճախությունը 440 Հց է: Սա նշանակում է, որ 1 վայրկյանում նրա ճյուղերը հասցնում են  440 տատանում կատարել: Աչքի համար դրանք տեսանելի չեն: Կամերտոնը հնչեցնելով` նրան ամրացված ասեղը շարժենք մրոտված ապակու շերտի վրայով: Ասեղը շերտի վրա կգծի սինուսոիդի տեսքով հետք: 

images (1).jpg
sinxPaL.gif

Կամերտոնի արձակած ձայնն ուժեղացնելու համար նրա բռնիչն ամրացնում են փայտե արկղիկի վրա, որի մի կողմը բաց է (տե՛ս նկար): Այս արկղիկն անվանում են ռեզոնատոր: Ձայնի աղբյուր կարող են լինել ոչ միայն տատանվող պինդ մարմինները, այլև որոշ երևույթներ՝ պայթյունը, հրացանի գնդակի թռիչքը, քամու ոռնոցը և այլն):

Գազերում և հեղուկներում ձայնային ալիքները տարածվում են խտացման և նոսրացման երկայնական ալիքների տեսքով (տե՛ս նկար): Միջավայրի խտացումները և նոսրացումները, որոնք ի հայտ են գալիս ձայնի աղբյուրի (զանգակ, լար, կամերտոն, հեռախոսի մեմբրան, ձայնալարեր և այլն) տատանումների արդյունքում, որոշ ժամանակ անց հասնում են մարդու ականջին և ստիպելով ականջի թմբկաթաղանթին հարկադրական տատանումներ կատարել` մարդու մոտ որոշակի լսողական զգացողություն են առաջացնում:

Оставьте комментарий