Рубрика: Պատմություն 2020 - 2021

Առաջադրանք, 8-րդ դասարան, մարտի 18-22

Առաջադրանք 1

Գերմանիայի և Իտալիայի վերամիավորումները

Նկարագրել , համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։

Գերմանիայի գործընթացն ու արդյունքը

Գերմանիան Պրուսական թագավորության շնորհիվ մեծ զարգացում ապրեց,նրանք հաղթեցին թ՛ե Ավստրային, թ՛ե Ֆրասիային։Վերամիավորումից հետո Իտալիան կրկին բռնեց զարգացման ուղին։ Ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը։ Զարգացան տնտեսության զանազան ճյուղեր։ Իտալիայի ապրանքներն արտահանվում էին աշխարհի շատ երկրներ։Քսաներորդ դարի սկզբին երկում արդեն առկա էր զարգացած արդյունաբերական հասարակությունը։ Միջազգային հարաբերություններում Իտալիան ազդեցիկ դեր ուներ։ Ի դեպ, Իտալիան նույնպես սահմանադրական պետություն էր։

Համեմատել  Օ․ Բիսմարկի և Ջ․ Գարիբալդիի գործունեությունները։

Օ․ Բիսմասկը Պրուսական թագավորության ոգեշնչողն էր։ Նա ասում էր, որ միայն զենքով կարող ես պայքարել թշնամուդ դեմ, ես իսկապես համաձայն եմ նրա հետ։ «Դարաշրջանի հիմնահարցերը վճռվում են ոչ թե ճառերով և քվեարկությամբ, այլ երկաթով և արյամբ» սա նրա հավատամքն է։

Ջ Գարիբալդին կարծում եմ նման էր Օ․ Բիսմակին, բայց Օ․ Բիսմակը ուղղակի ոգեշնչում էր, իսկ Ջ․ Գարիբալդին անում էր այդ ամենը, նա ազգային հերոս էր, և 1860թ․ իր զորաջոկատով նա ափ իջավ և ազատագրեց Իտալիայի հարավը։

Աղբյուրները ՝ Համաշխարհային պատմություն , 8 — րդ դասարանի դասագիրք, էջ 102-106, համացանց

Թարգմանություն

“Железный канцлер” Бисмарк: Плодами революций пользуются проходимцы

15 Железных цитат — Отто Фон Бисмарка


Առաջադրանք 2

Օսմանյան կայսրության և Իրանի արդիականացման փորձերը

Ներկայացնել Օսմանյան կայսրությունում   18-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:/Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 49-51,էջ 119-122/:

Օսմանյան կայսրություն

Օսմանյան կայսրությունը 18-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանի հետ մղած պատերազմներում անհաջողություններ կրեց, և Մեծ տերությունները սկսեցին օգտվել առիթից՝  ձևակերպելով Արևելյան հարցը, որը ձևակերպվել էր Օսմանյան տերությունում ազդեցություն ստանալու, նրա տարածքների համար Մեծ տերությունների միջև ծավալված պայքարի արդյունքում:

18-րդ դարի վերջին սկիզբ դրվեց բարենորոգումներին, որոնց նպատակներ թուլացնել հպատակ ժողովուրդների պայքարը, ինչից օգտվում էին մեծ տերությունները:

1826 թվականին Մահմուդ II-ը վերացրեց օսմանյան բանակի ենիչերիական ստորաբաժանումները:

1828-1829 ռուս-թուրքական պատերազմում Օսմանյան կայսրությունը պարտվեց  և ճանաչեց Հունաստանի անկախությունը:

1839 թվականին Օսմանյան կայսրությունում սկսվեց բարենորոգումների նոր փուլ, որը կոչվում էր թանզիմաթ:

1853 թվականին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ: Սկսվեց Ղրիմի պատերազմը:

1856 թվականին Օսմանյան կայսրությունը հաղթանակ է տանում Ռուսաստանի նկատմամբ Ղրիմի պատերազմում:

1876 թվականին գահ բարձրացավ Աբդուլ Համիդ II-ը:

1876 թվականին ընդունվեց սահմանադրությունը և ընդունվեց խորհրդարան:

1878 թվականին Համիդը ցրեց խորհրդարանը և հաստատեց իր միանձնյա կառավարման բռնատիրական համակարգը:

1899 թվաանին ստեղծվեց գաղտնի կազմակերպություն՝ <<Միություն և առաջադիմություն>>

1908 թվականին երիտթուրքերը կատարեցին հեղաշրջում և վերականգնվեց սահմանադրությունը: Երիտթուրքերը հաղթեցին խորհրդարանական ընտրություններում և եկան իշխանության:

1911 թվականին երիտթուրքերը պաշտոնական գաղափարախոսություն ընդունեցին պանթյուրքիզմը:

Ներկայացնել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների 18-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:/Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 51-53, էջ 122-124/:

Իրան

1722 թվականին անկում ապրեց Սեֆյան արքայատոհմը:

1796 թնականին Իրանում հաստատվեց Ղաջարների թյուրքական ցեղի հարստությունը, որի հիմնադիրն էր Աղա Մոհամմադ խանը:

Կովկասի համար Իրանի և Ռուսաստանի միջև հակամարտությունն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով, երբ 1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրով Այսրկովկասը, այդ թվում նաև Արևելյան Հայաստանի հիմնական հատվածը միացվեցին Ռուսաստանյան կայսրությանը:

Իրանի նվաճողական քաղաքականության պատճառով սրվեցին Իրանի և Անգլիայի հարաբերությունները, որի արդյունքը դարձավ 1841 թվականին ստորագրված առևտրակայան պայմանագիրը, ըստ որի հաստատվեց անգլիացիների հսկողությունը Իրանի տնտեսության վրա:

1905 թվականին Թեհրանում իշխանությունների դեմ տարերայնորեն ծագեցին զանգվածային ընդվզումներ:

1907 թվականին երկրի հյուսիսում տեղակայվեցին ռուսական, իսկ հարավում՝ անգլիական զորքեր:

Որոշ ժամանակ անց ստանալով ժողովրդի աջակցությունը հեղափոխական ուժերին հաջողվեց վերականգնել սահմանադրական կարգերը:

1911 թվականին Ռուսաստանը գրավեց հյուսիսային Իրանը և հեռացրեց առաժադեմ ուժերին, իշխանությունը հանձնելով շահի կողմնակիցներին:

Տալ «արդիականություն», «սահմանադրություն» հասկացությունների բացատրությունը:

Համեմատել Թուրքիայի և Իրանի արդիականացման գործընթացը:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան,  էջ 119-124, համացանց:

Լրացուցիչ աշխատանք/ Պարտադիր նշել օգտագործված գրականությունը, չորս աղբյուրը պարտադիր/

«20-րդ դարի սկզբին Թուրքական իրականությունը»

1908 Թ. ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ԵՎ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ
ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ն. Մ.

ՀՅԴ-Երիտթուրքեր շփումներից. 1914, ԿարինՀՅԴ-Երիտթուրքեր շփումներից. 1914, Կարին

Թարգմանություն- Հեղափոխությունների պատմություն: Երիտթուրքեր

Հոդված- Թուրքիայի պատմության մութ էջերի լուսավորման փորձ անողները անկե՞ղծ են արդյոք

«Պարսկական հեղափոխությունը և հայերը»

Հրաչիկ Սիմոնյան«1905-1912 թթ. պարսկական հեղափոխությունը և հայերը»

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Դաս 18

Շնչառական շարժումներ, թոքերի կենսական տարողություն:
Լրացուցիչ աշխատանք: Խմբավորե՛ք, թե ո՛ր իրավիճակում շնչառական գործընթացն ինչպես է փոխվում: Հիﬓավորե՛ք  շնչառական գործընթացիարագությունը.
1. հաճախ
2. դանդաղ
3. խորը
Իրավիճակներ 
ա) Միջավայրում CO2-ի շատացում  – խորը
բ) Դրական զգայական իրավիճակ  – դանդաղ
գ) Արյան ﬔ ջ O2-ի նվազում  – հաճախ
դ) Քնած ժամանակ   – դանդաղ
ե) Սառը ջրի ﬔջ ընկղմվելիս  – խորը
զ) Անձրևից հետո  – հաճախ
է) Ծանր ֆիզիկական աշխատանքից հետո  – խորը
ը) Բացասական զգայական իրավիճակ  – դանդաղ