Տեղի մակբայներ են ամենուր, ամենուրեք, այստեղ, դռնեդուռ, տնետուն, գյուղեգյուղ, սարեսար, քարեքար, պատեպատ, գյուղից գյուղ, տնից տուն, քաղաքից քաղաք, սարն ի վեր, պատն ի վեր, դեմ դիմաց, դեմ հանդիման, դեմ առ դեմ, դեմ ու դեմ:
Ժամանակի մակբայներն են այժմ, հիմա, հետո, արդեն, վաղուց, էգուց, վաղը, միմշտ, ընդմիշտ, հավիտյան, հավետ, հավերժ, երբեք, երբեմն, ժամանակ առ ժամանակ, ժամ առ ժամ, տարեցտարի, դեռ, տակավին, շարունակ:
Ձևի մակբայներնե են կամաց, կամաց – կամաց, արագ, արագ – արագ, դանդաղ, արագորեն, հերոսաբար, եղբայրաբար, քաջաբար, մեղմորեն, քնքշորեն, կատաղորեն, շեշտակի, մասնակի, ուղակի, թեթևակի, քաջապես, ընկերովի, ազգովին, խմբովին:
Չափ ու քանակի մակբայներն են շատ, շատ – շատ, քիչ, քիչ – քիչ, ամբողջովի, լիովին, մասամբ, լրիվ, փոքր ինչ և այլն:
Մակբայ կազմող ածանցները կոչվում են մակբայակերտ ածանցներ: Դրանք են՝ պես – նյութապես, ֆիզիկապես
բար – աստիճանաբար, հերոսաբար
որեն, մեղմորեն, ջերմորեն
ովին – բոլորովին, ամբողջովին
ակի – թեթևակի, շեշտակի
Առաջադրանքներ
Տրված գոյականներից և համապատասծան մակբայակերտ ածանցներից կազմել մակբայներ:
Հոգի — հոգեպես
դիվանագետ — դիվանագիտորեն
ընկեր – ընկերաբար
գազան — գազանաբար
խումբ – խմբովին
եղբայր — եղբայրաբար
վերջ — վերջապես
ազգ — ազգովին
նյութ — նյութապես
գլուխ — գլխովին
բարեկամ – բարեկամաբար
Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ:
Ազնվորեն – ծառայել
օրեցօր – աշխատել
տարեցտարի – ուժենանալ
խորապես – մտածել
մեն – մենակ – ապրել
կուզեկուզ — առաջանալ
հավիտյան — լռել
բարոյապես — լքվել
հայրաբար — ապտակել
լռելյայն — ժպտալ
բերնեբերան — պատմել
խումբ – խումբ
արագ – արագ
վերջիվերջո — սովորել
հոտնկայս — արձագանքել
ներքուս — վիրավորվել
նյութապես – աղքատանալ
Տրված ածականներով ածացման միջոցով կազմել մակբայներ
խորամանկ — խորամանկորեն
խոլ — խոլաբար
դաժան — դաժանորեն
էական — էականորեն
խոնարհ — խոնարհաբար
թեթև — թեթևակի
բարեխիղճ – բարեխղճորեն
մեղմ — մեղմորեն
խիզախ — խիզախաբար
քաջ — քաջորեն
կատաղի — կատաղաբար