Рубрика: Երկրաչափություն

Դաս 5.

Թեմա՝ Շրջանագծի աղեղի աստիճանային չափը

Տեսական նյութ

Շրջանագծի վրա նշենք երկու կետ՝ A-ն և B-ն: Դրանք շրջանագիծը տրոհում են երկու աղեղի: Այդ աղեղները տարբերելու համար նրանցից յուրաքանչյուրի վրա նշենք միջանկյալ կետ, օրինակ՝ L-ը և M-ը:

Աղեղները նշանակում են այսպես՝ ALB և AMB: Երբեմն նշանակում են առանց միջանկյալ տառի, երբ պարզ է լինում, թե խոսքը որ աղեղի որի մասին է:

Սահմանում: Աղեղը կոչվում է կիսաշրջանագիծ, եթե նրա ծայրերը միացնող հատվածը այդ շրջանագծի տրամագիծն է:

Սահմանում:Անկյունը, որի գագաթը շրջանի կենտրոնն է, կոչվում է նրա կենտրոնային անկյուն: 

Դիցուք O կենտրոնով շրջանի կենտրոնային անկյան կողմերը շրջանագիծը հատում են A և B կետերում: AOB կենտրոնային անկյանը համապատասխանում են A և B ծայրերով երկու աղեղ: Եթե <AOB-ն փռված է, ապա նրան համապատասխանում է երկու կիսաշրջանագիծ: Իսկ եթե անկյունը փռված չէ, ապա ասում են, որ այդ անկյան ներսում ընկած աղեղը փոքր է կիսաշրջանագծից, մյուսը՝ մեծ:

Շրջանագծի աղեղը կարելի է չափել աստիճաններով: 

Եթե O կենտրոնով շրջանագծի AB աղեղը փոքր է կիսաշրջանագծից  կամ կիսաշրջանագիծ է, ապա համարվում է, որ նրա աստիճանային չափը հավասար է AOB կենտրոնային անկյան աստիճանային չափին:

Իսկ եթե AB աղեղը մեծ է կիսաշրջանագծից, ապա համարվում է, որ նրա աստիճանային չափը հավասար է 3600-<AOB:

:

Այստեղի հետևում է, որ շրջանագծի՝ ընդհանուր ծայրեր ունեցող երկու աղեղների աստիճանային չափերի գումարը հավասար է 3600:

Սահմանում: Այն անկյունը, որի գագաթները գտնվում են շրջանագծի վրա, իսկ կողմերը հատում են այդ շրջանագիծը, կոչվում է ներգծյալ անկյուն:

Թեորեմ: Ներգծյալ անկյունը չափվում է այն աղեղի կեսով, որի վրա հենվում է:

Աշխատանք գրքից՝ 156, 157, 159:

ա) AOB = հավասարակողմ
AO = OB = AB 16սմ
բ) AOB = հավասարակողմ
AO = OB = AB
16 x 2 = 32սմ

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Բայ. Գործնական Աշխատանք

Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ: 

Օրինակ` 

փնտրել — փնտրվել: 

Վազել,
երգել-երգվել  
ցրել – ցրվել
կոտրել — կոտրվել 
դնել – դնվել
թռչել, 
թրջել – թրջվել
գալ, 
գնալ, 
հեռանալ, 
հեռացնել – հեռացվել
հնարել – հնրավել
ներել – ներվել
լուսանալ, մթնել, 
մթնեցնել – մթնեցվել
բարձրանալ, 
թխել – թխվել
մրմռալ, 
մաքրել – մաքրվել
դողալ, վախենալ,
սրբել – սրբվել
կարել – կարվել
հավաքել – հավաքվել
սարսռալ, 
հաչել, 
սիրել – սիրվել
մլավել, ծիծաղել, 
խոսել – խոսվել
հուզել – հուզվել
վիճել : 

Բառաշարքում գտիր հոմանիշ բայերի զույգեր:

Թառամել, թոշնել
առողջանալ, ապաքինվել
զմայլվել, հիանալ
պարծենալ, հպարտանալ,
անհայտանալ, չքանալ
սուզվել, ընկղմվել

.Կետերի փոխարեն պահանջված ձևով գրի՛ր փակագծում դրված բառերն ու բառակապակցությունները:
Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել — ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար  վախից: (վախենալ — ինչի՞ց)
Թեյը տանելիս թափեց: (տանել — ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են երևալուց: (լուրջ, տխուր կամ ծանր երևալ — ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ — ինչի՞ց)
Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել – ե՞րբ)

Կետերի փոխարեն փակագծում դրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ — ե՞րբ)
Ամբողջ երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ — ինչի՞ց)
Այդ տունը կառուցելիս սպասում էր որդու վերադարձին: (կառուցել — ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր իր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել — ինչի՞ց)
Ականջները խշշում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել — ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ — ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ — ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալով նիհարսել էր: (հիվանդանալ — ինչի՞ց)
Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ — ե՞րբ):

3. Ընդգծված բառը փոխարինի՛ր տրված բառերից մեկով

ա) Վիրավորված (սվինահարված) ընկավ ձիուց ու օգնություն կանչեց: Ծաղրուծանակից վիրավորված (նեղացած) հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

(խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած)

բ) Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին (հմայեց): Որոշել էր անպայման գրավել (նվաճել) այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

(տիրանալ, սեփականել, նվաճել, հրապուրել, հմայել)

գ) Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու (կառուցելու): Հարկավոր է կանգնեցնել (դադարեցնել) այդ վիրավորական խոսակցությունը: Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:

(բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել):

Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։

1. որոնել, թոշնել, տոնել, իջնել

2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել

3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել

6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել

7. թռչել, շնչել, գոչել, հնչել

8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել

9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել

10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

Рубрика: Հանրահաշիվ

Դաս 5

Աշխատանք դասագրքից.  համարներ՝ 410,411,412,416,417

Լրացուցիչ՝ 418

Լուծեք հավասարումը (404-418)

ա․ x<2/3 (-∞; 2/3)
բ․ -x>-5.5 (-5.5; +∞)
գ․ -x<0.5 (-∞; 0.5)
դ․ -x<-0.2 (-∞; -0.2)
ե․ -x<2/17 (-∞; 2/17)
զ․ x<3/13 (-∞; 3/13)

ա․ x>0 (0; +∞)
բ․ -x<0 (-∞; 0)
գ․ -x>-2 (-2; +∞)
դ․ -x<0 (-∞; 0)
ե․ -x<2 (-∞; 2)
զ․ -x<-1 (-∞; -1)

ա․ x<1.5 (-∞; 1.5)
բ․ x<4/3 (-∞; 4/3)
գ․ x<3/1 (-∞; 3/1)
դ․ x>0 (0; +∞)
ե․ x>1/3 (1/3; +∞)
զ․ x>-2/11 (-2/11; +∞)

ա․ 2x<4
x<2
(-∞; 2)

բ․ 3x>1
x>1/3
(1/3; +∞)

գ․ -2x<4
x>-2
(-2; +∞)

դ․ 7x>-4
x>-4/7
(-4/7; +∞)

ե․ 4x<-3
x<-3/4
(-∞; -3/4)

զ․ -4x>-3
-x<3/4
(-∞; 3/4)

ա․ 2/9x>-1
x>9/2
(9/2; +∞)

բ․ -3x>-4/5
-x<4/15
(-∞; 4/15)

գ․ -4/7x<-8/7
x>2
(2; +∞)

դ․ -26/3x<13/3
-x>-0.5
(-0,5; +∞)

ե․ 7/3x>7/3
x>1
(1; +∞)

զ․ 5/7x<5/7
x<1
(-∞; 5/7)

Рубрика: Պատմություն 2020 - 2021

Առաջադրանք 8-րդ դասարան, փետրվարի 21-28

Առաջադրանք 1

Համազգային Պայքարը

  • Ներկայացրու ցարիզմի ձեռնարկած քայլերը Հայոց եկեղեցու իրավունքները սահմանափակելու համար,նրանց իրական նպատակը, արդյունքը:

Հայոց եկեղեցու ունեցվածքից ստացվող եկամուտների հաշվին էին պահվում հայկական դպրոցները և մշակութային այլ հաստատություններ: Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինը կազմել էր Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի բռնագրավման ծրագիր, իսկ Նիկոլայ II կայսրն ընթացք տվեց դրան ու 1903 թ. հունիսի 12-ին հաստատեց Հայոց եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու մասին օրենքը: Հայ առաքելական եկեղեցու կալվածքները, գույքը, ավանդները ենթակա էին պետականացման: Ցարիզմի այդ քայլը մեծ վրդովմունք առաջացրեց հայության գրեթե բոլոր խավերի մեջ: Մայր աթոռն ու հայ ազգային ուժերը կազմակերպեցին ժողովրդի դիմադրությունը: Այդ նպատակով Թիֆլիսում ստեղծվեց «Ինքնապաշտպանության կենտրոնական կոմիտե», որտեղ վճռական դեր էր խաղում Ռոստոմը: Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը ևս միացավ ազգային իրավունքների պաշտպանության համար ծավալվող շարժմանը: Բողոքի առաջին ցույցը տեղի ունեցավ 1903 թ. հուլիսի 29-ին Ալեքսանդրապոլում: Պայքարի ձևերից մեկը դարձավ հայատյաց պաշտոնյաների ահաբեկումը, որն իրականացնում էին ազգային-հեղափոխական կուսակցությունները: 1903 թ. հոկտեմբերին հնչակյանները Գ. Գոլիցինի դեմ մահափորձ կազմակերպեցին, սակայն այն անհաջող ստացվեց: Պոլսահայությունը բուռն գործունեություն ծավալեց արևմտահայերի շրջանում` ի պաշտպանություն Մայր աթոռի ավանդական իրավունքների: Պայքարի մեջ մտավ նաև Եվրոպայի հայ ուսանողությունը: Հայության համազգային պայքարը շարունակվեց երկու տարի և ի վերջո ավարտվեց հաջողությամբ: Հայատյաց կառավարչապետը հեռացվեց պաշտոնից, իսկ հակահայ օրենքը 1905 թ. օգոստոսի 1-ին չեղյալ հայտարարվեց: Հայ առաքելական եկեղեցուն վերադարձվեցին բռնագրավված հողերը, գույքը, դրամը, իսկ հայկական տարրական դպրոցները նորից հանձնվեցին նրա տնօրինությանը:

  • Ներկայացրու 1905-1906թթ. հայ-թաթարական հարաբերությունները:

Կայսր Նիկոլայ II– ը մտադիր չէր հեշտությամբ զիջել իր միահեծան իրավունքները: Հեղափոխության ուժերը մասնատելու նպատակով ցարիզմը կրոնական և ազգային թշնամանք բորբոքեց կայսրության ազգերի ու ժողովուրդների միջև: Դրա հետևանքով Այսրկովկասում կռիվներ ծավալվեցին հայերի և տեղի մահմեդականների՝ թաթարների միջև: Հայ–թաթարական բախումը սկիզբ առավ 1905 թ. փետրվարի 6-ին: Բաքվի նահանգապետ Մ. Նակաշիձեի անմիջական հրահրմամբ տեղում սկսված հայկական ջարդերը շարունակվեցին մի քանի օր: Անակնկալի եկած Բաքվի հայ բնակչությունը պատրաստ չէր դիմադրելու և զգալի կորուստներ ունեցավ: Սակայն հայերը շատ արագ համախմբվեցին և հայդուկապետ Նիկոլ Դումանի գլխավորությամբ արժանի հակահարված տվեցին հակառակորդին: Ազգամիջյան կռիվները շուտով տարածվեցին երկրամասի այլ նահանգներ: Ընդհարումներ եղան Երևանում, այնուհետև Բաքվում, փոխարքայության կենտրոն Թիֆլիսում և Արևելյան Հայաստանի տարբեր գավառներում: Հայ–թաթարական ընդհարումները երկրամասում շարունակվեցին մինչև 1906 թ. սեպտեմբերը: Այդ ժամանակ արդեն առաջին հեղափոխությունն անկում էր ապրում, ուստի ռուսական իշխանությունը որոշեց դադարեցնել ազգամիջյան բախումը:

  • Պատմիր ինքնապաշտպանական կռիվները ղեկավարած կուսակցության, աչքի ընկնող  անձանց մասին/:

Հայությունն այդ դժվարին օրերին ապավինեց սեփական ուժերին և պաշտպանեց ազգի ու հայրենիքի պատիվը: Ինքնապաշտպանության ղեկավարումն իր ձեռքը վերցրեց ՀՅԴ կուսակցությունը: Նիկոլ Դումանը Բաքվից հետո ղեկավարեց Երևանի նահանգի, Վարդանը՝ Ղարաբաղի, Արմեն Գարոն՝ Թիֆլիսի ինքնապաշտպանությունը: Կռիվներում աչքի ընկան Քեռին, Սևքարեցի Սաքոն, Դրոն, Համազասպը, Մուրադը և այլոք: Դրոն Բաքվում սպանեց Մ. Նակաշիձեին: Նման պատժի արժանացան նաև Նախիջևանի հայերի կոտորածի կազմակերպիչ գեներալ Դ. Ալիխանով-Ավարսկին և շատ ուրիշ հայատյաց պաշտոնյաներ:Ազգային իրավունքների համար զինված պայքարում զգալի ներդրում ունեցավ նաև Հնչակյան կուսակցությունը: Վերջինիս մարտական խմբերը մասնակցեցին Նախիջևանի, Էջմիածնի և այլ գավառների հայության ինքնապաշտպանությանը: Զանգեզուրում էր մարտնչում հնչակյան հայտնի գործիչ Փարամազի խումբը: Այդ ծանր ժամանակաշրջանում իր ժողովրդի կողքին էր և նրան աջակցում էր Հայոց եկեղեցին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ: Այդ դժոխային օրերին իրենց արևելահայ եղբայրներին օգնության էին շտապել արևմտահայերը: Հայության երկու հատվածների ազատամարտիկներին մեկտեղել էր ազգային միասնության և սեփական իրավունքների պաշտպանության վեհ գաղափարը:

20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է ու բանտ նետվում: 1914թ. հոկտեմբերին, նախքան ռուս-թուրքական պատերազմի սկսվելը, Թիֆլիսում ստեղծվում է «Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե», որը մշակութային և հոգևոր գործիչների մասնակցությամբ ծավալում է լայն գործունեություն: 1914-1915թթ. Թումանյանի հասարակական ողջ գործունեությունը կապվում է հիշյալ ընկերության կենտրոնական կոմիտեի հետ: Այդ կոմիտեն իր հերթին ենթարկվում էր Հայոց ազգային բյուրոյին, որին Թումանյանն անդամակցում էր նրա գոյության առաջին օրից` 1912թ. հոկտեմբերի 30-ի հիմնադիր ժողովից: Այդ օրերին Թումանյանի յուրաքանչյուր հոդված հայ զինվորին և ամբողջ ժողովրդին մղում էր ազատագրական պայքարի, ոգևորում նրանց հաղթանակի հավատով:

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Արյան մակարդում, Արյան խմբեր, Արյան պաշտպանական ռեակցիա, իմունիտետ:

Արյան մակարդումը օրգանիզմի պաշտպանական ռեակցիաներից մեկն է, որի շնորհիվ արյան անոթից սկսված արյունահոսությունը դադարում է: րյան մակարդումը տեղի է ունենում 3−8 րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում: Արյան մակարդման արագությունը կախված է նաև ջերմաստիճանից. բարձր ջերմաստիճանում այն արագանում է, իսկ ցածրում՝ դանդաղում:

Հայտնաբերված են բազմաթիվ գործոններ, որոնց որևէ մեկի բացակայության դեպքում մակարդումն ընդհատվում է։ Այդ գործոնները կոչվում են մակարդիչներ: Արյան մակարդմանը նպաստող գործոններից են կալցիումի իոնները և K վիտամինը:

Մեր օրգանիզմը մշտապես գտնվում է արտաքին վնասակար ազդակների, այդ թվում` մանրէների, վիրուսների ազդեցության պայմաններում: Հիվանդաբեր մանրէների դեմ պաշտպանական դեր են կատարում նաև արյունը, հյուսվածքային հեղուկը և ավիշը:

Իմունիտետն օրգանիզմի անընկալունակությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Իմունիտետի շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց: Տարբերում են բնական և արհեստական իմունիտետ:

Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ, իսկ Ձեռքբերովին՝ առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ և հարուցիչների նկատմամբ առաջանում է համապատասխան հակամարմիններ: