Рубрика: Մաթեմատիկա առանց բանաձևի

ԽՄԲԵՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆՔ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ»

1.Մենք բոլորս առնչվում ենք ֆինանսական աշխարհի հետ, ուրեմն լինենք նաև ֆինանսապե՛ս առողջ:

2.Փողը նպատակ չէ, պետք չէ փողը ֆետիշացնել: Փողը գործիք է, որի դերը, սակայն, չպետք է թերագնահատել:

3.Ֆինանսական որոշումներում չկան բացարձակ ճշմարտություններ, ամեն ինչ կախված է անձից և իրավիճակից:

4.Ֆինանսական աշխարհն ամեն օր զարգանում է, և կարևոր է շարունակաբար թարմացնել գիտելիքը, ծանոթանալ նոր գործիքներին, իրավիճակներին:

5.Դպրոցում ֆինանսական կրթությունը ներառված է 2-րդից 11-րդ դասարաններում: Այդուհանդերձ այն պետք է ունենա շարունակական բնույթ ողջ կյանքի ընթացքում:

6.«Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն». այս առարկաները ֆինանսական կրթության առումով փոխլրացնում են միմյանց և ապահովում գիտելիքի սիներգիկ զարգացում: Այդ պատճառով էական է առարկայական ուսուցիչների համագործակցությունը:

7.Ֆինանսները սիրում են ուսուցման ակտիվ և աշակերտակենտրոն մեթոդներ. խաղեր, խմբային, նախագծային և հետազոտական աշխատանքներ:

8.Ֆինանսական կրթությունն օգտակար է ոչ միայն սովորողների համար, այլ նաև նրանց ընտանիքների և հենց Ձեզ համար:

9.Ինտեգրում նշանակում է հավասարություն առարկայական և ֆինանսական կրթական նպատակների միջև

10.Ֆինանսական գիտելիքը և հմտությունները պետք է փոխանցել կաթիլ-կաթիլ՝ պարզից անցնելով բարդին: Պետք է տրամադրել սովորողի տարիքին համապատասխան տեղեկատվություն:

Խնդիրներ

Երեք գործարարներ ստեղծեցին առևտրային ընկերություն: 1-ինը կատարեց 150 000 դրամ ներդրում, 2-րդը՝ 100 000 դրամ և 3-րդը՝ 125000 դրամ: Առևտուրը կատարելուց հետո նրանք ստացան 105000 դրամ ընդհանուր եկամուտ: Որքա՞ն կլինի յուրաքանչյուր գործարարի բաժին եկամուտը:



Խանութում ապրանքի գինը նախ իջեցրին 10%-ով, իսկ հետո նոր գինը
բարձրացրին 10%-ով: Արդյունքում թանկացա՞վ, թե՞ էժանացավ ապրանքը:
Դիտարկեք նաև հակառակ դեպքը, երբ սկզբում գինը բարձրացնում են,
հետո` իջեցնում: Ստացված արդյունքների հիման վրա եզրակացություններ արեք:

Գինը չի փոխվում

Արթուրն իր խնայած 3 միլիոն դրամը որպես ավանդ մեկ տարի ժամկետով ներդրեց բանկում՝ 14% տոկոսադրույքով: Տարին լրանալուց հետո, որքա՞ն գումար նա կստանա, եթե հայտնի է, որ ավելացված գումարի 10%-ը գանձվում է որպես եկամտահարկ:



Խանութում ապառիկ, առանց կանխավճարի վաճառվում է 279 000
դրամ արժողությամբ համակարգիչ՝ պայմանով, որ պարտքը պետք է
փակվի 9 ամսվա ընթացքում: Շուշանը գիտեր, որ խելամիտ կլինի, եթե
պարտքը չգերազանցի եկամուտի 30%-ը: Հարմա՞ր է նրան գնել այդ
համակարգիչը, եթե իր եկամուտը ամսական կազմում է 110000դրամ:



Անհատ ձեռներեցին հարկավոր էր մեկ տարով 5 միլիոն դրամ վարկ
վերցնել: Նա պարզեց, որ «Ա» բանկը կարող է ցանկացած չափի վարկ
տալ տարեկան 18% տոկոսադրույքով, իսկ «Բ» բանկը վարկ է տալիս՝
մինչև 2 միլիոն դրամի դեպքում 17%, իսկ 2 միլիոն դրամից ավելիի
դեպքում 19% տոկոսադրույքով:
Ինչպիսի՞ ընտրություն կատարի ձեռներեցը, որպեսզի վարկի համար
վճարելիք ծախսը լինի նվազագույն: Հաշվել այդ ծախսը:

Հիմնարկի հաստիքացուցակն ունի հետևյալ տեսքը՝
Պաշտոն Աշխատավարձ
Տնօրեն 400 000 դրամ
Հաշվապահ 270 000 դրամ
Բաժնի վարիչ 250 000 դրամ
Գլխավոր մասնագետ 200 000 դրամ
Մասնագետ 150 000 դրամ
Գործավար 100 000 դրամ
Տնօրենը Ձեզ առաջարկում է նոր հաստիք՝ խորհրդատու, որի աշխատավարձի չափը որոշվում է բոլոր աշխատողների աշխատավարձերի բնութագրիչ ցուցանիշներից մեկով՝ կա՛մ ըստ միջին թվաբանականի, կա՛մ ըստ մոդայի, կա՛մ ըստ միջնաթվի: Դուք ո՞ր ցուցանիշն եք ընտրում բարձր աշխատավարձ ունենալու համար:

Рубрика: Քիմիա

Ինքնաստուգում

1. Ո՞ր արտահայտությունն է բնորոշ քիմիական տարր հասկացությանը.
1) տարբեր ատոմների համախումբ է
2) տարբեր կառուցվածքային մասնիկների համախումբ է
3) ցանկացած զանգվածով մասնիկների համախումբ է
4) որոշակի տեսակի ատոմների համախումբ է

2. Կալցիումի օքսիդը կազմված է կալցիում եւ թթվածին տարրերի ատոմներից: Ի՞նչ նյութ է այն.
1) պարզ նյութ
2) միատարր միացություն
3) բարդ նյութ
4) նյութերի խառնուրդ

3. Ո՞ր շարքի զույգ նյութերն են ոչ մետաղական.
1) ծծումբը եւ սնդիկը
2) բրոմը եւ նատրիումը
3) ծծումբը եւ բրոմը
4) ածխածինը եւ ցինկը

4.Ինչու՞ է օզոնը (O3) դասվում պարզ նյութերի շարքին, որովհետեւ.
1) առաջանում է ամպրոպների ժամանակ
2) առաջանում է մեկ տարրի ատոմներից
3) առաջանում է տարբեր տարրերի ատոմներից
4) գազ է

5.Որոշե՛ք տարրերի օքսիդացման աստիճանները հետեւյալ միացություններում.

ա)H+1 J-1
H2+1 Se-2
SeH2
Si+4O2-2

բ)Ba+2 O-2
N2+5 O5-2
P2+5 O5-2
C+4 O2-2

գ)H3+1 P+5 O4-2
H2+1 Si+4 O3-2
H+1 P+5 O3-2
Na+1 N+5 O3-2

Рубрика: Պատմություն 2020 - 2021

Հայոց Մեծ Եղեռնը

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն եւ ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաեւ պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչեւ Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Թերեւս Հայոց ցեղասպանությունը ծրագրաված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար:

Որքա՞ն է Հայոց ցեղասպանության զոհերի թիվը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

Ցեղասպանության իրագործման մեխանիզմը

Ցեղասպանությունը մարդկանց որեւէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետեւաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում եւ իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

Վերջապես, Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների եւ հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին` Թուրքիան ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ եւ այլն:

Рубрика: Պատմություն 2020 - 2021

Առաջադրանք, 8-րդ դասարան, ապրիլի 23-30

Առաջադրանք 1

Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին

  • Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:
    1917թ․ փետրվարի վերջին տեղի ունեցող հեղափոխության շնորհիվ Ռուսաստանը բռնեց ժողովրդական կառավարության ձևավորման ուղին։ Ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, այդ ալիքները հասան Հայաստան, բոլորը ողջունում էին հեղափոխությունը և պահանջում էին նոր իրավունքներ և օրենքներ։
  • Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:
    Հայերը հույս ունեին, որ այդ շրջանում նրանք շատ բարելավումներ կունենան։ Ռուսաստանը որոշում կայացրեց, որ 1917թ․-ին ստեղծվի մի պետություն, որը կկոչվի Թուրքահայստան։ Օսմանյան կայսրությունում գտնվող բոլոր պետությունները միացան իրար և կազմեցին Թուրքահայաստան։
  • Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:
    Երևանում 1917 թ. մայիսին կայացավ արևմտահայերի առաջին համագումարը:  Հայրենիքի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, կրթական, տնտեսական և այլ հարցերի վերաբերյալ ընդունվեցին կարևոր որոշումներ:
  •  Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:
    Ռուսաստանի տարբեր երկրամասերումստեղծվում էին ազգային նոր մարմիններ, որոնք տնօրինում էին սեփական ժողովրդի տարաբնույթ խնդիրների լուծումը: Այդ գործընթացը դրսևորվեց նաև հայկական միջավայրում:
  •  Հիմնավորել հայերի շահագրգռված լինելը երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում:

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,

Առաջադրանք 2

Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը

  •  Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :
    Նոյեմբերի 15-ին կազմավորվեց գործադիր նոր մարմին, որը կոչվեց Անդրկովկասյան կոմիսարիատ։ Նոր գործադիր մարմինը, սակայն, չկարողացավ կարգավորել երկրամասի ներքին կյանքը։ Դեռ ավելին՝ վատթարացան ժողովրդի կենսապայմանները, համատարած բնույթ ընդունեցին ավազակությունն ու կողոպուտը։ Ազգամիջյան բախումների ալիքը հեղեղեց ողջ երկրամասն ու ճակատային թիկունքը։
  •  Վերլուծել Երզնկայի զինադադարը:
    Կտրուկ փոխվեց իրավիճակը նաև Կովկասյան ճակատում: Անդրկոմիսարիատը հաշտության բնակցություններ սկսեց Թուրքիայի հետ և 1917 թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում ստորագրեց զինադադարի համաձայնագիր: Ռազմական գործողությունները դադարեցվում էին մինչև հաշտության պայմանագրի կնքումը:
  • Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:
    Խորհդային Ռուսաստանի կառավարությունը 1917թ․ դեկտեմբերի 29-ին ընդունեց «Թուրքահայաստանի մասին» հորվարտակը (դեկրետը)։ Այդ հրովարտակի շնորհիվ բոլշևիկները ճանաչում էին Արևմտայն Հայաստանում հայերի ինքորոշման իրավունքը և ցանկանում էին դա օգտագործել՝ Ռուսաստանին առաջարկելով Հայաստանը վերադարձնել Թուրքիային։
  •  Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել  Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը  և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:
    Բրեստ-Լիտովսի հաշտության պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները։ Բոլշևիկնդրը գործարքի գնացին Ռուսաստանի երեկվա թշնամիների հետ, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը։ Երբ ստորագրվում թր այդ չարաբաստիկ պայմանագիրը, ռուսական զորքն արդեն լքել էր Կովկասյան ճակատը, և վերսկսվել էր պատերազմն Արևմտայն Հայաստանում։

Հաշտության 4-րդ հոդվածի և ռուս-թուրքական լրացուցիչ պայամնագրի համաձայն՝ Թուրքիային վերադարձվեցին Արևմտյան Հայաստանում գրավվածծ հողերը։ Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը շուտափույթ դուրս հանել ոչ միայն Արևմտյան Հայաստանից։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն,

Երզնկայի զինադադար

1918թ. ռուսական նահանջից դեպի հերոսամարտ

Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը․ 8-րդ դասարան/տեսանյութ/

Իրադրությունը Երզնկայում

Բրեստ- Լիտովսկի բանակցությունների մեկնարկը

Рубрика: Հանրահաշիվ

Դաս 18.

Հարցերի քննարկում:

Թեմա՝
Թվաբանական քառակուսի արմատ:Առաջադրանքներ՝ 529, 530, 536, 537,538

ա) √2/√9 = 2/3
բ) √3/√16 = 3/4 = 3/2
գ) √40/√81 = 40/9 = 40/3
դ) √72/√25 = 72/5
ե) √25/√2=5/2
զ) √5/√4 = 5/2
է) √x^3/√9 = x√x/3

ա) 7/9
բ) 8/10
գ) 16/9 = 4/3 = 2/3
դ) 9/4 = 3/2

ա) 1/2√72, 3√3, √30, √32, 5√2
բ) 0,2√48, 0,9√3, √3, √12, 1 1/3√3 = 48

ա) 8/2
բ) 27/3
գ) 3/2
դ) 72/5

ա) 26
բ) 14
գ) 24а
դ)

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Վերաբերականներ

Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի վերաբերմունքը և երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։ Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային իմաստի վերաբերականները լինում են․

  1. հաստատական
  2. գնահատողական
  3. ժխտական
  4. սաստկական
  5. երկբայական
  6. սահմանափակման
  7. կամային
    8.զիջային
    Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ,
    Գնահատողական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։
    Ժխտական վերաբերականներՈչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
    Սաստկական վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց , մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
    Երկբայական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
    Սահմանափակման վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն՝ են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։
    Կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
     Զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։

Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

Վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից ստորակետով։
Օրինակ՝ Վարպետը, անշուշտ, ոսկի ձեռքեր ուներ: Արմենը, իմիջիայլոց, լավ երաժիշտ է;

Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերակնների վրա դրվում է հարցական նշան։
Օր.՝ Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ: (Ե. Չ.) 
Առաջադրանք:
1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։

Դժբախտաբար,  անկասկած, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

ահավասիկ,
մի՞թե, արդյոք,
երանի,


հաստատական — անշուշտ, արդարև, հիրավի, անպատճառ, անկասկած, անպայման, իրոք, իսկապես
գնահատողական — Դժբախտաբար, ցավոք
ժխտական — ո՛չ, չէ՛
սաստկական — մանավանդ, նույնիսկ, մինչև իսկ
երկբայական — գուցե, միգուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե
սահմանափակման — գեթ, լոկ, գոնե, սոսկ, միայն, միայն թե,
կամային — հապա, մի, ահա
զիջային — համենայն դեպս, իմիջիայլոց, ի դեպ, այնուամենայնիվ, այսուհանդերձ


2. Կազմել նախադասություններ` գործածելով անկասկած, նույնիսկ, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, մանավանդ, միմիայն վերաբերականները:

Անկասկած, նա իր խոսքի տերն է
Նա նույնիսկ նրա անունը չէր ցանկանում լսել:
Այնուամենայնիվ ես նրա չլսեցի:
Կարծես թե նրանք գնացին անտառ:
Ցավոք արդեն շատ ուշ է:
Այդ մարդը իրոք շատ լավն է:
Նա ամեն ինչ կարող է անել, մանավանդ երբ սիրով ես իրեն վերաբերվում:

3.Բառաշարքում գտնել իմաստով իրար մոտ վերաբերականները:

Իհարկե, անկասկած, ասես, լոկ, դժբախտաբար, իրավամբ, հիրավի, միայն, տարաբախտաբար, անշուշտ, անտարակույս, կարծես:

Լոկ — միայն
Իհարկե — անշուշտ
Տարաբախտաբար — դժբախտաբար
Անկասկած — անշուշտ
Ասես —
Իրավամբ —

Рубрика: Հանրահաշիվ

Դաս 17.

Հարցերի քննարկում:

Թեմա՝ Թվաբանական քառակուսի արմատ:

Առաջադրանքներ՝ 500, 501, 503, 504, 505:

500.
ա) 2 1/4=9/4=3/2
բ) 16/9=4/3=2/3
գ) 25/16=5/4=5/2
դ) 49/9=7/3

501.
ա) 30, 80, 900, 500, 4000
բ) 0.8, 0.08, 0.03, 0.004, 0.002
գ) 16, 27, 14, 25, 17, 19

503.
ա) √100 > √81 = 10>9
բ) √100 < √121 = 10 < 11
գ) √4 < 3 = 2 < 3
դ) 1/5 < √0,25 = 0,2 < 0,5
ե) 2 > √1/16 = 2 >1/4
զ) 9/5 < √4/49 = 3/5 < 2/7
է) √0,09 < √4/25 = 0,3 < 2/5
ը) √9/4 > √64/49 = 3/2 < 8/7
թ) √1/4 < 1/4 = 1/2 < 1/4

504.
ա) 2
բ) 3
գ) 13
դ) 17

505.
ա) √13=<3√13>4
բ) √17=<4√17>5
գ) √23=<4√23>5
դ) √39=<5√39>6

Рубрика: Աշխարհագրություն

Հարավարևելյան Ասիա

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Դասի հղում։

  1. Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրանաց ափերը ողողող ջրային ավազանները: 

World_map_blank 1
  1. Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

    Հարավարևելյան Ասիան ունի տնտեսության զարգացման նախադրյալ հանդիսացող բավարար բնական ռեսուրսներ: Հարավարևելյան Ասիայում վառելիքային ռեսուրսներից առանձնապես շատ կան նավթ և բնական գազ: Այս տարածաշրջանում կան մետաղային, հանքային ռեսուրսներ, հատկապես պնձի, ոսկու և անագի պաշարներ: Հարավարևելյան Ասիայի կլիման բարենպաստ է հողագործության համար:
  2. Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ: 

    Այս տարածաշրջանում շատ են մշակում ջուտ, գետնանուշ և սուրճ: Հարավարևելյան Ասիայի մի քանի երկրները առաջատարն են բնական կաուչուկի արտադրության ծավալով: Տարածաշրջանը նաև կոկոսյան արմավի յուղ, համեմունքներ և թեյ արտադրող է:
  3. Փորձել համեմատել Հարավային և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանների աշխարհագրական դիրքը, բնական պայմաններն ու բնական ռեսուրսները։
Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Գործնական Աշխատանք

Գտիր տրված բայերի դեմքը, թիվը, ժամանակը և եղանակը:

Սկսվել էին – 3 դեմք, անցյալ, հոգնակի, սահմանական

Ուղևորվել էր – 2 դեմք, անցյալ, եզակի, սահմանական

Ազդարարելու ենք– 1 դեմք, հոգնակի, ապառնի, սահմանական

Գրվել է – 2 դեմք, եզակի, անցյալ, սահմանական

Պատվիրում ես – 1 դեմք, եզակի, ներկա, սահմանական

Տևեց – 3 դեմք, եզակի, անցյալ, սահամանական

Կախվել են – 2 դեմք, հոգնակի, ներկա, սահմանական

Լուսավորվի – 2 դեմք, եզակի, ներկա, հրամայական

Կկառուցվեն – 2 դեմք, հոգնակի, ապառնի, ենթադրական

Մասնակցում էիք – 1 դեմք, հոգնակի, անցյալ, սահմանական

Հնչեցին – 2 դեմք, հոգնակի, ներկա, սահմանական

Երևաց – 2 դեմք, եզակի, ներկա, սահմանական

Տարել եմ – 1 դեմք, եզակի, անցյալ, սահմանական

Կետադրել տեքստը:
Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր  թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին:
Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում իսկ հաստատակամները համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:

Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար, որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր, թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը, բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին:
Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին: