Рубрика: Ֆիզիկա. Տատը և դասարանում

Ներքին էներգիա. Ներքին էներգիայի փոփոխման եղանակները

Թեմա՝ Ներքին էներգիա (Գլուխ V)
§38. Ներքին էներգիա.
§39. Ներքին էներգիայի փոփոխման եղանակները. Առաջադրվող հարցեր՝

1. Մեխանիկական էներգիայի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:

Մեխանիկական էներգիան լինում է կինետիկ և պոտենցիալ, էներգիաների գումարն է:

2. Ձևակերպեք էներգիայի պահպանման օրենքը:

Շփման ուժերի բացակայությամբ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն։

3. Ինչպե՞ս է փոխվում որոշ բարձրությունից ընկնող գնդիկի էներգիան
հենարանին (օրինակ գետնին) հարվածելուց հետո: Խախտվում է արդյոք
էներգիայի պահպանման օրենքն այդ ժամանակ: Ինչու՞:

Տեղի է ունենում պոտենցիալ էներգիայի փոխակերպում կինետիկ էներգիայի։

4. Ինչու՞ է ընկնող գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը
բարձրանում:

Երկու մարմինների մոլեկուլները շփման մակերեսում կատարում են ջերմային շարժում և տաքանում են։

5. Ի՞նչ է մարմնի ներքին էներգիան: Ինչի՞ց է կախված այն։

Մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և միմյանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի ներքին էներգիա:

7. Բերեք օրինակներ, որոնք համոզում են, որ շփման կամ դիմադրության
ուժերի առկայությամբ շարժվելիս փոխվում է մարմնի ֆիզիկական վիճակը:

Երբ բարձրությունից մի բան ընկնում է։

8. Ի՞նչն է բնութագրում մեխանիկական էներգիայի փոփոխությունը:

էներգիայի պահպահման օրենքը։

9. Նկարագրեք փորձ, որտեղ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց
մեծանում է մարմնի ներքին էներգիան:

Օրինակ, երբ ջուրը տաքացնում ենք։

11. Ի՞նչ է ջերմահաղորդումը: Կարելի՞ է ջերմահաղորդումը համարել
էներգիայի փոխակերպում: Ինչու՞:

Ջերմահաղորդում նյութի ջերմությունը փոխանցելու հատկությունը։

12. Մարմնի ներքին էներգիան մեծացել է 10 Ջ-ով: Ի՞նչ եք կարծում
ջերմահաղորդմամբ, թե աշխատանք կատարելու միջոցով է տեղի ունեցել
ներքին էներգիայի այդ աճը:

Ջերմահաղորթման:

13. Տաք ջուրը խառնել են սառը ջրին: Ինչու՞ է խառնուրդի ջերմաստիճանը
բարձր սառը ջրի ջերմաստիճանից, բայց ցածր՝ տաք ջրի ջերմաստիճանից: Բացատրեք՝ հիմնվելով մոլեկուլային-կինետիկ տեսության դրույթների վրա:

Երբ խառնում ենք իրար տաք ջրի մոլեկուլները անցնում են սառը ջրին, որովհետև տաք ջրի մոլեկուլների ջերմային շարժումը ավելի արագ է։

14. Հնարավո՞ր է արդյոք ջերմափոխանակում սառույցի և ջրի միջև, եթե երկու նյութերի ջերմաստիճանն էլ 0 °C: Բացատրեք ինչու:

Սառույցը կհալվի և նրանց մոլեկուլները կխառնվեն:

Рубрика: Ֆիզիկա. Տատը և դասարանում

Թեմա՝ §35. Մոլեկուլների քաոսային շարժման արագությունը և մարմնի ջերմաստիճանը: §36. Ջերմաչափ: Ջերմաստիճանային սանդղակ:

1.Ինչ է կատարվում տաք և սառը մարմիններն իրար հպելիս:

Երբ տաք և սառը մարմինները հպվում են իրար, տաք մարմինը հովանում է, իսկ սառը մարմինը՝տաքանում։

2.Որ ֆիզիկական մեծությունն է բնորոշում մարմնի տաքացվածության աստիճանը:

Ջերմաստիճանը

3.Ինչ կապ կա մոլեկուլների անկանոն շարժման արագությունների և մարմնի ջերմաստիճանի միջև:

Սառը մարմնի մոլեկուլները ավելի դանդաղ են շարժվում, իսկ տաք մարմնի մոլեկուլները՝ ավելի արագ։

4.Ինչ է ջերմային շարժումը:

Մարմնի մասնիկների՝ատոմների, մոլեկուլների անկանոն, քաոսային շարժումն անվանում են ջերմային շարժում։

5.Ինչու է գազերում դիֆուզիան տևում տասնյակ վայրկյաններ։

երբ մոլեկուլների  ջերմային շարժման արագությունները հարյուրավոր մ/վ կարգի մեծություններ են:

6.Կարելի է արդյոք մեր զգայարանների օգնությամբ ճիշտ գնահատել մարմնի ջերմաստիճանը:   

Նայած ինչ դեպքերում։

7.Ինչպես է կոչվում մարմնի ջերմաստիճանը չափող սարքը:

Ջերմաչափ

8.Ինչպիսի ջերմաչափեր գիտեք:  

Միայն սնդիկային ջերմաչափը գիտեմ։

9.Ֆիզիկական ինչ երևույթ է օգտագործվում սնդիկային ջերմաչափում:

Լայն տարածում ունեն Ցելսիուսի և Ֆարենհայթի սանդղակով ջերմաչափերը։

10.Ինչ ջերմաստիճանային սանդղակներ գիտեք:

Ցելսիուսի, Ֆարենհայթի, Կելվինի և բացարձակ ջերմային սանդղակները։