Рубрика: Ֆիզիկա. Տատը և դասարանում

Ներքին էներգիա. Ներքին էներգիայի փոփոխման եղանակները

Թեմա՝ Ներքին էներգիա (Գլուխ V)
§38. Ներքին էներգիա.
§39. Ներքին էներգիայի փոփոխման եղանակները. Առաջադրվող հարցեր՝

1. Մեխանիկական էներգիայի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:

Մեխանիկական էներգիան լինում է կինետիկ և պոտենցիալ, էներգիաների գումարն է:

2. Ձևակերպեք էներգիայի պահպանման օրենքը:

Շփման ուժերի բացակայությամբ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն։

3. Ինչպե՞ս է փոխվում որոշ բարձրությունից ընկնող գնդիկի էներգիան
հենարանին (օրինակ գետնին) հարվածելուց հետո: Խախտվում է արդյոք
էներգիայի պահպանման օրենքն այդ ժամանակ: Ինչու՞:

Տեղի է ունենում պոտենցիալ էներգիայի փոխակերպում կինետիկ էներգիայի։

4. Ինչու՞ է ընկնող գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը
բարձրանում:

Երկու մարմինների մոլեկուլները շփման մակերեսում կատարում են ջերմային շարժում և տաքանում են։

5. Ի՞նչ է մարմնի ներքին էներգիան: Ինչի՞ց է կախված այն։

Մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և միմյանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի ներքին էներգիա:

7. Բերեք օրինակներ, որոնք համոզում են, որ շփման կամ դիմադրության
ուժերի առկայությամբ շարժվելիս փոխվում է մարմնի ֆիզիկական վիճակը:

Երբ բարձրությունից մի բան ընկնում է։

8. Ի՞նչն է բնութագրում մեխանիկական էներգիայի փոփոխությունը:

էներգիայի պահպահման օրենքը։

9. Նկարագրեք փորձ, որտեղ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց
մեծանում է մարմնի ներքին էներգիան:

Օրինակ, երբ ջուրը տաքացնում ենք։

11. Ի՞նչ է ջերմահաղորդումը: Կարելի՞ է ջերմահաղորդումը համարել
էներգիայի փոխակերպում: Ինչու՞:

Ջերմահաղորդում նյութի ջերմությունը փոխանցելու հատկությունը։

12. Մարմնի ներքին էներգիան մեծացել է 10 Ջ-ով: Ի՞նչ եք կարծում
ջերմահաղորդմամբ, թե աշխատանք կատարելու միջոցով է տեղի ունեցել
ներքին էներգիայի այդ աճը:

Ջերմահաղորթման:

13. Տաք ջուրը խառնել են սառը ջրին: Ինչու՞ է խառնուրդի ջերմաստիճանը
բարձր սառը ջրի ջերմաստիճանից, բայց ցածր՝ տաք ջրի ջերմաստիճանից: Բացատրեք՝ հիմնվելով մոլեկուլային-կինետիկ տեսության դրույթների վրա:

Երբ խառնում ենք իրար տաք ջրի մոլեկուլները անցնում են սառը ջրին, որովհետև տաք ջրի մոլեկուլների ջերմային շարժումը ավելի արագ է։

14. Հնարավո՞ր է արդյոք ջերմափոխանակում սառույցի և ջրի միջև, եթե երկու նյութերի ջերմաստիճանն էլ 0 °C: Բացատրեք ինչու:

Սառույցը կհալվի և նրանց մոլեկուլները կխառնվեն:

Оставьте комментарий