Рубрика: English 2020 - 2021

The world around us

Fashion has always had a huge influence on people around the world. The main reason why we try to follow the latest fashion trends is a desire to look stylish, attractive, popular and more confident. Generally people judge a new person by his appearance and his clothes and only then, by his inner qualities. There is a proverb: “Good clothes open all doors.” That’s why we do our best to make a favorable impression on others. We spend a lot of money to keep up with fashion and buy designer clothes.

Fashion often means style, glamour and success. It is also a big business. It’s hard to resist the temptation to buy some brand-name clothing in our modern world. Every day we pass by colorful shop-windows, we see plenty of ads everywhere: on buses, billboards, TV and in magazines. Many teenagers pay too much attention to their friends’ and classmates’ appearance. Sadly, if some parents are not able to afford buying trendy clothes with fashion labels, their kids often become outsiders. So clothes usually separate people into social groups.

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Դաս. 19

Մարսողության համակարգ , կառուցվածքը :Մարսողությունը բերանի խոռոչում:Մարսողական գեղձեր, դրանց կառուցվածքը և ֆունկցիան: Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը, Մարսողության նշանակությունը, մարսողական համակարգի կառուցվածքը:

Մարսողությունը բարդ ֆերմենտային գործընթաց է,որի ընթացքում բարդ սննդային նյութերը ֆիզիկական և քիմիական մշակման շնորհիվ վեր են ածվում ավելի պարզ օրգանական միացությունների,որոնք անցնում են արյան մեջ և մասնակցում բջջային նյութափոխանակությանը։

Մարսողությունը իրականացնում են մարսողական համակարգի օրգանները։

Մարդու մարսողական համակարգըՄարսողական ուղին կազմում են՝ մարսողական խողովակը,(բերանի խոռոչ,ըմպան,կերակրափող,ստամոքս,բարակ և հաստ աղիներ):Մարսողությանը մասնակցում են՝ մարսողական գեղձերը,(թքագեղձեր,լյարդ և լեղապարկ,ենթաստամոքսային գեղձ,ստամոքսի և աղիների գեղձային բջիջներ),որոնք արտադրում են մարսողական նյութեր։Մարդու մարսողական ուղու սխեմա։
1. Բերանի խոռոչ
4. Լեզու
6. Թքագեղձեր
7. Ենթալեզվային թքագեղձեր
8. Ենթածնոտային թքագեղձեր
9. Հարականջային թքագեղձեր
10. Ըմպան
11. Կերակրափող
12. Լյարդ
13. Լեղապարկ
14. Ընդհանուր լեղածորան
15. Ստամոքս
16. Ենթաստամոքսային գեղձ
17. Ենթաստամոքսային գեղձի ծորան
19. Տասներկումատնյա աղի
21. Բարակ աղիք
22. Ապենդիքս
23. Հաստ աղիք
24. Միջաձիգ աղիք
25. Վերել աղիք
26. Կույր աղիք
27. Վայրէջ աղիք
29. Ուղիղ աղիք
30. Անալ անցք

Մարսողական հյութերի կազմի մեջ  ներառվում են ֆերմետներ։Այն նյութերը,որոնց վրա ազդում են ֆերմենտները,կոչվում են  սուբստրատներ :Յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է համապատասխան  սուբստրատի վրա որոշակի պայմաններում (ջերմաստիճան,թթվահիմային հավասարակշռություն և այլն):Սննդի մարսումն իրականանում է ինքնաբերաբար,կարգավորվում է ոչ պայմանական և պայմանական ռևլեքսներով։Սննդային նյութերի ներծծումն իրականանում է բարակ աղիների թավիքներով,իսկ ջրի,հանքային աղերի և վիտամինների ներծծումը տեղի է ունենում հաստ աղիքում։Սննդի մարսումն իրականանում է աղիներում ապրող օգտակար մանրէների օգնությամբ։Մարսողական ուղու մեջ հիվանդածին մանրէների ընկնելու պատճառով կարող են զարգանալ մի շարք ծանր հիվանդություններ։Սննդային վարակները և թունավորումները կանխելու համար անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոնները։

1)Մեխանիկական գործառույթն իրականացնում են բերանի խոռոչում տեղակայված ատամները, ստամոքսը և բարակ աղիները։Ստամոքսում սնունդը մասամբ քայքայվում է թքի և ստամոքսահյութի ֆերմետների ազդեծությամբ։Մեխանիկական գործառույթն է նաև սննդային գնդիկի մարսողական ուղիով՝մկանային շերտի կծկումների շնորհիվ (գալարակծկանք)։

2)Հյութազատական գործառույթն կատարվում է մարսողական գեղձերում ֆերմետներ պարունակող մարսողական հյութերի ազատում։Սնունդը տեղաշարժվելով մարսողական ուղիով ենթարկում է տարբեր հյութերի ազդեցությանը,բերանի խոռոչում՝ թքի,ստամոքսում՝ստամոքսահյութ,աղիներում՝ենթաստամոքսահյութ,լեղու և աղիքային հյութի։

3)Քիմիական գործառույթը սննդի քիմիական մշակումն է մարսողական ֆերմենտների ազդեցությամբ։Սննդի առաջնային վերամշակումը սկսվում է բերանի խոռոչում։Մինչև սննդային գնդիկի ստամոքսահյութով ներծծվելը,նրա ներսում շարունակվում է ածխաջրերի մարսումը թքի ազդեցությամբ,ինչից հետո ենթարկվում է ստամոքսահյութի ազդեցությանը։Ստամոքսից սնունդն անցնում է բարակ աղիների առջևի բաժին՝տասներկումատնյա աղիք։Տասներկումատնյա աղիքում սննդախյուսը ենթարկվում է լեղու և ենթաստամոքսահյութի ազդեցությանը։Մարսման գործնթացի ավարտից հետո բարակ աղիներում տեղի է ունենում սննդային նյութերի ներծծումը դեպի արյուն և ավիշ-(լատ՝ lympha՝ մաքուր ջուր, հեղուկ շարակցական հյուսվածքի տարատեսակ,ավիշը կաթնասպիտակավուն հեղուկ է)։ Նրա բաղադրության մեջ կան ամինաթթուներ,սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, հանքային աղեր, կենսաբանորեն ակտիվ նյութեր։Բարակ և հաստ աղիների սահմանում՝հաստ աղիներում,գոյություն ունեն սիմբիոտիկ մանրէներ,որոնք օգնում են մարսելու սնունդը։

4)Ներծծման գործառույթն ապահովում է մարսողության մասնիկների ներծծումը արյան և ավշի մեջ։Ածխաջրերի մասնակի ներծծումն սկսվում է բերանում շարնակվում է ստամոքսում։Հիմնական ներծծումը կայանում է բարակ աղիքում, սպիտակուցների և ածխաջրերի ազդեցությամբ։Բարակ աղիքներից սննդի զանգվածը անցնում է հաստ աղիներ, որտեղ ավարտվում է ջրի հանքային աղերի և ջրալույծ վիտամինների ներծծումը։

5)Արտազատական գործառույթը սննդի չմարսված մնացորդների և օրգանիզմի կենսական գործոնի դուրսբերումն է օրգանիզմից։Հաստ աղիներում ձևավորվում է կղանքային զանգվածը,որը՝աղիների հարթ մկանների կծկումների շնորհիվ՝ տեղաշարժվում է դեպի հաստ աղիքի վերջին հատված՝ուղիղ աղիք,և դուրս գալիս օրգանիզմից։

6)Ներզատական գործառույթը մարսողությանը նպաստող հորմոնների սինթեզն (հունարեն նշանակում է ՝  միավորում կամ համատեղում,ցրված նյութերի միացման կամ միավորման պրոցես)։  Մարսողական ուղու երկարությամբ տեղակայված են բազմաթիվ գեղձային բջիջներ,որոնցում սինթեզվում են հորմոններ,որոնք կարևոր նշանակություն ունեն մարսողության համար։

Рубрика: Գրականություն 2020 - 2021, Uncategorized

Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ: Նադեր Էբրահիմի

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:
–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ  շատ  լավն  է:

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Գոյական, կրկնողություն

ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ

Ո՞ր շարքի բոլոր բառերն են  գոյականներ․
ա. վերելակ, հնչուն, փչակ
բ. շեշտակի, հանք, հնչուն
գ. արցունք, հայուհի, վայրէջք,
դ. ուղղակի, փափկասուն, փախուստ

Ո՞ր շարքում են միայն  գոյականներ․

ա. սեր, սիրելի, տիկին
բ. օր, անձրև, գինի
գ. ատաղձ, գուղձ, ցնծագին
դ. ջուր, ծորակ, ջրառատ

  • Ո՞ր շարքում չկա գոյական

ա. հին, հագուստ, դարպաս
բ. վնասվածք, հարգելի, տնական
գ. սեղան, ծովային, ծարավել
դ. գեղեցիկ, գրքային, ամպամած

  Ո՞ր շարքում չկա գոյական․

ա. հայելի, նազելի, գովելի
բ. վնասվածք, հնչեղ, վայրենի
գ. բազկերակ, կանացի, հյուսն
դ. մայրենի, դյուցազնական, կանաչ

Ո՞ր բառը գոյական չէ․

ա. գեղջուկ
բ. դպրոցական
գ. հյութալի
դ. սեր

Ո՞ր բառն է գոյական․

ա. կտրիչ
բ. քննիչ
գ. հուզիչ
դ. դյութիչ

Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․

1.կաշի, տոպրակ, վահան
2. կթղա, գուղձ, մարզպետ
3. ռազմիկ, աստղիկ, վրեժ
4. վարուժան, երեխա, մանուկ

 Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․

1․ծաղիկ, փայլակ, շանթ
2. տղա, պատանի, համեստ
3. շուշան, ցորեն, կահույք
4. հայրենիք, տապան, ծիծեռնակ

 Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․

1․ վասակ, առյուծ, մհեր
2. տիկին, տիրուհի, ազատուհի
3. համբարձում, համեստ, հեղինե
4. հուսիկ, վարազ, որսորդ

Ո՞ր բառը գոյական չէ․

ա. մերսող
բ. գրող
գ. դող
դ. հոսող

Ո՞ր բառը գոյական չէ․

ա. հուզիչ
բ. սուլիչ
գ. վարիչ
դ. գրիչ

Ո՞ր բառը գոյական չէ․

ա․կոշկեղեն
բ․ հողեղեն
գ․խմորեղեն
դ․զարդեղեն

Ո՞ր բառը գոյական չէ․

ա․աստղ
բ․ավագ
գ․աղավնյակ
դ․պատվիրակ