Рубрика: Գրականություն 2020 - 2021

Պառավ ձին: Լև Տոլստոյ

Մեզանում Պիմեն անունով մի հի՜ն ծերունի մարդ կար։

Իննսուն տարեկան էր։ Պարապ-սարապ ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։

Մենք չորս եղբայր էինք, չորսս էլ սիրում էինք ձի նստել, բայց նստելու հանգիստ ձի չունեինք։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստենք, որի անունը Սևուկ էր։

Մի անգամ մայրիկս մեզ իրավունք տվեց ձի նստենք, ու ամենքս միասին ծառայի հետ գոմը վազեցինք։ Դարձյալ Սևուկը թամբեցին մեզ համար։ Առաջինը նստեց մեծ եղբայրս։ Քշեց կալը գնաց, պարտեզի չորս կողմովը պտտվեց, դեպի մեզ եկավ թե չէ, ձեն տվինք՝ հապա դե մի չափ գցի։ Նա սկսեց Սևուկին զարկել ոտներով, մտրակով, ու Սևուկը վազեց մեր կողքից։

Մեծից հետո մյուս եղբայրս նստեց։

Նա էլ երկար ման եկավ, նույնպես մտրակով քշեց Սևուկին ու չափ գցեց սարի տակից։ Դեռ էլի էր ուզում ման գալ, բայց երրորդ եղբայրս խնդրեց, որ շուտով թողնի իրեն։ Երրորդ եղբայրս քշեց և՛ դեպի կալը, և՛ պարտեզի չորս կողմով, և՛ գյուղի միջով ու արագությամբ բաց թողեց սարի տակից դեպի գոմը։ Երբ մեզ հասավ, Սևուկը հևում էր, իսկ շլինքն ու ազդրերը քրտնքից սևացել էին։ Հերթն ինձ եկավ։ Ես ուզում էի եղբայրներիս զարմացնեմ, ցույց տամ, թե ոնց եմ քշում։

Սկսեցի քշել Սևուկին բոլոր ուժով։ Բայց Սևուկը չէր ուզում գոմից հեռանա։ Ինչքան տվի, ինչ արի-չարի, տեղիցը չշարժվեց, հենց վախում էր ու ետ-ետ գնում։ Ես բարկացա ու ինչքան ուժ ունեի, սկսեցի զարկել մտրակով ու ոտներով։ Աշխատում էի զարկել էն տեղերին, որ ավելի ցավ են տալի։ Մտրակը կոտրեցի ու ձեռիս մնացած կտորով սկսեցի գլուխը ծեծել։ Բայց Սևուկը էլ չէր ուզում գնալ։ Այն ժամանակ ես ետ եկա, ծառային խնդրեցի, որ մի ավելի ամուր մտրակ տա։ Ծառան ասավ.
-Հերիք էր, ինչ քշեցիք, վեր եկեք, ինչո՞ւ եք տանջում անասունին։

Ես նեղացա.

— Ո՞նց թե, ես իսկի չեմ քշել։ Տես ինչպես չափ կգցեմ հիմի։ Դու միայն ինձ մի ավելի ամուր մտրակ տուր, ես սրան մի վառեմ։

Ծառան գլուխը թափ տվեց․

— Է՜հ, ախպեր, դուք խղճմտանք չունեք, դրան էլ ի՞նչ վառել կուզի։ Տեսեք, արդեն քսան տարեկան ձի է։ Տանջված անասուն է, հազիվ է շունչ քաշում։ Պառավել է, հասկանում եք, թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Մի՞թե կնստեիք Պիմենի մեջքին ու էդպես մտրակով կծեծեիք ուժիցը վեր, մի՞թե չէիք խղճահարվիլ։

Ես իսկույն հիշեցի Պիմենին և ականջ դրի ծառային։

Ձիուց իջա ու երբ մտիկ արի, թե ինչպես էին նրա քրտնած կողքերը բարձրանում ու ցածրանում, ինչպես էր պնչերով ծանր շունչ քաշում, հևում՝ մազթափ պոչը շարժելով, տեսա, որ վատ վիճակի մեջ էր։ Իսկ ես կարծել էի, թե նա էլ էր ինձ պես ուրախանում։ Այնպես մեղքս եկավ Սևուկը, այնպես մեղքս եկավ, որ սկսեցի քրտնած վիզը համբուրել, ներողություն .խնդրել, որ ծեծել եմ։ Այն օրվանից, ինչ մեծացել եմ, ես միշտ խղճում եմ ձիաներին ու, երբ տեսնում եմ նրանց չարչարելիս, հիշում եմ պառավ Սևուկին ու պառավ Պիմենին։

Առաջադրանք:

ա)  Նկարագրե՛ք Պիմեն ծերունուն և հիմնավորե՛ք նրա կերպարի անհրաժեշտությունը պատմվածքի մեջ։

Պիմեն ծերունին շատ ծեր էր, անատամ բերանով, կնճռոտած դեմքով: Նա այս պատմվածքի մեջ շատ կարևոր դեր և անհրաժեշտություն ուներ, որովհետև հենց նրա շնորհիվ տղան հասկացավ, որ պետք չէ տանջել և ցավ պատճառել ոչ ոքի, առավել ևս կենդանիներին: Տանջելով ոչ մի բանի չենք հասնի, այլ ընդհակառակը ավելի ու ավելի վատ կլինի:

բ)  Ընտրե՛ք և հիմնավորե՛ք այն մտքերը, որոնք արտահայտված են պատմվածքի գաղափարում, և հիմնավորե՛ք, թե ինչո՛ւ չեք ընտրել մյուս  մտքերը։

  • Ձիերը վարելու համար են, և նրանք դրանից հաճույք են ստանում։
  • Մարդն ու կենդանին նույնը չեն, պետք չէ նրանց համեմատել։
  • Ծերությունը վերաբերում է և՛ կենդանիներին, և՛ մարդկանց։
  • Միշտ պետք է խղճով գործել։
  • Վարգը ձիու տարերքն է՝ երիտասա՞րդ է նա, թե՞ ծեր։
  • Ծեր կենդանին, ինչպես ծեր մարդը, հոգածության կարիք ունեն:

    Ծերությունը վերաբերում է և՛ կենդանիներին, և՛ մարդկանց։
    Մեծանալով մարդիկ դժվարանում են շարժվել, կենդանիներն նույնպես:

    Միշտ պետք է խղճով գործել։
    Այս միտքը ուզում է ասել, որ միշտ պետք է խղճով գործել, որովհետև խիղճը օգնում է բոլոր իրավիճակներում: Պետք է միշտ խիղճ ունենալ և բարի լինել:



Рубрика: Աշխարհագրություն

Ճապոնիա

Դասի հղում։

Ճապոնիայի բնակչություն։

1. Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Ճապոնիա

2. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնիան ծովային պետություն է: Կլիմայի խոնավության պատճառով երկրի մի մասը ջրառատ է և օգտակար հանածոների պաշարներով հարուստ, նրա մի մասն է ջրալի, այդ պատճառով մյուս մասը մնացել է անջրդի։ Ճապոնիան գտնվում է կղզախմբերի վրա: Վատ կողմը այն է, որ անհավասար է ջուրը բաշխված, իսկ լավ կողմը այն է, որ կլիման բարենպաստ է:

3. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Ճապոնիան մեծ դեր ունի հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում, քանի որ նա ներկրում է, արտահանում է շատ ապրանքներ և համագործակցում է այլ երկրների հետ, նրա գործընկերներն են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն և Կորեայի Հանրապետությունը։

4. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

Ճապոնիայի զարգացման նախադրյանլնեն են օգտակար հանածոները, զարգացած հարևանները, աշխարհագրական դիրքը, կլիման, տնտեսությունը և իհարկե մուտքը դեպի ծով, որը իսկապես կարևոր դեր ունի:

5. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Տնտեսական առաջատար ճյուղերն են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, մեքենաշինությունը, նավաշինությունը, քիմիական արդյունաբերությունը, թեթև արդյունաբերությունը, մետաղաձուլությունը, ավտոմոբիլաշինությունը, բուսաբուծությունը, բանջարաբուծությունը, անասնապահությունը, ձկնորսությունը և այլն:

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Առաջադրանք հայոց լեզվից, մակբայ

Տրված մակբայները գրեցեք համապատասխան տեղերում:
Այժմ, վաղուց, մշտապես, այլևս, ժամանակով, տարիներ ի վեր, այսուհետև, արդեն, վերջապես, ցմահ:

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ ու խելացի մի թագավոր է լինում: Մի օր կանչում է իր որդիներին ու ասում.
— Սիրելի որդիներ, ձեր հայրն արդեն ծերացել է ու այլևս չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե վերջապես կատարված տեսնեի այն միտքը, որ տարիներ ի վեր մշտապես հուզել է իմ հոգին: Եվ այսուհետև ձեզնից ով որ լուծի իմ այդ միտքը , նա այժմ կստանա իմ թագը և ցմահ կկառավարի իմ ժողովրդին:

Տրված նախադասություններում ընդգծված մակբայները փոխարինեցեք հոմանիշ մակբայներով:
1. Մի վայրկյան վառվեց նրա սենյակի լույսը և իսկույն (անմիջապես) մարեց:
2. Մայրը սովորություն ուներ շուտ-շուտ (հաճախակի)մտնելու փոքրիկի սենյակը:
3. Կարող եմ այժմ (հիմա) բոլորովին (լիովին)  մոռանալ նրան:
4. Այնքան շատ ձյուն է եկել, որ թվում է, թե աշխարհը  հավիտյան (ընդմիշտ) մնալու է սպիտակ քաթանի տակ:
5. Երգչի պահանջները հետզհետե () սպառնալիքի ձև էին ընդունում:
6. Շարունակ  (անվերջ)բողոքում էր, որ աչքերը ցավում են, և ինքը համարյա(գրեթե)  ոչինչ չի տեսնում:
7. Բոլորն զգում էին, որ նկարչի դրությունը օր օրի (օրեցօր) ավելի էր  վատանում:

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Կապը որպես խոսքի մաս

 Կապ կոչվում են այն բառերը, որոնք որևէ բառ կապում են մեկ այլ բառին և այդ
կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։ 
Կապերի մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝
դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։
 Կապվող բառից առաջ դրվող կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, իբրև, մինչև, հանուն, հանձին, հանձինս,  նախքան, չնայած, ըստ, ի, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝
առանց ընկերների, նախքան երգելը, մինչև դպրոց։
  Կապակցվող բառերից հետո դրվող կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար, հանդերձ, հանդեպ, մասին, միջև, ներքո, մեջ, վրա, տակ, նկատմամբ, վերաբերյալ, փոխարեն, մոտ, չափ, նման, դիմաց և այլն, օրինակ՝  հայրենիքի համար, սեղանի մոտ, հերոսի նման։
  Այն կապերը, որոնք կարող են դրվել  կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝ բացի, անկախ, շնորհիվ, համաձայն, հակառակ  և այլն։

Առաջադրանքներ

  1. Նշիր կապերի հետ գործածված դերանվանական սխալ ձևերը և ուղղիր դրանք:

Մեր համար, իրեն հետ, մեր պես, ձեր նման, իրեն փոխարեն, քեզ մոտից, ինձ պես, ձեզ հետ, քո նման, իմ մոտ, ձեզ նման, իմ վրա, իմ մոտով, ձեր մոտ, իմ համար:

Մեզ համար, իր հետ, մեզ պես, ձեզ նման, իր փոխարեն, քո մոտից, ինձ պես, ձեզ հետ, քեզ նման, ինձ մոտ, ձեզ նման, ինձ վրա, իմ մոտով, ձեզ նման, ինձ համար:


    2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն:

3. Շնորհիվ, դեպի, փոխարեն, հետո, առաջ, առանց, չնայած, հօգուտ, հանուն կապերը գործածել նախադասությունների մեջ

Նրա շնորհիվ ես աշխատանքի ընդունվեցի:
Մենք գնացինք դեպի գնացքը:
Նրա փոխարեն քույրն էր աշխատում:
Վեցից հետո կվերադառնամ տուն:
Սեպտեմբերից առաջ գրքերս կգնեցի:
Նա առանց եղբոր տեղ չի գնում:
Նրանք գնացին կրկես, չնայած երեսունն անց էին:
Խաղն ավարտվեց հօգուտ մեր թմին:
Հանուն նրա վաղը չենք գնա աշխատանքի:

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Ապրիլյոթյան խորհուրդ

Թո՛ղ աստվածային օրհնությունը հարատև լինի հայ ընտանիքներում, և թո՛ղ Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին:

Ապրիլի 7-ը նաև մայրության և գեղեցկության օրն է, այդ օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրահանգով հռչակվել է որպես մայրության օրհնության օր: Ապրիլի 7-ին եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

Ավետումն Սբ Աստվածածնի

Հայ Առաքելական եկեղեցում Ավետման տոնը անշարժ տոն է: Ավետել նշանակում է բարի լուր հաղորդել: Մի ավետիս, որ ստացավ Սուրբ կույս Մարիամը: «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: … Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33):
Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…» (Ղուկ. Ա:38): Սա է Ավետման այն պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը: