Տրված մակբայները գրեցեք համապատասխան տեղերում:
Այժմ, վաղուց, մշտապես, այլևս, ժամանակով, տարիներ ի վեր, այսուհետև, արդեն, վերջապես, ցմահ:
Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ ու խելացի մի թագավոր է լինում: Մի օր կանչում է իր որդիներին ու ասում.
— Սիրելի որդիներ, ձեր հայրն արդեն ծերացել է ու այլևս չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե վերջապես կատարված տեսնեի այն միտքը, որ տարիներ ի վեր մշտապես հուզել է իմ հոգին: Եվ այսուհետև ձեզնից ով որ լուծի իմ այդ միտքը , նա այժմ կստանա իմ թագը և ցմահ կկառավարի իմ ժողովրդին:
Տրված նախադասություններում ընդգծված մակբայները փոխարինեցեք հոմանիշ մակբայներով:
1. Մի վայրկյան վառվեց նրա սենյակի լույսը և իսկույն (անմիջապես) մարեց:
2. Մայրը սովորություն ուներ շուտ-շուտ (հաճախակի)մտնելու փոքրիկի սենյակը:
3. Կարող եմ այժմ (հիմա) բոլորովին (լիովին) մոռանալ նրան:
4. Այնքան շատ ձյուն է եկել, որ թվում է, թե աշխարհը հավիտյան (ընդմիշտ) մնալու է սպիտակ քաթանի տակ:
5. Երգչի պահանջները հետզհետե () սպառնալիքի ձև էին ընդունում:
6. Շարունակ (անվերջ)բողոքում էր, որ աչքերը ցավում են, և ինքը համարյա(գրեթե) ոչինչ չի տեսնում:
7. Բոլորն զգում էին, որ նկարչի դրությունը օր օրի (օրեցօր) ավելի էր վատանում: