Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Կապը որպես խոսքի մաս

 Կապ կոչվում են այն բառերը, որոնք որևէ բառ կապում են մեկ այլ բառին և այդ
կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։ 
Կապերի մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝
դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։
 Կապվող բառից առաջ դրվող կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, իբրև, մինչև, հանուն, հանձին, հանձինս,  նախքան, չնայած, ըստ, ի, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝
առանց ընկերների, նախքան երգելը, մինչև դպրոց։
  Կապակցվող բառերից հետո դրվող կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար, հանդերձ, հանդեպ, մասին, միջև, ներքո, մեջ, վրա, տակ, նկատմամբ, վերաբերյալ, փոխարեն, մոտ, չափ, նման, դիմաց և այլն, օրինակ՝  հայրենիքի համար, սեղանի մոտ, հերոսի նման։
  Այն կապերը, որոնք կարող են դրվել  կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝ բացի, անկախ, շնորհիվ, համաձայն, հակառակ  և այլն։

Առաջադրանքներ

  1. Նշիր կապերի հետ գործածված դերանվանական սխալ ձևերը և ուղղիր դրանք:

Մեր համար, իրեն հետ, մեր պես, ձեր նման, իրեն փոխարեն, քեզ մոտից, ինձ պես, ձեզ հետ, քո նման, իմ մոտ, ձեզ նման, իմ վրա, իմ մոտով, ձեր մոտ, իմ համար:

Մեզ համար, իր հետ, մեզ պես, ձեզ նման, իր փոխարեն, քո մոտից, ինձ պես, ձեզ հետ, քեզ նման, ինձ մոտ, ձեզ նման, ինձ վրա, իմ մոտով, ձեզ նման, ինձ համար:


    2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն:

3. Շնորհիվ, դեպի, փոխարեն, հետո, առաջ, առանց, չնայած, հօգուտ, հանուն կապերը գործածել նախադասությունների մեջ

Նրա շնորհիվ ես աշխատանքի ընդունվեցի:
Մենք գնացինք դեպի գնացքը:
Նրա փոխարեն քույրն էր աշխատում:
Վեցից հետո կվերադառնամ տուն:
Սեպտեմբերից առաջ գրքերս կգնեցի:
Նա առանց եղբոր տեղ չի գնում:
Նրանք գնացին կրկես, չնայած երեսունն անց էին:
Խաղն ավարտվեց հօգուտ մեր թմին:
Հանուն նրա վաղը չենք գնա աշխատանքի:

Оставьте комментарий