Рубрика: Ֆիզիկա. Տատը և դասարանում

Ներքին Էներգիա (ԳԼՈՒԽ V)

Թեմա՝    Ներքին էներգիա (ԳԼՈՒԽ V)   §40. Ջերմաքանակ. §41. Ջերմահաղորդականություն.

Առաջադրվող հարցեր՝

1) Ինչով են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:

Դրանք տարբերվում են իրարից նրանով, որ ջերմահաղորդման պրոցեսը կատարվում է առանց աշխատանքի , տեղի է ունենում միմիայն մարմնի ներքին էներգիայի փոփոխման հետևանքով, իսկ մյուս երևույթի առկայության համար, պետք է կատարել որևէ աշխատանք: 

2) Ինչ է ջերմանաքանակը: 

Այն էներգիան, որը մարմինը ստանում կամ տալիս է ջերմափոխանակության ժամանակ, կոչվում է ջերմաքանակ:

3) Ինչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:

ՄՀ-ում ջերմաքանակի միավորը 1 Ջ-ն է(Ջոուլ): Օգտագործվում են նաև կԳ- կիլոջուոլը և ՄԳ-մեգաջուոլը:

4) Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:

Ավելի շատ ջերմաքանակ պահանջվում եռման ջուր ստանալու համար—100 աստիճան։

5) 1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

1լ տարողությամբ անոթը ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

6) Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:

Տաք մարմնից սառը մարմնին կամ մարմնի տաք տեղամասից սառը տեղամասին ներքին էներգիայի հաղորդման պրոցեսը, որն իրականացվում է մոլեկուլների ջերմային շարժման և թոխազդեցության շնորհիվ, կոչվում է ջերմահաղորդականություն:

Ամրակալանին ամրացնում ենք պղնձե ձող: Մոմով կամ պլաստիլինով ձողի երկայնքով մի քանի մեխ ամրացնենք: Ձողի մյուս ծայրը տաքացնենք սպիրտայրոցի բոցով: Տաքանալու ընթացքում մոմը սկսում է հալվել, և մեխերն աստիճանաբար պոկվում են ձողից: Ընդ որում սկզբում պոկվում են այն մեխերը, որոնք ավելի մոտ են մոմին:Հետո հերթականությամբ պոկվում են մյու մեխերը: Այսպես էներգիան ձողի տաք ծայրից հաղորդվում է դեպի սառը ծայրը:

7) Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:

Լավ ջերմահաղորդիչ մետաղներ են՝ արծաթը, փայտը:
Վատ ջերմահաղորդիչ են՝ օդը , գազերն ու հեղուկները։

8) Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ:

Քանի որ օդը գազ է, իսկ գազերում մոլեկուլների հեռավորությունը մեծ է  և մոլեկուլների բախումները հազվադեպ են տեղի ունենում, էներգիան շատ դանդաղ է  փոխանցվում մի մոլեկուլից մյուսին:

9) Ինչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:

Ջերմամեկուսիչ նյութերը շատ լայն կիրառություն ունեն շինարարության ոլորտում։

10.Ինչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականությն երևույթը վակուումում: Ինչու:

Ոչ, քանի որ վակումում մարմինները չեն փոխազդում:

Թերմոս

Դիտեք նաև կից ուսումնական նյութը.

ՋԵՐՄԱՀԱՂՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Оставьте комментарий