Рубрика: Հանրահաշիվ

Դաս 10, 11

Կրկնողություն, հարցերի քննարկում:

Ստորև նշված համարները այս շաբաթվա հանրահաշվի երկու դասի համար են:

Համար 24, 55,127, 128,145,180, 393, 448, 452 (յուրաքանչյուր համարից  երկու օրինակ):

ա) -2 + 1 – 3≠0
բ)
 3 – 2 – 4≠0

ա) 4x = 2 – 4y
1 – 2y – 2y = 1
1 – 4y = 1
y = 0
4x = 2 – 0
x = 0,5


բ) y = 1 – 2x
2x – (1 – 2x) = 1
2x – 1 + 2x = 1
4x – 1 = 1
x = 0,5
y = 1-1
y = 0

ա) a7
բ) a5

ա) a-1
բ)
 a

ա) 35 × 33 = 38
բ)
 43 × 43 = 46

Рубрика: Գրականություն 2020 - 2021

Վերլուծություն

ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Մարդիկ, ձեզ շատ հավատացի,
Եղա ձեզ մոտ ու մտերիմ…
Տվի վերջին հատիկն էլ իմ
Դժվարությամբ հավաքածի:

Մարդիկ, ձեզ շատ հավատացի…
Թեկուզ խաբված հազար անգամ՝
Ձեզ բացեցի մինչեւ անգամ
Խորհուրդն Աստծո առաքածի:

Մարդիկ, ձեզ շատ հավատացի,
Բայց ստերի այս սեւ դարում
Հավատացողն ի՞նչ է շահում,
Շատ-շատ՝ մի բախտ հալածվածի:

Թեկուզ բախտով հալածվածի
Ես ինձ մանկան պես եմ պահում,
Խաբեության այս աշխարհում
Մարդիկ, ձեզ շատ հավատացի:

Շատ եմ սիրում Համո Սահյանի <<Տար ինձ ժամանակ>> բանաստեղծությունը: Բանաստեղծությունը յուրաքանչյուր մարդ ընթերցելու ընթացքում կարող է հանգստանալ, հանդարտանալ և սկսել մտածել: Կարծում եմ, ինչքան էլ որ ժամանակը իր թևերի վրա հեռու տանի,  միևնույն է, հիշողություններից մարդը չի կարող փախչել: Ինձ համար այս բանաստեղծության իմաստը այն էր, որ մարդ պետք է ժամանակի հետ միաժամանակ քայլի և ետ չմնա: