Рубрика: Պատմություն 2020 - 2021

Առաջադրանք 8-րդ դասարան, ապրիլի 5-11

Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Staff_of_armenian_volunteers_1914

Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը

Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկիզբին աշխարհի բոլոր մասերի միջև ստեղծվեցին տնտեսական զանազան կապեր, ձևավորվեց համաշխարհային շուկան: Բացի տնտեսական գործոններից՝ միջազգային հարաբերությունների վրա սկսեցին ներազդել նաև տարբեր հասարակական շարժումներ և համաշխարհային կազմակերպություններ: Դրանցից հատկապես առանձնանում էր խաղաղության կողմնակիցների շարժումը: Նրանց անվանում էին պացիֆիստներ: Պացիֆիստները համոզված էին, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բոլոր հակամարտությունները պետք է լուծել բանակցությունների միջոցով: 1863 թ. ստեղծվեց Կարմիր խաչի միջազգային ընկերությունը: Այն խնդիր ուներ օգնելու պատերազմների և բնական աղետների ժամանակ տուժածներին: Կազմակերպությունը գործում է առ այսօր: Ժամանակի պետությունները նույնպես ձգտում էին իրենց հարաբերությունները կարգավորելու խաղաղության սկզբունքով: Սակայն փոխհամաձայնությունը և զիջումները միջազգային հարաբերություններում չդարձան գերակշռող: Հետագայում սահմանվեցին կանոններ պատերազմի համար, պետք է մարդասիրաբար վերաբերվեին վիրավորներին, չօգտագործեին թունավոր զենքեր և այլն:

Ներկայացնել  Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:

Օսմանյան կայսրությունը միառժամանակ հետաձգում էր իր մուքտը համաշխարհային կռվի թատերաբեմ: Նախորդ տարիներին սկսված ռազմական նախապատրաստությունները հնարավորինս ավարտում տեսքի բերելու նպատակով երկրի իշխող վերնախավը օգոստոսի 1-ից հետո երեք ամիս շարունակ վարեց առերևույթ չեզոքութան քաղաքականություն:

Երիտթուրքերի համար պատերազմը պատեհ առիթ էր՝ Ռուսաստանի և բալկանյան երկրների հետ դարավոր “հաշիվները մաքրելու” համար: Գլխավոր պատճառը, որ դրդեց երիտթուքերին ներքաշվելու պատերազմի մեջ, թուրք-ռուսական հակամարտությունն էր: Նրանք մտադիր էին Ռուսական կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միովրել նրանց “Մեծ Թուրանի” մեջ:

Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ ռուս-թուրքական հերթական պատերազմից: Ցարական ռազմաքաղաքական վերնախավը ձգտոիմ էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, ազատորեն դուրս գալու դեպի Միջերկրական ծով, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում: Դա հնարավորություն կտար հաստատվելու Մերձավոր Արևելքի շահութաբեր տարածաշրջանում:

Հիմնավորել ՝Թուրքիայի Գերմանիայի դաշնակից դառնալը:

Անտանտի հակառակորդ Գերմանիային հաջողվեց օսմանյան Թուրքիային ներգրավել իր դաշինքի մեջ՝ վերջինիս խոստանալով ամեն կարգի աջակցություն Անտանտի դեմ պատերազմի ժամանակ: Գլխավոր պատճառը, որ դրդեց երիտթուրքերին նույնպես ներքաշվելու պատերազմի մեջ, թուրք–ռուսական հակամարտությունն էր: Երիտթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու,
ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ: 

Ներկայացնել ռուսական զորքի Վանից անսպասելի նահանջի հետևանքները:

1914թ․ հոկտեմբերի 16-17 Գերմանական և Թուրքական ռազմանավերը անսպասելի հարվածներ հասցրեցին Ռուսաստանի Սևծովյա նավահանգիստների և Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը։ 1915թ․ գարնանը Ռուսական բանակը գրավեց Թավրիզը և Վանը։ 1916թ․ Փետրվարին Ռուսաստանի Կովկասյան բանակը գրավեց Էրզրումը,Տրապիզոնը,Երզնկան և Բաբերթը։Այսպիսով Ռուսաստանը գրավել էր իր դաշնակիցների հետ որոշված Օսմանյան կայսրությունից իրն հասանելիք բոլոր հատվածնրը։

Առաջադրանք 2

Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին:

Համաշխարհային պատերազմում Կովկասյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնել երեք՝ ռուսական , թուրքական,  հայկական տեսանկյունից/հիմնավորել փաստերի հիման վրա/:

Թուրքական հրամանատարությունը կարևոր նշանակություն էր տալիս Կովկասյան ակատին: Այս ուղղությամբ թուրքերը կենտրոնացել էին 300հազարանոց երրորդ բանակը: Երբ գերմանակն և թւորքական ռազմանավերը 1914թ. հոկտեմբերի 16-17-ը անսպասելի հարվածներ հասցրին Ռուսաստանի սևծովյան նավահանգիստներին, ռուսական կառավարությունը մի քանի օր անց պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրույունը: Պատերազմի սկզբում ռուսները Կովկասյան ճակատում ունեին մոտ 182-հազարանոց զորք: Մեկ ամիս անց ճակատային գիծը Բաթումի մոտից ձգվում էր մինչև Ուրմիա լճից Արևելք ընկած վայրերը: Կովկասյան ակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ակատամարտն էր: Այն ընթացավ 1914թ. դեկտեմբերի 9-ից մինչև հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատրությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից փրկվելու միայն 12000 հոգի: Թուրքերը միաժամանակ հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսան Ատրպականի հայերի նպատմամբ: 1915թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50 հազար հայ էր ներգաղթել Այսրկովկաս: Ռուսական կովկասյան բանակը 1915. գարնանը գրավեց ՝ Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի սկզբին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորածների ենթարկվեց թուրքերի կողմից: Կովկասյան ճակատում թվական շոշափելի առավելույուն ապահովելով ՝ ռուսական զորքերը 1915թ. վերջից անցան վճռական գործողությունների: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916թ. փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր, այնուհետև Կովկասյան բանակը մի քանի ամսվա ընացքում գրավեց Տրապիզոն, Ռրզնկա և Բաբերդ քաղաքները: Այսպիսով Ռուսաստանը 1916թ. ամռան վերջին գրավել էր Նատանտի իր դաշնակիցներ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ որոշված ՝ Օսմանյան կայսրությունից իրեն հասանելիք տարածքները և շատ քիչ փոփոխույուններով այդ դիրքերում մնաց մինչև 1917թ. վերջը

Աղբյուրները՝ Հայոց պատմություն  դասագիրք  8-րդ դասարան, էջ 112-121, համացանց

Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը— ընտրել, կարդալ մեկ հոդված ու վերլուծել/ բովանդակությունն ամենավերջին էջում է:

Оставьте комментарий