Վարժություն 1։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։
Միջնապատ — մեջ
միություն,
գինեգործ
կիսալուսին — կես
թիավարել
վիպասան — վեպ
շինարարություն — շեն
հիվանդասենյակ
գիրանալ — գեր
գիտուն — գետ
վիրահատել — վերք
վիճահարույց — վեճ
գիսավոր — գես
հիանալի
լիություն
զինագործ — զեն
սիրավեպ — սեր
դիմաքանդակ — դեմք
կինոթատրոն
Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն։
Հնադարյան — հին
տնական
ջրավազան
ընչաքաղց — ինչ
ըղձական -իղձ
ընկուզենի
ազնվական- ազնիվ
գնորդ-գին
վեհապանծ
մտաբերել — միտ
լեռնագործ
հիմնադիր
լրագրեր — լրագիր
աղավնյակ — աղավնի
վիրակապ
քմային-քիմ
գարեհաց — գարի
ճգնել — ճիգ
թրթիռ
գունագեղ
միջանկյալ
նշաձև
գրակալ — գիր
թխամորթ
կրաման — կիր
նմանատիպ
սրտակից — սիրտ
Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ու ձայնավորի հնչյունափոխություն։
Բրդոտ — բուրդ
կարմրախայտ
բվեճ
թմբեր
ըմպանակ
գնացուցակ
ջրամբար — ջուր
նշանագրություն
տնական — տուն
գթալ — գութ
ժողովրդական — ժողովուրդ
խճուղի
խմբակային — խումբ
մրգահյութ
խնկարկել — խունկ
տրտնջալ — տրտունջ
ոսկեգույն
սրել-սուր
գրականություն
աշխարհագրական
լրաբեր — լուր
ցորենահատ
առվակ — առու
մթնել — մութ
դյուրահալ
հնձել-հունձ:
Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ը ձայնավորի հնչյունափոխություն։
Տնակ
մանկական
ծանրամարտ — ծանր
մանրադրամ — մանր
մտադրություն
մեղրահաց — մեղր
կիսակառույց
փոքրություն — փոքր
լրատվական
քաղցրահամ — քաղցր
սանրել — սանր
ընձուղտ
եզրաշերտ — եզր
լիտրաչափ — լիտր
գլխաշոր
ցուցափեղկ
վագրաձի — վագր
լուսավորություն
դստրիկ — դուստր
կպրագույն — կուպր
լայնություն
բարձրություն — բարձր
ծաղկաման
մետրանոց — մետր
ծաղրանկար — ծաղր
սրամիտ
ժանրային — ժանր
Վարժություն 5։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։
Բուսական-բույս-ույ
հրեղեն
աստղանիշ
գուրծունեություն-գործունյա-յա
ձնծաղիկ-ձյուն-յու
նվիրատվություն
ալրաղաց — ալյուր —
անկյունաչափ
բնավեր-բույն-ույ
գունատ-գույն-ույ
ձկնաբուծարան-բույծ-ույ
դռնակ
եղջերափող-եղջույր-ույ
միութենական-միություն-յու
մանկական
սառցարան-սառույց-ույ
մրցավազք
մատենագիր-մատյան-յա
բուրավետ-բույր-ույ
հրակայուն
մշակութային մշակույթ-ույ
տարեվերջ — տարի
արնանման -արյուն-յու
առօրեական-առօրյա-յա
այգեպան
մթերային
զգուշություն-զգույշ-ույ
Վարժություն 6։ Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։
ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի